User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ու՞մ կընտրեք 2013 թ. նախագահական ընտրություններին

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Բագրատյան Հրանտ

    5 12.82%
  • Հայրիկյան Պարույր

    0 0%
  • Հարությունյան Արամ

    0 0%
  • Հովհաննիսյան Րաֆֆի

    15 38.46%
  • Ղուկասյան Անդրիաս

    2 5.13%
  • Մելիքյան Արման

    1 2.56%
  • Սարգսյան Սերժ

    2 5.13%
  • Սեդրակյան Վարդան

    1 2.56%
  • Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր

    4 10.26%
  • Չեմ մասնակցի ընտրություններին

    9 23.08%
Էջ 156 184-ից ԱռաջինԱռաջին ... 56106146152153154155156157158159160166 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,326 համարից մինչև 2,340 համարի արդյունքները՝ ընդհանուր 2749 հատից

Թեմա: Նախագահական ընտրություններ 2013

  1. #2326
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Baradi-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ասածն էն է, Դավիթ ջան, որ էդ խելացի հայերի մեջ հեչ չգտնվեցին իրոք թե ներսում, թե սյուռքում , չգտնվեցին էն խելացիները, որ մտածեին գտնել պայքարի այնպիսի աշխատող սխեմա, որը շատ արագ կհամախմբեր ազգի առողջ ուժերը այնպիսի հզոր ուժով, որին չէր կարա հաղթի ազգը ներսից քայքայող շուստրի տղեքի ամուր բանակը, չգտնվեցին էն խելացիները, որոնք գիտակցեին, որ հայ ազգը ամենուրեք քայքայման եզրին է, ու քիչ, շատ քիչ ժամանակ կա դրա դեմն առնելու, չգտնվեցին էն խելացիները, որոնք գիտակցեին, որ լավ կլինի ՆԱԽԵՎԱՌԱՋ իրենց խելքի, դուխի, փողի մի մասը գոնե ի մի բերելով, ճիշտ կազմակերպելով էս մի բուռ երկրում ստեղծեն քո մատնանշած արդարության իսպառ բացակայությամբ կիսաքայքայված մեռնող երկրի փոխարեն քիչ թե շատ նորմալ երկիր :
    Հայերը խելացի են ՄԵՏԼԱՂԱՅԻՆ /իր դռա դեմի մետլաղը սիրուն լինի, հերիք է/ մարդա իր և իր նեղ կռուգի համար, բայց դա էն որակի խելքը չէ, որով կարելի է հպարտանալ, դա խելք էլ չէի անվանի, ավելի ճիշտ է , թե ասվի, որ հայը ընդհամենը / ՋՈԳՈՂ Ա , ԱՊԵ /, ու էդ սեսակ խելքը մեծ հաշվով հային հլա որ դառնություն է բերում ամբողջ աշխարհում, էլ քանի կոպեկ արժի նման խելքը...
    Երբ որ հայը հրեայի նման ԿՋՈԳԻ վերջապես, որ ՋՈԳՈՂ ՀԱՅԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԽԵԼԱՑԻ ՀԱՅ, նոր կկարողանա ազգը փրկել :
    \
    Դրա համար դեռ կա ժամանակ...

    96-ից թարս գնաց, ինչ ասեմ:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  2. #2327
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պայքար հնարող պետք չի, հեծանիվ պետք չի հնարել...

    Հասարակ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒթյՈՒՆ է սկսվելու Ապրիլի 9ից հետո ու պատրաստակամություն կատարել ու ենթարկվել միայն ժողովրդի ընտրյալ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով պիտի դադարեցնի սերժանտներին սպասելն ու իր հացադուլն ու անցնի իր պարտականությունների կատարման...

    Սովետից էլ հոմ հզոր չեն, որն 88-90ականներին ինչքան էլ դիմադրեց մեկա 91ին արդեն գերագույն խորհուրդն հենց սովետի օֆֆիցյալ ընտրությունների արդյունքների հիման վրա ղեկավարվում էր ժողովրդի ընտրյալների կողմից...

  3. #2328
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էհ, յարաբ .... ի՞նչ պայքար մայքար, անհնազանդություն: Երևանի ավագանուց մի քանի տեղ փախցնել, որ ԱԺ տեղերին գումարվի ու մի քանի հոգի էլ իրան լավ զգա - Էս ա մեր սաղ քաղաքական ուժերի առավելագույն ուզածը: Աժ-ում ՀՀԿ մեծամասնության լծի տակ կլինեն, Երևանում ԲՀԿ լծի տակ կլինեն, իրանց համար մեկա: Կարևորը ընտրություններից առաջ բարձր գոռալն ա, որ դու ուժեղ ես ու գնում ես հաղթելու, իսկ հետո գլուխդ կախ, ոչխարի նման մանդատները վերցնելն ու ընդդիմություն խաղալն ա: Ես սրանց սաղի նանեն ....

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (19.03.2013), Tig (19.03.2013), Varzor (22.03.2013)

  5. #2329
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօրվա Սերժի ինտերվյուի լրիվ տեսագրությունը եթե կա ինետում, ասեք տեղը, պլիզ...

  6. #2330
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Baradi-ի խոսքերից Նայել գրառումը
    էսօրվա Սերժի ինտերվյուի լրիվ տեսագրությունը եթե կա ինետում, ասեք տեղը, պլիզ...
    Ձենին ես կարոտել, թե տեսքին ?

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (19.03.2013), Ձայնալար (19.03.2013)

  8. #2331
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն, էսօր քնելուց առաջ որոշեցի վերանայել իմ ամենասիրած ֆիլմերից մեկը Կոստա-Գավրասի «Ձետա (Z)»-ն: Ֆիլմը նկարահանվել ա Վասիլիս Վասիլիկոսի համանուն վեպի հիման վրա:

    Էս ֆիլմի ամեն վարկյանը, ամեն բառը, ամեն կերպարը, սկզբից մինչև վերջ էսօրվա Հայաստանի մասին ա:

    Բոլորին խորհուրդ եմ տալիս անպայման, անպայման, անպայման նայել էս ֆիլմը: Բացի նրանից որ արտակարգ ակտուալ ֆիլմ ա, համ էլ գժական դերասաններ են խաղում - Իվ Մոտնան, Ժան-Լուի Տրենտինյան, Ֆրանսուա Պերյե:

    Լավ որակով ու թարգամանությամբ կարելի ա նայել.

    Ստեղ

    Ստեղ

    Ստեղ

    Ժողովուրդ, մի գրամ չեք փոշմանի, նայե՛ք:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (21.03.2013), Moonwalker (19.03.2013), Tig (19.03.2013)

  10. #2332
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Պայքար հնարող պետք չի, հեծանիվ պետք չի հնարել...

    Հասարակ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒթյՈՒՆ է սկսվելու Ապրիլի 9ից հետո ու պատրաստակամություն կատարել ու ենթարկվել միայն ժողովրդի ընտրյալ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով պիտի դադարեցնի սերժանտներին սպասելն ու իր հացադուլն ու անցնի իր պարտականությունների կատարման...

    Սովետից էլ հոմ հզոր չեն, որն 88-90ականներին ինչքան էլ դիմադրեց մեկա 91ին արդեն գերագույն խորհուրդն հենց սովետի օֆֆիցյալ ընտրությունների արդյունքների հիման վրա ղեկավարվում էր ժողովրդի ընտրյալների կողմից...
    Ամեն իրադրություն ունի իր յուրահատկությունները...
    Սովետի ժամանակ իշխանությունը վերևից - Մոսկվայից, ճաքեց նախ և առաջ, ու վերջին հաշվով հենց իշխանության ներսից շատ շատերն էին նպաստում , ֆինանսավորում սիստեմափոխությանը...

  11. #2333
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ԻՆՉ ԱՆԻ ՐԱՖՖԻՆ

    ԻՆՉ ԱՆԻ ՐԱՖՖԻՆ
    Գրեթե ակնհայտ է, որ թե Սերժը, թե ՀԱԿ-ը, թե ՀՅԴ- ն, թե ԲՀԿ -ն բոլոր ճակատներով գրոհելու են Րաֆֆու վրա, ու եթե նա կտրուկ չփոխի մարտավարությունը, դա կհանգեցնի կամ արյունահեղության, կամ, որ ավելի հավանական է, իգնորի, ծաղրի և դհոլացման...
    Ուրեմն- ինչ անի ՐԱՖՖԻՆ ...

  12. #2334
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Baradi-ի խոսքերից Նայել գրառումը
    ԻՆՉ ԱՆԻ ՐԱՖՖԻՆ
    Գրեթե ակնհայտ է, որ թե Սերժը, թե ՀԱԿ-ը, թե ՀՅԴ- ն, թե ԲՀԿ -ն բոլոր ճակատներով գրոհելու են Րաֆֆու վրա, ու եթե նա կտրուկ չփոխի մարտավարությունը, դա կհանգեցնի կամ արյունահեղության, կամ, որ ավելի հավանական է, իգնորի, ծաղրի և դհոլացման...
    Ուրեմն- ինչ անի ՐԱՖՖԻՆ ...
    թող հաց ուտի ու քաղաքականությամբ զբաղվի… ու քիչ դուռակություն դուրս տա… ոչ մի արյունահեղություն էլ չի լինի…

  13. #2335
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, չգիտեմ՝ էս կարդացել եք, թե չէ, բայց դնում եմ.
    http://tert.am/am/news/2013/03/18/sa...H2ahU.facebook
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի քանի լրատվամիջոցների հետ ունեցած հանդիպման ժամանակ պատասխանելով երկրի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերին, մասնավորապես, հայտարարել է, որ Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին չի այցելի։ Այս մասին հայտնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության կայքը։

    Սերժ Սարգսյանը նաև հայտնել է, որ վերջինիս դիմել է նամակով և շատ տարօրինակ պատասխան է ստացել։

    Aravot.am կայքն էլ հայտնում է, որ Սերժ Սարգսյանը պատմել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվել են միմյանց ներկայացնել գրավոր առաջարկներ: Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն այդպես էլ չի ներկայացրել առաջարկներ: Իսկ իր ուղարկած գրավոր առաջարկները հետ է ստացել՝ վրան խաչ քաշած:

    Երկու աղբյուրներն էլ խոստանում են այլ մանրամասներ հայտնել ավելի ուշ։

    Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ այսօր նախաձեռնած հանդիպումը լրագրողների հետ շարունակական բնույթ է կրելու։ Այս անգամ հանդիպմանը ներկա են հիմնականում հեռուստաընկերություններ։ Ապագայում նախատեսվում են նաև հանդիպումներ առցանց և տպագիր լրատվամիջոցների ներկայությամբ։
    Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե պաշտոնական տվյալներով ավելի քան կես միլիոն մարդ քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, և հավատացած լինելով, որ իրենց թեկնածուն է հաղթել ընտրություններում, այժմ կանգնել են նրա մեջքին` հանրահավաքային պայքարի տեսքով, Սերժ Սարգսյանը տվել է հետևյալ պատասխանը. «Նախ պետք է ասեմ, որ իմ ճշգրտումը կայանում է հետևյալում. Դուք ասում եք, որ հինգ հարյուր հազարից ավելի մարդ կանգնած են նրա թիկունքում և հրապարակումներ են: Ես ուրեմն տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ, և ոչ միայն ես, այլ երևի մեր բնակչության մեծ մասը, որովհետև ես այնտեղ չեմ տեսել ոչ հինգ հարյուր հազար, ոչ հիսուն հազար մարդ: Երբ ասում են, որ ժողովուրդը հրապարակներում է, ինձ համար շատ տարօրինակ է դա: Միջին հաշվով այս հանրահավաքներին, որ տեղի են ունենում Ազատության հրապարակում, մասնակցում է 3000 մարդ: Նախ ես վստահություն չունեմ, որ նրանք բոլորը, մինչև վերջին մարդը քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Եվ երկրորդ` 3000 մարդը, թեև մեզ համար յուրաքանչյուր մարդու կարծիք շատ էական է, կազմում է մեր քաղաքացիների 0.1 տոկոսը: Երեք միլիոնի մոտ ենք, 30 հազարը` մեկ տոկոս, 3 հազարը` 0.1 տոկոսը: Խոսել այն մասին, որ ժողովուրդը հրապարակներում է, առնվազն կոռեկտ չէ: Ես այս հարցին ուշադրություն եմ դարձնում, որովհետև հրապարակում էլ ասում են` ժողովուրդ, հանուն ժողովրդի և այլն: Այս կապակցությամբ իմ հիշողության մեջ դառը պատկերներ են արթնանում, որովհետև աշխարհի և բոլոր բարեգործները, և բոլոր չարագործները միշտ խոսել են ժողովրդի անունից և իրենց գործողությունները միշտ զարդարել են խոսքերով, որ իբր նրանք դա անում են հանուն ժողովրդի:
    Բոլորդ գիտեք մեր հարաբերությունների մասին ՀԱԿ-ի հետ և բոլորդ գիտեք մեր քաղաքական բանավեճի և այլնի մասին: Սա ասում եմ նրա համար, որպեսզի որևէ մեկը սա երբեք չընկալի որպես հաճոյախոսություն: Եթե հիշում եք` 2008 թվականին մինչև 30 հազար մարդ հավաքվեց Ազատության հրապարակում` լսելու այն թեկնածուի ճառը, որ տարել էր 300 հազար ձայն: Այսինքն գոնե այս դեպքում հավաքվեց ընտրողների 10 տոկոսը: Որտեղ 10 տոկոսը, որտեղ 0.1 տոկոսը… բայց խնդիրը դրանում չէ: Ես սա ասում եմ, որպեսզի ճշգրտումներ մտցնեմ ժողովրդի անունից և հանուն ժողովրդի գործելու` մարդկանց ասածների մեջ: Իմ խորին համոզմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելով գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից: Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած և արդեն ութ օր սոված մարդու հետ: Դե, ինչպես Դուք եք ասում` հնարավոր է, որ առողջական վիճակը շատ գերազանց չլինի, որովհետև բանակցություններ չի նշանակում հաճոյախոսություններ փոխանակել, չէ՞. չեմ տեսնում դրա իմաստը: Եթե ես գնալու լինեի, պիտի գնայի մի նպատակով` մեկ անգամ ևս հորդորելու, խնդրելու Րաֆֆի Հովհաննիսյանին` հացադուլ չանել, ընտրել պայքարի (և դիտավորյալ եմ այստեղ բաց թողնում «քաղաքական» բառը) այլ ձևեր: Եվ ես դա հիմա եմ անում: Րաֆֆի Հովհաննիսյան, հորդորում եմ, դադարեցրեք, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ… բայց գիտեք, մի կարևոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել: Կարո՞ղ եք ասել, հուշեք ինձ, դուք ինֆորմացիայի տիրապետող մարդ եք: Հուշեք` ի՞նչ պայման է դրել Րաֆֆի Հովհաննիսյանը, ես շատ ուշադիր ծանոթացել եմ նրա ելույթին, որ ցավոք սրտի, ապականված էր հայհոյանքներով, անձնական վիրավորանքներով, ինչը սազական չէ Րաֆֆի Հովհաննիսյանին: Բայց ես այնտեղ մի բան եմ տեսել. Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին, կեղծ, ընդգծում եմ` կեղծ երդում տա Ավետարանի և Սահմանդրության վրա, ապա, ապա, ապա... Ես երբեք, որևէ անգամ, ի տարբերություն շատ շատերի ոչ կեղծ երդում եմ տվել, ոչ կեղծ բարևներ եմ շռայլել, ոչ կեղծ դիրքորոշումներ եմ ընդունել, ոչ կեղծ ժպիտ եմ հաղորդել իմ դեմքին: Ես բազմաթիվ անգամներ երդվել եմ, երդվել եմ շատ լուրջ գործերի համար: Ապրիլի 9-ի իմ երդումը լինելու է իմ սրտից բխող և ամբողջովին անկեղծ»:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  14. #2336
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իսկ սա արժե մանրամասն կարդալ, ու նոր գնալ Տրիբունի ասած ֆիլմը նայելու
    Գագիկ Մկրտչյան, Արմենիա հ/ը – Պարո՛ն Նախագահ, նախագահական նստավայրում օրեր առաջ կայացած Ձեր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մասին շատ է խոսվել, բայց մենք մանրամասներին ավելի շատ տեղեկանում ենք, այդ հանդիպման մասին իմանում ենք պարոն Հովհաննիսյանի պատմածներից: Միգուցե բացե՞ք փակագծերը:

    Սերժ Սարգսյան – Կարծես, պարտավոր եմ բացելու, որովհետեւ, իրոք, այդ հանդիպման մասին բազմիցս խոսեցին եւ՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ՛ այն մարդիկ, ովքեր այդ զրույցին, այդ երկխոսությանը ներկա չէին: Եվ վատն այն է, որ աղճատված, ոչ ստույգ տեղեկություններ էին տալիս հանրությանը: Իրականությունը հետեւյալն է՝ լրագրողների հեռանալուց հետո, մենք պարոն Հովհաննիսյանի հետ փոխադարձաբար մեկս մյուսի որպիսությամբ հետաքրքվեցինք, այնուհետեւ ես հարցրեցի պարոն Հովհաննիսյանին, թե արդյո՞ք նա ասելիք ունի, ի՞նչ է կատարվում, ի՞նչն է այդ հավաքների պատճառը: Նա ասաց, որ, իհարկե, ասելիք ունի եւ իր ասելիքը հետեւյալն է՝ ի՞նչ պետք է անենք: Ես բառացիորեն ասել եմ՝ Րաֆֆի՛, մինչեւ անելիքներին անցնելը, ես երկու հարց ունեմ. հարց առաջին՝ դու հաղթե՞լ ես ընտրություններում: Ասաց՝ ոչ: Ասացի՝ բա ի՞նչ է եղել: Ասաց՝ մերոնք ասում են, որ Դուք էլ չեք հաղթել: Ասացի՝ Րաֆֆի՛, դու չես հաղթել, ես չեմ հաղթել, բա ո՞վ է հաղթել: Պարոն Հովհաննիսյանը ժպտաց, եւ ես անցա երկրորդ հարցին: Հարցրեցի՝ քարոզարշավի ընթացքում ինքն ինձնից լսե՞լ է արդյոք մի անձնական վիրավորանք, մի կոշտ ձեւակերպում, բացի մեկ դեպքից, երբ ես գնահատականը տվել եմ երեւույթին, որովհետեւ չափազանց կարեւոր երեւույթ էր: Եթե այդ մասին հարց լինի՝ ես կպատասխանեմ, եթե ոչ՝ ինքս կբացեմ դա: Պարոն Հովհաննիսյանն ինձ բացատրեց, որ իր խոսքի կոշտության պատճառնն այն է, որ ես ժամանակից շուտ իմ շրջապատում շամպայնով շնորհավորել եմ իմ հաղթանակը: Ես շատ զարմացած էի: Ասացի, որ այսօրվա պայմաններում, երբ ցանկացած մարդու պաշտոնական խոսք կարելի է վայրկյանների ընթացքում, վայրկյանների ճշտությամբ իմանալ, թե երբ եւ ինչպես է եղել, ես զարմանում եմ, որ այդպիսի բան եք ասում: Նախ՝ ես շնորհակալություն եմ հայտնել իմ գործընկերներին, ինձ կողմ քվեարկողներին, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել էր ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 1988 տեղամասերում: Եվ երկրորդ՝ իմ շնորհավորանքը եղել է առանց շամպայնի: Եվ դա տեսել է հանրապետության ողջ բնակչությունը: Ինչեւէ, մենք այդ հարցն անցանք, եւ ես հարցրեցի պարոն Հովհաննիսյանին՝ ի՞նչ եք ուզում, լսում եմ, ասե՛ք: Ասաց, որ լավ կլինի եւ ճիշտ կլինի, որպեսզի անցկացնենք նախագահական նոր ընտրություններ: Ասացի, որ ես դրա հնարավորությունը չեմ տեսնում, բայց նույնիսկ եթե այն լիներ, վստա՞հ է, որ նոր ընտրություններում կգրավի, ասենք, 4-րդ տեղը: Հարցրեց՝ ինչո՞ւ: Ասացի՝ եթե նոր ընտրություններ, ապա նոր թեկնածուների առաջադրում, եւ պարզ չի, թե ովքեր կառաջադրվեն: Նա ասաց՝ չէ, ես դա նկատի չունեմ. ես նկատի ունեմ՝ ընտրություն մեր միջեւ: Ասացի՝ դրա տարբերակն էլ չկա, որովհետեւ միջազգային հանրությունը, մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը ընտրությունների արդյունքն ընդունել է եւ գնահատել է լավ: Բայց եթե հանկարծ ինչ-որ մի հրաշքով այդպիսի հնարավորություն լինի եւ մենք Ձեզ հետ անցկացնենք նախագահական ընտրություններ եւ ինչ-որ մի հրաշքով Դուք տանեք ձայների 55 տոկոսը, մնացած 45 տոկոսը ես կարո՞ղ եմ տանել: Ասաց՝ այո: Ասացի՝ այդ դեպքում, ես կարո՞ղ եմ ընդհանրապես մի 20 հազար մարդ հավաքել Ազատության կամ Հանրապետության հրապարակում: Ասաց՝ այո: Ասացի՝ դա 4 անգամ ավելին է, քան այսօր դու ես հավաքել: Այդ դեպքում, ես էլ կհավաքեմ այդ 20 հազար մարդկանց եւ կասեմ՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իր 37 տոկոս քվեներով նոր ընտրություններ պահանջեց եւ անցկացրեց, ապա ես էլ եմ պահանջում նոր ընտրություններ: Այդ դեպքում ո՞ւր ենք գնալու, մինչեւ ե՞րբ: Նա ասաց, որ լավ, եթե չի ստացվում նախագահական ընտրություններ անցկացնել, եկեք խորհրդարանը լուծարենք, անցկացնենք խորհրդարանական ընտրություններ: Հարցրեցի` բայց ի՞նչն է պատճառը: Եթե մենք համաձայնության եկանք նախագահական ընտրությունների մասով, ապա ո՞րն է խորհրդարանը ցրելու առիթը: Բացի դրանից, Սահմանադրությամբ եւ մեր օրենքներով Հանրապետության նախագահը չի կարող կամայականորեն ցրել Ազգային ժողովը: Ազգային ժողովը կարող է արձակվել Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված չորս դեպքերում: Այդ դեպքերից որեւէ մեկն առկա չէ: Ես ինչպե°ս դա անեմ: Ասաց` Դուք կարող եք: Կարող եք բոլորին հրավիրել եւ ստիպել, որ նրանք հրաժարվեն պատգամավորությունից: Ես ասացի, որ նախ` դա անօրինական ճանապարհ է, եւ անօրինականությամբ երբեք չի կարելի ո՛չ արդարություն, ո՛չ օրինականություն հաստատել: Երկրորդ` իսկ եթե այդ պատգամավորներից մի 10, 20, 30 հոգի, մի մասը, իմ այդ պահանջը չկատարի եւ ասի` պարո՛ն Նախագահ ես Ձեզ շատ եմ հարգում, բայց ելնելով մեր երկրի շահերից, ժողովրդավարությունից, նախադեպ չստեղծելու հանգամանքից եւ այլն, չեմ կարող հրաժարականի դիմում գրել: Րաֆֆին ասաց` ոչ, որեւէ մեկն այնտեղ չի կարող Ձեր խոսքը օդում թողնել: Հարցրեցի՝ ինչպե՞ս է ստացվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է դա անել, իսկ ողջ Ազգային ժողովում չի գտնվի 1, 2 կամ 5 մարդ, ով այդպես չի վարվի: Այսինքն, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունն է՝ խարխլել քաղաքական հենարանը, մեր երկրի ամենակարեւոր հաստատություններից մեկը միայն նրա համար, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 37 տոկոս ձայն: Ասացի` լավ, այս հանգամանքները մի կողմ դնենք: Եթե ինչ-որ մի հրաշքով մենք արձակում ենք խորհրդարանը եւ անց ենք կացնում խորհրդարանական ընտրություններ, Դուք վստա՞հ եք, որ 5 տոկոսը կհաղթահարեք: Ասաց` միասին գնանք Հանրապետականի հետ: Շատ տարօրինակ մի բան էր: Ասացի` ուրեմն Դուք առաջարկում եք, որպեսզի ես «միացնեմ» պետական, ոստիկանական ողջ մեքենան, մենք միասին մեծամասնություն ստանանք եւ ձեւավորենք նոր խորհրդարա՞ն: Բա, եթե ես այդ մեքենան միացնող լինեի, կմիացնեի նախագահական ընտրությունների ժամանակ եւ կտանեի առնվազն 80 տոկոս: Ինչի՞ մասին է խոսքը: Ինչպե՞ս կարելի է այդպես վարվել: Ասաց` ուրեմն սա է՞լ է բացառվում: Ասացի` այո, սա էլ է բացառվում: Ասաց` ուրեմն պետք է պատժել բոլոր ընտրակեղծարարներին: Ասացի` այստեղ ես Ձեզ հետ 100 տոկոսով համաձայն եմ, եւ անկախ նրանից` պահանջեք, թե չպահանջեք`մենք դա անելու ենք: Ասաց` բա էլ ի՞նչ անենք, մի համապետական միջոցառում է պետք: Ասացի` խնդրեմ, մտածեք, ինչ համապետական առաջարկություն կարող է լինել, հանձնեք թղթին եւ բերեք տեսնեմ ի՞նչ եք ասում: Կաշխատեմ ես էլ մտածել, ես էլ իմ մտքերը թղթին հանձնել ու փոխանցել Ձեզ: Պատասխանեց՝ լավ, իսկ ի՞նչ ենք հիմա ուրիշներին ասելու: Ասացի` ես կարծում եմ, որ ընդհանուր գծերով, մանրամասների մեջ չմտնելով, պետք է առնվազն սա ներկայացնենք մեր թիմակիցներին: Ասաց` իսկ չի՞ լինի, որ չասենք ոչինչ: Ասացի` ոչ, որովհետեւ եթե դու կարող ես քո թիմակիցներին ասել, որ գաղտնիք է, չեմ կարող ձեզ հաղորդել, ապա ես չեմ կարող իմ թիմակիցներին ասել, թե՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ոչինչ չխոսեցի մեկ ժամից ավելին տեւած հանդիպման ժամանակ: Եվ ընդհանրապես` չի եղել մի կարեւոր որոշում կամ մի կարեւոր իրադարձություն, որի մասին գոնե Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամները չիմանային: Հանուն ինչի՞ ես հիմա պիտի դա խախտեմ: Ասաց՝ այդ դեպքում, ես պետք է դուրս գամ եւ ասեմ, որ ոչինչ չստացվեց: Ասացի` խնդրեմ: Ասաց` բա հիմա ի՞նչ ենք անելու: Ասացի` Րաֆֆի՛, ես տեսնում եմ ընդամենը երեք տարբերակ. տարբերակ համար մեկ` հիմա այստեղից դուրս ես գալիս, գնում ես հրապարակ եւ նորից կրկնում ես այն, ինչ դու այնտեղ ասել ես` որ դու ստացել ես ձայների 80 տոկոսը, իսկ Հանրապետության նախագահը հիմա իր լիազորությունները ինձ չի հանձնում: Շարունակում ես ձեւավորել դաշտային դատարաններ, ինչպիսին արդեն սկսել ես ձեւավորել, նշանակում ես նախարարներ եւ հայտարարում, որ այս երկրում դու պետք է հասնես իշխանության, այսինքն՝ պետք է հեղաշրջում իրականացնես: Այս պարագայում երկու բան կարող եմ խոստանալ. մեկ` ոստիկանությունը, բոլոր իրավապահ մարմինները, իշխանության բոլոր օղակները գործելու են օրենքի սահմաններում: Եվ երկրորդ` ոստիկանությունը, բոլոր իրավապահ մարմինները, իշխանության բոլոր օղակները 100 տոկոսով օգտագործելու են այն լիազորությունները, որ տրված է նրանց սահմանադրական կարգը պաշտպանելու, պահպանելու համար: Այդ դեպքում՝ պատասխանատվությունը լինելու է միայն քեզ վրա: Եթե պատրաստ ես այդպիսի պատասխանատվություն կրելու` խնդրեմ: Տարբերակ համար երկու`դուրս ես գալիս այստեղից, գնում ես հրապարակ եւ այնտեղ հայտարարում ես, որ դու ստացել ես ոչ թե ձայների 37 տոկոսը, այլ՝ ավելին, բայց այնուհանդերձ, ելնելով Րաֆֆի Հովհաննիսյանի սիրուց առ Հայաստան, առ հայ ժողովուրդ, նրա հավատարմությունից ժողովրդավարության արժեքներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը օրինականության սահմաններում ստիպելու է այս իշխանություններին, որպեսզի դադարեցնեն արտագաղթը, պայքարեն կոռուպցիայի դեմ, վերացնեն ատկատները, այսինքն այն բոլորը, ինչ դու հայտարարել ես քարոզարշավի ընթացքում: Այս պարագայում, ես` որպես Հանրապետության նախագահ, ի պաշտոնե էլ պարտավոր եմ աջակցել ընդդիմությանը, ես կաջակցեմ ձեզ: Ձեր ստացած 500.000-ից ավելի ձայները դարձրեք ձեր կապիտալը, ձեր սեփականությունը: «Ժառանգություն» կուսակցությունը դարձրեք 500 հազարանոց: Ընդամենը երկու ամիս հետո Երեւանի ավագանու ընտրություններն են լինելու, մասնակցեք այդ ընտրություններին, նախ հաղթեք եւ սկսեք կառավարել հանրապետության 1/3-րդ բնակչությանը, ապա պատրաստվեք խորհրդարանական ընտրություններին, որոնք սարերի ետեւում չեն` ընդամենը 4 տարի հետո լինելու են խորհրդարանական ընտրությունները, կստանաք մեծամասնություն, կձեւավորեք կառավարություն եւ այսպիսով` իշխանությունը կանցնի «Ժառանգություն» կուսակցությանը: Տարբերակ համար երեք` այստեղից դուրս ես գալիս, գնում ես հրապարակ եւ ժողովրդին հայտարարում ես, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է ինձ՝ ներգրավվելու իշխանության մեջ եւ համատեղ ջանքերով լուծելու մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները: Ասաց` Դուք կոալիցիա՞ նկատի ունեք: Պատասխանեցի՝ ոչ: Ասացի` հիմա էլ եմ ազնիվ քեզ հետ եւ չեմ ուզում քննարկել որեւէ դետալ, մանրամասնություն, որովհետեւ երկու ժամ հետո հրապարակում խոսելու են, որ Րաֆֆին ծախվեց, պաշտոն էր ուզում եւ այլն: Այ, երբ այդ հայտարարությունը կանես, կգաս եւ մենք միասին կորոշենք ձեր ներգրավվածության հարցը: Բայց այս դեպքում պետք է մոռանաք ընդդիմադիր լինելու հանգամանքը: Ես իրեն չեմ ասել, բայց ուզում եմ այս առիթով մեկ անգամ եւս կրկնել այն, ինչ ես բազմաթիվ անգամներ ասել եմ՝ ինձ համար անհասկանալի են ոմանց այն մոտեցումները, որ լինելով իշխանության մեջ` ընդդիմություն են խաղում: Իշխանության մեջ գտնվողները չեն կարող անել հայտարարություններ, որոնք հակասում են իշխանությունների քաղաքական գծին: Իշխանության մեջ գտնվողը չի կարող ասել, որ մենք պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը: Ես 10 րոպե հետո նրան աշխատանքից կազատեմ: Իշխանության մեջ գտնվողը չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել որեւէ հարեւան երկրի: 10 րոպե հետո ես նրան աշխատանքից կազատեմ: Ընդհանրապես` իշխանության մեջ գտնվողը իրավունք չունի որեւէ քաղաքական գծի նկատմամբ վերադասի հայտարարություններ անել: Բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են իշխանության մեջ եւ ցանկանում են քննադատել իրենց վերադասներին, պարտավոր են դիմում գրել, ներկայացնել հրաժարական, այնուհետեւ գնալ, քշտել թեւքերը եւ անխնա քննադատել բոլորին: Սա իրենց իրավունքն է: Իշխանության մեջ գտնվողը չի կարող անձնական վիրավորանքներ հասցնել որեւէ երկրի, նույնիսկ Ադրբեջանի նախագահին: Չի կարելի, անթույլատրելի է: Ի՞նչ է նշանակում անձնական վիրավորանքներ հասցնել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներին: Ինչպե՞ս կարելի է: Ինչպե՞ս կարելի է ընկնել ադրբեջանական ուղեգիծ եւ պայքարել Մինսկի խումբը ցրելու, համանախագահներին ցրելու համար: Մենք շատ երկար տարիներ պայքարում ենք, որ ձեւաչափը չփոխվի, որովհետեւ այդ ձեւաչափը ճիշտ է ընտրված: Այդպես մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ավարտեցինք մեր հանդիպումը: Իսկ մնացած բոլոր բաները` սկսած նրանից, թե իբր մենք այդ խոսակցությունը ձայնագրել ենք եւ պատրաստվում ենք հանրության սեփականությունը դարձնել, իբր, ես նրանց առաջարկել եմ Երեւանի քաղաքապետի տեղակալ, իբր, ես առաջարկել եմ մեկ-երկու նախարարի պաշտոն` իրականությանը չեն համապատասխանում: Եվ ես բարոյական չեմ համարում խոսակցության խեղաթյուրումը` ով էլ դա
    կատարի:

    http://www.azatutyun.am/content/article/24932714.html

  15. #2337
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես նկատի ունեմ՝ ընտրություն մեր միջեւ: Ասացի՝ դրա տարբերակն էլ չկա, որովհետեւ միջազգային հանրությունը, մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը ընտրությունների արդյունքն ընդունել է եւ գնահատել է լավ: Բայց եթե հանկարծ ինչ-որ մի հրաշքով այդպիսի հնարավորություն լինի եւ մենք Ձեզ հետ անցկացնենք նախագահական ընտրություններ եւ ինչ-որ մի հրաշքով Դուք տանեք ձայների 55 տոկոսը, մնացած 45 տոկոսը ես կարո՞ղ եմ տանել: Ասաց՝ այո: Ասացի՝ այդ դեպքում, ես կարո՞ղ եմ ընդհանրապես մի 20 հազար մարդ հավաքել Ազատության կամ Հանրապետության հրապարակում: Ասաց՝ այո: Ասացի՝ դա 4 անգամ ավելին է, քան այսօր դու ես հավաքել: Այդ դեպքում, ես էլ կհավաքեմ այդ 20 հազար մարդկանց եւ կասեմ՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իր 37 տոկոս քվեներով նոր ընտրություններ պահանջեց եւ անցկացրեց, ապա ես էլ եմ պահանջում նոր ընտրություններ: Այդ դեպքում ո՞ւր ենք գնալու, մինչեւ ե՞րբ:
    էս քանի շաբաթ ա նույն բանն եմ ուզում տեղ հասցնել, բայց ապարդյուն:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  16. #2338
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    էս քանի շաբաթ ա նույն բանն եմ ուզում տեղ հասցնել, բայց ապարդյուն:
    Եթե Սերժը մի քիչ ավելի կապակցված ա իրա խոսքն ասում, քան Րաֆֆին, էդ դեռ բան չի նշանակում: Սա հասարակ բլեֆ ա, հասարակ իրավիճակի շուռտվում:

    Պարտվող թեկնածուն ուզում է 37 ուզում է 45 կամ 49 տոկոս հավաքած լինի, դա կապ չունի, ինքը պարտվող է: Ու բնականաբար 20000 մարդով միտինգ անի, թե 50000՝ կապ չունի:

    Բայց խնդիրը էստեղ լրիվ նենգափոխված է: Ոչ թե 37 տոկոս ընտրողն ունեցողը հավաքել է 20000 մարդ ու ասում ա, պետք ա ես լինեմ նախագահ, այլ մարդիկ հստակ հայտարարում են, որ ընտրությունները կեղծվել են, որովհետև

    1. քվեարկության մասնակցածների ներկայացված թիվը աղերս չունի իրական մասնակցածների հետ,
    2. եղել են համատարած լցոնումներ,
    3. եղել է համատարած կաշառքի բաժանում,
    4. հաշվարկի ժամանակ եղել են կեղծումներ,
    5. եղել են կարուսելներ
    և այլն:

    Ու պահանջը ոչ թե քիչ տոկոս հավաքողին իշխանության բերելն է, այլ արդար ընտրության կազմակերպումը: Թող լինի արդար, առանց կեղծիքների ընտրություն, ժողովուրդը կընդունի հաղթող թեկնածուին՝ անկախ նրա ով լինելուց, եթե նույնիսկ Սերժիկը լինի:

    Եթե Սերժը խեղաթյուրում ա, էդ իրա գործն ա, բայց մենք կուտը չպետք է ուտենք, Չամիչ ջան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (19.03.2013), Tig (19.03.2013)

  18. #2339
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու պահանջը ոչ թե քիչ տոկոս հավաքողին իշխանության բերելն է, այլ արդար ընտրության կազմակերպումը: Թող լինի արդար, առանց կեղծիքների ընտրություն, ժողովուրդը կընդունի հաղթող թեկնածուին՝ անկախ նրա ով լինելուց, եթե նույնիսկ Սերժիկը լինի:
    Մինչև հիմա անձամբ ՐԱՖՖԻՆ նման պահանջ չի դրել հստակ, թեպետ հրապարակը հենց դրա հույսին է, ու հենց դա էլ խանգառում է կոնսոլիդացիային...
    Մինչև հիմա ինչ որ քաոսային, անկազմակերպ, իրարամերժ, անտաղանդ ոճի անարխիստական բառդակի է մնան բարևոլուշն կոչեցիալը ...

  19. #2340
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Baradi-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև հիմա անձամբ ՐԱՖՖԻՆ նման պահանջ չի դրել հստակ, թեպետ հրապարակը հենց դրա հույսին է, ու հենց դա էլ խանգառում է կոնսոլիդացիային...
    Մինչև հիմա ինչ որ քաոսային, անկազմակերպ, իրարամերժ, անտաղանդ ոճի անարխիստական բառդակի է մնան բարևոլուշն կոչեցիալը ...
    Բան չունեմ ասելու, Րաֆֆին էնքան անկազմակերպ ա խոսում, որ Սերժը նման ելույթ ունենալու հնարավորություն ա ստացել:
    Ուղղակի ուզում եմ Չամիչին բացատրած լինեմ նաև մի բան. ժողովուրդը ոտի չի կանգնել Րաֆֆիին նախագահ դարձնելու համար, այլ ոտի ա կանգնել, որտև իրա ձեները գողացել են: Եթե արդար ընտրություն լիներ, ու Րաֆֆին ընտրություն դառնար, Սերժը պարտվեր, Սերժը ուղղակի չէր կարող 20000 հոգի հավաքել: Հա, տեսականորեն հնարավոր ա, որ էդքան համախոհ ունենար, որ մի օր կգային կողքը կանգնելու, բայց արագ էլ կցրվեին, որտև իրենք էլ կիմանային, որ Սերժը պարտվել ա: Մի ուրիշ տարբերակն էլ կարող էր լինել փողով հրապարակ մարդ բերելը, որն արագ կբացահայտվեր: Բայց որ սենց մարդիկ հավաքվեին հրապարակում՝ ուղղակի չէր լինի: Ի վերջո ապուշ չի էս ժողովուրդը, ոտի կանգնելու հստակ պատճառ կա. մեր իրավունքները ոտնահարված են: Ու սերժիկը թող գլուխ չհարթուկի իրա թվերի հավայի մանիպուլյացիաներով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (19.03.2013)

Էջ 156 184-ից ԱռաջինԱռաջին ... 56106146152153154155156157158159160166 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախագահական ընտրություններ Ուկրաինայում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 29.04.2010, 10:33
  2. Նախագահական ընտրություններ - 2008
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 267
    Վերջինը: 31.01.2010, 16:06
  3. Արտահերթ նախագահական ընտրություններ՞
    Հեղինակ՝ Քամի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 06.07.2008, 12:33
  4. Նախագահական ընտրություններ 2008-ի թեկնածուների վեբ կայքերը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.01.2008, 01:50
  5. Նախագահական ընտրություններ ԼՂՀ-ում
    Հեղինակ՝ Dar 21, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.07.2007, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •