Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
օրինակներ բերեմ, մի քանի անգամ կարդա, որ լավ հասկանաս գրածս հետո կշարունակենք

1) քեզ համար ընդհանրապես կապ չունի ով կլինի, թքած ունես՝ այդ դեպքում հնարավոր տարբերակները
ա) չես գնում ընտրության
բ) գնում ես անվավեր ես սարքում
գ) յաբախտի ընտրում ես մեկին
երեք տարբերակից որն էլ անես ճիշտ կլինես, քո պահանջները բավարարված են-քանզի թքած ունես

2) հաստատ ուզում ես սս-ին ընտրես
ա) գնում ընտրում ես
մնացած տարբերակները անտրամաբանական չասեմ, պարզապես քեզ չեն ձեռ տալիս

3) հաստատ չես ուզում սս-ին ընտրես
ա) ընտրում ես յաբախտի ում կուզես բացի իրանից: 3)-ի դեպքում իրանք են շահագրգված անվավեր սարքել սս-ի տոկոսները մեծացնելու համար-էտ հո թվաբանություն ա, չես վճի: Այսինքն իրանց դժվար գործը դու կամավոր քո վրա ես վերցնում ու 2-րդ փուլը ընդհանրապես ջուրն ա ընկնում:

Մինչ պատասխանելդ հստակեցրու որ խմբի մասին է խոսքը որ թյուրիմացություն չլինի
1) ից բացի այլ տարբերակում լոգիկա չեմ տեսնում անվավեր սարքելու, իսկ եթե 1)-ի մեջ ես, էս թեման վոոբշե կարելի ա չմտնել, կամ գոնե գրություն չանել
Եթե մտածեցիր, որ սաղ հնարավոր տարբերակները շարադրել ես, ուրեմն սխալվել ես
Կոնկրետ իմ տարբերակը շատ պարզ էր. ես գիտեի, որ իմ գնալ-չգնալով որևէ խնդիր չի լուծվում: Լավ, չէին նկարի 60 տոկոս մասնակցություն, կնկարեին 55, 50, 45 տոկոս մասնակցություն: Չնայած մեկա 60-ի շուրջն էին նկարելու: Ու իմ խնդիրն էր ընդամենը թույլ չտալ, որ հանկարծ իմ քվեաթերթիկը օգտագործվի (որովհետև չես կարող բացառել, որ չգնալուդ դեպքում չեն օգտագործի) ու միաժամանակ սրտիս ուզածը գրել, որ գոնե քվեաթերթիկները թերթելուց մի հատ բարոյական չափալախ ուտեին: Շատ քիչ ա, բայց չեղածից ավել ա

Ու բնականաբար որևէ շանս չունեի նենց անել, որ ընտրությունները չկայանային, կամ որ Սերժիկը «չընտրվեր»

Էնպես որ տարբերակներդ սարքելուց էնքան բան ես բաց թողել, որ էլ ասելու չի