Տարբերակ 9.
Լիզայի ձայները
Մրցույթի լավագույն պատմվածքը, որպես պատմվածք: Թեև հեղինակը ներկայացրել էր կլիպի մեջի պարուհուն, «Դուռը փակվեց ու վայրկյաններ անց ներս մտավ վախեցած բարձրահասակ մի գունատ աղջիկ, շագանակագույն երկար հյուսով, նուրբ ու երկար մատներով, չթից հասարակ զգեստով, ոտաբոբիկ», պատմվածքը ավելի շատ ինքնուրույն տեսք ստացավ, քան թե որպես կլիպի ոգեշնչում: Հետաքրքիր գործ էր: Կարդալու ընթացքում հայտնվում ես բժշկի առանձնասենյակում և հետևում Լիզային: Ահագին նոր բժշկական տերմիններ սովորեցի:Վերջը իմ ճաշակով չի, բայց որպես կոնտրաստ ամբողջ պատմվածքին` աշխատում է:
Շնորհակալություն հեղինակին:
Էջանիշներ