keyboard
Առաջ գնալով հաստատ չես տեղավորվի, ստիպված հետևով ես մտնում։ Խախտո՞ւմ ա![]()
keyboard
Առաջ գնալով հաստատ չես տեղավորվի, ստիպված հետևով ես մտնում։ Խախտո՞ւմ ա![]()
36. Երթևեկությունն սկսելուց կամ մանևր կատարելուց առաջ երթևեկության այլ մասնակիցներին նախազգուշացնելու համար վարորդը պետք է տա ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով, իսկ եթե այն բացակայում է կամ անսարք է` ձեռքով: Ազդանշան տալը պարտադիր չէ, եթե տրանսպորտային միջոցն առանց վերադասավորում կատարելու երթևեկում է ճանապարհի` հատակագծում կորագծային հատվածով: Ազդանշանը պետք է տրվի նախօրոք, մինչև երթևեկությունը կամ մանևրն սկսելը և դադարեցվի երթևեկությունը կամ մանևրն ավարտելուց անմիջապես հետո (ձեռքով տրվող ազդանշանը դադարեցվում է երթևեկությունը կամ մանևրն սկսելուց անմիջապես առաջ): Այն պետք է տրվի հստակ, շփոթության մեջ չգցի երթևեկության մասնակիցներին, իսկ մանևրը` խոչընդոտ չստեղծի նրանց համար: Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն չի տալիս:
6) մանևրում` տրանսպորտային միջոցի երթևեկության սկիզբ (կապված հարևան երթևեկության գոտի դուրս գալու հետ), վերադասավորում, երթևեկության ուղղության փոփոխություն, կանգառ (վերադասավորվելով) և հետընթաց կատարելը.
-Աղբյուր-
Կորագիծ ասելով նկատի ունի այն տեղերը, որտեղ թեքվում ես աջ, բայց միանգամից չէ, փողոցն է տանում դեպի աջ, օրինակ պոնչիկանոցի մոտ: Էդ ժամանակ թարթիչ միացնել պետք չի: Իսկ հետընթացով կանգնում ես, երբ արդեն երկու ավտոմեքենա կա աջ կողմումդ ու դու տեղավորվում ես դրանց արանքում, էդ դեպքում կորագիծը ինչ կապ ունի?
Վթարայինը միայն վթարայինի համար ա, ինքը օրենքով ուրիշ ոչ մի դեպքում չպիտի օգտագործես։
Հիմա չեմ հիշում օրենք–մորենք, բայց հիշում եմ որ ինստրուկտրս ասում էր, որ պիտի միշտ թարթիչը միացնես։ ՈՒ տրամաբանական ա, օրինակ եթե ազատ ա մայթի մոտ ու պիտի կանգնես, միացնում ես թարթիչը ու կանգնում, նույնիսկ եթե հենց առաջին գծով էլ գնում էիր, ու քանի դու փոխում ես փոխանցումը (ավտոմատնը մինչև չկանգնես չի փոխվի), էդ ընթացքում հետևից եկողները արդեն քո թարթիչից հասկանում են որ կանգնում ես։ Իսկ արդեն բուն հետընթացով կանգնելուց էլ էլի հետևինիդ տեղեկացնում ա ինչ ես անում։
Vaio (13.04.2013)
Ներս, մեջս վախ կա, որ հետևինը ցերեկը, արևի լույսի տակ, արագության տակ գալով չի տեսնի իմ հետընթացի սպիտակ լույսերը, բացի դրանից, դու գալիս ես, կանգնում ես, ու մի որոշ ժամանակ անց նոր ես սկսում հետ շարժվել, մինչդեռ հետևինդ արագության տակ գալիս ա։ Ու էս դեպքում սեփական հանգստության համար միացնում եմ վթարայինը։ Ի դեպ, խաչմերուկներն էլ եմ շուտ միացնում։ Ասենք հենց նոր անցա խաչմերուկը ու մինչև մյուս խաչմերուկ դեռ ահագին կա, բայց բացի էդ խաչմերուկից էլ ուրիշ տեղ չկա ձախ գնալու, նախօրոք միացնում եմ, որ իմանան, որ ես ձախ եմ թեքվելու հաջորդ խաչմերուկից, հետևիցս անկապ չկանգնեն։ Կան մարդիկ, որ ձախ թեթևակի թեքվելուց հետո են միացնում։
Արթ վթարային մի միացրու։ Կանգնելուց միայն աջ թարթիչը լրիվ ամեն ինչ ասում ա։ ՈՒ լավ էլ երևում ա արևի տակ։ Նայի վիդեոն http://www.youtube.com/watch?v=TMrO_-bsooQ
Իսկ խաչմերուկին մոտենալուց օրենքում կարծեմ հստակ ասում ա, որ սկսելուց բավականաչափ առաջ պիտի միացնես։ Բայց նենց որ հետևիններին թյուրիմացության մեջ չգցես։ էնպես որ ճիշտ ես անում։
Օրենքով վարորդը պարտավոր է միացնի, ուղղակի էդ էն կետնա, որ շատ ժամանակ չեն պահպանում, բայց գոնե կարևոր պահերին պետք ա չալարեն էլի միացնելը:
Վթարային միացնում են էս դեպքերում`
22. Վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի`
1) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.
2) կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում.
3) լապտերների լույսից վարորդի շլացման դեպքում.
4) քարշակման դեպքում (քարշակվող տրանսպորտային միջոցի վրա):
Բայց դե սենց կետ էլ կա`
Վարորդը վթարային լուսային ազդանշանը պետք է միացնի նաև այն դեպքերում, երբ վտանգի մասին անհրաժեշտ է նախազգուշացնել երթևեկության մասնակիցներին:
-Աղբյուր-
Ուղղակի պետք ա չչարաշահես էլի:
Vaio (15.04.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ