Ինձ թվում ա արդեն կա նման բան։ Հիշում ե՞ք, որ նոր երգ էր դուրս գալիս, ու ամեն կերպ պայքարում էին, որ էդ երգը ինտերնետում հասանելի չլինի, որ դիսկերը ծախեին, ման էիր գալիս, երգի անորակ տարբերակն էիր գտնում, էդ լինկը մյուս օրը արդեն չէր աշխատում, որովհետև գտել ջնջել էին, որ ինչ որ մեկը դա ափլոդ ա արել։ Իսկ հիմա հենց երգը դուրս ա գալիս, առաջինը հեց իրանք են դնում յութուբում ու դիտումներն են սկսում հաշվել։ Էլ ի՞նչ դիսկ ծախել, հիմա յութուբից են փող աշխատում։ Նենց որ` հիշում ե՞ք, որ էն երգը գուգլում էնքան սըրչ արեցի, վերջը գտա, դաունլոդ արեցի, մինչև լինկը ուղարկեցի քեզ, դու չհասցրիր դաունլոդ անել, մեյլով ուղարկեցի։
Էջանիշներ