Չէ, դրա համար չեմ ասում: Որ սպասում ա՝ ԿԸՀ-ն վաղն ուրիշ արդյունքներ կհրապարակի:
Բագրատյան Հրանտ
Հայրիկյան Պարույր
Հարությունյան Արամ
Հովհաննիսյան Րաֆֆի
Ղուկասյան Անդրիաս
Մելիքյան Արման
Սարգսյան Սերժ
Սեդրակյան Վարդան
Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր
Չեմ մասնակցի ընտրություններին
Չէ, դրա համար չեմ ասում: Որ սպասում ա՝ ԿԸՀ-ն վաղն ուրիշ արդյունքներ կհրապարակի:
Աթեիստ (24.02.2013)
Astgh ջան, ես հասկանում եմ, որ մարդիկ հուսահատ վիճակում են, բայց արդյոք էս ա պայքարի միակ ու ճիշտ տարբերակը? Արդյոք միամտություն չի կարծելը, որ եթե իշխանությունը փոխվեց միանգամից մեր կյանքը հեքիաթ ա դառնալու?Չամիչ ջան, դե լավ էլի: Ժողովուրդը հազիվ զարթնել ա, պիտի նորից տանեք լռության ու հանդուրժողականության նկու՞ղը:
Քո կարծիքով, եթե մարդիկ սովից ու ծեծից են մահանում` սովորական պայմաններում, դա արյուն չէ՞: Թե՞ պիտի անպայման արյունը թափվի հանրահավաքների արդյունքում, որ արյուն համարվի: Աղքատությունը Հայաստանում արդեն այն մակարդակի է հասել, որ օրվա ընթացքում մի քանի սարսափելի ծանր վիճակում ապրող ընտանիքների մասին հրապարակումներ են լինում. մարդ էլ չգիտի` որին օգնի, որին` ոչ: Ու, ընդհանրապես, մի անգամ օգնեց, բա հետո՞, պետության ֆունկցիան ո՞րն է: Ժողովուրդը ուզում է վերականգնել պետության ֆունկցիաները, ուրիշ ոչինչ: Իսկ մենք, եթե չենք օգնում, պիտի գոնե չխանգարենք:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ոչ ոք չի մտածում, որ միանգամից ինչ-որ բան է փոխվելու: Շատ բաներ կան փոխելու` սկսած մարդկանց գիտակցությունից, սեփական արժանապատվության մասին իրենց պատկերացումից ու վերջացրած տնտեսական խորքային բարեփոխումներից: Այլ միջոց` պայքարելու իշխանափոխության համար, չկա: Ընտրությունը, որ պետք է դա ապահովի, չկայացած ինստիտուտ է մեր մոտ. մարդիկ գիտեն թե պետք է գումար ստանան, որ գնան` "պտիչկա" դնելու: Իսկ արդեն Ոստիկանությունը, ԿԸՀ-ն լրիվ իշխանության գլուխ գնվողի անձնական շահերն են պաշտպանում, իսկ Սահմանադրական դատարանը քաղաքական մարմին է դարձել` կրկին աչք փակելով ակնհայտ ու կոպիտ իրավախախտումների վրա: Միակ ճանապարհը հանրահավաքներն են, ու իշխանությունից է մեծ մասամբ կախված` դրանք կլինեն խաղաղ, թե դուրս կգան վերահսկողությունից: Ոչ ոք մարտի 1 չի ուզում, Րաֆֆին անգամ խուսափում է "Սերժիկ հեռացիր" վանկարկումներից:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Moonwalker (24.02.2013), StrangeLittleGirl (24.02.2013), Tig (25.02.2013), Տրիբուն (24.02.2013)
Բյուր, մոտս տպավորություն ա, որ Րաֆֆիի հաշվով սաղս փիս սխալվել ենք: Տեղից նստած խոսալը հեշտ ա, էլի: Մեկը ես մի ամսից ավել ա Հայաստանում չեմ եղել ու կարամ ընդունեմ, որ սպոնտան ու հավայի եզրակացություններ անելու մոմ եմ
Մի բան կարամ ասեմ տոշնի, որ Րաֆիի մեթոդը 2008-ի Լևոնի մեթոդից փիս տարբերվում ա: Եթե նկատում ես ոչ մի անձնավորած կոչ չի անում: Մեկը ես ձեռ էի առնում Րաֆիի «Հայասդան», «Ազադություն» և այլ կոչերը, բացյ արի ու տես որ դա ավելի լավ ա աշխատում, քան «Լևոն նախագահ», «Մանվել, Մանվել», «Վանո, աշխարհի լավագույն գրող» կոչերը: Հետո, ամեն ձևի բաժանարար գծերը ջնջում ա, հինգ րոպեն մեկ ոստիկանի անունն ա տալիս: Երևի ճիշտ ա, ոստիանն էլ ա հայ, քաղաքացի ու մարդ:
Հետո, ամենակարևորը, չի գալիս ազատության հրապարակ ու չի բողոքում հավայի, որ ճանապարհները փակ են, մեր համակիրներին չեն թողնում գան Երևան: Մարդը ոտ-ոտ ընկած սաղ Հայաստանով մեկ կայծ ա քցում, որը բոց ա դառնալու: Ու սենց բարի-բարի բաները ա ասում, բայց չի մոռանուն նաև ասել, որ օրենքին դեմ գանցողները պատժվելու են, ու կոնկրետ հասցեատեր ա ասում պատժվողների: Մարդը վախի զգացումը հանում ա, ու բավականին հաջող: Երեկվա Գյումրիի հանրահավաքը վկա: Գյումրին սենց հանրահավաք միլիոն տարի չէր տեսել:
Հետո, ասում ա երթ չի լինելու,բայց փաստացի երթ ա անում:
Ես ձեռնպահ կմնայի հիմա արագ եզրակացություններից: Կարևորն իկականից էն ա, որ ժողովրդի ահագին մասը ապատիայից դուրս ա գալիս ու Հայաստանում չմեռած բողոքի ոգի կա: Ու մարդ ես, մարդ ես, մեկ էլ տեսար էս բարևի հեղափոխությունը տեղի ունենա:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 24.02.2013, 16:01:
Ambrosine (24.02.2013), Artgeo (24.02.2013), Aurora (24.02.2013), ivy (24.02.2013), Moonwalker (24.02.2013), Quyr Qery (24.02.2013), Rammstein (24.02.2013), Sagittarius (24.02.2013), StrangeLittleGirl (24.02.2013), Tig (25.02.2013), Win Wolf (24.02.2013), Yevuk (24.02.2013), Արէա (24.02.2013), Բիձա (24.02.2013), Գեա (24.02.2013), Նաիրուհի (25.02.2013), Ներսես_AM (24.02.2013)
Եկեք վերացական չխոսենք էլի: էտ մեր ընտրական պրոցեսը էնքան անվստահելի ձեւով ա կազմակերպած, որ մենակ հենց էտ ընտրական գործընթացը միշտ կասկածների տեղիք ա տալու: Ով էլ ուզում ա ընտրվի, միշտ էլ գտնվելու են մարդի ովքեր պնդելու են, որ ընտրությունները կեղծված են: Ընտրական գործընթացի ինչ որ մի ուրիշ ձեւ պետք ա մշակվի, որը վստահություն ներշնչի: Ընտրելու իրավունք վերադարձնել...... էս կարգի խոսքերը վերացական են հնչում: Իմ ընտրած թեկնածուն էլ չի անցել, հիմա ինչ ես ֆիքսվեմ դրա վրա ու մոռանամ մնացած ամեն ինչի մասին?
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Moonwalker (24.02.2013), Բիձա (24.02.2013), Նաիրուհի (25.02.2013)
Չամիչ ջան, իշխանափոխությունից հետո, բնականաբար, ընտրական օրենսգիրքն էլ է փոխվելու: Ինձ համար, օրինակ, անակնկալ չէր, բայց և զարմանալի էր, որ ընտրություններում մասնակցածների թիվը էական չէր` արդյունքները հաշվելիս, ու դեռ եվրոպական կառույցներն էլ ասում են, թե մեր օրենսդրությունը զգալի մոտ է իրենց օրենսդրությանը: Շտկելու շատ բան կա, բա ինչու՞ է ժողովուրդը փողոց դուրս եկել, որովհետև այլ մեխանիզմ չկա` իրենց ձայնը տեղ հասցնելու: Էստեղ արդեն կարևոր չէ` ով է Րաֆֆիին ընտրել, ով` ոչ. միայն այն հանգամանքը, որ իմ, քո հարևանի ձայնը կեղծել են, կամ իր քվեաթերթիկը անվավեր են ճանաչել, ինչ է թե Սարգսյանի օգտին չի եղել, ապա դա ազդանշան է, որ իմ կարծիքն էլ էական չէ: Բայց չէ՞ որ առանց ժողովրդի (բնակչության) պետություն չի լինում, ուրեմն էդ ժողովուրդը չէ՞ պետք է որոշի, թե ինչը ոնց պետք է լինի այս երկրում: Այս պահին Ազատության հրապարակը միակ դատարանն է, որը քննում է յադ իրավախախտումները, ոչ մի այլ ատյան կամք չունի` դա անելու: Կուզեի, որ քիչ վատատես լինեիք, սա դեռ մեկնարկն է, պետք չի հենց սկզբից արմատախիլ անել: Դրական փոփոխություններից միայն հանրահավաքների մասնակիցները չեն օգտվելու, այլ` ամբողջ հայությունը. դա պետք է նկատի ունենալ: Այս եղանակին հրապարակում կանգնածները իմ, քո, բոլորիս համար են պայքարում:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Sagittarius (24.02.2013), StrangeLittleGirl (24.02.2013), Tig (25.02.2013), Տրիբուն (24.02.2013)
Հա, լրիվ համաձայն եմ հետդ, որ իրա վարքն արմատապես տարբերվում ա: Էն ա, մարդկանց անուններ վանկարկելն էլ արգելեց: Ուղղակի մեկ-մեկ իսկականից միամիտ արտահայտություններ ա անում: Հենց թեկուզ էն, որ սպասում էր, թե Սերժն իրա ոտով Օպերա կգնա: Հիմա էլ էն, որ հույս ունի՝ ԿԸՀ-ն ուրիշ արդյունքներ ա հրապարակելու վաղը:
Ուղղակի փորձում եմ իրա տակտիկան հասկանալ: Լավ, սպասենք, կտեսնենք: 12 օրից Հայաստանում կլինեմ, իմ աչքով կտեսնեմ՝ ինչ ա կատարվում: Թե չէ սենց մենակ ելույթներն ենք լսում, ես ուզում եմ ժողովրդին տեսնել:
ivy (24.02.2013), Moonwalker (24.02.2013), Quyr Qery (24.02.2013), Sagittarius (24.02.2013), StrangeLittleGirl (24.02.2013), Tig (25.02.2013), Անվերնագիր (24.02.2013), Արէա (24.02.2013), Նաիրուհի (25.02.2013), Ներսես_AM (24.02.2013), Ռուֆուս (24.02.2013)
Րաֆֆին լիդեր չի: Րաֆֆիին կյանքում չես կարա համեմատես ԼՏՊ-ի հետ` լիդերության, քայլերի, խորամանկության և այլնի հետ: Րաֆֆիի տարբերությունը ԼՏՊ-ից` անբարոյական կերպար չի:
Րաֆֆին ավելի շատ ձայնա ստացել ԼՏՊ-ից (2008թ.), բայց 2008-ի ԼՏՊ-ի կազմակերպած ալիքը կյանքում չես համեմատի Րաֆֆիի ալիքի հետ:
Բարև Ձեզ
մարդը դոբռիյ մեջ հեղափոխություն ա անում, ի՞նչ վատ ա որ... Բար՜և
A long time ago, in a galaxy far, far away...
StrangeLittleGirl (24.02.2013), Տրիբուն (24.02.2013)
Բագրատյանի կոչը իշխանություններին
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել իշխանություններին ուղղված կոչով: Բագրատյանի գրառումը ներկայացված է ստորև:
Ազատության հրապարակում մթնոլորտը շիկանում է։ Հանրահավաքները դեռևս չեն հասել 2008-ի պիկին, բայց, կարծում եմ՝ ավելի վճռական են։ 2008-ին ինչ-որ տեղ Սերժ Սարգսյանի հետ հույսեր ունեին. նա նոր էր նախագահ դառնում և Ռ.Քոչարյանի անմարդկային ֆոնի վրա թվում էր, թե Սարգսյանին մարդկային հատկանիշները խորթ չեն։ Կարծիք կար նաև, որ նկատի ունենալով մարտի 1-ի գազանությունները նա կփորձի որոշ չափով մարդկանց փոխհատուցել քիչ թե շատ արդար կառավարմամբ. զիջումների կգնա ընտրությունների հարցերում, ի շահ ժողովրդի կփոխի եկամուտների սկզբնական բաշխումը, կսահմանափակի օլիգարխիկ համակարգը, կսանձի թաղային հեղինակություններին ու սուտի գողականներին։ Անցավ հինգ տարի։ Խոստացված 100% տնտեսական հավելաճի փոխարեն ունենք…4%: Իրական եկամուտների կրկնակի աճի փոխարեն ունենք… 11%: Մի փոքր ավելի բարվոք է իրավիճակը կենսաթոշակների հարցում, բայց այստեղ էլ աճ կոչվածը խոստացածից երեք անգամ ցածր է։ Երկիրը լքել է 225 հազ. մարդ։ Օլիգարխիկ համակարգն այդ ընթացքում ոչ թե թուլացավ, այլ էլ ավելի ամրապնդվեց։ Բավական է ուշադրություն դարձնել արտադրության ու առևտրի համակենտրոնացման մասին պաշտոնական տեղեկատվությանը։ Ի դեպ, տնտեսության կենտրոնացման որոշակի աստիճանից սկսած՝ ցանկացած աճ ռեսուրսների վատնում է։ Իրոք, ի՞նչ օգուտ նման զարգացումից, երբ դրա արդյունքներն ի վերջո բաժին են հասնելու օլիգարխներին, իսկ վերջիններս էլ, առանձին բացառություններով, այդ փողը որպես կանոն դուրս են հանելու։ Վարչապետին ու նախարարներից ոմանց այս բանը չես հասկացնի. դա նրանց ունակություններից դուրս է։ Միակ բանը, որ այս ընթացքում Սերժ Սարգսյանի կողմից արվել է, հանդարտ արտաքին քաղաքականությունն է և անձնական ընչաքաղցության բացակայությունը։
Այսքանից հետո արժե՞ զարմանալ փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքների վրա։ Արտաշատում, օրինակ, իսկական տեռոր էր։ Փետրվարի 18-ին իմ վստահված անձանցից չորսին գողացել էին, դանակներով ծակել էին իրավաբան Տիգրան Եգորյանի մեքենայի անիվները, որպեսզի նա նյութերով ընտրատարածքային հանձնաժողով չհասնի։ Հարձակվում էին իմ շտաբների վրա և հետո բացահայտում «մեղավորներին»՝ ինչ-որ երեխաների անուններ տալիս։ Կարո Կարապետյանը, Ջոնիկ Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը, Անդրանիկ Սարգսյանը իրար հետ մրցում էին, թե ում ընտրատատեղամասում ով կհաղթի։ Ավշարում հայտնի եղբայրները բաց քվեարկություն էին կազմակերպել։ Երևանում Էրեբունու, Սիլաչիի, Մալաթիայի ու Ավանի ախպեր տղերքը մրցում էին Սերժ Սարգսյանին նվիրվածության ապացույցներ ցույց տալով. իրենց տեղամասերում «օգնելով» վերջինիս բարձր տոկոսներ հավաքելու, իսկ «նվիրվածության գծով կոնկուրենտ ախպոր» տեղամասում վարվելով ճիշտ հակառակ ձևով (ինչպես Կռիլովի հայտնի առակում): Եղվարդում քվեարկում էին արտասահմանում գտնվող ավելի քան 15 տարի քաղաքացիները։ Նրանցից ոմանք վաղուց այս աշխարհում չեն։ Արդյունքում ստացանք այն, ինչ ստացանք։ Քարոզարշավի ընթացքում ասում էի չէ, իբր թե Սերժ Սարգսյանի համար ապահովել եք առաջին տեղը, հիմնովին լծվել եք երկրորդ տեղը կանխորոշելու խնդրին։
Հիմա ժողովուրդը հաղթանակ է տարել։ Նա չի վարվել այնպես, ինչպես կկամենային իշխանությունները։ Ազատության հրապարակը լիքն է։ Պահն է, որ Սերժ Սարգսյանն ու իշխանությունները հասկանան. դա նաև իրենց ժողովուրդն է։ Հասկանան ու գան հրապարակ։ Սա լավագույն պահն է ժողովրդի հետ լինելու, համակարգային փոփոխություններ սկսելու համար։ Ի՞նչու չազատվել վերը նշված պարոններից, ի՞նչու չդեմոկրատացնել քաղաքական կյանքը, ի՞նչու չապակենտրոնացնել տնտեսությունը, ի՞նչու չազատվել դատարկ բարեփոխիչներից։ Սերժ Սարգսյան – Րաֆֆի Հովհանիիսյան հանդիպումը կայացել է։ Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանին չտալ բոլոր վճռական ու աներկբա հնարավորությունները երկիրը կարգի բերելու։ Ձևաչափը կարելի համաձայնեցնել։ Ինչո՞ւ վերջապես չհայտարարաել նոր ընտրությունների, այդ թվում նաև ԱԺ ընտրությունների մասով։ Այս ԱԺ-ում մեծամասնությունը եթե ուզենա, կարող է օրենք ընդունել, որ 2 անգամ 2-ը 5 է։ Ընդդիմություն չկա։ ԱԺ կանոնակարգ-օրենքը օրենքներ չընդունելու, այլ ոչ թե ընդունելու մասին է։ Ինչո՞ւ չհայտարարել, որ Երևանի ավագանու ընտրություններում ցանկացած թաղային հեղինակ կամ օլիգարխ, ով ապօրինի կմիջամտի գործընթացին, տեղում կպատժվի։ Մի՞թե հույսներս այն է, որ այս անգամ էլ կստացվի ու ի վերջո ժողովուրդը ձեռնունայն կթողնի Ազատության հրապարակը։ Դեռ ուշ չէ։ Սերժ Սարգսյանն ու իշխանությունները կարող են վիճակ փոխել։
P.S. Անկախ նրանից ես ֆիզիկապես հրապարակում եմ, թե ոչ, հոգով, սրտով այդ ժողովրդի հետ եմ։ Վաղը [փետրվարի 24-ին] կլինեմ Ազատության հրապարակում։ Այս պահին ասում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում։ Հավատում եմ, որ մի բան ստացվելու է:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Բայց էս կոչը կարդալով զգացվում ա, որ Բագրատյանն էլ ա ընդունում Սերժի նախագահությունը ու կոչ ա անում Րաֆֆուն նշանակել մկան տեղը և նոր ԱԺ ի ընտրություններ կազմակերպել:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ