User Tag List

Էջ 22 33-ից ԱռաջինԱռաջին ... 1218192021222324252632 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 493 հատից

Թեմա: ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...

  1. #316
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Baradi-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչին...
    Նախ էսօրվա միտինգից ասեմ: Էդ ֆոտոն, որ Չամիչը տենց հավեսով դրել է, արված է թունդ անձրևի պահին, երբ մասնակիցների մեծ մասը մոտակա ծածկի տակ էր: Անձրևից հետո ահագին մարդ կար, ոչ պակաս, քան նախկին հանրահավաքներից շատերին, ու մարդկանց մոտ լավ էլ մեծ էր հավատը, երկարատև պայքարելու պատրաստակամությունը: Ու մի մոռացի, ՉԱՄԻՉ, որ շատ շատերը ինտերնետով էն հետևում, ու դուրս կգան միայն ամենաանհրաժեշտ պահերին, ոնց որ ապրիլի 9-ին, որի ֆոտոն յանի միամիտ չես դնում:
    Դեռ մի բան էլ շատ, չկասկածես...
    Հլա որ էսքանը...
    Հավատում եմ…

  2. #317
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)



    նայեք…

  3. #318
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ժող, էդ Մոխրոտիկի կոշիկները որ աչքնետովդ ընկնի, բերեք տվեք թող հանգստանա… կամ էլ պոչտայով ուղարկեք…

    Հատուկ կանանց. չհագնեք, չփորձեք, ձեր ոտով չի լինի… Գալ, քեզ ա վերաբերվում հատկապես, գիտենք որ կոշիկների նկատմամբ թուլություն ունես… բեր տուր դրա ձենը չլսենք, արդեն քաղաքով մեկ ձենը գցել ա…
    =
    Չեմ բերի, հազիվ ձրի կոշիկ ա կպել:

  4. #319
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ բերի, հազիվ ձրի կոշիկ ա կպել:
    անաստված, գիտե՞ս ինցհքան փող են տվել…

  5. #320
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չամիչին
    Րաֆֆին հիմար է, կիսախելագար է թէ չէ, Րաֆֆին է խելացի, թէ Սերժ Սարգսյանը...
    Րաֆֆին շատ խելացի մարդ է իմ կարծիքով, ու նրան կիսախելագար անվանել կարող են միայն կամ կիսախելագարները, կամ երևույթները, խոսքերը մակերեսորեն ընկալողները:
    Մի քիչ փորձեմ հիմնավորել ասածներս:
    Միայն խելացի մարդը կարող էր ճիշտ հաշվարկել իր քաղաքական աստեղային պահը և նման շռնդալից արդյունքներ գրանցել նախագահական ընտրություններում, ունենալով շատ խելացի և գրագետ մրցակից ի դեմս Բագրատյանի, բազմաթիվ խոշոր քաղաքներում այնպիսի խայտառակ պաշտոնական ցուցանիշներ գրանցել Սերժին, որ որևէ խելքը գլխին մեկը չի կարող պատճառաբանել, թէ նման խայտառակությունը իբր թե ձեռնտու էր Սերժ Սարգսյանին և փոխպայմանավորվածության արդյունք էր:
    Միայն խելացի մարդը կարող էր նման էքսրեմալ վիճակում, երբ թե իշխանական, թե ընդդիմադիր դաշտի բոլոր հզոր ուժերը իրենց հսկայական մեդիառեսուրսներն ուղղել էին գիշեր- ցերեկ նրան և նրա շարժումը վարկաբեկելուն, նման էքսրեմալ պայմաններում միայն խելացի մարդը կարող էր այնպես հմտորեն մանևրել, որ առանց որևէ շոշափելի արդյունք գրանցելու ՝շարժումը այսքան երկար չմարի :
    ՈՒնեցե՞լ է արդյոք սխալներ Րաֆֆին...
    Անկասկած...Իսկ որ մի խելացին չէր սխալվի նման բարդ, բազմահաշվարկ իրադրություններում, մանավանդ եթե հաշվի առնենք , թե ինչքան էմոցիոնալ մարդ է նա, գուցէ սովն էլ իր փայ գործն արեց :Նապալեոնն էլ է սխալվել, ուր մնաց Րաֆֆին, բայց ոչ մեկ չի ասի, չէ, թե Նապալեոնը հիմար կամ կիսախելագար քաղաքական գործիչ էր:
    Կարո՞ղ էր անել ավելին:
    Էդ հարցին կարող է պատասխանել նախ նա, ով իր չափ ինֆորմացված է, և երկրորդ, նա փորձում է չտրորված արահետներ, ու իմ կարծիքով չափազանց զգուշությունն է նրան հաճախ զսպում շատ քայլերից :Երևի վստահելի մարդիք քիչ ունի:
    Ուրեմն ինչի՞ց է ծնունդ առնում էն միֆը, թե Րաֆֆին հիմար է կամ կիսախելագար:
    1Մասամբ պատճառը նրա խոսելաոճն է, որը խիստ մեղմ ասած յուրահատուկ է, արդեն գրել եմ, որ կարծես թարգմանել է պետք նրան երբեմն, Րաֆֆի- հայերեն պերեվոդչիկ:
    2 Չափից դուրս էմոցիոնալ է , որը երբեմն խանգարում է անհրաժեշտ պահերի անհրաժեշտ բառեր գտնել:
    3 Շատ է տարվում պաթետիկայով, որը երբեմն ծիծաղելի է:
    4 Չափազանց շատ է տարվում կրոնաբարոյական թեմատիկայով, որը հայաստանյան դաժան իրականությունում մարդկանց կարծիքով կարող է անել կամ հիմարը, կամ կիսախելագարը: Մեզ մոտ հավատացյալները մի տեսակ աթեիստոտ են: Նա փորձում է դա օգտագործել որպես քաղաքական գործիք, բայց ակնհայտ չափը անցնում էր: Դա նրա ամենաթույլ կողմն է, ու վերջին հանրահավաքից զգացվում էր, ոնց որ դա հասկացել և ուղղվել է:
    5 Նա հաճախ կանխամտածված իրեն հիմարի տեղ է դնում, որ թուլացնի հակառակորդի զգոնությունը:
    Սուտ խելառ է խաղում, վանքի հավերն ուտում.
    Մի օրինակ- երբ Րաֆֆին աղքատների մոտ Լոռիում իրեն սիրողների մոտ ասեց- գնանք դժոխք ես ու Սերժը-, նա գիտեր , որ էդ մարդիք իրեն դժոխք չեն կամենա, իսկ այ Սերժին...
    Ամեն խոսքում մեսիջներ ունի , մեմեր, որոնք մխրճվում են մարդկանց ուղեղը, գրավում սիրտը:
    Այդպես հաղթեց /անխելք/ Րաֆֆին խելացի Բագրատյանին, որի խոսքում թվեր էին լոկ:
    -----------------
    Րաֆֆին է խելացի, թէ Սերժ Սարգսյանը.
    Արի էս հարցին սենց նայի-
    Շատ խելք է արդյո՞ք անհրաժեշտ ստեղծել մոնոպոլիաներ, նրանց պաշպանել ոստիկանությամբ, գլավարներին լավ նայել:
    Կամ եթե լոմով մեկը հանդիպի անզեն ակադեմիկին ու կռվեն, ըստ կռվի արդյունքի կարո՞ղ էս որոշել, թե ո՞վ է ավելի խելացի...
    -------
    Սպասում եմ արձագանքիդ, հարգելի Չամիչ...

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    HardRock (13.04.2013), Hripsimee (13.04.2013)

  7. #321
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ ջան, նայի, շատ հասարակ օրինակով ասեմ։
    նախ մի քանի սահմանումներ․
    պետություն = ընտանիք
    նախագահ = ամեն առավոտ հաց գնող, ում մոտ էլ պահվում է հացի փողը
    ժողովուրդ = ընտանիքի անդամներ


    Հիմա ընտանիքի անդամները որոշում են, որ իրենց համար հաց է գնում ընտանիքի հարսը։ Ուզում են հարս ընտրեն, մեկ էլ մեկը գալիս է, զագսի կեղծ վկայականով, որ իր լաչառ զագսի վարիչ մայրն է սարքել, ու ինքն իրեն հայտարարում հարս։ Հիմա եթե մեր սիրելի հարսիկը որոշում է էդ փողով ոչ թե հաց գնել, այլ ասենք ոսկե ապարանջան, արդյունքում ընտանիքը մնում ա սոված։ Որոշում են, որ էս հարսին պիտի դուրս անեն, փոխարենը նորմալ հարս բերեն, ով համ հացը կառնի, համ էլ կլսի, թե ինչ հաց են սիրում ընտանիքի անդամները։ Հիմա պատկերացրու, եկել ա հարևանի աղջիկը, մի գեշո, որ ասում ա, թե լավագույնս կկատարի հարսի բոլոր պարտականությունները։ Ընտանիքի անդամները որոշում են, որ էս հարսին դուրս անեն, մոյսին բերեն, բայց էս հարսն ունի իրենից բեթար կատաղած հայր ու մայր, հարբեցող ու խուլիգան եղբայրներ, ովքեր ամեն անգամ գալիս ընտանիքի անդաներին ծեծում են, մի քանի շաբաթ սոված-ծարավ պահում նկուղում ու ստիպում, որ էս հարսին բան ասող չլինի։
    Հիմա նայի, եթե չկա հարսնության թեկնածու, էս հարսին հանելու դեպքում էս մարդիկ էլի մնում են սոված, որովհետև կամ առավոտ հացի խանութի բացվելուց իրենք արդեն աշխատանքի են, կամ էլ առհասարակ ի վիճակի չեն տանից դուրս գալ ու գնալ հաց գնելու։ Երբ հարսնության մի թեկնածու է հայթնվում, գեշո, մի աչքն էլ շիլ, ասում են, աման, թող գա, մեզ նորմալ տեր կանգնի, ոչինչ որ մի աչքն էլ շիլ ա, հարևաններն էլ պիտի ասեն, թե հարսը շիլ է, կարևորը մեր ընտանիքում կլինի խաղաղ մթնոլորտ։

    Մի հատ էլ բան կա, էս գեշոյին հարս է դարձնում ընտանիքը/ամուսնանալու ենթակա ընտանիքի տղան/տղամարդը, իսկ էն ընթացիկ հարսը զոռբա է, ռուսերեն ասած - самозванец, եթե մարդիկ իրենք էդ հարսին ընտրել, բերել են իրենց տուն, երբ որ չափն անցնի, դուրս կանեն, ոչ մի լաչառ զագսի վարիչ էլ չի կողծել զագսի վկայականը։
    Դայան ջան
    նախ դու էտքան վստահ ես՞ որ ընտանիքի անդամները որոշել են որ հացը պետք ա գնի հարսը... դա կարող ա որոշել են կերուխումի վախտ, սկի չհասկանալով էլ թե ինչ են որոշել ու էտ որոշման հետևանքը ինչ ա...
    երկրոդ, էլի դու էտքան վստահ ես՞, որ էտ ընդանիքի անդամենրը ուզում են որ էտ գեշ հարցը գա...
    կարող ա էտ գեշ հարսն ա շատ բարձր գոռում, որ ինքն ա "ընտրված"
    որտև ընտանիքի անդամներից լիքը անդամ էլ համոզված ասում ա, որ ըտենց բան չկա... որ ընտրված ա էն սիրունը...

  8. #322
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ բայց պիտի ասեմ: Չամիչ ջան դու ոնց որ Սերժ Սարգսյանը լինես: Էս խեղճ ակումբցիներն էլ ժողովուրդը: Ասում են, ասում են, գոռում են... հեչ...тут помнит тут нет

    ... Ձեզ բարի ժամանց

  9. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.04.2013), HardRock (13.04.2013), keyboard (14.04.2013), Zodiac (13.04.2013), Արէա (13.04.2013), Ներսես_AM (13.04.2013), Տրիբուն (13.04.2013)

  10. #323
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Դայան ջան
    նախ դու էտքան վստահ ես՞ որ ընտանիքի անդամները որոշել են որ հացը պետք ա գնի հարսը... դա կարող ա որոշել են կերուխումի վախտ, սկի չհասկանալով էլ թե ինչ են որոշել ու էտ որոշման հետևանքը ինչ ա...
    երկրոդ, էլի դու էտքան վստահ ես՞, որ էտ ընդանիքի անդամենրը ուզում են որ էտ գեշ հարցը գա...
    կարող ա էտ գեշ հարսն ա շատ բարձր գոռում, որ ինքն ա "ընտրված"
    որտև ընտանիքի անդամներից լիքը անդամ էլ համոզված ասում ա, որ ըտենց բան չկա... որ ընտրված ա էն սիրունը...
    Վստահա, թե վստահ չի, էդ հարցին չի վերաբերվում, քանի որ ստեղ խնդիրը ուրիշ բանում ա, որ չգիտեմ խի մեկը դու, մեկն էլ իմ սիրածը չեք ուզում ընդունեք:

    Հիմա հերթով.

    1. Էսօր հրապարակ դուրս եկող ու պատերի տակ խոսացող, ինչու չէ նաև վախեցող չխոսացող ժողովրդի մեծամասնությունը դեմ ա ու չի վստահում ու էլ չի ուզում էս իշխանություններին: Կաչրծում եմ սրա հետ կհամաձայնես:
    2. Էդ նույն էս իշխանություններին չուզող մարդիկ գնում են նրա մոտ ու լսում են նրա ասածը՝ ով ասում ա, որ վերջ ա դնելու էս իշխանությունների իշխանությանը ու էդ իշխանությունը հանձնելու ա ժողովրդին:

    Ելնելով էս երկու կետից դրանց ենթակետերն արդեն կարևոր չէն, ասեմ ինչի:
    Մենք արդեն սկսել ենք գիտակցել, որ լավ չենք ապրում, բայց հլը չենք սկսել գիտակցել, որ սահամանդրական, ինստիտուցիոնալ շախմատային և այլն շմայլններով ոչնչի չենք հասնելու և պետք ա կտրուկ քայլեր անել, այո՛ ընդուպ մինչև նախագահականի գրավում ու քաղաքացիական պատերազմ:
    Սակայն էդ գիտակցության մենք չենք էլ գա, որովհետև կան մարդիկ՝ դու, Չամիչը և էլի շատեր, ովքեր ասում են, որ իրանց էշը ռեզինիցա ու ամեն տեղ մտնում ա ու քշում են առաջ:
    Մի անգամ դու ինձ ասեցիր, որ միակ մարդը ով տարբերվող կարծիք ա ասում Չամիչն ա ու դրա համար քարկոծվում ա, ես էլ ասում եմ, էս էն հարցն ա, որտեղ տարբերվող կարծիք ասելով չի, որ պիտի աչքի ընկնես կամ ինքնահաստատվես, ստեղ իմ քո ու իրա երեխեքի ապագայի մասին մտածելու խնդիրն ա:
    Էսօր, երևի ակումբում շատ քիչ մարդիկ կան, ովքեր ոչ մի խնդիր չունեն էս իշխանությունների հետ, նկատի ունեմ, եթե ես մի բան ուզում եմ անեմ ու ինչ-որ արգելքի եմ հանդիպում մի զանգով բոլոր արգելքները վերանում են, սկսած՝ ԳԱՅԻ,ՄԱՔՍԱՅԻՆ, ՀԱՐԿԱՅԻՆ,ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ,ԿՐԹՈՒԹՅՈՒՆ մի խոսքով ցանկացած ոլորտում ես կարամ իմ ուզածը ստանամ, բայց այ ախպեր, ես հո մենակ չեմ, հարևանս առավոտից իրիկուն սվառկա ա անում քոռանում ա, բայց երեխեքին շոր չի հասցնում առնի:
    Հիմի ինչ, ես տարբերվող կարծիք ասեմ ու ասեմ ինձ մի քարկոծե՞ք:
    Հասարակ բան են ասում ստեղ գրառում անողները, եթե ես իմ փրկությունը տեսնում եմ Րաֆֆիի շարժման մեջ, էդ նշանակում ա, որ պիտի մասնակցեմ էդ շարժմանը, եթե ՐԱֆֆիի տեղը լիներ Դենզել Վաշինգտոնը կամ Խթուբան, ես գնալու էի իրանց շարժման հետևից, չեմ կարծում թե դժվարա դա հասկանալը:
    Պարզ հայերենով գրվում ասվում ա, անձը կապ չունի կապ ունի էն, թե ով ինչ ա ասում ու ում ինչն ա ավելի հոգեհարազատ:
    Ինձանից շատ Րաֆֆիին քլնգող ու անբարոյական ստահակ ճանաչող չլնի հանկարծ, բայց ախպեր, ես չեմ կարա չընդունեմ, որ էսօր Րաֆֆին ա շարժ անում, հա ես չեմ մասնակցում, բայց այ ախպեր մասնակցողներին էլ չեմ ասում դուք խոտ եք, մարդիկ հույս ունեն գնում են, ես էլ վստահ եմ, որ սուտ ա չեմ գնում:
    Ափսոսում ե՞ս որ գնացողները խաբվում են, ես էլ եմ ափսոսում ու գրում եմ դրա մասին, բայց այ ախպեր, ես իրականությանը ռոզվի ակնոցներով չեմ նայում, թարգեք էլի, ոնց որ մանկապարտեզ ըլի հորս արև…

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Zodiac (13.04.2013), Աթեիստ (13.04.2013), Տրիբուն (13.04.2013)

  12. #324
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Վստահա, թե վստահ չի, էդ հարցին չի վերաբերվում, քանի որ ստեղ խնդիրը ուրիշ բանում ա, որ չգիտեմ խի մեկը դու, մեկն էլ իմ սիրածը չեք ուզում ընդունեք:

    Հիմա հերթով.

    1. Էսօր հրապարակ դուրս եկող ու պատերի տակ խոսացող, ինչու չէ նաև վախեցող չխոսացող ժողովրդի մեծամասնությունը դեմ ա ու չի վստահում ու էլ չի ուզում էս իշխանություններին: Կաչրծում եմ սրա հետ կհամաձայնես:
    2. Էդ նույն էս իշխանություններին չուզող մարդիկ գնում են նրա մոտ ու լսում են նրա ասածը՝ ով ասում ա, որ վերջ ա դնելու էս իշխանությունների իշխանությանը ու էդ իշխանությունը հանձնելու ա ժողովրդին:

    Ելնելով էս երկու կետից դրանց ենթակետերն արդեն կարևոր չէն, ասեմ ինչի:
    Մենք արդեն սկսել ենք գիտակցել, որ լավ չենք ապրում, բայց հլը չենք սկսել գիտակցել, որ սահամանդրական, ինստիտուցիոնալ շախմատային և այլն շմայլններով ոչնչի չենք հասնելու և պետք ա կտրուկ քայլեր անել, այո՛ ընդուպ մինչև նախագահականի գրավում ու քաղաքացիական պատերազմ:
    Սակայն էդ գիտակցության մենք չենք էլ գա, որովհետև կան մարդիկ՝ դու, Չամիչը և էլի շատեր, ովքեր ասում են, որ իրանց էշը ռեզինիցա ու ամեն տեղ մտնում ա ու քշում են առաջ:
    Մի անգամ դու ինձ ասեցիր, որ միակ մարդը ով տարբերվող կարծիք ա ասում Չամիչն ա ու դրա համար քարկոծվում ա, ես էլ ասում եմ, էս էն հարցն ա, որտեղ տարբերվող կարծիք ասելով չի, որ պիտի աչքի ընկնես կամ ինքնահաստատվես, ստեղ իմ քո ու իրա երեխեքի ապագայի մասին մտածելու խնդիրն ա:
    Էսօր, երևի ակումբում շատ քիչ մարդիկ կան, ովքեր ոչ մի խնդիր չունեն էս իշխանությունների հետ, նկատի ունեմ, եթե ես մի բան ուզում եմ անեմ ու ինչ-որ արգելքի եմ հանդիպում մի զանգով բոլոր արգելքները վերանում են, սկսած՝ ԳԱՅԻ,ՄԱՔՍԱՅԻՆ, ՀԱՐԿԱՅԻՆ,ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ,ԿՐԹՈՒԹՅՈՒՆ մի խոսքով ցանկացած ոլորտում ես կարամ իմ ուզածը ստանամ, բայց այ ախպեր, ես հո մենակ չեմ, հարևանս առավոտից իրիկուն սվառկա ա անում քոռանում ա, բայց երեխեքին շոր չի հասցնում առնի:
    Հիմի ինչ, ես տարբերվող կարծիք ասեմ ու ասեմ ինձ մի քարկոծե՞ք:
    Հասարակ բան են ասում ստեղ գրառում անողները, եթե ես իմ փրկությունը տեսնում եմ Րաֆֆիի շարժման մեջ, էդ նշանակում ա, որ պիտի մասնակցեմ էդ շարժմանը, եթե ՐԱֆֆիի տեղը լիներ Դենզել Վաշինգտոնը կամ Խթուբան, ես գնալու էի իրանց շարժման հետևից, չեմ կարծում թե դժվարա դա հասկանալը:
    Պարզ հայերենով գրվում ասվում ա, անձը կապ չունի կապ ունի էն, թե ով ինչ ա ասում ու ում ինչն ա ավելի հոգեհարազատ:
    Ինձանից շատ Րաֆֆիին քլնգող ու անբարոյական ստահակ ճանաչող չլնի հանկարծ, բայց ախպեր, ես չեմ կարա չընդունեմ, որ էսօր Րաֆֆին ա շարժ անում, հա ես չեմ մասնակցում, բայց այ ախպեր մասնակցողներին էլ չեմ ասում դուք խոտ եք, մարդիկ հույս ունեն գնում են, ես էլ վստահ եմ, որ սուտ ա չեմ գնում:
    Ափսոսում ե՞ս որ գնացողները խաբվում են, ես էլ եմ ափսոսում ու գրում եմ դրա մասին, բայց այ ախպեր, ես իրականությանը ռոզվի ակնոցներով չեմ նայում, թարգեք էլի, ոնց որ մանկապարտեզ ըլի հորս արև…
    Գրածներիդ տեղ- տեղ համաձայն եմ, տեղ- տեղ ոչ...
    հլը չենք սկսել գիտակցել, որ սահամանդրական, ինստիտուցիոնալ շախմատային և այլն շմայլններով ոչնչի չենք հասնելու և պետք ա կտրուկ քայլեր անել, այո՛ ընդուպ մինչև նախագահականի գրավում ու քաղաքացիական պատերազմ:
    Սրա հետ համաձայն չեմ:
    Նախագահականի գրավման համար ԱՆԶԵՆ ԺՈՂՈՎՐԴՈՎ ամհրաժեշտ է մոբիլիզացնել ամենաքիչը 200 000 մարդ, որն անհնար է Հայաստանում:
    Կարելի է սահմանադրական շմայսներով այնպիսի մեծամաշտաբ ճնշումներ կազմակերպել, որ իշխանությունները ընդգրկեն և արտահերթ ընտրություններով լինի սահուն իշխանափոխություն:
    Ժամանակ, ռեսուրսներ և ճիշտ կազմակերպող է պետք:
    ԵՎ վերջինը՝ եթե անգամ չստացվի մոտ ժամանակներս հասնել իշխանափոխության, նույնիսկ այդ դեպքում պայքարելն ու պայքարողներին չքարկոծելը իմաստ ունի, քանի որ երկարատև ճնշումները ի վերջո կհանգեցնեն նրան, որ իշխանությունները ստիպված կլինեն իրենց ախորժակը քչացնելու հաշվին մարդկանց կյանքը բարելավել:
    ՀԱԿ-ի պայքարն էլ որոշակի արդյունքներ բերեց...
    Պայքարիր, որ ստանաս...

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsimee (13.04.2013)

  14. #325
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չամիչին պետք ա պրիզ տալ: Ով քաղաքականության բաժնում վերջին 5 տարում գրառում չէր արել, էս մի շաբաթվա մեջ արեց:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.04.2013), keyboard (14.04.2013)

  16. #326
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Keyboard-ը ճիշտն ա ասում:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (14.04.2013)

  18. #327
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՉԱՄԻՉԻՆ- 3
    -----
    Ուշադիր կարդա հետևյալը, աչքերդ չփակես, կարևոր մասերը ընդգծել եմ-
    5 տարի առաջ Սերժ Սարգսյանը խոստացել էր ՀՆԱ աճ 100%-ով, մինչդեռ այն աճել է 5%-ով։ 2009թ համաշխարհային տնտեսական ճգնաժամի վկայակոչումն անտեղի է՝ աշխարհում այդ նույն ցուցանիշը 5 տարում աճել է 12,5%-ով։ Արդյունքում հիմնական տնտեսական ցուցանիշով (բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ) Հայաստանը 185 երկրների մեջ 99-րդ տեղից նահանջել է 114-րդ տեղը (2011թ)։ Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ-ն այդ 5 տարիներին լքել է 225 հազ մարդ՝ բնակչության 7 տոկոսը։ Եթե այս արտագաղթը չլիներ, ապա մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն պետք է պակասեր բացարձակ գումարով:
    ...............
    Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ լիովին իրավացի էր՝ աշխատավարձը 0.1%-ով ավելի արագ է աճել, քան գները։ Եթե մեզ մոտ իրավիճակը տարեկան 0.1%-ով լավանա, իսկ ԱՄՆ-ում չփոխվի, Տիգրան Սարգսյանն էլ հավերժ վարչապետ մնա, ապա 2890 տարի հետո Հայաստանը կհասնի ԱՄՆ-ին։
    ......
    5 տարիների ընթացքում տնտեսությունն աճում է 5 տոկոսով, երկրի բնակչությունը պակասում է 7%-ով, մեկ շնչին ընկնող արտադրության ծավալն, ուրեմն, ավելանում է 12%-ով, բայց աղքատությունը 23%-ից դառնում է….. 35%։
    Հ.Բագրատյանի փաստերից...
    ՈՒշադիր-Այս բոլոր տվյալները վերցված են պաշտոնական աղբյուրներից:
    Մի բան էլ ես ավելացնեմ, Չամիչ, էս ընթացքում բոլորիս երեխաների ապագայի հաշվին Հայասանի պետական պարտքը ավելացել է մոտ երեք միլլիարդ դոլլարով, պլյուս տոկոսները:
    ..............
    Հիմա, Չամիչ, էդ ամենը նախ փորձի լավ հասկանալ, համեմատի նախ քո դեվիզի հետ, կտենաս ինչ անկապ է այն, հետո մի հատ լավ, խորը մտածի, թե էս ամենը լոկ թվեր չեն, այլ ռեալ մարդկանց ռեալ խեղված ճակատագրեր, ռեալ սոված մարդկանց ճակատագրեր, ռեալ արտագաղթած մարդկանց ճակատագրեր, ռեալ երեխուն տետրի ու կոշիկի փող չունեցող մարդկանց ճակատագրեր, անհուսությունից գողության, պոռնկության ու սեկտաների ճանկն ընկնելու ճամփեն բռնած մարդկանց ճակատագրեր:
    Ընտանիքներ են քայքայվում, կյանքեր են խեղվում, տուն ու տեղ են կորսվում, բոլոր սրբություններն են դառնում դատարկ խոսքեր:
    ՈՒ ծեծված, հալածված էդ մարդկանց մեջ լոկ մի միտք է- անեծք էս երկրին:
    էդ մարդիք տասնյակ չեն, էդ մարդիք հազար չեն, էդ մարդիք հարյուր հազարներ են, էդ մարդիք միլիոն են, ՉԱՄԻՉ...
    Էս է ռեալ Հայաստանը...ՈՒ էս Հայաստանը ամենևին էլ չի բարգավաճում, չի շենանում, այլ քարուքանդ է լինում էն աստիճան, որ եթե դրա դեմը չառնեն, ամբողջ մի ազգի գոյությունն է նույնիսկ վտանգվում:
    Կարդա ուշադիր, ՉԱՄԻՉ, կարդա ու ազնիվ պատասխանիր հարցերիս, չփախնես, ՉԱՄԻՉ...
    Կետ առ կետ պատասխանիր հարցերիս, ՉԱՄԻՉ, չլղես, ՉԱՄԻՉ, չթռնես, ՉԱՄԻՉ...
    Նախ գրի հարցս կետերով, հետո գրիր պատասխանդ ՝ կետերով...
    ՈՒ մինչև պատասխաններդ գրելը, խղճի մասին հիշիր, ՉԱՄԻՉ, ազնվության մասին հիշիր, ՉԱՄԻՉ...
    ...............
    Հարցեր ՉԱՄԻՉԻՆ...
    -
    1-Չամիչ, էլ ի՞նչ սխալ բաներ աներ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը, որ ի'նքդ կոչ անեիր ելնել բողոքի:
    2-Չամիչ, էսքանից հետո դու դեռ կարծու՞մ էս, որ ընտրողները ինքնակամ, առանց ընտրակեղծիքների, լցոնումների, ճնշումների, էդքան ցցուն անհամաչափ ձևով, առանց ընտրակեղծիքների, առանց էնքան մեծամաշտաբ ընտրակեղծիքների, որ հաստատ ազդել է ընտրությունների արդյունքների վրա և առնվազն պետք է լիներ երկրորդ տուր, էսքանից հետո դու դեռ կարծու՞մ էս, թե առանց նման ընտրակեղծիքների հայ ազգը առաջին տուրում ընտրել է իրեն նախագահ Սերժ Սարգսյանի՞ն, մի՞թե էդքան ստրուկ էս համարում ազգիդ:
    3- Չամիչ, էդքանից հետո արդյո՞ք ճիշտ ու բարոյական ես համարում ծաղրել մարդկանց, ովքեր մասնակցելով բողոքի ակցիաներին՝ իրենց պարտքն են համարում նման ձևով ցույց տալ , որ ստրուկ չեն, որ էլ չեն ուզում շարունակվի այս ամենը:
    4-Չամիչ, ի՞նչ անեն էն մարդիք, ովքեր տեսնում են էս ամենն ու ուզում են անտարբեր չմնալ, օր առաջ դրա դեմն առնել...
    ..............
    Կարդա ուշադիր, ՉԱՄԻՉ, կարդա ու ազնիվ պատասխանիր հարցերիս, չփախնես, ՉԱՄԻՉ...
    Կետ առ կետ պատասխանիր հարցերիս, ՉԱՄԻՉ, չլղես, ՉԱՄԻՉ, չթռնես, ՉԱՄԻՉ...
    ՈՒ մինչև պատասխաններդ գրելը, խղճի մասին հիշիր, ՉԱՄԻՉ, ազնվության մասին հիշիր, ՉԱՄԻՉ...

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (13.04.2013), Moonwalker (13.04.2013), Աթեիստ (13.04.2013), Անվերնագիր (13.04.2013), Տրիբուն (13.04.2013)

  20. #328
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Keyboard-ը ճիշտն ա ասում:
    Ցերեկը ծավալվելու ժամանակ չունեի, բայց հիմա հիմնավորեմ - Keyboard-ը իրոք ճիշտն ա ասում, ու լավ ա որ Keyboard-ն ա ասում, քանի որ, ինչպես բոլորս գիտենք, ինքը ՀԱԿ-չի, Ժառանգ չի, ՀՀԿ չի, ԲՀԿ չի, դաշնակ չի ... ու տնից տեղից հեռու, դաժե ՕԵԿ չի

    Իսկ ճշմարտությունը նրանում ա, որ Հայաստանում մի բանի հասնելու համար պետք ա փողոցային պայքար լինի: Սութի-մութի ակցիաները սրա նրա դռան դեմը ու ամեն հավայի առիոթով, ոչ մի բան են, ու լավագույն դեպքում դրանց արդյունքը լինելույա «Տարոն ջան, սիրուն չի»-ն: Իսկ փողոցում էսօր մի հոգի կա, ու էտ Րաֆֆին ա: Դոդ ա, մանկամիտ ա, էշություններ ա անում, բայց դեռ փողոցում ա:

    Մնացածը անցել են անդրկուլիսային պայմանավորվածությունների դաշտ: Իսկ էս դաշտում ինչ պայմանավորվածություն էլ որ լինի, ժողովուդրը դրան մասնակցություն չի ունենալու, քանի որ Հայաստանում անդրկուլիսային հարաբերությունները խայտառակ կեղտոտված են - ընդեղ գործում ա քավոր-սանիկություն ու փող: Ու եթե քավորությունը չաշխատի, ապա փողի, բիզնես հետաքրքրությունների ու մի քանի հավայի պաշտոնի գործոնը միշտ աշխատելույա:

    Նենց որ, էս պահի դրությամբ մենք սաղով բավականին մազալու վիճակի մեջ ենք - Րաֆֆիի կողքը գնանք կանգնենք, չենք իմանում թե վաղը ինչ մի թազա ախմախություն կանի: Րաֆֆիի կողքը չկանգնենք, ավտոմատ կանգնում ենք ԲՀԿ-ի կողքը, քանի որ աչիքս ՀԱԿ-ի ու դաշնակների հույսը մենակ ԲՀԿ-ն ա: Դե իսկ ով ԲՀԿ-ին ընդդիմություն կհամարի, թող առաջինը գնա ու Րաֆֆիին թաղի Լևոնը էսօր էլի ելույթ ունեցավ ՀԱԿԿ-ի հիմնադիր համագումարին ու էլի ԲՀԿ-ին ռեաբիլիտացիայա անում - ՀԱԿ-ի նախորդ կորուստները ու ԲՀԿ-ի կողմից քցված լինելը դաս չեն եղել: Նենց որ, աչքիս Րաֆֆին իրա ինֆանտիլությամբ ա սաղիս հուշտ անում իրանից, մնացած ուժերը իրանց քամակամտությամբ: Արդյունքում տեղի ա ունենալու Սերժի ու Ինտելեկտուալի պայմանավորվածությունը - Երևանը տալու են ԲՀԿ-ին: Ու էս պրոցեսը սիրունացնելու համար կարան նենց անեն, որ ԲՀԿ-ն ՀԱԿԿ-ի ու Դաշնակների հետ միասին 50%-ից ավել լինի, ու ծիպա ձև տան, որ ընդդիմադիր դաշտը միասին հաղթեց: Բայց դե մեռնի տենց ընդդիմադիր դաշտը, որի առաջ քաշած քաղաքապետը պիտի լինի ԲՀԿ-ից ու լինի ասենք Գուրգեն Արսենյանը, որը չի էլ թաքցնում, որ ընտրել ա Սերժին ու ամսի 9-ին էլ էն հաստ ու քաչաշ գլոխը կախ գնացել էր Սերժի երդմանը:

    Հ.Գ. Րաֆֆի, բայց դու ինչի՞ սենց ախմախի մեկը դուրս եկար: Արա մի քիչ ադեկվատ լինեիր, մարդ առանց վախենալու ու կասկածի գար փողոցում կանգներ կողքդ էլի: Տավարի մեկը:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 13.04.2013, 23:15:

  21. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (14.04.2013), Zodiac (14.04.2013), Աթեիստ (13.04.2013), Անվերնագիր (13.04.2013), Արէա (14.04.2013), Բիձա (14.04.2013), Ներսես_AM (14.04.2013)

  22. #329
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի հարց տամ էլի, ուղղակի հետաքրքիր ա , էսքան օր ում ասես չկարդացի , ում ասես չլսեցի, ու չեմ հասկանում մի տեսակ խի ա մենակ ինձ տանջում էն միտքը որ Րաֆֆին ուղղակի պրոյեկտ ա:Ախր նրա իվանուշկա դուռաչոկ վիճակը շատ ա դերի նման, ու մենակ էն պատճառով, որ Չամիչը , սորրի ուզում էի ասել ՀՀԿ ն իրան բարձրաձայն իբր թե քֆրտում ա, էդ կասկածներից մի՞թե բարև դյադյաին հանում ա:
    Վերջին խմբագրող՝ Գեա: 14.04.2013, 00:18:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (14.04.2013), Աթեիստ (14.04.2013), Տրիբուն (14.04.2013)

  24. #330
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    մի հարց տամ էլի, ուղղակի հետաքրքիր ա , էսքան օր ում ասես չկարդացի , ում ասես չլսեցի, ու չեմ հասկանում մի տեսակ խի ա մենակ ինձ տանջում էն միտքը որ Րաֆֆին ուղղակի պրոյեկտ ա:Ախր նրա իվանուշկա դուռաչոկ վիճակը շատ ա դերի նման, ու մենակ էն պատճառով, որ Չամիչը , սորրի ուզում էի ասել ՀՀԿ ն իրան բարձրաձայն իբր թե քֆրտում ա, էդ կասկածներից մի՞թե բարև դյադյաին հանում ա:
    Չէի ասի թե քո կասկածներում մենակ ես, որտև սաղս էլ տեսնում ենք ու հիշում ենք, թե նույն ՀՀԿ-ն (Հ1-ը) ոնց էր քֆրտում իսկական ընդդիմությանը, ու ոնց ա «քֆրտում» Րաֆֆին։
    Մուկն իրա ոտով գնացել էր Րաֆֆի մոտ. բարևելու համար ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (14.04.2013)

Էջ 22 33-ից ԱռաջինԱռաջին ... 1218192021222324252632 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կոռուպցիոն բացահայտումներ թավշյա հեղափոխության շնորհիվ
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 383
    Վերջինը: 16.09.2020, 20:32
  2. Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1525
    Վերջինը: 27.02.2019, 23:55
  3. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  4. Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 671
    Վերջինը: 17.06.2018, 05:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •