Բագրատյան Հրանտ
Հայրիկյան Պարույր
Հարությունյան Արամ
Հովհաննիսյան Րաֆֆի
Ղուկասյան Անդրիաս
Մելիքյան Արման
Սարգսյան Սերժ
Սեդրակյան Վարդան
Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր
Չեմ մասնակցի ընտրություններին
Րաֆֆի Հովհաննիսյան. Ես խոսում եմ իմ դիակի, իսկ ՀՀԿ-ականները` ուրիշների դիակների մասին
Այսօր «Ազատության» հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է երեկվա իր հայտարարությանը: Հիշեցնենք, որ նա ասել էր, թե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին նախագահի երդմնկալության արարողությանը կմասնակցի միայն իր դիակի վրայով: «Ուզում եմ հավատալ, որ թույլ չեն տա, իսկ եթե այդքան է նրանց ուժը, հայրենիքի նկատմամբ սերը, քրիստոնեական արժեքը, այո, իմ դիակի վրա պիտի դա անեն»,- ասել է «Ժառանգության» առաջնորդն ու հավելել. «Ես խոսում եմ իմ մասին, իսկ մնացած գործիչները` հանրապետական կուսակցության գործիչները, կեղծ գործիչները խոսում են ուրիշների դիակների մասին` «հոկտեմբեր 27»-ի, «մարտի 1»-ի մասին, և տարբերությունը դրանում է: Հայ ժողովուրդը երբեք թույլ չի տալու, որ մեր երկիրը դիակ դառնա»: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ասել է, որ չի ցանկանում «Ազատության» հրապարակում արցունք տեսնել, հրապարակ եկողները պիտի գան բարձր տրամադրությամբ:
Բան հասկացվե՞ց:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Հա: Մարդը բերանացի ասում ա, ժողովուրդ եկեք հավաքվեք օբշի մի բան անենք, թե չէ ինձ խառակիրի եմ անելու: Էս մարդն ուրիշ էլ ի՞նչ ասի: Ձեռը քցում ա դաշնակներին, սրանք ոռ են խաղացնում, ԲՀԿ–ին, սրանք արդեն Երևանի քաղաքապետի պաշտոնն են վայելում, ՀԱԿ-ին, սրանք ասում են մեզանից ձեռ քաշի, սկի մենք մեզանից գլուխ չենք հանում: Ձեռը քցում ա ժողովրդին, մենք էլ ղժում ենք վրեն: Ու դու տես, Րաֆֆին վերջում խառակիրի անելու, իսկ մենք խելոք դեմքերով ասելու ենք ծրագրային դրույթները դուրներս չէր գալիս, լավ չբանակցեց, քիչ երկխոսեց, համապարփակ վերլուծական ու ազգափրկիչ ելույթով հանդես չեկավ, թիմ չուներ: Հետո էլի սիկտիրներս քաշելու ենք ամեն մեկս մեր գործերով - երևանում մի հատ փախած բանկ կամ նախարարություն, բազար, մագադան, օմըստ-տոմըսկ, լոս ...
Տրիբուն, լավ էլի, ժողովրդին էլ բան մի ասի, ի՞նչ պիտի էլ անի ժողովուրդը: Մնացածը, եթե մի բան չի ստացվում, արդեն ժողովրդի կարողություններից վեր ա էն առումով, որ ժողովւրդն ուներ հրաշք կազմակերպիչ, ժողովուրդն ասում էր՝ կազմակերպիր ինձ, ահա ես քո առջև եմ, ամբողջովին քոնն եմ: Մարդիկ գնացինք ընտրեցին ու չգնացին չընտրեցին, մարդիկ դուս եկան միտինգ, մարդիկ փողոցում, տանը, աշխատանքի վայրում, սովորելու տեղը սրանով շնչեցին: Ու հիմա մարդիկ ուսերն են շարժում լավագույն դեպքում, թե բան չենք հասկանում, կամ էլ քո ասած ղժժում են, մարդիկ են մեղավո՞ր:
Աթեիստ (11.03.2013)
Դե էլ չգիտեմ, էս լիովին հիասթափված մարդկանց անունը տալիս ես, որ ինչ անես: Ախր, չգիտեմ, ուֆ լավ էլ բան չեմ ասում, քանի որ չգիտեմ, թե ինչ ասեմ: Ինձ համար հեշտ ա, ես կասեմ՝ Կիրովականում եմ, չեմ կարում միտինգ գնամ, բայց ըտեղ ամեն օր հիասթափվող, իրոք մշտապես ակտիվ, մայրաքաղաքային ակտիվությամբ ակտիվ մարդկանց հիասթափությունը հասկանում եմ:
Ուրիշ անելու բան չկա տղեք: Ի՞նչ եք ուզում էդ մարդը անի: Ինչ կարում ա, ու ինչ հնարավոր ա անում ա: Ուրիշ բան հնարավոր չի:
Եսիմ: Թե հոգու հանգստություն ա, թող ղժժան: Թե չէ, չեմ կարում հասկանամ էդ ղժժալու իմաստը ո՞րն ա: Ոչ ոք ոչ մի բան չի անում: Ոչ ոք: Էս մարդը մի բան անում ա: Ուզո՞ւմ եք միանաք, միացեք: Չե՞ք ուզում, ախպեր գոնե սուս մնացեք տենանք ինչ ա ստացվում էս ամեն ինչից: Թե չէ դուռակ ա, էշ ա, չգիտի ինչ անի, թաղեմ դրա բոյը, բա դրա հերը, դրա ելույթները, թրաշը ու նման ցանկացած այլ արտահայտություն իրականում համարյա համարժեք ա "մեռնեմ Սերժի բոյին" արտահայտությանը՝ նույն էֆֆեկտն ու ազդեցությունն ունի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ