Համաձայն չեմ։ Չգիտենք` ով ա կազմակերպողը, վիդեոյից դատելով կարելի ա ասել, որ ոչ ադեկվատ մեկն ա, ու եթե հանկարծ էս միջոցառմանը մեծ թվով մարդիկ մասնակցեն, կարա շատ վտանգավոր լինի։ Պատկերացրու հավաքվել ա իրանց ասած թվից մի զրո պակաս մարդ, որը շատ մեծ թիվ ա, ու որը ես բացառում եմ, որ կարողա հավաքվի, բայց պատկերացրու, որ 100 հազար հոգի հավաքված ա, ու սա որոշում ա խոսալ, ինքն իրա արածից ոգևորված ու զարմացած, ոնց մենակով ավտոյի մեջ նստած կամեռայի վրա էր գոռգռում, տենց մի հատ սկսում ա գոռգռալ։ Էդ ժամանակ քաղաքացիներին ամբոխի վերածելն էնքան հեշտ ա, ինչքան նապի համար գազար ուտելը։ Իսկ ամբոխին ամենավտանգավոր ու անարդյունք քայլերի մղելը էնքան հեշտ ա, ինչքան սույն նապի կողմից էդ գազարը.... մարսելը։
Էջանիշներ