Բագրատյան Հրանտ
Հայրիկյան Պարույր
Հարությունյան Արամ
Հովհաննիսյան Րաֆֆի
Ղուկասյան Անդրիաս
Մելիքյան Արման
Սարգսյան Սերժ
Սեդրակյան Վարդան
Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր
Չեմ մասնակցի ընտրություններին
Varzor (03.03.2013)
Գնել ջան, ասածդ հասկացել ու չեմ համաձայնվել: ՎԵրջին տողումս ակնարկ կար, թե էդքան ձեն ինչի ա ստացվել: Ավելի մանրամասն իմ տեսակետները էդ մասին կգրեմ, երբ էս եռուզեռը մարի (եթե չմարի այլ լավ արդյունքի բերի, մենակ ուրախ կլինեմ): Ուղղակի չեմ ուզում հիմա շատ հակափիառ անեմ Րաֆֆիին, ամեն դեպքում հիմա ինքն ա հրապարակում ու մենք պետք ա փորձենք էս շարժումը օգտագործել, նենց անենք որ չմարի:
Ես անդրադարձել եմ էդ թվերին, որտև արդեն տևական ժամանակ ա էդ բլեֆը վրեքս սաղացնում են, որ իբր նորանկախ Հայաստանում առաջին անգամ ա, որ ընդդիմադիր թեկնածուն էդքան ձեն ա ստացել: Չկա տենց բան:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
StrangeLittleGirl (03.03.2013)
Moonwalker (03.03.2013), Tig (03.03.2013), Անվերնագիր (03.03.2013), Հայկօ (03.03.2013), Շինարար (03.03.2013), Տրիբուն (03.03.2013)
Գնել ջան, ախր ինձ քո էդ գրառումից էդ թվերի մասն էր հետաքրքրել, դրա համար էի ուշադրություն դարձրել ու մանրամասնել եմ թե ինչի:
Բայց որ շատ ես պնդում, լավ, էդ մասին էլ արձագանքեմ. էսօր հանրահավաքի ժամանակ Սասին կատակով ասեցի՝ սփյուռքահայոց հեղափոխություն ա: Էդ էլ մենակ Րաֆֆիով ու Օսկանյանով չեմ պայմանավորում (իրականում Օսկանյանի շվաքը դեռ առանձնապես չի երևում): Ասում էի Ժիրայր Սեֆիլյանի ելույթի ժամանակ, հաշվի առնելով երեկ Վարդան Պետրոսյանի ժամանումը, Սերժ Թանգյանի հայտնի նամակները (որոնք, ի դեպ, շատ էլ հնարավոր ա, որ Օսկանյանի գրասենյակում են գրել), ու լիքը ուրիշ, քիչ թե շատ հայտնի սփյուռքահայերի մասնակցությունը: Բայց մեր մեջ ասած որևէ կերպ դեռ չեմ նշմարում «գերտերություների մատերի խառը լինելը»:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
StrangeLittleGirl (03.03.2013)
Չամիչն եկել ա ....
![]()
Kuk (03.03.2013), Աթեիստ (04.03.2013), Անվերնագիր (03.03.2013), Գալաթեա (03.03.2013)
ապեր, 2008-ին սկի սրա տնազը չի եղել՝
սկի էտի դասադուլ կոչելն ա դժվար, մադրիկ /ես էլ ներառյալ/ իրանց դասից դուրս էին գալիս, իրանց խոդով գնում էին Ազատության հրապարակ:
Կամ ինչ ա նշանակում դասադուլ անենք, որ նստացույց անենք: Դրանք տարբեր բողոքի ակցիաներ են, ու իմ կարծիքով, եթե դասադուլը մասսայական լինի, դրա դեմ խաղ չկա: Հետո, երբ դասադուլը մասսայական ա լինում, սովորաբար ուսանողները գրավուն են համալսարանները, փակում են փողոցները, բայց նման բանը նախօրոք, մինչև համապտասխան զանգվածի ձևավորը չեն կարող հայտարարեն, որովհետև անօրինական ա, ու տեղում կձեռբակալեն:
Էտ 200-300 /չեմ իմանում կոնրետ ինչքան/ ուսանողությունը կարացել ա, միացել ա, մնացածին ի՞նչն ա խանգարում: Էտ ուսանողների մեծ մասը անկուսակցական ա, սկի քաղաքականությունում չկա էլ: Գոհ չեն դասադուլի ձևից թող իրանց առաջարկություններով միանան, դասադուլ անողներն էլ իրանց նման ուսանող են, անում են՝ ինչ կարում են: Էն Բացօթյա համալսարանի առաջարկն էլ մի քանի օր առաջ ուսանողներին մեկն էր ֆեյսբուքում արել /ես հլը էտ ժամանակ էի կարդացել/, հիմա փաստորեն իրագործել են էտ առաջարկը: Ո՞վ ա Րաֆֆին, ի՞նչ կապ ունի Րաֆֆին, Րաֆֆու բարեկեցության համար էն իրան ձեն տվել, իրանց ձենն, կամ խոսքի իրանց հարևանի կեղծված ձենն ա, իրանց հանրապեկանացված համալսարանն ա: Ամեն ինչ ընտրությունների հետ են կապում, հինգը տարի բացարձակ ոչ մի քաղաքացիական ակտիվություն չկա, հանսում ա ընտրություններին՝ Րաֆֆին չարեց, Լևոնը չարեց, Դեմիրճյանը չարեց: ԲՈՒՀերի հանրապետականացումը, կաշառակերությունը մինչև Րաֆֆի էլ կար: Ուսխորհուրդների ձևավորումն էլ ա ընտրություն. իրանց տունը /համալսարանները/ չեն կարողանում մաքրել, անկեծղիք նախագահի ընտրություններ են ուզում: Մի տարի հետո, որ խոսքի իրանց խանգառող Րաֆֆի չլինի, էտ էշի ականգում քնած ուսանողությունը դուրս կգա՞ դասադուլի կամ ինչ-որ այլ բողոքի ակցիայի /թեկուզ նստացույց, եթե սրտովդ անցնում ա/ կաշառակերության, ուսման տուֆտա մակարդակի, բարձր վարձի, վարկերի բացակայության, աշխատատեղերի և ուսամնական նորմալ պրակտիկաների բացակայության ու ԲՈՒՀերի հանրապետականացման դեմ: Չէ, Կուկ ջան, ոչ մի զռթ էլ չեն անի, որովհետև մենակ մեծ-մեծ խոսացող ազգ ենք: Աշխարհում նման ուսանողական ընդվզումներ ոչ մի կուսակցություն էլ չի սկսում, ՀԿներն են սկսում, ուսխորհուրդները, կամ մի խումբ ուսանողներ ու մնացածը միանում են: Էսօր մի խումբ չէ, 200-ից ավել ուսանող կա, միացող չկա, բայց փիլիսոփայող լիքը:
Tig (03.03.2013)
Kuk (03.03.2013), Sagittarius (03.03.2013), Varzor (03.03.2013), Բիձա (03.03.2013)
Ապեր, 2008-ի երթը հիշի` մենակ երիտասարդությւոնը որ արեց, հիմա ո՞րն ա տնազը։ Հլը Մարկիզի դրած վիդեոն նայի, տես` որն ա տնազը։ Դասադուլն էլ պարտադիր չի, որ բոլորը գոռան մենք դասադուլ ենք անում, որ դառնա դասադուլ, կարան սուսուփուս, քո ասածի նման դասի չնստեն ու գնան Ազատության Հրապարակ, ու դա կլինի դասադուլ, ոչ թե հիմիկվա պես շոուի վերածեն։ Իմ մոտ էն տպավորությունն ա, որ դասադուլը նպատակ ա, ոչ թե միջոց իրանց համար։ Եթե էդ քո ասած համալսարան գրավելու ու փողոց փակելու հույսով են դա անում, ուրեմն խղճահարություն եմ զգում, որտև նման քայլի գնացողը պետքա մի հատ գնահատի իրավիճակը ու հասկանա, թե դա ինչքանով ա հնարավոր իրականացնել։ Խիստ կասկածում եմ, որ տենց նպատակ ունեն։ Իրանք սկի չեն կարում նորմալ ձևակերպեն, թե ինչի համար պետքա իրանց միանան ուսանողները։ Էն վիդեոն տեսել ե՞ս, որ համալսարանից մի աղջիկ դուրս ա գալիս ու սիրուն պորտները տեղն ա դնում ճանապարհում ա, չեն կարում կես բառ ասեն, ու իրանք էլ դասադուլի կոչ անող, մասսայական դասադուլ կազմակերպողն ե՞ն։
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Varzor (03.03.2013)
Ապեր, լավն ա, ոգևորող ա: Բայց էս նոստալգիայով ապրել ա: 2008 էլ չկա, անցել ա, պրծել ա, էտ էջը թերթել ա պետք: Հիմա նոր վիճակ, լավ ու վատ չի, պարզապես ուրիշ ա: ՈՒ անըդհատ անցյալի հետ համեմատելը սխալ ա: Ես էլ եմ 2008ին հրապարակում եղել ու հպարտ եմ դրանով, հիմա էլ լիներ, լրիվ նույն ձև էի անելու, բայց առաջ է պետք անցնել:
Վերջին խմբագրող՝ Sagittarius: 03.03.2013, 02:05:
ԱՊԵԵԵ, էս ինչ կռիսական դիպլօմատ ոճ ա-
ԴԵ ԱՐԻ ԳԼՈՒԽ ՀԱՆԻՐաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ շատ են ասել, որ ծրագիր չկա -
.............................
Ըստ նրա՝ ինքն ունի միայն մեկ ծրագիր, մեկ ռազմավարություն, մեկ հստակ անելիք, և դա այն է, որ Հայաստանի քաղաքացիների և հայ ողջ ժողովրդի մասնակցությամբ պաշտպանելու են ժողովրդի իրավունքն ու ի կատար ածեն իրենց պահանջը -
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի պահանջով պետք է մինչև ապրիլի 9-ը ինքնաբացարկ տա - ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
ՀԵՏՈ ԹԵ_
Սա զգուշացում չէ, սա վերջնագիր չէ
<<<<<<<<<<<<<<<<<<
Րաֆֆի Հովհանիսյանն ասաց, որ որքան էլ հուզմունք պատճառի սիրելի կնոջը՝ Արմենուհուն, հավաքված ժողովրդին խնդրում է իր խոսքերին հավատալ ուղղակի իմաստով. «Իմ կյանքի գնով մինչև ապրիլի 9-ը հայ ժողովուրդը տոնելու է մեր հաղթանակը»։
Սենց կռուտիտներով էլ ոնց կարա լիքը մարդ բերի հրապարակ?
Վերջին խմբագրող՝ Zodiac: 03.03.2013, 02:24:
Varzor (03.03.2013)
էս չի՞ դասադուլը, մենակ էս վիդեոն հերիք ա հիասթափվելու համար. անկազմակերպ, անտեղյակ, անկարող, մեղմ ասած։ Հերիք ա մի հատ ճտպտ երեխա դուրս գա դեմները, ծալի դնի մի կողմ։ Ես էլ որ հիմա ուսանող լինեի, դասի չէի գնա, էս դասադուլ անող երթին էլ երևի չմիանայի, բայց էս «դաս սիրողների» շարքում որ հաստատ չէի լինի, բայց էս վիդեոյի դեպքում, եթե էդ աղջիկն ընտրել ա էդ կողմը, որ ինքը դաս պետքա անի, ինքը ավելի կողմնորոշված ու ճիշտ ձևով ա անում իրանը, քան էս դասադուլ անողներն իրանց դասադուլը։
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Varzor (03.03.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ