User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ու՞մ կընտրեք 2013 թ. նախագահական ընտրություններին

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Բագրատյան Հրանտ

    5 12.82%
  • Հայրիկյան Պարույր

    0 0%
  • Հարությունյան Արամ

    0 0%
  • Հովհաննիսյան Րաֆֆի

    15 38.46%
  • Ղուկասյան Անդրիաս

    2 5.13%
  • Մելիքյան Արման

    1 2.56%
  • Սարգսյան Սերժ

    2 5.13%
  • Սեդրակյան Վարդան

    1 2.56%
  • Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր

    4 10.26%
  • Չեմ մասնակցի ընտրություններին

    9 23.08%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2749 հատից

Թեմա: Նախագահական ընտրություններ 2013

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ ջան, էդ ինչի?ց ես եզրակացրել, որ Րաֆին իրան երևակայել է: Մարդը բերանացի ամեն առիթով ասում ա, որ սա իմ հաղթանակը չի: Բառացի ասում ա, որ այլ ընդիմադիր դաշտի էլեկտորատն էլ է իրան ընտրել, զուտ ընդիմադիր լինելու համար: Սա նշանակում է երևակայե?լ:



    Ես ընտրությունների չեմ մասնակցել, բայկոտել եմ: Եթե մասնակցեի էլ՝ թերթիկը անվավեր էի դարձնելու: Բայց էսօր մեկա ինձ պարտավորված եմ զգում հանրահավաքվերին գնալու: Ճիշտ ա դեռ ռեալ հույսեր չունեմ, բայց դե կարևորը էնա, որ սին հույսերից ազատված ես գնում: բայց գնում ես, քանի որ բողոք ունես:

    Իսկ քո ուզածը ու պատկերացրածը ո?րն է, տենց էլ չհասկացա: Սուս անե?նք, մինչև մի 5-10 տարի հետո ընդհանրապես պրծնե?նք: Բա ի?նչ ես առաջարկում:
    Տիգ ջան, ինձ թվում ա նախագահ փոխելով հարց չեն լուծում: Որտեղից քեզ երաշխիքներ, որ սա ժողովրդի պայքարն ա, այլ ոչ թե Րաֆֆիի? Որտեղից քեզ երաշխիք, որ Րաֆֆին եկավ ավելի վատ չի լինելու? Ով ա Րաֆֆին? ինչ գիտենք նրա մասին? Ես գիտեմ մի բան նրա մասին, նա որոշեց դառնալ նախագահ ու ձայներ հավաքեց Սերժի հաշվին: Հասկանում ես սա ավելի շատ Րաֆֆիի պայքարն ա, ժողովուրդը ընդամենը գործիք ա: Նա ակնհայտ ուզում ա ժողովրդին օգտագործած լինել ի նպաստ սեփական շահերի: Եթե ուզում ա, որ հավատանք, թող համոզի: Ինչ որ գործ անի
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  2. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կբացատրես իմաստը որն ա, ինչի գնամ ու սատարեմ մեկին ում չեմ վստահում? Հենա մեկը ունենք էլի որին չենք վստահում:
    Սերժին նկատի ունե՞ս: Ասեմ, որ ես իրան լրիվ վստահում եմ: Ասենք` եթե պետք լիներ ինչ-որ երկիր քանդել, ես էդ գործը առանց վարանելու իրան կվստահեի:
    Ասածս ի՞նչ ա` սս-ի հաշվով վստահություն կա, որ վատ ա լինելու, իսկ Րաֆֆիի հաշվով բան չենք կարող ասել: Միայն էն կարող եմ ասել, որ ինձ դուր ա գալիս իրա մոտեցումը տարբեր հարցերին: Օրինակ` էն, որ անձերին մի կողմ ա դնում, առաջ ա քաշում ավելի կարեւոր գաղափարներ, ոչ մեկին չի տրամադրում, որ իրա կողմնակից դառնան եւ այլն:

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտեղից քեզ երաշխիք, որ Րաֆֆին եկավ ավելի վատ չի լինելու?
    Հիմիկվանից ավելի վա՞տ:
    Ինձ նենց հետաքրքիիր ա, թե հիմիկվանից ավելի վատ ինչ պիտի լինի: Մենակ էդ հետաքրքրության խաթեր արժի պայքարել:

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (25.02.2013), StrangeLittleGirl (25.02.2013), Tig (26.02.2013)

  4. #3
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերժին նկատի ունե՞ս: Ասեմ, որ ես իրան լրիվ վստահում եմ: Ասենք` եթե պետք լիներ ինչ-որ երկիր քանդել, ես էդ գործը առանց վարանելու իրան կվստահեի:
    Ասածս ի՞նչ ա` սս-ի հաշվով վստահություն կա, որ վատ ա լինելու, իսկ Րաֆֆիի հաշվով բան չենք կարող ասել: Միայն էն կարող եմ ասել, որ ինձ դուր ա գալիս իրա մոտեցումը տարբեր հարցերին: Օրինակ` էն, որ անձերին մի կողմ ա դնում, առաջ ա քաշում ավելի կարեւոր գաղափարներ, ոչ մեկին չի տրամադրում, որ իրա կողմնակից դառնան եւ այլն:



    Հիմիկվանից ավելի վա՞տ:
    Ինձ նենց հետաքրքիիր ա, թե հիմիկվանից ավելի վատ ինչ պիտի լինի: Մենակ էդ հետաքրքրության խաթեր արժի պայքարել:
    Դու Հայաստանում ես ծնվել? թե երկիր մոլորակի արբանյակից ես ժամանել? 90 ականներին մասիվից լամբադա մոստ ամեն օր ոտքով եմ դասի գնացել: Շորերով եմ քնել, որտեւ տանը ընդամենը 2 աստիճան տաքություն էր: Բարեկամների տանն եմ հաց կերել, որտեւ տանը ուտելու բան չկար: Կարկատած կոշիկներով եմ դասի գնացել: Ու դու ինձ ասում ես, որ սրանցի վատ չի լինում? Հանի վարդագույն ակնոցներդ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (25.02.2013)

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու Հայաստանում ես ծնվել? թե երկիր մոլորակի արբանյակից ես ժամանել? 90 ականներին մասիվից լամբադա մոստ ամեն օր ոտքով եմ դասի գնացել: Շորերով եմ քնել, որտեւ տանը ընդամենը 2 աստիճան տաքություն էր: Բարեկամների տանն եմ հաց կերել, որտեւ տանը ուտելու բան չկար: Կարկատած կոշիկներով եմ դասի գնացել: Ու դու ինձ ասում ես, որ սրանցի վատ չի լինում? Հանի վարդագույն ակնոցներդ:
    Ըհը, Րաֆֆին խոստացել ա, որ նախագահ դառնա, 90-ականները վերադառնալու են Չամիչ, եթե դու հիմա ավելի լավ ես ապրում, բոլորովին չի նշանակում, որ Հայաստանում չկան մարդիկ, որոնք մինչև հիմա էլ էնպես են ապրում, ինչպես 90-ականներին: Ու էդ մարդիկ, ցավոք, քիչ չեն: Էդ մարդիկ, ցավոք, շատացան վերջին հինգ տարիների ընթացքում: Կամ ուղղակի արտագաղթեցին:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (25.02.2013)

  8. #5
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըհը, Րաֆֆին խոստացել ա, որ նախագահ դառնա, 90-ականները վերադառնալու են Չամիչ, եթե դու հիմա ավելի լավ ես ապրում, բոլորովին չի նշանակում, որ Հայաստանում չկան մարդիկ, որոնք մինչև հիմա էլ էնպես են ապրում, ինչպես 90-ականներին: Ու էդ մարդիկ, ցավոք, քիչ չեն: Էդ մարդիկ, ցավոք, շատացան վերջին հինգ տարիների ընթացքում: Կամ ուղղակի արտագաղթեցին:
    Դուք չեք հիշում էն սարսափները որի միջով ես եմ անցել: Դու չգիտես թե ինչ բան ա 2 աստիճանի թաքություն ունեցող բաղնիքում կռուշկայով լողանալ: Դու չգիտես թե ինչ բան ա երբ օրվա մեջ լույսը 2 ժամ են տալիս էն էլ էնքան թույլ, որ 2 ժամում չես հասցնում ճաշը եփել: Արցունքն աչքերիս եմ գրում, որտեւ ահավոր վիրավորվում եմ երբ հարցնում են սրանից վատ??? Ամաչեք, տենց բաներ մի գրեք: ՀԻմա էլ կան աղքատ մարդիկ, բայց ոնց կարելիա համեմատականներ տանել???
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  9. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք չեք հիշում էն սարսափները որի միջով ես եմ անցել: Դու չգիտես թե ինչ բան ա 2 աստիճանի թաքություն ունեցող բաղնիքում կռուշկայով լողանալ: Դու չգիտես թե ինչ բան ա երբ օրվա մեջ լույսը 2 ժամ են տալիս էն էլ էնքան թույլ, որ 2 ժամում չես հասցնում ճաշը եփել: Արցունքն աչքերիս եմ գրում, որտեւ ահավոր վիրավորվում եմ երբ հարցնում են սրանից վատ??? Ամաչեք, տենց բաներ մի գրեք: ՀԻմա էլ կան աղքատ մարդիկ, բայց ոնց կարելիա համեմատականներ տանել???
    Չամիչ, ես շատ լավ եմ հիշում էդ ամեն ինչը, խնդրում եմ՝մի ասա: Ես չեմ ուզում պատմել, որ մենք քնելու գնում էինք երեկոյան ժամը վեցին, որովհետև մոմի փող չունեինք, որ մոմ վառեինք: Չեմ ուզում պատմել, որ օրը երկու ժամ լույսը մեկ ա բան չէր էլ փոխի, որովհետև էփելու բան էլ չկար տանը: Չէ, չեմ ուզում էդ ամենը պատմել: Բայց դու գիտե՞ս, որ հիմա, հա հենց հիմա, հենց մեր օրերում Հայաստանում տենց մարդիկ կան: Իրանք լույս չունեն, որովհետև լույսի փող չունեն: Իրանք ամիսը 15 000 դրամով չորս հոգանոց ընտանիք են պահում չգիտեմ ոնց: Ու էդ հիմա ա, հասկանու՞մ ես, ոչ թե 90-ականներին, երբ ամբողջ ժողովուրդն էր քչից-շատից էդ վիճակում:

    Ես չեմ ուզում էդ օրերը հետ գան: Դրա համար 2008-ին ամեն կերպ դեմ էի Լևոնի վերադարձին: Բայց Րաֆֆին քեզ ի՞նչ ա արել, ինչու՞ ես վստահ, որ իրա գալով Սերժից վատ ա լինելու:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (26.02.2013), Արէա (25.02.2013)

  11. #7
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք չեք հիշում էն սարսափները որի միջով ես եմ անցել: Դու չգիտես թե ինչ բան ա 2 աստիճանի թաքություն ունեցող բաղնիքում կռուշկայով լողանալ: Դու չգիտես թե ինչ բան ա երբ օրվա մեջ լույսը 2 ժամ են տալիս էն էլ էնքան թույլ, որ 2 ժամում չես հասցնում ճաշը եփել: Արցունքն աչքերիս եմ գրում, որտեւ ահավոր վիրավորվում եմ երբ հարցնում են սրանից վատ??? Ամաչեք, տենց բաներ մի գրեք: ՀԻմա էլ կան աղքատ մարդիկ, բայց ոնց կարելիա համեմատականներ տանել???
    Չամիչ, դու ոնց որ մեր հարևան Անուշիկ տոտան լինես, ազնիվ խոսք: Իրա երեխեքը ահավոր լկստված էին, ամբախ-զամբախ խոսում էին, մի անգամ տղին երկու ճլոթի տվեցի, վեր կացավ սկսեց լաց լինել, ասեց ես իմ երեխեքին ինչ ցավերով եմ ունեցել, դու իրանց ճլոթի ես տալիս: Ես իրա ճլոթի ստացած տղից մի տարի փոքր եմ:

    Հիմա դու եկել մեզ բացատրում ես, որ մութ ա եղել, ցուրտ ա եղել ու սառը տանն ես ապրել: Ես ապրել եմ ցեմենտից հատակով տանը ՝ երեք տարի, չենք ունեցել լույս, գազ, ջուրը վեդրոյով երկաթից կիսակառույց աստիճաններով բարձրացրել ենք տուն, պատերն եղել են ընդհամենը ամիս առաջ գաջած ու եթե էդքանը բան չասեց, ասեմ, էդ նշանակում ա անմարդկային խոնավ ա եղել էդ տանը: Հիմա մենք էդ տունը սարքել ենք, երկհարկանի սիրուն շենք ա, ու էդ արել ենք ծնողներիս առողջության հաշվին, գիշեր-ցերեկ աշխատելու հաշվին, նրա հաշվին, որ իմ՝ տատիկս չասի՝ երկու համալսարան ավարտած հայրը մի կողմ ա դրել իր երկու դիպլոմները ու մսավաճառից մինչև հասարակ խանութպան ա աշխատել, որ կարողանա ինձ ու եղբորս ուսման տա, որ կարողանա մեզ նենց պայմաններում պահի, որ ոչ ուրիշի ունեցածը գողանանք, ոչ էլ մերը քամուն տանք:

    Ու ես անցյալ անգամ ընտրել եմ ՍՍ-ին, որովհետև ես երբեք չեմ մոռանա էդ տարիները, երբ ջուր էի ցանում տան ներսի հատակին ու ավլում, ու էդ արել եմ միայն էն պատճառով, որ Լևոնը նախագահ չլինի: Ես ընտրել եմ վատագույն նախագահին, որովհետև չեմ կարող ու երբեք չեմ կարողանա ներել էդ մոմի լույսի տակ անցած տարիները ու եբեք չեմ ների դրա համար Լևոնին ու իրա շրջապատին, ինչքան էլ հիմա փորձեն շտկել անցյալի իրենց քայլերը:

    Էս տարի ես ոչ մեկի չեմ ընտրել, որովհետև Հայաստանում չեմ, իմ տանը չեմ, ու ստեղծագործական մրցույթի պատյանը կորցրած կրիայի պես կարոտից քայքայվում եմ աշխարհի ինչ-որ մի ծայրում, ու ես դրա համար երբեք չեմ ների ՍՍ-ին, ու երբեք չեմ ների իրա կառավարությանը:

    Ես չեմ ընտրել Րաֆֆուն, ես դեմ եմ հեղափոխություններին ու հեղաշրջումներին, որովհետև դրանից հետո միշտ վատ ա լինում, բայց եթե ես հիմա ականջներս կախ էշի պես ընտրեմ ու համակերպվեմ ներկայիս հանցավոր կառավարությանը ու ասեմ «Րաֆֆին ուժեղ չի», մի քանի տարի հետո Հայաստանում 93-ից լավ չի լինելու, հասկացի էլի, վերջապես: Եթե էս պահին էս երկրի քաղաքացին դուրս ա գալիս փողոց, ասում ա «ես էշ չեմ, ինձ էշի տեղ մի դիր, իմ երկրում ինձ մի խեղդի», ուրեմն կառավարությունն էլ պիտի գնա, բոլորն էլ պիտի գնան, ու պիտի կառավարություն դառնա նա, ում էդ պահին էդ քաղաքացին կվստահի, որ եթե վաղն էլ էդ վստահված կառավարությունն կիրեն լավ չպահի, նույն սկզբունքով վեր կենա ու «քամակին տա ճամփու դնի», հասկացա՞ր: Թե չէ քանի դեռ ամեն մեկս մեր տանն ունտելու հաց ու հագնելու շոտ, քնելու համար պայմաններ ու առանց կռուշկա լողանալու ջուր ունենք, թքած ունենանք հա՞ նրա վրա, որ մեզնից հարկը վերցնում են ու տանում իրենց համար ապարանքներ սարքում: Հեհե՜յ...
    Վերջին խմբագրող՝ Dayana: 25.02.2013, 20:24:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (25.02.2013), keyboard (25.02.2013), Moonwalker (25.02.2013), StrangeLittleGirl (25.02.2013), Tig (26.02.2013), Yevuk (26.02.2013), Աթեիստ (25.02.2013), Նաիրուհի (25.02.2013)

  13. #8
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք չեք հիշում էն սարսափները որի միջով ես եմ անցել: Դու չգիտես թե ինչ բան ա 2 աստիճանի թաքություն ունեցող բաղնիքում կռուշկայով լողանալ: Դու չգիտես թե ինչ բան ա երբ օրվա մեջ լույսը 2 ժամ են տալիս էն էլ էնքան թույլ, որ 2 ժամում չես հասցնում ճաշը եփել: Արցունքն աչքերիս եմ գրում, որտեւ ահավոր վիրավորվում եմ երբ հարցնում են սրանից վատ??? Ամաչեք, տենց բաներ մի գրեք: ՀԻմա էլ կան աղքատ մարդիկ, բայց ոնց կարելիա համեմատականներ տանել???
    Պատկերացրա ես էնքան եմ հիշում, որ 100 տարի ա ակումբ չէի մտել, ավելին գրառում չէի արել, հիմա մտա որ պատասխանեմ: Հիշում եմ, Չամիչ ջան: Բայց կուզեք մերօրյա դրա վառ օրինակները ցույց տամ : Դուրս արի ակումբից ու հլա ֆբ-ը մտի: Ամբողջ օրը ազգովի էս կամ էն ընտանիքի համար շոր ու կոշիկ են հավաքում, դեղի փող են հասցնում: Մարդիկ առանց լույս են մնում որովհետև փող չունեն պարտքերը մարելու: Հլա գնա գյուղերով տես ոնց են ապրում: Լցնովի էլ են լողանում, 2 կարտոշկով էլ ճաշ են եփում: Լավ ասենք թե Րաֆֆին լավը չի կարո՞ղ եք ցույց տալ նրան ով լավն ա, արժանի ա որ հետևից գնան: Մենակ չասեք Սերժը: Կարողա դուք գիտեք լիդերի տեղը, մենք ենք քոռ չենք տեսնում
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 25.02.2013, 20:34:

  14. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (25.02.2013), Dayana (25.02.2013), Hda (25.02.2013), Kuk (25.02.2013), Moonwalker (25.02.2013), Quyr Qery (26.02.2013), StrangeLittleGirl (25.02.2013), Tig (26.02.2013), Yevuk (26.02.2013), Աթեիստ (25.02.2013), Անվերնագիր (25.02.2013), Դավիթ (25.02.2013), Նաիրուհի (25.02.2013), Շինարար (25.02.2013), Տրիբուն (25.02.2013)

  15. #9
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք չեք հիշում էն սարսափները որի միջով ես եմ անցել: Դու չգիտես թե ինչ բան ա 2 աստիճանի թաքություն ունեցող բաղնիքում կռուշկայով լողանալ: Դու չգիտես թե ինչ բան ա երբ օրվա մեջ լույսը 2 ժամ են տալիս էն էլ էնքան թույլ, որ 2 ժամում չես հասցնում ճաշը եփել: Արցունքն աչքերիս եմ գրում, որտեւ ահավոր վիրավորվում եմ երբ հարցնում են սրանից վատ??? Ամաչեք, տենց բաներ մի գրեք: ՀԻմա էլ կան աղքատ մարդիկ, բայց ոնց կարելիա համեմատականներ տանել???
    Հա, ոչ մեկ չի հիշում: Մենակ դու ես էդ ժամանակ Հայաստանում ապրել:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (26.02.2013), StrangeLittleGirl (25.02.2013), Tig (26.02.2013), Աթեիստ (25.02.2013), Անվերնագիր (25.02.2013), Բիձա (25.02.2013), Նաիրուհի (25.02.2013), Ներսես_AM (25.02.2013), Տրիբուն (25.02.2013)

  17. #10
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու Հայաստանում ես ծնվել? թե երկիր մոլորակի արբանյակից ես ժամանել? 90 ականներին մասիվից լամբադա մոստ ամեն օր ոտքով եմ դասի գնացել: Շորերով եմ քնել, որտեւ տանը ընդամենը 2 աստիճան տաքություն էր: Բարեկամների տանն եմ հաց կերել, որտեւ տանը ուտելու բան չկար: Կարկատած կոշիկներով եմ դասի գնացել: Ու դու ինձ ասում ես, որ սրանցի վատ չի լինում? Հանի վարդագույն ակնոցներդ:
    Հա, հայաստանում եմ ծնվել, Չամիչ ջան ու տեսել եմ մութ ու ցուրտ տարիները: Ճիշտ ա, փոքր էի, բայց լավ եմ հիշում: Ու նենց չի, որ մենք էդ ժամանակ փող ունեինք: Ոչ էլ լեւի լույս ունեինք, ինչը շատերը ունեին: Բայց հաշվի առ, որ էն ժամանակ ԽՍՀՄ էր քանդվել, այսինքն` ինչ կար չկար քանդվել էր: Իսկ հիմա պետք չի, որ ոչ մի բան քանդվի, բացի հանցավոր ռեժիմից: Ես չեմ պատկերացնում, թե էս հանցավոր ռեժիմից ավելի վատ ինչ պետք ա լինի: Չեմ պատկերացնում, թե արդեն 22 տարվա անկախություն ունեցող պետության համար սրանից ավելի վատ ինչ վիճակ կարա լինի:

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (25.02.2013), erexa (25.02.2013), Malxas (25.02.2013), Quyr Qery (26.02.2013), StrangeLittleGirl (25.02.2013), Tig (26.02.2013), Աթեիստ (25.02.2013), Նաիրուհի (25.02.2013), Տրիբուն (25.02.2013)

  19. #11
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրիբուն և Դավիթ, շնորհակալություն արձագանքելու համար: Ես էլ այդպես եմ մտածում, ուղղակի կան մարդիկ, ովքեր ակումբում գրանցված չեն, բայց վստահում են այստեղի փորձառու քաղաքականությունից հասկացողներին, դիմեցին ինձ, որ ես այդ մեկնաբանությունը քննարկման դնեմ:
    Կրկին շնորհակալ եմ ձեզ:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դավիթ (25.02.2013)

  21. #12
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


    «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 2013 թ. փետրվարի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած ծրագրային գաղափարները:

    Այդ գաղափարների արմատավորումն ու իրագործումը հնարավորություն կտա ժողովրդի ինքնակազմակերպմամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության զուգահեռաբար գործող այլընտրանքային անցումային մարմինների ձևավորման ու գործառման միջոցով իրականացնել համակարգային փոփոխություններ և Հայաստանում ստեղծել նոր որակի պետություն:

    «Սարդարապատ» շարժումն իր կազմակերպական ու մասնագիտական ամբողջ ներուժով մասնակցում է ազգային-ազատագրական պայքարի ներկայիս փուլում ժողովրդի քաղաքական ստեղծագործության միջոցով ծնվող և իր ռազմավարական ծրագրին համապատասխանող հզոր, մրցունակ ու հայաստանակենտրոն պետության կերտման գործին:

    «Սարդարապատ» շարժումը միևնույն ժամանակ զգուշացնում է հանցավոր վարչախմբին, որ ազգային-ազատագրական պայքարի ելած մեր ժողովրդի, այդ թվում՝ համաժողովրդական շարժման մեկնարկն ապահոված Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ որևէ բռնություն կստանա ավելի քան համարժեք պատասխան:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (26.02.2013), Տրիբուն (25.02.2013)

  23. #13
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Րաֆֆու ասուլիսը ահագին մարդկանց ա սկսել ոգևորել:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (25.02.2013), Tig (26.02.2013), Նաիրուհի (25.02.2013), Տրիբուն (25.02.2013)

  25. #14
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ակնհայտ է, որ սահմանադրական դատարանն էլ ոչինչ չի տալու: Դատարանին պետք են փաստեր և սակավաթիվ ունեցած Րաֆֆու փաստերը չեն կարող հանդիսանալ նտրությունը անվավեր ճանաչելու հիմք:
    Հետագայում փաստատեր դառնալու համար՝ մի անգամ էլ եմ ասել
    -օնլայն կամեռաներ բոլոր ընտրատեղամասերում-- փաստագրում ես մասնակիցներին--ընդհուպ հաշվելու գործընթացը ներառյալ: Տեսագրությունից լավ փաստ չեմ գտնում: Էտքան ծախս որտեղի՞ց - մի տեղամաս իմ անձնական միջոցներով իմ վրա ու համոզված եմ իմ նման ահրաժեշտ կամավորներ կլինեն:
    - հիմա անվավեր ճանաչելու մի ցիվիլ ձև եմ տեսնում, բայց չեմ հավատում, որ կգործի:Դատական պրոցեսների ժամանակ օգտվում են տարբեր մասնագիտական փորձագետներից - ֆիզիկ,կենսաբան, բժիշկ........ Ախպեր էս անգամ էլ մի հատ մաթեմաթիկների ծառայությունից օգտվեք՝ էտ ոնց ա լինում, որ մոտ 60% միջին մասնակցության դեպքում էն տեղամասերում ուր սս-ն ա լավ պիրյոդ ընկել, մասնակցությունը եղել ա 90% ու համարյա էտքան տոոսով էլ պիրյոդ ա ընկել: Էս բա մարդու էշի տեղ դնել չի՞: Ստացվելու ա, որ լավ էլ կարաս սահմանադրական դատարանին էշի տեղ դնել: Դե իրանք ու՞ր, մաթեմաթիկան ու՞ր որ մտքներով էտքան բան անցնի, իրանց գրած օրենքը գիտեն միայն ու փաստ պիտի մտցնես աչքները միայն:Համոզված եմ հիմա, որ մի 1000 հոգի վկա կանչեն ու բոլորն էլ ասեն փող են վերցրել, էլի բան չի փոխվի, որովհետև հիմա էլ պիտի ապացուցես, որ փող ես վերցրել հակառակ դեպքում դառնում ես զրպարտիչ, կամ էլ լավագույն դեպքում դու ես շատ խնդրել որ քեզ փող տան, քանի որ էրեխեքդ սոված են՝ իրանք էլ մեծ մարդասիրությամբ քեզ հացի փող են տվել, հո չեն ասել գնա սս ընտրի:Դատարանին նեց փաստեր են պետք, որ օլօրես ու կոխես ք....ները որ մի լավ մռմռա հետո թող ասեն թե բան չզգացին..
    Սորի նման գրառման համար .Րաֆֆու չափ կիրթ ու կրթված չեմ, ոչ էլ այդքան ներողամիտ ու բարի:
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  26. #15
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերժին նկատի ունե՞ս: Ասեմ, որ ես իրան լրիվ վստահում եմ: Ասենք` եթե պետք լիներ ինչ-որ երկիր քանդել, ես էդ գործը առանց վարանելու իրան կվստահեի:
    Ապեր, եթե նորմա երկիր լինի, Սերժն էլ չի կարա քանդի: Սերժը կարա լավագույն դեպքում կոլխոզ քանդի .... պռոստը Հայաստանը էս պահին կոլխոզ ա, դրա համար էլ, Սերժը կարում ա քանդի:

  27. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (03.03.2013), keyboard (25.02.2013), Quyr Qery (26.02.2013), StrangeLittleGirl (25.02.2013), Նաիրուհի (25.02.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախագահական ընտրություններ Ուկրաինայում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 29.04.2010, 10:33
  2. Նախագահական ընտրություններ - 2008
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 267
    Վերջինը: 31.01.2010, 16:06
  3. Արտահերթ նախագահական ընտրություններ՞
    Հեղինակ՝ Քամի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 06.07.2008, 12:33
  4. Նախագահական ընտրություններ 2008-ի թեկնածուների վեբ կայքերը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.01.2008, 01:50
  5. Նախագահական ընտրություններ ԼՂՀ-ում
    Հեղինակ՝ Dar 21, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.07.2007, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •