User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ու՞մ կընտրեք 2013 թ. նախագահական ընտրություններին

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Բագրատյան Հրանտ

    5 12.82%
  • Հայրիկյան Պարույր

    0 0%
  • Հարությունյան Արամ

    0 0%
  • Հովհաննիսյան Րաֆֆի

    15 38.46%
  • Ղուկասյան Անդրիաս

    2 5.13%
  • Մելիքյան Արման

    1 2.56%
  • Սարգսյան Սերժ

    2 5.13%
  • Սեդրակյան Վարդան

    1 2.56%
  • Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր

    4 10.26%
  • Չեմ մասնակցի ընտրություններին

    9 23.08%
Էջ 60 184-ից ԱռաջինԱռաջին ... 105056575859606162636470110160 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 886 համարից մինչև 900 համարի արդյունքները՝ ընդհանուր 2749 հատից

Թեմա: Նախագահական ընտրություններ 2013

  1. #886
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը

    Զզվում եմ սրանից: Դեռ մի քանի տարի առաջվանից եմ զզվում: Չգիտեմ` ինչ ա արել, որ ազգային հերոս են տվել, բայց վերջին ժամանակների իրա պահվածքի համար ես իրան ազգային տականքի կոչում կտայի:
    Ժող, մի մոռացեք` ում մասին է խոսքը: Ո՞նց թե ինչ է արել. երկրաշարժից հետո ամբողջ Ֆրանսիան նյութական օգնություն էր ուղարկում Հայաստան` Ազնավուրի գլխավորությամբ: Եթե այդ մասին չգիտեիք, գոնե "Pour toi Armenie" երգը լսած կլինեք, որի հեղինակն էլ ինքն է, ու գրվել է` նպաստելու երկրաշարժից տուժածներին ուղակվող օգնության չափի մեծացմանը: Ինքը ՄԵԾ ՀԱՅ է: Էս մարդուց շատ բան Սարգսյանը չի արել: Իսկ շնորհավորելը արարողակարգային դիտարկեք:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (24.02.2013), Kuk (24.02.2013), Yevuk (26.02.2013), Արէա (25.02.2013), Հայկօ (25.02.2013), Ձայնալար (24.02.2013), Շինարար (24.02.2013), Սերխիո (25.02.2013)

  3. #887
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, հետաքրքիր արդյունքներ կան այս կայքում, որը, ինձ թվում է, իշխանության վերահսկողության ներքո չէ:
    Հարցմանը մասնակցում են արտերկրի հայերը, որոնք զրկված էին ՀՀ նախագահի ընտրությանը մասնակցելուն: Հարցման արդյունքում բացահայտ առաջատարը կրկին Րաֆֆին է, իսկ երկրորդ տեղում` Հայրիկյանը

    Րաֆֆի Հովհաննիսյան 64.9%
    Պարույր Հայրիկյան 13.8%
    Հրանտ Բագրատյան 7.6%
    Անդրեաս Ղուկասյան 5.3%
    Սերժ Սարգսյան 4.9%
    Վարդան Սեդրակյան 3.6%
    Արման Մելիքյան 0%

    Աղբյուր
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (25.02.2013)

  5. #888
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    Արդեն նշել եմ, որ նախագահական ընտրությունների՝ փետրվարի 18-ի քվեարկությունից հետո Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել եւ նկարագրել, թե ինչում է այդ իրավիճակի առանձնահատկությունը: Վերջին մի քանի օրերին, սակայն, իրավիճակը նոր փոփոխություններ էլ է կրել: Ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը:

    Առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրությանը ուղերձ հղեց, որ մտադիր է հետեւողականորեն պաշտպանել ժողովրդի կողմից իրեն տրված վստահության քվեն: Ու չնայած այսօրվա հանրահավաքի յուրահատուկ լինելուն, այդ ուղերձը անվավեր ճանաչելու ոչ մի հիմք չկա:

    Երկրորդը՝ Աշտարակը, Վանաձորը, Գյումրին, Սպիտակը վերահաստատեցին Հովհաննիսյանին տված իրենց վստահության քվեն, փետրվարի 23-ին նրան ընդունելով որպես ընտրյալ նախագահի: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես ընտրյալ քաղաքական լիդեր, բոլոր հիմքերն ունեն Հայաստանում իշխանափոխության գործընթաց սկսելու համար:


    Ի՞նչ է պետք անել սրա համար: Կարծում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանը չպետք է ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք դե յուրե հատուկ են միայն նախագահի պարտված թեկնածուներին: Եւ ընդհակառակը, պիտի ձեռնարկի միայն ու միայն այնպիսի գործողություններ, որոնք հատուկ են հաղթած թեկնածուին, այսինքն՝ նորընտիր նախագահին: Այսպես ասելով՝ նկատի ունեմ նոր իշխանության, կամ եթե կուզեք՝ Նոր կառավարության ձեւավորումը: ՀՀ օրենսդրության համաձայն Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի պաշտոնը պետք է ստանձնի ապրիլի 9-ին: Մինչ այդ ուրեմն, նրա հիմնական անելիքը մնում է Նոր կառավարության ձեւավորումը:

    Մի նրբերանգ կա, այնուամենայնիվ, որ ուզում եմ ընդգծել. ըստ ամենայնի հասկանալով, որ Նոր կառավարության ձեւավորումը կարող է լինել ընտրություններում հաղթած թեկնածուի՝ իրենց համար ամենավտանգավոր գործը, Սերժ Սարգսյանը փորձեց նախապես վարկաբեկել գործընթացը: Վերջինիս աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հեռուստատեսային եթերից խոսել է ընդդիմադիր ստվերային կառավարության ձեւավորման հնարավորության մասին:
    Բայց այս նրբությունը, ավելի ճիշտ տրյուկը չպետք է կաշկանդի Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետեւ իշխանությունը իրեն հայտնի ԿԳԲ-ական մեթոդներով միշտ էլ կարող է նախապես տեղեկանալ ընդդիմության ծրագրերի մասին, կամ վերլուծել իր համար ամենավտանգավոր սցենարները եւ դրանք վարկաբեկելու միջոցներ ձեռնարկել:

    Անկախ սրանից, սակայն, արձանագրենք. ցանկացած նորընտիր նախագահի առաջին գործը Նոր կառավարության ձեւավորումն է: Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ այդմ, եթե լրջորեն է հայտարարել նախագահական ընտրություններում իր հաղթած լինելու մասին, պետք է սկսի այդ Նոր կառավարության ձեւավորումը եւ ոչ թե զբաղվի ԿԸՀ հրապարակած թվերի վիճարկմամբ: Այդ թվերը ոչ ոք լուրջ չի ընդունի, եթե ինքը նախագահի հաղթած թեկնածուն լուրջ չընդունի: Իսկ դրանք անլրջացնելու լավագույն ձեւը նոր, լուրջ, ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն ձեւավորելն է:

    Հարց է ծագում, ինչպե՞ս: Պրոցեդուրան պետք է լինի ծայրահեղ պարզ: Հովհաննիսյանը պետք է հատ-հատ ընտրի այն մարդկանց, ում հետ համատեղ ցանկանում է կառավարել Հայաստանը, եւ իր նախարարներին պետք է ներկայացնի Ազատության հրապարակի հաստատմանը: Սա կլինի ուղիղ ժողովրդավարության մի գործուն մեխանիզմ: Նախարարները Հովհաննիսյանի ներկայացմամբ Ազատության հրապարակում ժողովրդին կմատուցեն իրենց ծրագրերն ու պատկերացումները այս կամ այն ոլորտի կառավարման մասին, եւ ժողովրդի վստահությանն արժանանալու դեպքում կհամարվեն Նոր կառավարության անդամ, ստանալով կոնկրետ նախարարության ղեկավարի կարգավիճակ:

    Խոստովանենք, սակայն, որ սա չափազանց կարեւորագույն եւ բարդ աշխատանք է, որովհետեւ Նոր կառավարության ձեւավորման արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ժողովրդի վստահությունը պետք է ավելի ուժեղանա եւ ոչ թե թուլանա: Այդ պատճառով Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր կառավարության անդամներին պետք է ընտրի առանց ավելորդ շտապողականության եւ նրան պետք է հնարավորություն տալ, որ ոչ թե միանգամից եւ մեկ օրում Ազատության հրապարակին ներկայացնի կառավարության ողջ կազմը, այլ առաջիկա մեկ ամսվա ընթացքում տեղի ունենալիք հանրահավաքների ընթացքում հերթով, կամ խումբ-խումբ ներկայացնի նախարարներին, իհարկե, նաեւ օրենքով նախատեսվածից ավելի երկար չձգձգելով: Նոր կառավարության ձեւավորումն, ըստ այդմ, պետք է լինի առաջիկա հանրահավաքային շարժման հիմնական նպատակներից մեկը:

    Ընդգծենք, սակայն, որ Նոր կառավարության կազմի հաստատումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է Հայաստանում դե յուրե իշխանափախությունն ի կատար ածելու համար: Վերը նկարագրվածից հետո պետք է տեղի ունենա Նոր կառավարության ճանաչումը, որպես ՀՀ-ում լեգիտիմ գործադիր իշխանության միակ մարմին: Նոր կառավարության ճանաչման մասին հայտարարություններով պետք է հանդես գան հայտնի անհատներ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, եւ որ ամենակարեւորն է՝ Հայաստանի Հանրապետության համայնքները, այսինքն՝ քաղաքներն ու գյուղերը: Վերջիններս, ի դեպ, դա կարող են անել տեղերում, այսինքն՝ քաղաքաներում եւ գյուղերում հրավիրվելիք համայնքային համաժողովների ընթացքում՝ ժողովրդի ուղիղ, բաց քվեարկությամբ: Այդ համաժողովների ընթացքում բոլոր այն գյուղերում եւ քաղաքաներում, որոնց գործող ղեկավարները աջակցել են ընտրակեղծիքներին, կամ աջակցում են ապօրինի իշխանությանը, պետք է ընտրվեն ստվերային գյուղապետեր եւ քաղաքապետեր, ովքեր հընթացս իրենց ձեռքը կվերցնեն տեղական իշխանությունը՝ Նոր կառավարության աջակցությամբ:

    Նոր կառավարության ճանաչման գործընթացը պիտի տեղի ունենա նաեւ Հայաստանի սահմաններից դուրս. ամեն ինչ պետք է անել, որ նման հայտարարություններով հանդես գան Սփյուռքի գաղթօջախների ներկայացուցիչները, ապա եւ՝ միջազգային կազմակերպությունները եւ օտարերկրյա պետությունները, որոնց հետ այս ուղղությամբ բանակցությունները պետք է սկսել անհապաղ:

    Ի դեպ, նման պրակտիկա կա, գոյություն ունի երբ Միջազգային հանրությունը որեւէ երկրի ընդդիմության ճանաչում է որպես լեգիտիմ իշխանություն: Նման նախադեպ եղել է, մասնավորապես, Լիբիայում: Բայց եթե այնտեղ դա իրականացվել է արյունալի մարտերց հետո, Հայաստանում կա հնարավորություն դա անել խաղաղ, առանց զենքի, ժողովրդավարական, Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում տեղի ունենալիք պրոցեսների արդյունքում:

    Ի դեպ, այս օրերին էլի պտտվում են խոսակցություններ, թե այս իշխանությունները որեւէ զիջման չեն գնա, չեն զիջի իշխանությունը, էլի ու էլի լսում ենք շեշտադրումներ ուժային, նույնիսկ զինված գործողությունների գնալու անհրաժեշտության մասին: Դեռ մի կողմ դնենք այն, թե որքանով է դա համապատասխանում հայ ժողովրդի արժեհամակարգին:

    Հարցը հասկանալու համար դիտարկենք Սիրիայի օրինակը, որտեղ ընդդիմությունը վճռականորեն զենքի է դիմել, երկու տարի երկրում ընթանում է քաղաքացիական պատերազմ, երկիրը վերածվել է ավերակների, իսկ իշխանափոխություն տեղի չի ունեցել: Եթե նույնիսկ շատ շուտով տեղի ունենա, երկիրը վեր է ածվել ավերակների:

    Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գնա երկրի, ժողովրդի, սեփական պարտությունը բացառող քայլերով եւ անի հաղթանակին ուղղված բացառապես քաղաքական, խաղաղ, ոչ բռնի, առանց զենքի, հայ եւ միջազգային հանրության համար ընկալելի գործողություններ, որովհետեւ նման հնարավորություն իսկապես կա: Ի դեպ, առավելագույն ջանքերն է պետք գործադրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ժողովրդի ձեւավորած Նոր կառավարությունը ճանաչած առաջին պետությունը լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

    Եւս մեկ նրբերանգ. դժվար չէ կռահել, որ Նոր կառավարության հնարավոր ձեւավորումը արժանանալու է մեծ դիմադրության եւ շահարկումների: Կառավարության անդամները կմեղադրվեն իշխանամոլության, իշխանատենչության մեջ: Բայց այս մեղադրանքի հեղինակները ուղղակի ծառայություն են մատուցելու Սերժ Սարգսյանին: Որպեսզի մարդիկ հավատան իրական իշխանափոխությանը եւ ցանկանան դա, պետք է տեսնեն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ունի թիմ, որ ի վիճակի է կառավարել երկիրը, կառավարելի պահել իրավիճակը երկրում՝ բառիս Սահմանադրական ժողովրդավարական իմաստով: Իսկ նման՝ նոր, երիտասարդ կադրերից ձեւավորված թիմ ստեղծելու պոտենցիալ հենց այսօր կա, գոյություն ունի Ազատության հրապարակում եւ դրանից դուրս:

    Քավ լիցի, որեւէ մեկը հանկարծ չմտածի, թե իմ մասին եմ խոսում, մանավանդ որ նախորդ հանրահավքներից մեկում Հովհաննիսյանն այս մասին խոսք գցեց: Սույն հրապարակմամբ պաշտոնապես հայտարարում եմ՝ հրաժարվում եմ որեւէ կարգավիճակից Հովհաննիսյանի Նոր կառավարությունում, եւ ոչ մի պայմանով չեմ համաձայնվի նման կարգավիճակի: Ոչ մի պայմանով, կամ արդարացմամբ, կամ քաղաքական հիմնավորմամբ: Ոչ մի պայմանով չեմ համաձայնվի որեւէ պաշտոնի՝ արդեն Հովհաննիսյանի դե յուրե հաստատված իշխանության կազմում: Բացառում եմ, որ Հովհաննիսյանի «ստվերային» թե իրական իշխանութան մեջ որեւէ կարգավիճակ ունենամ, եթե նույնիսկ ինձ առաջարկեն, ինձնից պահանջեն: Սա ասում եմ հատուկ, որովհետեւ հասկանում եմ, որ քաղաքական գործիչներից կուշտ մեր ժողովուրդը իրավունք ունի գրածիս մեջ ուրիշ իմաստներ փնտրել: Բայց մի փնտրեք, չկա ուրիշ իմաստ եւ երաշխիքն այս գրավոր խոսքն է:

    Ինձ համար լավագույն պաշտոնը կլինի օրինական իշխանություն ունեցող երկրի քաղաքացու կարգավիճակը եւ տեսնում եմ, որ այսօր ունեմ նման կարգավիճակի արժանանալու հնարավորություն: Կա ժողովրդի վստահությունն արժանացած նախագահի թեկնածու, եւ նա թող ժողովրդին ներկայացնի իշխանական իր թիմին: Սա մի քանի ամսվա ընթացքում կարող է լուծել դե յուրե նոր իշխանության հաստատման հարցը:

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
    http://www.nikolpashinyan.com/?p=2401

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (24.02.2013), Rammstein (25.02.2013), Մարկիզ (25.02.2013)

  7. #889
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, մի մոռացեք` ում մասին է խոսքը: Ո՞նց թե ինչ է արել. երկրաշարժից հետո ամբողջ Ֆրանսիան նյութական օգնություն էր ուղարկում Հայաստան` Ազնավուրի գլխավորությամբ: Եթե այդ մասին չգիտեիք, գոնե "Pour toi Armenie" երգը լսած կլինեք, որի հեղինակն էլ ինքն է, ու գրվել է` նպաստելու երկրաշարժից տուժածներին ուղակվող օգնության չափի մեծացմանը: Ինքը ՄԵԾ ՀԱՅ է: Էս մարդուց շատ բան Սարգսյանը չի արել: Իսկ շնորհավորելը արարողակարգային դիտարկեք:
    Էդ ամենը շատ լավ ա, բայց հիմա էլ ինքը կանգնած ա Հայաստանը կործանողների կողքին ու համագործակցում ա դրանց հետ: Դրանով ինքը ջուրն ա գցում նախկինում արած դրական բաները:

    Բացի էդ` իմ սուբյեկտիվ կարծիքով էդ ամեն ինչը բավարար չի, որ ազգային հերոսի կոչում տային: Ու չգիտեմ` ընդհանրապես, ցանկացած դեպքում ինչքանո՞վ ա ճիշտ մարդուն կենդանության օրոք նման կոչում տալ: Երեկ ազգանվեր գործ ա արել, վաղը կարող ա հակառակը անի, ինչը հիմա Շառլը անում ա:

  8. #890
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ամենը շատ լավ ա, բայց հիմա էլ ինքը կանգնած ա Հայաստանը կործանողների կողքին ու համագործակցում ա դրանց հետ: Դրանով ինքը ջուրն ա գցում նախկինում արած դրական բաները:

    Բացի էդ` իմ սուբյեկտիվ կարծիքով էդ ամեն ինչը բավարար չի, որ ազգային հերոսի կոչում տային: Ու չգիտեմ` ընդհանրապես, ցանկացած դեպքում ինչքանո՞վ ա ճիշտ մարդուն կենդանության օրոք նման կոչում տալ: Երեկ ազգանվեր գործ ա արել, վաղը կարող ա հակառակը անի, ինչը հիմա Շառլը անում ա:
    Բացել աաա մարդը եթե հերոսություն ա անում, պետքա սպասեն` մեռնի, նոր հերոսի կոչում տա՞ն
    Հետո արածն ի՞նչ կապ ունի. եթե հերոսություն ա արել, ուրեմն արել ա, ի՞նչ կապ ունի` հետո ինչ կանի։ Եթե մեկը մարդ սպանի, հետո մեկի կյանքը փրկի, կնշանակի, որ ինքը նախկինում մարդ չի սպանե՞լ քվիդ եղա՞վ Հիմա էդ պահն ա՞. հերոսություն ա արել, հիմա մի հատ էլ վատ քայլ արեց, քվիդ ե՞ս անում Տերդ սատկի, լոգիկա ստեղծող
    Վերջին խմբագրող՝ Kuk: 25.02.2013, 00:11:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (25.02.2013), keyboard (25.02.2013), Մարկիզ (25.02.2013), Շինարար (25.02.2013)

  10. #891
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, հետաքրքիր արդյունքներ կան այս կայքում, որը, ինձ թվում է, իշխանության վերահսկողության ներքո չէ:
    Հարցմանը մասնակցում են արտերկրի հայերը, որոնք զրկված էին ՀՀ նախագահի ընտրությանը մասնակցելուն: Հարցման արդյունքում բացահայտ առաջատարը կրկին Րաֆֆին է, իսկ երկրորդ տեղում` Հայրիկյանը

    Րաֆֆի Հովհաննիսյան 64.9%
    Պարույր Հայրիկյան 13.8%
    Հրանտ Բագրատյան 7.6%
    Անդրեաս Ղուկասյան 5.3%
    Սերժ Սարգսյան 4.9%
    Վարդան Սեդրակյան 3.6%
    Արման Մելիքյան 0%

    Աղբյուր
    Մնացածը չգիտեմ, բայց Պարույր Հայրիկյանին երբեք այդքան ձայն չէին տա իմ կարծիքով:

  11. #892
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօրվա հանրահավաքի մասին բան չէ՞ք ասում՝ thank you very mantraj )) 45 րոպեանոց համապետական հանրահավաք սովետական բանակի օրվա կապակցությամբ երթ դեպի եռաբլուր ու

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.02.2013), keyboard (25.02.2013), Kuk (25.02.2013), murmushka (25.02.2013), Անվերնագիր (25.02.2013), Գալաթեա (25.02.2013), Հայկօ (25.02.2013), Մարկիզ (25.02.2013)

  13. #893
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ամենը շատ լավ ա, բայց հիմա էլ ինքը կանգնած ա Հայաստանը կործանողների կողքին ու համագործակցում ա դրանց հետ: Դրանով ինքը ջուրն ա գցում նախկինում արած դրական բաները:

    Բացի էդ` իմ սուբյեկտիվ կարծիքով էդ ամեն ինչը բավարար չի, որ ազգային հերոսի կոչում տային: Ու չգիտեմ` ընդհանրապես, ցանկացած դեպքում ինչքանո՞վ ա ճիշտ մարդուն կենդանության օրոք նման կոչում տալ: Երեկ ազգանվեր գործ ա արել, վաղը կարող ա հակառակը անի, ինչը հիմա Շառլը անում ա:
    Ազնավուրն արդեն չգիտի` ինչ անի. երբ քննադատում էր իշխանություններին` բաց տեքստով ու շատ կոպիտ, շատ հայեր, լրատվական միջոցներ չէին խորշում` Ազնավուրին հակահայկական գործելաոճի մեջ մեղադրելու, նրան անհիմն վարկաբեկելու "վեհ" գործից: Հիմա էլ մարդը շնորհավորում ա, էլի վիրավորում եք ու հրապարակային զզվանք եք արտահայտում էդ ՀԱՅի հասցեին: Պատկառելի տարիքի մարդ ա, մեր դեսպանն ա` շատ ու շատ իմաստներով, այնպես որ նորից եմ ասում` շնորհավորանքը արարողակարգային է` նվաստիս կարծիքով:

    Իսկ հետմահու տրված հերոսի կոչումը ու՞մ է պետք: Իր կյանքի օրոք մարդ պետք է գնահատված լինի ու հարգված: Իսկ որ Ազնավուրը արժանի է այդ հարգանքին, կասկածից վեր է. նրա օգտին խոսում են ոչ թե իր հայտարարությունները, այլ` ԳՈՐԾը: Բացի այդ, պետք է կենտրոնանալ այն գործիչների հայտարարությունների վրա, ովքեր եղանակ են փոխում երկրի ներսում:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (25.02.2013)

  15. #894
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր...

    Ժողովուրդ, սաղին խորհուրդ եմ տալիս անպայմա կարդալ:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (25.02.2013), StrangeLittleGirl (25.02.2013)

  17. #895
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում ես ասել` էնքան ա ծերացել, որ ոչ մի բան չի գիտակցո՞ւմ: Բա ո՞նց ա 2009-ից Շվեյցարիայում Հայաստանի դեսպան աշխատում:
    Դեսպան էլ աշխատում ա ոչ թե ամեն առավոտ ժամը յոթին առույգ գործի գնալու, մինչև գիշերը ուշ գրասենյակում մնալով ու մեծ եռանդով աշխատելու շնորհիվ, այլ իր անունի ու աշխարհով մեկ ունեցած անվան շնորհիվ։
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  18. #896
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2008-ին հիշում եք ստեղ ինչ էր տիրու՞մ:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (25.02.2013), keyboard (25.02.2013), murmushka (25.02.2013)

  20. #897
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնացածը չգիտեմ, բայց Պարույր Հայրիկյանին երբեք այդքան ձայն չէին տա իմ կարծիքով:
    Ինձ թվում է` այդքան քվեարկողների մեջ տարագիր հայ գրողներ կոչվածներն են, միգուցե շատ այլ հայեր, որոնք ուղղակի դասական ուղղագրության կողմնակից են կամ էլ Հայրիկյանին դիտարկում են որպես հակառուսական միակ գործիչ:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (25.02.2013), Մարկիզ (25.02.2013), Սերխիո (25.02.2013)

  22. #898
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեսպան էլ աշխատում ա ոչ թե ամեն առավոտ ժամը յոթին առույգ գործի գնալու, մինչև գիշերը ուշ գրասենյակում մնալով ու մեծ եռանդով աշխատելու շնորհիվ, այլ իր անունի ու աշխարհով մեկ ունեցած անվան շնորհիվ։
    Շառլին սաղս էլ հարգում ու սիրում ենք, իրա ցավը տանեմ, բայց իրա դեսպան աշխատելու քյարը դեռ ոչ մի ձևի չենք տեսել: Ասենք, որ Մարթին Յորգանցը լիներ Շվեյցարիայում դեպասնը ու ճկույտիկ-ճկույտիկ երգեր, տարբերությունը մե՞ծ էր լինելու:

  23. #899
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօրվա հանրահավաքի մասին բան չէ՞ք ասում՝ thank you very mantraj )) 45 րոպեանոց համապետական հանրահավաք սովետական բանակի օրվա կապակցությամբ երթ դեպի եռաբլուր ու
    Իսկ հանրահավաքի գնացողները ավել բանի հույս ունեի՞ն:
    Էսօր, նախկին ակտիվիստներից մեկն ասումա. "չգնա՞նք, տենանք ինչ ա կատարվում, կարողա մի բան լինի"
    Ասեցի չէ, ես չեմ գալիս, թող քեզ էլի քցեն, բայց գոնե ես կիմանամ, որ ինձ չեն քցել, ես չեմ կուտ կերել: Էս կուտը դեռ մինչև 2018 թիվը կերցնելու են, նենց որ Բագ ջան, Թենք յու վերի վերի կիրովաբադի մաչ

  24. #900
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ազնիվ լինելու նկատառումներով պետքա ասեմ, որ մի պահ, չեմ հիշում` ինչ առիթով, ես էլ ներվայնացած քննադատում էի Շառլին, կարծեմ Տրիբունն էլ վերջը կանխեց Բայց էդ մարդուն տականք ասել, ուրանալ իրա արածը, կասկածի տակ դնել հերոսի կոչումը, էլ չեմ ասում` ընդհանրապես կենդանության օրոք հերոսի կոչում տալու երևույթը կասկածի տակ դնել, չգիտեմ ոնց մեկնաբանեմ, որ կոպիտ չլինի։
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (25.02.2013), keyboard (25.02.2013)

Էջ 60 184-ից ԱռաջինԱռաջին ... 105056575859606162636470110160 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախագահական ընտրություններ Ուկրաինայում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 29.04.2010, 10:33
  2. Նախագահական ընտրություններ - 2008
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 267
    Վերջինը: 31.01.2010, 16:06
  3. Արտահերթ նախագահական ընտրություններ՞
    Հեղինակ՝ Քամի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 06.07.2008, 12:33
  4. Նախագահական ընտրություններ 2008-ի թեկնածուների վեբ կայքերը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.01.2008, 01:50
  5. Նախագահական ընտրություններ ԼՂՀ-ում
    Հեղինակ՝ Dar 21, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.07.2007, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •