Արդյո՞ք ատրճանակը հեռախոսից տարբերելու Ձեր բացառիկ ունակությունը բավարար է երևանցիների հոգսերը թեթևացնելու համար
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Նախ, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանին Երևանի ավագաու ընտրություններին իրենց ցուցակի առաջին հորիզոնականում տեղադրելու և այդպիսով իմ գրական-քաղաքական գործունեության մեջ իր կերպարը վերադարձնելու համար:
Ընդհանուր առմամբ Վ. Օսկանյանի այսօրվա ծրագրային գրառումը չեր տարբերվում նախորդ նմանատիպ գրառումներից:
Փաստերի, փաստարկների, գնահատականների և մոտեցումների արդեն սովորական դարձած մանիպուլյացիա, շաղախված անզուսպ անձնական ամբիցիաներով:
Վ. Օսկանյանը ուզում է դառնալ Երևանի քաղաքապե՞տ: Տեսականորեն, ինչու ոչ:
Բայց մինչ ընտրարշավի մեկնարկը առաջարկում եմ իրեն ազնվորեն լրացնել հետևյալ հարցաթերթիկը:
Հարց 1. Եթե Երևանի ընտրությունները դիտարկում եք քաղաքական և երկրում իրավիճակ եք ուզում փոխել, ապա ինչու՞ նման անփառունակ կերպով հուղարկավորեցիք Ձեր քաղաքական ամբիցիաները ՀՀ նախագահական ընտրություններին:
Հարց 2. Ինչպե՞ս եք պատրաստվում դառնալ քաղաքապետ, եթե ընտրվելու համար չունեք քաղաքական ինքնաբավության նվազագույն աստիճան և ամբողջ քարոզարշավին ԲՀԿ-ի ղեկավարը Ձեր ձեռքը բռնած պատրաստվում է շրջել Երևանով ու համոզել բոլորին, որ «Վարդանը մեր տղենա»
Հարց 3. Եթե այդքան կարևորում եք ոչ իշխանական ուժերի միասնականությունը, ինչու՞ տապալեցիք միասնական ցուցակով գնալու ընդդիմության ցանկությունը:
Հարց 4. Ինչպե՞ս եք պատկերացնում նույն այդ ուժերի հետ հետագա համատեղ աշխատանքը, եթե գալիք ընտրարշավին Ձեր թիվ մեկ նպատակը Րաֆֆու ձայները տրոհելն է:
Հարց 5. Արդյո՞ք ատրճանակը հեռախոսից տարբերելու Ձեր' ԲՀԿ-ի ներսում դրսևորած բացառիկ ունակությունը բավարար է լինելու մեր, երևանցիներս, ամենօրյա հոգսերը թեթևացնելու համար»:
Էջանիշներ