աբեր, լավ հավեսով ղժալու թեմա եք ճարել, խոսք չունեմ... ղժացեք
աբեր, լավ հավեսով ղժալու թեմա եք ճարել, խոսք չունեմ... ղժացեք
Պատկերազարդ այբուբեն քաղաքական
Ա-ն՝ աթոռն է պաշտոնյայի,
Բ-ն՝ Բենթլին է քահանայի,
Գ-ն՝ քաղքապետն է մեր նախկին․
Թե հավատանք Թոխատյանին,
Դ-ն՝ Դավիթը՝ մարքսիստական,
Պրոկտոլոգին միշտ պարտական:
Ե-ն՝ Եգիպոտսն անմուբարաք,
Զ-ն՝ Զարուհին ձայնով բարակ,
Է-ն՝ Էրդողանն էն ընկեցիկ,
Իրա նանեն ու տնեցիք...
Ը-ն՝ ընտրություն անթափանցիկ,
Ծախված ձայներ, խաբված մարդիկ,
Թ-ն՝ Թումանյանն օպերայի
Բատուտ նստել երկու տարի,
![]()
Ժ-ն՝ ժողովուրդն Հայաստանի.
Թվարկածին հեչ կապ չունի,
Ի-ն՝ Իլհամն է մեր հարևան,
Իրա բալեն, քիրեն, մաման...
Լ-ն Լևոնն է Տեր-Պետրոսյան՝
Անհանդուրժող այդ քրիստոնյան,
Խ-ն՝ խիարն է կյանքի նման,
Ծ-ն էլ՝ ծոմը քաղաքական,
Կ-ն՝ կովերի կուրծն անլվա,
Հ-ն՝ հացադուլն էս տասն օրվա,
Ձ-ն՝ ձվերը թանկ ու կրակ,
Ինչպես ալյուր, պեսոկ, կարագ,
Ղ-ն՝ նա վսյակի՝ ղարաբաղցին,
դու նրա հետ ընկերացիր,
Ճ-ն բլոգգերի ժպիտն է ճիշտ,
Մ-ն՝ մլիցու դմբուզն անխիճ,
Յ-ն՝ յազվի պես գաիշնիկը,
Ն-ն՝ նախարար Աշոտիկը,
Շ-ն՝ շնացող ազեռստանը,
Ո-ն՝ շնացման իր օրգանը,
Չ-ն չինական կերած վարկն է,
Փողը գնաց ուր որ հարկն է,
Պ-ն՝ հայերի որոնած բառ
Ըստ Գուգլի այս անաչառ,
Ջ-ն՝ ջերմուկն է մայր գործարան,
Որից հաստատ մի տաս հատ կա,
Ռ-ն՝ Ռուսների հանած համն է,
Ս-ն՝ էն տառն է իրականում,
Որ ամենից շատ են գրում,
Վ-ն՝ Գյումրիի քաղաքապետ․
Թող Դոմինգոն շուտով գա հետ,
Տ-ն՝ Տիգրանն է Կարապետիչ,
Ր-ն՝ դուք ասեք, խորհեք մի քիչ․
Օպերայում մի մարդ քաղցած,
«Ընկերների» կողմից լքված,
Ց-ն՝ էս ցիրկն է քաղաքական,
Ուր բազմաթիվ կլոուններ կան,
Ու-ն՝ ուռռածփոր ոստիկանն է,
Փ-ն՝ էդ փտած համակարգն է,
Ք-ն քֆուր է զուտ հայկական,
ԵՎ վիճակը քաղաքական,
Օ-ն՝ նորալլուկ օմբուդսմենը․
Դեռ կտեսնենք ինչ իսան է,
Ֆ-ն՝ ֆուտբոլն է՝ Սերժի գործիք:
![]()
Adriano (08.04.2011), aragats (22.04.2011), Ariadna (30.03.2011), Armtechnology (02.04.2011), davidus (30.03.2011), Gayl (30.03.2011), Lusinamara (30.03.2011), Moonwalker (02.04.2011), murmushka (30.03.2011), My World My Space (30.03.2011), Nadine (30.03.2011), Quyr Qery (05.04.2011), Reh32 (12.04.2011), Sagittarius (30.03.2011), Tig (30.03.2011), Universe (30.03.2011), Աբելյան (30.03.2011), Արէա (31.03.2011), Արևածագ (30.03.2011), Լուսաբեր (04.04.2011), Հայուհի (01.04.2011), Նաիրուհի (30.03.2011), ՆանՍ (05.04.2011), Շինարար (30.03.2011), Ռուֆուս (30.03.2011), Սլիմ (13.04.2011)
Ariadna (30.03.2011), Armtechnology (02.04.2011), CactuSoul (30.03.2011), Chilly (30.03.2011), Chuk (30.03.2011), davidus (31.03.2011), Kuk (30.03.2011), Lusinamara (30.03.2011), Mephistopheles (30.03.2011), Monk (31.03.2011), My World My Space (30.03.2011), Norton (30.03.2011), Quyr Qery (05.04.2011), Sagittarius (30.03.2011), Tig (31.03.2011), Արևածագ (31.03.2011), Լուսաբեր (04.04.2011), Հայկօ (30.03.2011), Մանուլ (30.03.2011), ՆանՍ (05.04.2011), Ռուֆուս (30.03.2011)
Թղթի վրա գրածա` "Բ'աց բերանդ"![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Հրանուշի նկարն ա օգնուկի հետ: Չէ՛, օգնուկի հետ նկարվելը իրան չի զարմացրել, ինքն էլ ունի նկար Արթուրիկի հետ, ուղղակի նկարի մեջ տեղի ունեցողն ա այդպիսի դեմքի արտահայտության պատճառ դարձել:
ԾՈՄ ԱՆՁՆԱԿԱՆ
Օպերայի մոտ վըրանըս լիներ.
Գայիր անցնեիր վրանիս մոտով,
Ինձ սատարեիր ծոմի մոմենտով,
Տասներկու կետով ռեյտինգըս թըռներ...
ԱՄՆ Պետդեպը հանդես գար կոչով.
Առավոտ ծեգին Սերժիկն այցելեր,
Բազազը անձամբ ուտելիք բերեր
Ոստիկանական շարքերի միջով...
Ու երբ խընդրեին ծոմըս ընդհատել,
Վճռականորեն մերժեի սաղին,
Գերադասեի պայքարի ուղին
¥Կոնկրետ ինչի դեմ՝ մոռացած հայտնել¤...
Օպերայի մոտ վըրանըս լիներ.
Գայիր անցնեիր վրանիս մոտով,
Ինձ սատարեիր ծոմի մոմենտով,
Տասներկու կետով ռեյտինգըս թըռներ...
ՉԻ
Chuk (30.03.2011), Kuk (01.04.2011), Lusinamara (30.03.2011), Արէա (31.03.2011), Արևածագ (31.03.2011)
այ ստեղ ՀԱԿ-ը հաստատ հաղթելու շանս չունի… ոչ կարա «Կարին» համույթի պես պարի, ոչ էլ առավել ևս Ռուբեն Հախվերդյանի պես երգի… ես ուղղակի չեմ պատկերացնում Լևոնը ոնց կերգի…"Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իր խոսքից հետո Ազատության հրապարակում ելույթով հանդես կգան «Կարին» համույթը և Ռուբեն Հախվերդյանն ու նրա ընկերները։"
Թերթ.ամ
… կարծեմ էս ֆորումում ահագին մարդ կար որ ՀԱԿ-ի պարելուն կպնում էին…
Norton (31.03.2011)

Աղբյուր՝ Հայկական ԺամանակԾոմից` ծոմադուլ
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին դադարեցրեց հրապարակային ծոմը, 15-օրյա հաղթական իր մաքառումը հռչակեց պայքարի առաջին արար եւ հերոսաբար գնաց տուն:
Պիտի արձանագրենք, որ քաղաքական պայքարի մեջ առաջին անգամ կիրառվեց գերհզոր մի զենք, որի արդյունավետությունը գերազանցեց բոլոր սպասելիքները:
Ծոմապահության առաջին իսկ օրվանից ակնհայտ դարձավ, որ իշխանությունը անհանգստացած է ոչ այնքան անվերահսկելի գնաճից, տագնապած է ոչ այնքան սոցիալական ընդվզումից, սարսափած է ոչ այնքան մկնանման կրծողներից, որքան հենց Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակային ծոմից:
Իշխանությանը Էլ ավելի ծանր հարված էր ծոմապահության ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակած 15 կետանոց պահանջագիրը: Դա իսկական իրարանցում եւ խուճապ առաջացրեց իշխանավորների մեջ: Նրանք գիտակցեցին, որ հողը փախչում է իրենց ոտքերի տակից, որ ծոմի ու պահանջագրի հետեւանքները կարող են շատ ավելի սոսկալի լինել, քան ճապոնիայի երկրաշարժն ու ցունամին` միասին վերցրած... Նրանցից ոմանք գլուխներն այնքան կորցրին, որ իրենք էլ չհասկացան, թե ինչպես հայտնվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի զոնտիկի տակ:
... Բայց սրանք դեռ ծաղիկներ են:
Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը թեւակոխել է ծոմադադարի փուլ: Ծոմապահությանը հաջորդել է էլ ավելի անողոք ծոմադուլը:
Համայն աշխարհի առաջադեմ մարդկությունը հիացած է Րաֆֆի Հովհաննիսյանի այս նոր արարքով: Նրա այդ քայլը, սակայն, ցանկալի արդյունք չի տա, եթե չուղեկցվի մի նոր` նախորդից շատ ավելի խիստ պահանջագրով:
Պայքարի այս նոր` ծոմադուլի հանգրվանում առաջարկում եմ պահանջագրի նոր տարբերակ, որը հարկավոր է անհապաղ ներկայացնել ՀՀ իշխանությանը.
- Բարձրացնել կովերի կաթնատվությունը:
- Հարբեցողությունը չարիք է
- Կորչի Խաչիկ Ստամբոլցյանը:
- Դատարկ հրապարակ, ստորգետնյա գարաժ, անվտանգ երթեւեկություն:
- Ոչխարներին` արոտավայր:
- Համբերությունը կյանք է:
- Ոչ միայն Պարույր Հայրիկյան, Վազգեն Մանուկյան, Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան, Խոսրով Հարությունյան, այլեւ` Հրանուշ Հակոբյան, Մերուժան Տեր- Գուլանյան, Տիգրան Կարապետյան, Երվանդ Բոզոյան:
- Ձայն բազմաց, ձայն բարբառոյ յանապատի, Ամերիկայի ձայն:
- Էն Քենեդիի՞ն ինչու սպանեցին:
- SOS. հեռախոսս լիցքաթափվում է:
- Կապույտ երկինք, կանաչ սարեր:
- Դաշնակցություն, անցիր կողքովս, դու հարատեւ չես:
- Ազատության խաղահրապարակ, մի խումբ մանուկներ, ու՜, ծյու-ծյու-ծյու...
- Ամենալավը ես եմ, ես. Րաֆֆի Հովհաննիսյան:
- Այն հրաշք բեղերը, որ իմն էին եւ իմն են լինելու
Վասակ Դարբինյան
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Moonwalker (02.04.2011), murmushka (02.04.2011), Norton (01.04.2011), Արևածագ (01.04.2011)

ԱրմքոմեդիԱրաբկիրի վերելակում կայացավ Րաֆֆի-Լևոն չբարևելու երկրորդ պաշտոնական արարողությունը
Ընդդիմությունը կրկին բաց թողեց երկխոսության լավ հնարավորություն
ԵՐԵՎԱՆ - Երկուշաբթի առավոտյան հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ի երեկոյան ժամը 7-ի սահմաններում Արաբկիր համայնքում՝ Օրբելի 63 շենքի վերելակում, միասին 6-դ հարկ են բարձրացել, սակայն չեն բարևել ընդդիմության ներկայացուցիչներ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը:
Սա վերջին ամիսների երկրորդ նման միջոցառումն է, որտեղ ընդդիմությունը բաց է թողնում երկխոսության իրատեսական հնարավորություն: Այս անգամ այդ հնարավորությունը բաց է թողնվել 1/մ2 մակերեսով վերելակում երկու րոպե բարձրանալիս: Մեր աղբյուրների համաձայն ընդդիմադիրները գնում էին այցելելու տարբեր բարեկամների, որոնք բնակվում էին այդ շենքում:
Րաֆֆի Հովհաննիսյանը առաջինը մեկնաբանեց միջադեպը լրագրողների հետ հանդիպման ժամանակ. «Ես մի քանի անգամ փորձեցի հայացքով որսալ իր աչքերը, սակայն նա շարունակ նայում էր ուրիշ կողմ: Առաջին նախագահը խոհեմ և հասուն քաղաքական գործիչ է, և չեմ կարծում, որ նա ինձ չէր նկատել, այլ պարզապես դա իր քաղաքական դիրքորոշումն էր, որին ես ներողամտաբար եմ մոտենում:»
Քաղաքական տարբեր շրջանակներում որոշ քննադատություն սկսեց բարձրանալ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդի նկատմամբ, սակայն ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը բացատրեց Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման շարժառիթները:
"Միակ պատճառը Հովհաննիսյանի ընգծված հակաքրիստոնեական վարքն է", Մուսինյան
«Համաձայն քրիստոնեական ավանդույթի, առաջինը պետք է բարևեր տարիքով փոքր քաղաքական գործիչը, ինչը պարոն Հովհաննիսյանը չարեց: Բացի դրանից, «Ժառանգության» առաջնորդի վզից կախված էր ոսկե խաչ, որը քրիստոնեական ավանդույթին հակառակ կախված էր ոչ թե ներսից, այլ՝ ցուցադրաբար դրսից: Ինչպես գիտեք, առաջին նախագահը բավական զգայուն է այդ հարցերում, ինչը բացառեց երկխոսության հնարավորությունը վերելակում,» նշեց Մուսինյանը:
Վերլուծաբանները նման վարքը ընդդիմադիր դաշտում կապում են գալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Քաղաքագետ Արթուր Ավթանդիլյանը մեկնաբանում է այդ քայլերը կայունության համատեքստում:
«Կարծում եմ ինչպես ՀԱԿ-ը, այնպես էլ «Ժառանգությունը» հասկանում են, որ ընդդիմության ուժերի միավորման դեպքում կարող են լուրջ հակակշիռ ներկայացնել իշխող կոալիցիային ԱԺ ընտրություններին: Իսկ այդ դեպքում իշխանությունը ստիպված կլինի կիրառել կոշտ մեթոդներ ընդդիմության դեմ, ինչպես եղավ մի քանի տարի առաջ՝ ապակայունացնելով վիճակը երկրում: Բնականաբար ընդդիմությունը չի ուզում վտանգել կայունությունը իր ուժերի աննպատակ հզորացմամբ,» նշում է Ավթանդիլյանը:
Մեր աղբյուրների համաձայն, մոտակա օրերին կարող է տեղի ունենալ նաև «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանի չբարևելու արարողությունների շարք, որի վերաբերյալ արդեն ձեռք է բերվել կողմերի նախնական պայմանավորվածությունը:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Ariadna (05.04.2011), CactuSoul (04.04.2011), Chuk (04.04.2011), Mephistopheles (04.04.2011), My World My Space (04.04.2011), Rammer (06.04.2011), Sagittarius (04.04.2011), Tig (04.04.2011), Աբելյան (04.04.2011), Արևածագ (05.04.2011)

Էս բըլթն ուրիշ թեմայում դնելու չէր...
ԱղբյուրըԱՌԱՎՈՏ. Այ քեզ բան
«Մի բան ակնհայտ է` նա հոգեւոր մարդ է, գրքերի մեջ մխրճված, հոգեւոր կյանքով ապրող: Երբ նրան ճանաչում ես ավելի լավ, տեսնում ես նրա առօրյան, այդ «Բենթլին», որ նվեր է ստացել, ես չգիտեմ` երբեւէ նույնիսկ վարելու ժամանակ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Մինչդեռ այնքան պաշտոնյաներ, ովքեր, չգիտես ինչ ճանապարհներով կամ պետական պաշտոնը չարաշահելով, շատ արագ հարստացել են, դուրս են մնացել լրագրողների հետաքրքրության դաշտից»,- երեկ «Առավոտին» իր կարծիքը փոխանցեց երիտասարդ ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը` հանդես գալով ի պաշտպանություն վերջին շրջանում լրագրողների քննադատության թիրախ դարձած Նավասարդ սրբազանի` շքեղ ավտոմեքենա եւ զենք ունենալուն:
Ինչ վերաբերում է զենքին, նա նկատում է, որ մեր հոգեւորականները դարեր շարունակ խաչի հետ մեկտեղ նաեւ զենք են ունեցել եւ հենց դրանով են պահել ազգին իր գոյատեւման պայքարում:
Հետեւաբար, մանավանդ, որ Հայաստանն էլ շրջապատված է թշնամական եւ պոտենցիալ թշնամական երկրներով, նա գտնում է, որ ցանկացած հայ հոգեւորական նույնիսկ պարտավոր է խաչի կողքին զենք ունենալ. «Ինձ համար նույնիսկ հպարտության առարկա է, որ մեր հոգեւորականը զենք ունի, այլ ոչ թե ամոթի` ինչպես փորձ արվեց ներկայացնել: Կցանկանայի, որ գոնե հոգեւորականի կերպարը, գոնե եկեղեցուն պահեինք անբասիր, շատ չքննադատեինք, որ ինչ-որ մի սուրբ բան մեր երկրում մնա»:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ