Ժող, աղջիկն իրոք լավ ա երգում, ինչի՞ էր ձանձրացել Ավետը։
Ժող, աղջիկն իրոք լավ ա երգում, ինչի՞ էր ձանձրացել Ավետը։
impression (22.12.2012), Lion (20.12.2012), Quyr Qery (23.12.2012)
Թող հալով սատկի, բերանը ափըռ-ցըփըռ չբացի, չի դառնա խոսակցության առարկա:
Աման, խեղճ տղուն հալածում են: Եկեք հավաքվենք, Ավետի պաշտպանության լիգա ստեղծենք:
Մի հատ էլ լիկկայան բացենք հատուկ իր համար, որ անգրագիտությունը մի քիչ նվազի: Չեմ ասում լրիվ դզվի: Անհնարին բաների հետևից չեմ ընկնում:
Դա հենց Բյուրի ասած հոգեկան հիվանդն ա, Չամիչ: Երբ դիմացդ կանգնած բաց տեքստով վրեդ ղժժում են, էն էլ Ավետի պես չանթռլյակը, ու դու շարունակում ես պնդել, որ իքս ֆակտորի ստուդիա գալու խաթր Լա Սկալայի համերգից հրաժարվել ես:
Ու ստորություն ա տենց մարդու վրա ղժժալը, Չամիչ, ոչ թե բարդույթ կամ թերություն:
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 20.12.2012, 15:17:
Չամիչ ջան, ի՞նչ տարբերություն էնտեղ նստած նայեի, թե էստեղից: Էդ վիդեոյում բավական շատ սիմպտոմներ են երևում: Տես, վախենում եմ կոնկրետ հիվանդության անուն տալ, որովհետև դրա համար ավելի խորը հետազոտություն ա պետք, բայց էնտեղ շատ հստակ սիմպտոմներ կան, որ առողջ մարդկանց մոտ չեն լինում: Թե՞ դու ուրիշ բան ես կարդացել ռուսական կայքերում![]()
CactuSoul (20.12.2012), Quyr Qery (23.12.2012), StrangeLittleGirl (20.12.2012), Yevuk (20.12.2012), Գալաթեա (20.12.2012)
Ինչ տարբերություն? բա հենց էտ ա, բացարձակ աբսուրդ ա, փաստորեն հոգեբուժության մեջ ընդունված դիագնոստիկ համակարգը համարվում ա լրիվ նորմալ??: Համկարգը նորմալն ա իսկ էտ մարդիկ էլ աննորմալներն են? Կներես Բյուր ջան, խոսքը համակարգի մասին ա, Առանց օբյեկտիվ հիմքեր ունենալու, օբյեկտիվ փաստեր ունենալու, հեռվից հեռու մարդուն դիագնոզ անել ու հայտարարել հոգեկան հիվանդ համարում եմ ոչ պակաս աննորմալություն: Այսինքն էտ մարդուն համարում ես աննորմալ իսկ հեռվից հեռու առանց բավարար հիմքեր ունենալու դիագնոզ անելը համարում ես նորմալ?
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ամմէ (21.12.2012)
էտ որտեղից նման եզրահանգման եկար? սա մի թեմայա որի շուրջ ես ինձ թույլ չեմ տալիս շուտափույթ եզրակացություններ անել, Չուկը շատ լավ ասեց, բոլորն էլ իրենց տներում էտ վիդեոները միացնում ու լավ էլ ղժժում են, էնպես որ ամեն ինչ չի որ էտքան հեշտ ա ու միանշանակ: Էտ դեպքում ոչ թե Ավետին բոյկոտեք այլ X ֆակորը բոյկոտեք, չեն էլ ալարում դնում կիլոմետրանոց նամակ հոդվածներ են հղում Ավետ Բարսեղյանին: Համոզված եմ էտ նամակ հոդվածի հեղինակը հենց ինքն էլ տանը միացնում ու Արթուր Բաղդասարյանի վրա ղժժում ա: Էտքան լավն եք X ֆակտորը բոյկոտեք, թող առհասարակ փակեն, որ նման միջադեպեր տեղի չունենան:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Lion (20.12.2012)
Հիմա էդ պահին ,որ էնտեղ լինեյի ես էլ հաստատ կծիծաղեի , կարող ա նույնիսկ չդիմանայի : Տանը նստած նայելուց ավելի շատ իրանց փոխարեն ամաչում եմ ու մերոնց խնդրում եմ ալիքը փոխեն: Ոնց որ ես իրանց փոխարեն «մանթռաշ ընկնեմ»:![]()
Չամիչ, մի փոքրիկ ուղում: Դու ես մարդուն աննորմալ համարում, ես աննորմալ չեմ համարում, համարում եմ հոգեկան հիվանդ: Հոգեկան հիվանդ լինել չի նշանակում աննորմալ լինել: Աննորմալ են նրանք, ովքեր հոգեկան հիվանդներին պիտակներ են կպցնում կամ ղժժում են իրանց վրա:
Չամիչ, հեռավորության վրա դիագնոզ դնելը լրիվ նորմալ երևույթ ա: Ավելին՝ բժիշկներ գիտեմ, որ իրանց հիվանդների հետ սկայփով են շփվում: Հա, հոգեբուժության դիագնոստիկ համակարգը համարվում ա լրիվ նորմալ: Բայց ես կրկնում եմ (քանի որ դու մի անգամից չես հասկանում, երկրորդ անգամից՝ երբեմն), որ դիագնոզ չեմ դնում, այսինքն՝ չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ հոգեկան հիվանդություն ունի տղան, բայց որ ունի, դա կասկածից դուրս ա: Էստեղ միանգամից չորս-հինգ սիմպտոմ անզեն աչքով երևում ա, որոնցից մեկը հինգերորդ կուրսի ուսանողներն էին նկատել, ուղարկել էին ինձ ու հարցնում էին՝ մի հատ ասա էստեղ մեծամոլական զառանցանք կա՞, թե՞ ոչ: Որպեսզի պարզվի, թե ինչ հիվանդություն ունի, պետք ա ավելի մանրամասն հետազոտություն անել, ավելի մանրամասն իրան ու հարազատներին հարցաքննել, որոշ թեստեր անցկացնել:
Բայց դե իզուր եմ հետդ վիճում: Հա, հոգեբուժություն չկա, սաղ խաբեություն ա: Թեման փակենք:
Չամիչ ջան, տարբերությունը էնա, որ մարդ արարածը իր բնույթով այնպիսին է, որ տեսածին ա "հավատում": Հիմա մենք նաղդ Ավետի արածն ենք տեսնում: Դե բնականաբար պիտի Ավետի մասին խոսենք: Շատերս "հավատում ենք", որ գոյություն ունի նախագծի հեղինակ, ռեժիսոր և այլն... բայց իրենց չենք տեսնում: Բայց դե դրանց կերած ք*քերը շատ ավելի մեծ ու լուրջ են... Մնումա, առանց դրանց տեսնելու "հավատանք", որ իրակական փոփոխությունների համար հենց դրանց պիտի ցեխակոլոր անել:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Բայց ես տենց բան եմ արել? ես ընդամենը փորձում եմ ցույց տալ, որ էս էն հարցն ա, որ ամեն ինչ չի, որ էտքան միանշանակ ա: Մարդիկ առանց երկար բարակ մտածելու, ծանր ու թեթեւ անելու միանգամից մեղավորներ են գտնում ու դատապարտում: Կոնկրետ ինձ էս թեման լուրջ մտածելու տեղիք տվեց: Ինձ համար ամեն ինչ չի որ էտքան միանշանակ ա, քանի որ նորից եմ ասում, հենց էտ հոդված գրողն էլ իր ընկերների շրջապատում միացնում համ Տոնի Բրեքստոնի, համ էլ Արթուրի եւ այլոց վրա ղժժում ա: Էտ որ ժյուրին միանգամից ելույթը կանգնեցներ, ասեր երգելուց հեռու ես ու տուն ուղարկեր, ինչի վրա էին ղժժալու?
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ասում ա ես մշակութային տարր եմ ու երկու միլիոն քանի հարյուր հազարին հաճո բաներ անել չեմ կարող
Ասում ա ֆեյսբուքյան հասարակությանը շատ բաներ կարող ա վիրավորական թվալ![]()
Էնքան որ բախտդ բերել ա, որ ֆեյսբուքյան հասարակությունը մեծամասնություն չի կազմում էս անտեր երկրում, այ տաղանդաոր մշակութային տարր:
CactuSoul (20.12.2012), Quyr Qery (23.12.2012), StrangeLittleGirl (20.12.2012), Ամմէ (20.12.2012), Նաիրուհի (21.12.2012)
Աղջիկը լավ էր երգում: Ավետի արարքը կարծիք է ստեղծում, որ նա կոմպետենտ չէ այդ հաղորդմանը ժյուրի լինելու: Ժյուրիի կին անդամներն իրենց ավելի տղամարդավարի պահեցին, քան տղամարդիկ: Էն Գարիկն էլ ահագին աչքիցս ընկավ: Շատ ավելի մեծ կարծիք ունի իր մասին, քան իրականում կա: Խոսելու ձիրք և կուլտուրա չունի: Դեռ լավ է, որ գնահատական տալիս արդարացի գտնվեց:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Lion (21.12.2012), One_Way_Ticket (20.12.2012), Quyr Qery (23.12.2012), shatboyov (20.12.2012), StrangeLittleGirl (20.12.2012), Ամմէ (20.12.2012), Տրիբուն (21.12.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ