Բագրատյան Հրանտ
Հայրիկյան Պարույր
Հարությունյան Արամ
Հովհաննիսյան Րաֆֆի
Ղուկասյան Անդրիաս
Մելիքյան Արման
Սարգսյան Սերժ
Սեդրակյան Վարդան
Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր
Չեմ մասնակցի ընտրություններին
keyboard (13.03.2013)
Մեկ միլիոն ստորագրություն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով
Այս օրերին Ազատության հրապարակում բազմաթիվ քաղաքացիներ են հանդես գալիս հասարակական-քաղաքական վիճակը փոխելու տարբեր նախաձեռնություններով: Դիրիժոր Վարդան Հակոբյանն իր քաղաքացիական նախաձեռնության մտահղացումը նախ հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում՝ չպատկերացնելով, որ արձագանքերն այդքան շատ կլինեն:
Իսկ ֆեյսբուքյան գրառումը հետևյալն էր .«Իսկ ինչո՞ւ այսօրվանից, քանի Րաֆֆին հացադուլի է նստած Ազատության հրապարակում, չսկսել ստորագրահավաք Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Զուգահեռ պետք է ստորագրահավաք սկսել ամբողջ Հայաստանով մեկ: Համոզված եմ, որ այսօր կստորագրեն ավելի շատ մարդ, քան ընտրություններին Րաֆֆիին ձայն է տրվել: Ով համաձայն է՝ արձագանքեք»:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ գրառման արձագանքներն իր համար անակնկալ են եղել, քանի որ պարզ դարձավ, որ ժողովուրդը ավելիին է պատրաստ,քան շատերը պատկերացնում են: Ըստ Վարդան Հակոբյանի, տարածված էր այն կարծիքը, որ ժողովուրդը պասիվ է, չի գնում հանրահավաքների, սակայն իրականությունն այլ է:
«Ես մտածեցի, որ այսօր կարելի է սկսել համապետական ստորագրահավաք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Կա Տիգրան Մուկուչյան՝ իր անօրինական կառույցով, որը ոչ մի բան հաշվի չի առնում, և այդ մեկ մարդը՝ Տիգրան Մուկուչյանը, իր ստորագրությամբ վավերացնում է ՀՀ նախագահի ընտրությունները: Ես էլ ասում եմ՝ դրան հակակշիռ 1 միլիոն ստորագրությամբ կարելի է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- ասաց Վարդան Հակոբյանը:
Ինչ վերաբերվում է այդ նախաձեռնության տեխնիկական կողմին, դիրիժորը վստահություն հայտնեց, որ ցանկության դեպքում, հնարավոր է կազմակերպել համապետական ստորագրահավաք, որը կարելի է զուգորդել նաև ինտերնետային ստորագրահավաքով:
«Իհարկե, ես կարող եմ նախաձեռնել այս գործընթացը, բայց քվեները պատկանում են Րաֆֆի Հովհաննիսյանին, ուստի նա է իրավասու կոչ ուղղել իր ընտրազանգվածին, որից հետո կայծակնային արագությամբ կսկսվի ստորագրահավաքը: Չկա ավելի հզոր զենք, քան անձնագրային տվյալների վավերացումը՝ ստորագրությամբ: Այդ առումով, ես իրավունք չեմ վերապահում ինձ ընթացք տալ այս նախաձեռնությանը առանց Րաֆֆի Հովհաննիսյանի կոչի: Հակառակ դեպքում՝ կարող եմ ընկալվել որպես այս շարժման պառակտիչ, կամ՝ խանգարող գործունեություն իրականացնող:Պատկերացնում ե՞ք, ինչ կկատարվեր ՍԴ-ում, եթե սեղանին դրվեր մեկ միլիոն ստորագրությամբ փաստաթուղթը»,- ասում է դիրիժորը: Մեր այն հարցին՝ որքանո՞վ լուրջ կընկալի ՍԴ-ն մեկ միլիոն ստորագրությունը, նա համոզմունք հայտնեց, որ եթե ՍԴ-ն լուրջ չընդունի այն, ուրեմն կդառնա ոչ լեգիտիմ կառույց:
«Կա Հայաստանում ժողովրդի իշխանություն, որն իր իշխանությունը վավերացնում է ստորագրությամբ, սա ավելին է, քան քվեարկած քվեաթերթիկը: ժողովուրդը, վստահ եմ, պատրաստ է այդ ստորագրահավաքին, մնում է միայն վավերացնել այդ գործընթացը»,- եզրափակեց Վարդան Հակոբյանը:
Մելանյա Մելքումյան
Աղբյուր՝ galatv.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Չերչիլ, թոշակառու չկա… էս ա… կամ կեթաս կնստես կողքը սոված, կամ էլ էն երեխեքի հետ "բարի արագիլը" կերգես…
…Իսկ եթե լուրջ Տրիբուն ջան, ես ընդհանրապես չեմ հասկանում ինչը կարելի ա քննարկել Րաֆֆիի գուծունեության մեջ… իրա արարքն ու հայտարարությունները, ինչպես նաև նրա թմի ոչ մի քայլ տրամաբանության շարջանակներում չի տեղավորվում չասեմ հակասությունների առատությունը… Սահմանադրական դատարում Զարուհին, ով փաստաբան ա ու Անդրեասը ուղղակի laughing stock են, դրանից թույլ գործ հնարավոր չի սարքել, մի բան ասեմ մենակ how the fuck Սերժ Թանկյանը դառավ սահմանադրական դատարանի նյութ… կարող ա՞ մի հատ էլ հարցաքննության կանչեին… հետևում եմ ընթացքին, ծիծաղս ա գալիս…
Րաֆֆիից մենակ մի բան եմ ուզում ասել… ասում ա "միայն իմ դիակի վրայով" կլինի երդմնակալությունը… հետո ասում ա որ լինի, մենք կտոնենք նոր Հայաստանի "ձնունթը" (whatever the fuck that means), հետո էլ ասում ա եթե "ինագուրացվի", երկարացնելու եմ հացադուլածոմը… դու սրանից բան հասկանում ե՞ս… ես հասկանում եմ որ սովիծ մեռած մարդը ձևավորում ա նոր ստվերային իշխանությունը ու երկարացնում ա հացադուլը…
…ու էս հլա 1/10000 մասն ա…
հետո էլ ասում ես…
ու ինչ… եթե Զարուհին տենց անգրագետ բաներ ա անում, դրանով իշխանությանը ինքը ճիշտ ա հանում… միգուցե էդտեղի՞ց սկսես…
էդ ես պտի շնորհավորեմ որ ընենց դիրք են բռնում որ էս իշխանությունները ճիշտ են դուրս գալիս…
հ.գ. Շառլ Ազնավուրին են մոռացել… just because ընդդիմադիր ես ու ընտրությունները կեղծվել են, չի նշանակում որ ինչ էշություն ուզես կարաս անես… վաղը դու ես լինելու իշխանություն… գոնե իրանց ասելով…
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 14.03.2013, 00:21:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ