Վերջացրեցի:
Մի բան դուր չեկավ. շատերը «Աշխարհի սկիզբ» թեման միանգամայն բառացիորեն էին հասկացել՝ մեջն անպայման Աստված, Ադամ խառնելով: Կարելի էր մի քիչ ավելի լայն մտածել, եսիմ...
Մի խոսքով, էն բոլոր տարբերակները, որտեղ կրոնական-աստվածաշնչային կերպարները կային (թեև նոր ներկայացմամբ), միանգամից դուրս մնացին իմ հետաքրքրության դաշտից:
Դեռ մրցույթը չսկսած՝ որոշել էի, որ էս անգամ միայն մի տարբերակի եմ քվեարկելու:
Ու հիմա էլ մնում եմ էդ որոշմանը:
Հաջողություն բոլոր հեղինակներին:


Մեջբերել


Իհարկե լավ է, որ շատ են գրում, բայց պատմվածքների շատության պատճառով տուժում են բոլոր պատմվածքները, մի քիչ բախտը բերում է այն պատմվածքների, որոնք սկզբում ես կարդում, կամ վերջում, նայած, ով ոնց է որոշում կարդալ
Սա իմ կարծիքն է, կարող եք եւ հաշվի չառնել, բայց դե ասեցի ասեմ: Ընդհանուր առմամբ բոլոր պատմվածքներն էլ կարծում եմ գոյություն ունենալու իրավունք ունեն, բայց եթե ասեք, որն էր ամենալավը, չեմ կարող ասել: Ես էլ չգիտեմ ինչ էի սպասում կարդալ, բայց այն հաստատ այստեղ չէր:


Էջանիշներ