Mephistopheles (16.03.2013)
Լրիվ ուրիշ բան ասեմ, Բագ ջան։ Սա ստից ինչ որ բան ա, որ բոլորիս շեղում ա իրականությունից։ Ճիշտ ա` սա առաջին հայացքից պայքար ա, քաղաքացիական անհնազանդություն ա կամ չգիտեմ ինչ ա, բայց իրականում բոլորիս համար էլ պարզ ա, որ անիմաստ, անարդյունք, ցուցադրական, ձևական, տուֆտա բան ա։ 100 հոգի հավաքվի, թե տասը հազար, մեկա վնասից բացի ոչ մի օգուտ։ Իսկ վնասը լինելու ա էն, որ մարդիկ հերթական անգամ տեսնելու են, որ կազմակերպվեց մի նոր ոճի բողոքի ցույց, որն էլի արդյունք չտվեց։
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Կաշը սկսվեց:
Ժառանգության ներկայացուցիչը հորդորում ա միջոցառումը չանել: Ժողովուրդը բաժանվել ա երկու թևի: Մի մասը ժառանգությանն ասում ա «պայքարը մի սեփականաշնորհեք», մյուս մասն ասում ա «չի կարելի ինքնագլուխ սենց բան կազմակերպել»: Մեկն ասում ա, ես էս երթին եմ գնալու, մյուս ասում ա, ես մյուս օրվա հավաքին:
Ժառանգության ուրիշ ներկայացուցիչներ տարբեր խոսափողերով հասկացնում են, որ իրանք սրա հետ կապ չունեն ու լավ կլինի չգնալ: Շատերն ընդվզում են, ասում են, չհասկացանք, բա Րաֆֆին ասում էր, որ ժողովուրդը պետք ա ինքնակազմակերպվի:
Մի խոսքով սադրանքը հաջողված ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Եթե մի հոգի կարա նստի տանը կոմպի մոտ ու հինգ րոպեում պռավալ տա ինչ որ քաղաքական ուժի, էլ չեմ ասում` նախագահական ընտրություններում հաղթած քաղաքական գործչի կամ ուժի ծրագրերը կամ թեկուզ հրավիրած հանրահավաքը, էլ ի՞նչ կարելի ա ասել էդ ուժի մասին, էլ ո՞նց մարդիկ վստահեն ու կանգնեն էդ ուժի կողքին։ Ինքը ասում, ինքն իր ասածների ձեռը կրակն ա ընկնում։ Ու իմ համար էնքան ցավալի չի, որ Րաֆֆին պռավալ ա գնում, որովհետև իսկզբանե իմ համար պարզ էր դա, ցավալի ա, որ պայքար կոչվածը հերթական անգամ իմաստազրկվում ա, արժեզրկվում ա, ոչնչանում ա, վերածվում ա կրկեսի։
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Freeman (19.03.2013)
Նիկոլն էլ որ չգնա, ելույթ չունենա, չոգևորի, տակը բան չի մնա։
https://www.youtube.com/watch?v=aCeWICccnoY
https://www.youtube.com/watch?v=vc0H3SGVokE
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Դավիթ (18.03.2013)
Արթ, Նիկոլի ֆակտորն օգտագործելով էլ են հիմա փորձում ավելի տրոհել եղածը: Նայի օրինակներից մեկը.
Կամ սա.ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՐԺՄԱՆ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԻՄՔԸ ԴՐՎԵՑ,ՀԻՆԵԼՈՎ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ...ՍԱ ՇԱՏ ԼԱՎ ՄՇԱԿՎԱԾ ԾՐԱԳԻՐ ԷՐ ԼևՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ,ՈՐԸ ԱՆԳԱՄ ՍԵՐԺԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԻՐԱԳՈՐԾԵԼ,ԲԱՅՑ ՇԱՏ ՀԱՆԳԻՍՏ ՆԻԿՈԼԱԸ ԱՐԵՑ ԴԱ:ԵՍ ՄԵՆԱԿ ՍՐԱՆԻՑ ԷԻ ՎԱԽԵՆՈՒՄ ,ՈՒ ԱՆՎԵՐՋ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԷԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ ,ՄԻ ԹՈՂԵՔ ՔԱՅՔԱՅՎԻ, ՊԱՌԱԿՏՎԻ ՇԱՐԺՈՒՄԸ ,ՎՌՆԴԵՔ ՆԻԿՈԼԻՆ,իՆՉՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՆՐԱՆՔ ՁԵԶ ՎՌՆԴԵՑԻՆ,ԵԹԵ ՉԵՔ ՄՈՌԱՑԵԼ,ԻՆՉՊԵՍ ԾԱՂԻՆԵՐՈՎ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷԻՔ ՄԻԱՆԱԼ ԼևՈՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՈՒ ԴՈՒՐՍ ՀԱՆԵՑԻՆ ՁԵԶ,ԽԵԼՔԻ ԵԿԵՔ ,ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԷ....ՄԻ ՀՈՒՍԱԼՔԵՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ....ՍԱ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ.....
Ու սրանք միակ օրինակները չեն, հիմա մի հատ հավեսով կռիվ են գցելու մեջները:«Տիկին ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻՆ
Շատ սիրելի տիկին Անահիտ, գիտեք, որ մեծագույն հարգանք եմ տածում Ձեր անձի հանդեպ, որ միշտ հիացել եմ Ձեր ազնիվ քաղաքացիական կեցվածքով, Ձեր անճառ հայրենասիրությամբ: Նաև հավատացել եմ Ձեր բոլոր դիրքորոշումներին և մոտեցումներին, որովհետև Դուք մեր իրականության այն բացառիկ կանանցից եք, ում բնությունն անսահման կանացիությունից և մայրական գորովից զատ՝ օժտել է նաև մեծ խոհեմությամբ: Ուստի հենց Ձեզ եմ դիմում՝ գիտակցելով, որ համաժողովրդական այս արթնացումի ու վերհառնումի մեջ նաև Ձեր տեսլականներն են ամփոփված…
Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակ եկավ ու մարդկանց ոգեշնչեց մտածել ազատ, անկաշկանդ, նա որևէ մեկին չտարավ դեպի բռնություն ու պարիսպների ավերում, այլ մի պարզ ու մարդկային բառով՝ ԲԱՐԵՎ, հասավ բարոյական հեղափոխության: Հայաստանում իսկապես այսօր արձանագրվել է նոր իրավիճակ, մենք իսկապես մի նոր Հայաստանի դռանն ենք կանգնած: Բայց արդեն նկատելի է, որ այդ դուռը շուտափույթ կերպով փակվելու է, որովհետև ճշմարիտ ու ազնիվ զարթոնքը հատկապես այսօր վերածվել է բալագանախաղի, ծաղրուծանակի… Նիկոլ Փաշինյանի հորինած կառավարությունախաղը ամենամեծ ծաղրն է, որովհետև դույզն իսկ բանականություն ունեցող մարդը ամբոխավարական հիմունքներով կառավարություն չի ձևավորում ու հռչակում, հրապարակը գաղափարների մատուցման վայր է, սակայն նույն հրապարակը պլեբսի կրքերի ու տրամադրությունների պոռթկման հանգրվանն է, հետևաբար այստեղ չի կարելի կեղծ ժողովրդավարություն խաղալ, այստեղ չի կարելի զավեշտի վերածել այնպիսի բարդ ու նպատակային իրողություն, ինչպիսին կառավարության ձևավորումն է: Եվ այն էլ՝ ումով. Նիկոլին մտերիմ մի քանի լրագրողներով ու իրավաբաններով, Հայաստանի տնտեսությունը տապալած մարդկանցով, գրանտակերների առաջնորդներով… Իհարկե, Կարինե Խոդիկյանի, Լիլիթ Գալստյանի, Ստեփան Դեմիրճյանի նման ազնվագույն մարդկանց անունների հիշատակումն ասես փրկում է զավեշտը, սակայն այս ամենը չափազանց անլուրջ է, այս ամենը դեպի ձախավերություն է տանում Րաֆֆի Հովհաննիսյանի մեծագույն ձեռքբերումները, որոնք հետայսու ժողովրդինն ու Հայաստանի ապագայինն են:
Շատ սիրելի տիկին ԱՆԱՀԻՏ, թանկագին ՄԱՐԴ, կարծում եմ, որ երբեք ամբոխավարությանը տուրք չտված Րաֆֆի Հովհաննիսյանի համար հիմա դժվար շրջան է, բարդ շրջան: Դյուրին չէ քաղաքական ճշգրիտ որոշումներ կայացնելը, որովհետև ճշմարիտ պատրիկը կարող է սայթաքել, երբ պլեբսը դառնում է պոպուլիստների հպատակը: Գործադրեք Ձեր ուժն ու եռանդը և համոզեք Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հեռու կանգնել կառավարություն ձևավորելու այս թատերային ձևից, հրաժարվել Նիկոլ Փաշինյանի ծառայություններից, որոնք բնավ էլ անկեղծ չեմ կարող համարել…
Օրավուր մարդիկ համախմբվում են մեծ գաղափարի շուրջ, օրավուր իշխանությունն էլ պատրաստվում էր կարևորելու այս շարժումը՝ ի վերջո անձնատուր լինելու ու պարտությունն ընդունելու համար: Մինչդեռ այսօրվա իրադարձությունները, տարբեր իբր քաղաքական գործիչների հրապարակային բանախոսությունները սկսեցին մարդկանց վանել հրապարակից, հուսահատեցնել…
Հայաստանը ստացել է վերափոխման պատմական հնարավորություն: Եկեք գուրգուրենք ու փայփայենք այն:
Միշտ Ձեր նվիրյալ բարեկամ՝ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ»:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շին ջան, համաձայն եմ իհարկե: Բայց սրանք ընդամենը օրինակներ էին: Իրականում ինչ ա կատարվում, գոնե իմ կարծիքով: Ինչքան էլ որ ես էս ստվերային կառավարություն ստեղծելը էս պահին նպատակահարմար չեմ համարում ու ավելի շատ նույնացնում եմ շոուի հետ, բայց վերջապես ինչ-որ քաղաքական կոնկրետ պրոցես ա, որն էս ողջ ընթացքում պակասել ա Ազատության հրապարակում: Ու միանգամից, թող կոպիտ չհնչի, բայց վայնասուն ա սկսվում, որի ալիքները նոր-նոր են ուժեղանալու: Հիմա փորձելու են պառակտում մտցնել Նիկոլի ու հարթակում մյուս եղողների մեջ, ասելով, որ ինքը փորձում ա շարժումը վերացնի, որ փորձում ա լիդերությունն իր ձեռքը վերցնի ու տենց բաներ: Արդյունքում հանրահավաքների գնացած առանց էն էլ ոչ էդքան շատ մասսան կիսվելու ա երկու մասի, որտև իրականում էնդեղ կան Նիկոլի համար գնացողներ, ու կա Ժառանգության համար գնացողներ: Ամեն ինչ անելու են, որ Րաֆֆին քաղաքական ուղղությամբ չգնա, մնա բարոյակրոնաեսիմինչական հարթության մեջ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sagittarius (18.03.2013), Varzor (18.03.2013), Zodiac (18.03.2013), Մարկիզ (18.03.2013)
Chuk (18.03.2013), StrangeLittleGirl (18.03.2013), Տրիբուն (18.03.2013)
Ժող ձեր կարծիքով Սերժը կգա Րաֆֆուն բարևելու ՞՞
ՀՀԿ-ում կա առողջ թև, ասում է նա, Րաֆֆին ու այդ երիտթևը կարող են համագործակցել
--------------
գտեք ինձ այստեղ https://profiles.google.com/mono.info
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Սենց մի դեպք ա եղել ոնց որ մի անգամ Ռուսաստանում, մի ինչ որ քահանա կար կարծեմ, Գապոն անունով![]()
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ