Ախպերս, կասե՞ս էդ ո՞նց ես անում, որ առանց նշանների օրենքով ես քշում:
h_jak ջան, եթե քեզ թվում ա որ քեզնից շատ օրենքից հասկացող կամ օրենք հարգող չկա, ասեմ որ սխալվում ես:
Դե երկու տարի ա անկապ տեղը չես տուգանվել, դրա համար ես արխային խոսում ես: Ասեմ որ բախտդ ա բերել, որ չես տուգանվել, կամ էլ պաստայաննի 60-ի տակ ես քշել:
Երևանից Էջմիածին գնալիս, երբ Փարաքարը վերջանում ա կարաս 90-ով երթևեկես, մինչև Մուսալեռ հասնելը, Բայց բանից պարզվում ա որ էդ Մուսալեռի նշանը էս արդեն տարուց ավել ա բացակայում ա, ու գիտե՞ս Մուսալեռը որտեղից ա սկսվում, դաշտերի մեջից, առաջին բնակելի տնից առնվազն 200 մետր հեռու:
Դե որպես օրենքից հասկացող ու օրենք հարգող տղա, հարցս ուղղում եմ քեզ, ի՞նչպես էս ջոգելու, որ մտել ես բնակելի տարածք:
Ընգեր 21-րդ դարն ա, մենք էլ shamshyan.com կայքն ենք մտնում ու ինչեր ասես որ չենք տեսնում:
Ի դեպ, ինչքան են շատացել ճանապարհից դուրս թռնելու դեպքերը:
Համաձայն եմ, որ դրանց մի 20-30 տոկոսը արագության պատճառով եղած կլինի, բայց մնացածը ճանապարհի որակի ու գծանշման բացակայության պատճառով է:
Այ որ ակտերի
1,5 միլիարդը Սաշիկի ջեբը գնացած չլիներ, հնարավոր էր այդ գումարով նշաններն ու գծանշումները կարգի բերեին:
Էջանիշներ