User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Նոստալգիա՝ երաժշտություն հայթայթելու հետ կապված

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նոստալգիա՝ երաժշտություն հայթայթելու հետ կապված

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեման էն բիձեքի` "բա մեր վաղտով տե՞նց էր, մեր վաղտվա երգիչներն ուրիշ էին" զրույցներն ա հիշացնում:

    Մեծանում ենք

    Ինձ թվում ա` երաժշտությունը երբեք էս չափով բացարձակ գերիշխանություն չի ունեցել մարդկության հանդեպ, որքան հիմա: Տեխնոլոգիաների զարգացման հետ համարյա բոլորը համարյա անընդհատ երաժշտություն են լսում: Առաջ ոնց էր. այդ համարյա բոլորը նայում էին ուղղակի երաժշտական հաղորդումներ, մեկ էլ քեֆերի վաղտ էին իրենց երաժշտության հանդեպ ունեցած պահանջները բավարարում, իսկ երաժշտություն ավելի շատ սիրում էին երաժշտասերները, որ հայթայթում էին իրենց սիրած, լավ երաժշտությունը ու վայելում: Բնականաբար, երաժշտասեր մարդկանց, որոնց թիվը, ենթադրում եմ, ամբողջ մարդկության համեմատաբար փոքր տոկոսն է կազմում, ճաշակը բավարարող երաժշտությունը ավելի շահեկան վիճակում էր: Հիմա քանի որ ամեն ինչ հասանելի ա բոլորին, մնացած մարդկության պահանջները բավարարող երաժշտությունն ա ավելի շահեկան վիճակում հայտնվում, թե չէ անճաշակ մարդիկ միշտ էլ եղել են:
    Է՜հ, ու՞ր կորան կասետ հայթայթելու վախտերը: Թե չէ հիմա կարգին երաժշտասերը հենցընենցից չի տարբերվում

    Շին, բայց իսկականից, հիմա որակյալ երաժշտություն ստեղծվու՞մ ա: Հա մտածում եմ՝ երևի իմ վախտն ա անցել, որ էդ սաղ իրար նման, ռադիովանի մեյնսթրիմ հաղորդման տակ հնչող խմբերի երգերը չեմ տարբերում իրարից: Բայց եսի՞մ, կարո՞ղ ա օբյեկտիվորեն զիբիլանոց ա, որտև ամեն դեպքում լավ կատարողների կարողանում եմ պեղել:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (07.12.2012), Ուլուանա (07.12.2012)

  3. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ կասետ ու դիսկ հայթայթելը վերջն էր
    Երիտասարդական մետրոյի մոտ մի տեղ կար, պադվալային, համ քսերոքս կար, համ էլ դիսկ-միսկ: Քաղաքի իմ սիրած տեղն էր

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (07.12.2012), Տրիբուն (07.12.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես դե լիազորված չեմ որակյալ երաժշտությունից խոսալու: Ինձ Գոթյե անբարեհունչ, նույնիսկ անբարեընթեռն անունով ավստարալացի երգիչն ա դուր եկել:
    Հա, սուս, հենց դու երաժշտությունից ես խոսում, անունը-չտամ-թե-որ-օողորմածիկին եմ հիշում
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ կասետ ու դիսկ հայթայթելը վերջն էր
    Երիտասարդական մետրոյի մոտ մի տեղ կար, պադվալային, համ քսերոքս կար, համ էլ դիսկ-միսկ: Քաղաքի իմ սիրած տեղն էր
    Հա՜, բա որ ինչ-որ պադվալներում լավ խանութներ էինք գտնում, կայծակնային արագությամբ իրար խաբար անում, թե՝ գիտե՞ս, էսինչ խանութում էսինչ-էնինչ կասետները կան: Կամ որ էնքան էինք զզվացնում ռաբիզ զապիսնոցներին, որ մի երկու շաբաթ հետո հերիք չի մեր սիրած կատարողների անուններն անգիր էին անում, դեռ մի բան էլ իրանց կասետներից ծախում էին

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (07.12.2012), Տրիբուն (07.12.2012)

  7. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեխեք, մի երկու օր առաջ ակումբցիքից մի քանի հոգով մի տեղ էինք, որտեղ երաժշտական մրցույթ կար ծրագրում: Ինչ է՞ր... Մելոման թե ինչ, տենց անունով: Պետք ա գուշակեինք երգերը առաջին նոտաներից: Վալդիս Պելշի ականջը կանչի:
    24 հատ երգ միացրին, դրանցից մեծ մասը՝ վերջին շրջանի երգեր:
    Ու երևի ձևի համար մի երեք-չորս մեր ժամանակների երգերից:
    Էդ 24 երգի մեջ մի հատ Փինք Ֆլոյդ կար, մի հատ Էմինեմ, մի հատ էլ Քուին, որ մենք տեղը բեերցինք: Մնացածը, որ 2000-ից էս կողմի երգեր էի՝ նադա:

    Տխուր էր: Երբեք ինձ տենց ծեր չէի զգացել:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.12.2012), StrangeLittleGirl (07.12.2012), Հայկօ (07.12.2012), Ներսես_AM (07.12.2012), Ուլուանա (07.12.2012), Տրիբուն (07.12.2012)

  9. #5
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևանցիներին ինչ կա։ Ես որ դպրոցական ժամանակ շախմատի մրցույթների էի գալիս Երևան, կասետների (հետագայում դիսկերի) խանութների այցելությունը ծրագրի պարտադիր կետ էր Մեզ մոտ Գյումրիում տեսականին շատ ավելի սահմանափակ էր։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (07.12.2012)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևանցիներին ինչ կա։ Ես որ դպրոցական ժամանակ շախմատի մրցույթների էի գալիս Երևան, կասետների (հետագայում դիսկերի) խանութների այցելությունը ծրագրի պարտադիր կետ էր Մեզ մոտ Գյումրիում տեսականին շատ ավելի սահմանափակ էր։
    Աաաա, Երևանից էլ վա՞տ: Ուրեմն լավ չեք աշխատել էդ ուղղությամբ: Ես որ նոր էի Պրագայից էկել, կարծում էի՝ Երևանում էլ ա տենց, որ մտնում ես խանութ, ուզածդ կասետն առնում, դուրս գալիս: Հետո պարզվեց՝ հեչ էլ տենց չի: Ու սկսվեցին դասերը Ես իմ ուզածը չէի ստանում, մինչև հազար անգամ չէի գնում, հարցնում, վերջը դավադիտ էին լինում, բերում էին (խոսքս դեռ կասետային ժամանակաշրջանի մասին ա, դիսկերի ժամանակ ավելի հեշտ էր): Իհարկե, չհաշված մի քանի խանութ, բայց դրանք էլ պարբերաբար բացվում-փակվում էին, համ էլ էնտեղ ավելի թանկ էին կասետները (ասենք, մի ամիս էր պետք բուֆետի փողերը հավաքել էդ խանութներից կասետ առնելու համար)

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (07.12.2012), Աթեիստ (07.12.2012), Ուլուանա (07.12.2012)

  13. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա «Օրփեոս» խանութը չե՞ք հիշում։ Իմ հիմնական այցելավայրն էր դասերից հետո։ Էն քիչ տեղերից էր, որ իմ ուզած երաժշտությունը մեծ մասամբ կարողանում էի գտնել։ Բայց մի օր տեղափոխվեցին ու էդ տեղը հագուստի խանութ սարքեցին ։ Դրանից հետո ամբողջ քաղաքում իրանց էի փնտրում, տենց էլ չգտա...
    Մեկ էլ «Օսկար» սրահը։ Բայց էնտեղ ամեն ինչ ավելի թանկ էր ։ Հիշում եմ՝ մի անգամ էնտեղ լռվել էի. Ֆրեդդի Մերկուրիի կենսագրական գիրքն էի կարդում, որը 20 դոլար արժեր՝ մի ամբողջ կարողություն ։

  14. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևանցիներին ինչ կա։ Ես որ դպրոցական ժամանակ շախմատի մրցույթների էի գալիս Երևան, կասետների (հետագայում դիսկերի) խանութների այցելությունը ծրագրի պարտադիր կետ էր Մեզ մոտ Գյումրիում տեսականին շատ ավելի սահմանափակ էր։
    Լեննական լավ էլ զապիսնոցներ կային: Ես Կիրովի սկզբնամասից էի առնում: Օրիգինալ կասետները 1000 դրամ էին, նույնի զապիս արածները՝ 600-700, էն տուֆտա, հին կասետները՝ 350: Չնայած էդ ժամանակ բարձրաճաշակ-մարձրաճաշակ հասկացություններ չկային իմ համար: Ռաբիզ էի լսում, ռուսական պապսա, ռուկի վերխ, ստռելկի
    Ռուկի վերխից մի հատ սիրած երգ ունեի, մի հին կասետ էի գտել, էդ երգը զապիս էի արել վրան ու հենց երգի վերջանալու մասից լենտը կտրել էի, էն ավելորդ մասը հանել էի, ու հակառակ կողմում էլի էդ երգն էի զապիս արել, ստացվել էր մի երգանի կասետ: Մագս, որ մի կողմը վերջանում էր, ավտոմատ մյուս կողմն էր սկսում նվագել, անվերջ repeat էի ստացել

    Էս երգն էր, լսում ու դարդլամիշ էի լինում

    Վերջին խմբագրող՝ Արէա: 07.12.2012, 09:04:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (07.12.2012)

  16. #9
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ունիսոնի վաճառողը հորաքրոջս աղջկա ամուսինն էր ու ես երջանիկ էի էդ փաստով Գնում ժամերով - օրերով մոտը նստում էի, եթե ունիսոն եք եկել 2000 թվի կողմերը, ուրեմն հաստատ ինձ ընդեղ տեսած կլինեք

    Sony փլեյերս...

  17. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էրեխեք, մի երկու օր առաջ ակումբցիքից մի քանի հոգով մի տեղ էինք, որտեղ երաժշտական մրցույթ կար ծրագրում: Ինչ է՞ր... Մելոման թե ինչ, տենց անունով: Պետք ա գուշակեինք երգերը առաջին նոտաներից: Վալդիս Պելշի ականջը կանչի:
    24 հատ երգ միացրին, դրանցից մեծ մասը՝ վերջին շրջանի երգեր:
    Ու երևի ձևի համար մի երեք-չորս մեր ժամանակների երգերից:
    Էդ 24 երգի մեջ մի հատ Փինք Ֆլոյդ կար, մի հատ Էմինեմ, մի հատ էլ Քուին, որ մենք տեղը բեերցինք: Մնացածը, որ 2000-ից էս կողմի երգեր էի՝ նադա:

    Տխուր էր: Երբեք ինձ տենց ծեր չէի զգացել:
    Հետներդ չեմ եղել, շարեի իրար հետևից մի հատ 24 երգն էլ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (07.12.2012)

  19. #11
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետներդ չեմ եղել, շարեի իրար հետևից մի հատ 24 երգն էլ
    Դու կշարեիր

  20. #12
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Amy Winehouse-ը Rehab-ից բացի էլի երգեր ունի, որ լավն են, ու կմնան. Back To Black, You Know I'm No Good։
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (14.12.2012), Տրիբուն (07.12.2012)

  22. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էրեխեք, մի երկու օր առաջ ակումբցիքից մի քանի հոգով մի տեղ էինք, որտեղ երաժշտական մրցույթ կար ծրագրում: Ինչ է՞ր... Մելոման թե ինչ, տենց անունով: Պետք ա գուշակեինք երգերը առաջին նոտաներից: Վալդիս Պելշի ականջը կանչի:
    24 հատ երգ միացրին, դրանցից մեծ մասը՝ վերջին շրջանի երգեր:
    Ու երևի ձևի համար մի երեք-չորս մեր ժամանակների երգերից:
    Էդ 24 երգի մեջ մի հատ Փինք Ֆլոյդ կար, մի հատ Էմինեմ, մի հատ էլ Քուին, որ մենք տեղը բեերցինք: Մնացածը, որ 2000-ից էս կողմի երգեր էի՝ նադա:

    Տխուր էր: Երբեք ինձ տենց ծեր չէի զգացել:
    Գալ, ՖԲ-ում մի հատ խաղ կա, կոչվում ա SongPop: Չգիտեմ՝ խաղացել ես, թե չէ: Բայց դե ամբողջ իմաստն էն ա, որ ընկերներիդ հետ մրցում ես տարբեր կատեգորիաներում: Մի հատ կատեգորիա կա, կոչվում ա՝ Today's Hits: Որ դա գալիս ա, ասում եմ՝ վսյո, կրվեցի: Ախր լուրջ սաղ իրա նման են հնչում՝ անկախ նրանից ականջի պոչով անունը լսել եմ, թե չէ:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (07.12.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբային նոստալգիա
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 90
    Վերջինը: 23.07.2014, 23:10
  2. Mac-ի հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 1
    Վերջինը: 28.06.2012, 16:44
  3. Նոստալգիա
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 26.08.2011, 18:18
  4. Ու՞մ հետ եք ավելի կապված
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2008, 19:04
  5. Ու՞մ հետ եք ավելի կապված
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2008, 19:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •