Aurora-ի խոսքերից
Բարեվ ձեզ։ Մի բան պարզ է, այս ժողովուրդը լավ ապրելու իրավունք չունի, քանի որ լուն կարող է ուղտ սարքել ու բուն խնդիրը տանել լրիվ այլ հարթակ, որ արվեստագետի մինչ այդ արած հայրենասիրական քայլերը , ավանդը ընդամենը մի արտահայտության համար կարող է հավասարեցնել զերոի, ես դեռ չեմ հասկանում, թե ինչ է ժողովրդի ուզածը, տեսնես կա էլի մի ուրիշ երկիր, որ ազգի մեջ այսքան պառակտողներ լինեն, ոնց որ մարդիկ կան հատուկ ատամները սրած սպասում են հակառակ թիմից մեկը մի սխալ բան ասի, որ բառիս բուն իմաստով քննադատությունների տարափ տեղան գլխին ու իրենց ,,հայրենասիրությունը,, ի ցույց դնեն։։Ռուբեն Հախվերդյանը ոչ ոքից պակաս հայրենասեր չէ։ Էլ ինչի համար էր այսքան մարդկանց հույսի ու հավատի վերադարձնելը, երբ բավական է մի սխալ արտահայտություն, որ ամեն ինչ ուղարկենք գրողի ծոցը, հենա մեր համար թրիքի մեջ միամիտ ապրում էինք էլի։ Հայեր ջան, էլ մենք երբեք հնարավորություն չենք ունենա ինչ որ բան փոխելու, էս էլ մի բան էր, որ ժողովուրդը հավատաց Րաֆֆիին, եկեք չփչացնենք ինչ սկսել ենք ու հասցնենք ավարտին։ Ամեն մարդ իր խոսքի համար է պատասխանատու, թող Ռուբեն Հախվերդյանը վաղը պատասխան տա իր խոսքերի համար, բայց խնդրում եմ, եկեք կենտրոնանաք կարեվորի վրա, ինչի համար արդեն մի ամիս կենտրոնացել ենք։
Էջանիշներ