CactuSoul (03.04.2013)
keyboard (04.04.2013)
Stranger_Friend (04.04.2013)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ինձ թեման հետաքրքրեց` համեմատելու համար: Ես էլ այս գրքերից շատերը չեմ կարդացել: Մենք տանը մանկական գրքեր չունեինք: Հարևանինն էլ լրիվ մանկական էր. ամբողջը կարդացի` մինչև 3-րդ դասարան, հետո ձանձրանում էի էդ հեքիաթային թեմաներից: 9-10 տարեկանից ես արդեն հայ պատմավեպերն էի գիշեր-ցերեկ կարդում, դետեկտիվ, ու միանգամից անցա գիտականին: Էդ էլ մի բան չի: Հիմա ես գեղարվեստական գիրք չեմ կարողանում կարդալ. անընդհատ անունների վրա եմ ուշադրություն դարձնում, փորձում եմ բնակավայրերի անունները հիշել, որոնք շատ հաճախ հորինված են լինում, ու հիշելը ինձ ոչինչ չի տալու, փորձում եմ այս կամ այն դեպքի հետևանքները կանխատեսել. գժանոց: Նորմալ մարդը ամեն տարիքում պետք է կարդա համապատասխան գրականություն: Դպրոցում գոնե պետք է ուղղորդեն: Չեմ հիշում` որ դասարան էի, որոշել էի սովետական կանաչ հանրագիտարանները կարդալ. առաջին հատորի մի քանի էջից հետո հասկացա, որ` աննպատակ կարդալը նպատակամղված չկարդալ է: Բայց նաև գտնում եմ, որ էդ տարիքից "ծանր" գրքերը կարդալը ստիպում է "մեծանալ", աշխարհին այլ կերպ նայել, իրերը այլ կերպ վերլուծել: Ու հետո ես առաջնայնությունը միշտ տվել եմ հայկական ստեղծագործություններին: Անգամ մեր հեքիաթները խորն են, ուսուցանող: Բայց ամեն մարդ իր ճաշակով է ընտրում` ինչ կարդա: Ես որ գոհ եմ. ինձ երբեք չեմ պատկերացրել Կարմիր գլխարկի մասին մտորելիս, փոխարենը շաաատ կարևոր դեմքեր ու դեպքեր կան` մտածմունքի թեմա դառնալու պատվին արժանի:
հ.գ. Հեչ էլ մի դեպրեսվի, Կակտուս ջան:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ես չէի ասի, թե իմ մասին ա, երևի մենակ չափել–ձևելու պահն ա իմ մասին, էն էլ դա հիմնականում գրավոր խոսքին ա վերաբերում, բանավորում էդքան չափել–ձևելու ժամանակ չի լինում. ես էլ էդքան արագաշարժ, ավելի ճիշտ՝ արագամիտ չեմ, մեղմ ասած։ Բայց դե փաստ ա, որ Ակումբում հայտնի եմ խոսքս միշտ չափել–ձևելով, նենց որ չէի զարմանա, եթե ինձ էլ նկատի ունեցած լիներ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ներս, քեզ նենց եմ կարոտել, որ մի քիչ էլ համոզես, կհամաձայնվեմ ու կսկսեմ լացելը![]()
Ան, իմ չափանիշներով, դու կարգին շատախոս ես, նենց որ հաստատ քո մասին չի խոսքս, ու առհասարակ, ոչ մի կոնկրետ մարդու մասին էլ չի, ընդհանուր ա, նույնիսկ ակումբից էլ կարող ա դուրս գալ, մի հարմար առիթով, կամ մի հարմար ժամի կգրեմ էդ մասին, թե ինձ ինչ աստիճան ա զարմացնում ու զայրացնում, երբ մարդիկ ինչ-որ միջավայրում լինում են ավելի երկար քան 3 ժամ ու ոչ մի բառ չեն ասում, և դեռ ավելին, ինչքան եսակենտրոնացած (եթե կարելի ա տենց ասել) են լինում, որ հեչ անհարմար չեն զգում, ուղղակի ազատ ունկնդրի պես սուս ու փուս լսում են, ոնց որ ձայնագրիչը, ուղղակի ժամանակ առ ժամանակ ինչ-որ ձայնարկություն են արձակում կամ ժպտում, կամ էլ հեռախոսով ՍՄՍ գրում ինչ-որ մեկի:
Ըհը, փաստորեն չսպասեցի հարմար պահի, լրիվ ասեցի![]()
Հա, ես էլ եմ ինքս ինձ շատախոս համարում։ Բայց որոշ դեպքերում կարող եմ լրիվ քո նկարագրածից էլ լինել՝ զուտ ամաչելու պատճառով։ Ու ես միակը չեմ էդպիսին, նենց որ շատ մի զայրացի տենց մարդկանցից։ Չգիտեմ, ես որ դա երբեք եսակենտրոնացածության նշան չէի համարի։ Եսակենտրոնությունն իմ պատկերացմամբ ուրիշ նշաններով ա դրսևորվում, որոնց մեջ քչախոսությունը հազվադեպ ա մտնում
։ Ակումբից, օրինակ, Չուկը, Հայկոն (Աբելյան) կարող են ժամերով նստել հանդիպմանը ու տենց էլ ոչ մի բառ չասել կամ էդ ասածիդ պես մի երկու բառ ամբողջ ընթացքում արտաբերել, բայց իրանք հաստատ քո ասած վախենալու դեպքերից չեն, էլի
(դու էլ գիտես)։ Ու էլի կան էդպիսիք, ուղղակի էս պահին էդ երկուսը մտքիս եկան
։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ