Տարբերակ 1. Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց- KarineIonesyan
Տարբերակ 2. Ներսում- Ivy
Տարբերակ 3. Վախեր- STrangeLittleGirl
Տարբերակ 4. Վերապրում- Alphaone
Տարբերակ 5. Ցպահանջ- Գալաթեա
Տարբերակ 6. Ժպտացող տանիքներ- Ivy
Տարբերակ 7. Աննան միայն սիրել գիտեր- Lusntag Lusine
Տարբերակ 8. Զրոն- Այբ
Տարբերակ 9. Լիզայի ձայները- StrangeLitleGirl
Տարբերակ 10. Կաղապար- Lisbeth
Տարբերակ 11. Խորհրդավորություն- Smokie
Շին ջան, պարզ ա, որ բոլորս էլ ժամանակի ընթացքում փոխվում ենք ինչ–որ չափով, ու դրա հետ նաև մեր ճաշակներն ու տրամադրվածությունը, ուղղակի տրամադրության փոփոխություն ասելով՝ ես նկատի եմ ունեցել ավելի նեղ կտրվածքով, ոնց որ էսօր հավանես, վաղը չհավանես նույն բանը, կամ էսօր առավոտ կարդաս, դուրդ գա, երեկոյան կարդաս, ասես՝ վայ, էս ինչ ախմախ գործ էր։ Քո էն առաջին գրառումից դատելով՝ քեզ մոտ տենց էլ կարող ա լինել, ինչքան հասկացա, ես էլ ասում եմ, որ էդ աստիճանի կտրուկ տատանումներ ինձ մոտ չեն լինում ստեղծագործության դուր գալ–չգալու հետ կապված, զարմանալի ի՞նչ կա էդտեղ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շինարար (19.03.2013)
Ես սկի էն ժամանակ չեմ էդպիսի բան ասել: Դեռ ենթադրություն չունեի, թե ով ա գրել, բայց ուղղակի գրեցի, որ իմը չէր, վատը լինելու մասին խոսք չի եղել, Գալ ջան: Հիմա էլ բոլորս էլ գիտենք՝ որ գրվածքի հետ էր իմ կռիվը էն ժամանակ:
Ինչ վերաբերվում ա ջղայնին, իմ գրածին վատ բան ասեն տենց չեմ նեղվի, բայց որ բոլոր կողմերից իմ ճաշակն են քննադատում, ոնց որ ամուսնանամ, սաղ ասեն՝ կնիկդ գեշն ա, նեղվելու ա չէ՞![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 19.03.2013, 00:36:
շատ հետաքրքիր լեկցիա ա մեր դպրոցում (որտեղ սովորել եմ)… կարծես մեկը մեկին մեր համար գրված լինի…
INSTINCT TO METHOD
Here’s how it happens:
Somewhere there’s an instinct.
The culture says, “no”.
The architect insists,
resists,
begins to explore,
evolves;
becomes pragmatic;
becomes experienced;
becomes system,
becomes method;
becomes teachable;
becomes learned;
becomes culture.
A practiced pattern of practice replaces the original instinct.
What didn’t exist,
Fumbles,
Tumbles,
Stumbles
Doesn’t crumble –
Stands, provisionally,
Unsteady to steady,
Unbalanced to balanced,
And comes to rest as a new pro forma.
Now the culture says, “yes”.
Too late.
FROM I DON’T KNOW TO NOW I KNOW….
When I don’t know becomes now I know,
Architecture’s finished.
When last year’s words become next year’s words,
Architecture’s done.
Style arrives.
Արդեն որոշել եմ, թե որ տարբերակների օգտին եմ քվեարկելու, բայց մինչ այդ առանձին-առանձին տարբերակներին կանդրադառնամ.
Տարբերակը 1
Հեղինակը փորձել է հերոսուհու երազները կապել պարի հետ և կերտել չստացված կյանքի ինչ-որ պատմություն: Բայց էդ կույսի պատմությունը էնքան էլ համոզիչ չէ, գոնե ինձ համար:
Տարբերակ 2
Էս տարբերակում գոնե պատմության հետ կապվող պարի առկայությունը համոզիչ է. պարն է եղել ամուսինների ծանոթության պատճառը:
StrangeLittleGirl (19.03.2013), Վոլտերա (19.03.2013)
Տարբերակ 3
Ռոմանտիկական էր շատ և շատ լավ շարադրված:
Տարբերակ 4
Քիչ պատմվածքներ են լինում, որ իրենց կարճությամբ հետաքրքիր են ու կարդացվող: Այս պատմվածքը հենց այդպիսիններից է: Հաստատ քվեարկելու եմ:
Տարբերակ 5
Գաղափարը և գրելու ոճը դուրս եկավ: Ինձ թվում է, որ հեղինակը փորձառու գրողներից է:
StrangeLittleGirl (19.03.2013)
Տարբերակ 6
Ամենաշատը ինձ գրավեց էս պատմվածքը: Հաստատ քվեարկելու եմ: Առհասարակ, պատմվածքի շարադրանքից զատ, գոնե ինձ համար, շատ կարևոր են նաև հերոսների անունները: Կան չէ պատմվածքներ, որ կարդում ես, սյուժեն, շարադրանքը դուրդ շատ է գալիս, բայց հերոսների անունները մի տեսակ քեզ չեն համոզում: Էս պատմվածքում ամեն ինչը շատ տեղին է, անգամ անունները:
Տարբերակ 7
Հեղինակին մի բան եմ ուզում հարցնել՝ ու՞ր է պարը: Հաստատ չեմ քվեարկելու:
Տարբերակ 8
Ինձ թվում է, թե սրա հեղինակը, իր ուժերի ներածին չափով, ամեն ձևով փորձել է զգացնել տալ պարի առկայությունը:
CactuSoul (21.03.2013), StrangeLittleGirl (19.03.2013)
Տարբերակ 9
Հեղինակը հաստատ շատ ուշադիր է դիտել տեսահոլովակը: Տեսահոլովակի ազդեցությունը ես զգացի այս պատմվածքում: Ապրի հեղինակը: Միայն թե հերոսի՝ Վարդան անունը դուրս չեկավ: Նայում եմ տեսահոլովակը և չեմ կարող պատկերացնել, որ էն աղջիկը Վարդան անունով մեկին է սպասում: Ներողություն, եթե անունների հարցում մի քիչ կարող է չափազանցնում եմ: Բայց պատմվածքը իրոք ստացվածներից է:
Տարբերակ 10
Շարադրանքը լավն էր, բայց ինչ-որ ինձ չգրավեց:
CactuSoul (21.03.2013), StrangeLittleGirl (19.03.2013)
Տարբերակ 11
Ընդհանուր գաղափարը վատը չէր, բայց իմ դուրը էնքան էլ չեկավ:
Ընդհանուր առմամբ կարդացվող պատմվածքներ են: Հաճույքով եմ կարդացել: Հեղինակները պատասխանատվությամբ են մոտեցել: Շնորհակալություն հեղինակներին:![]()
StrangeLittleGirl (19.03.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ