https://www.free-lance.ru/
Կոդինգով կարող ես էնքան փող աշխատել, ինչքան որևէ տեղ չեն վճարի քեզ
Եթե մանրամասները հետաքրքիր են, կասեմ ինչ անես, չնայած երևի դու էլ գլուխ կհանես:
https://www.free-lance.ru/
Կոդինգով կարող ես էնքան փող աշխատել, ինչքան որևէ տեղ չեն վճարի քեզ
Եթե մանրամասները հետաքրքիր են, կասեմ ինչ անես, չնայած երևի դու էլ գլուխ կհանես:
keyboard (17.11.2012)
1. Գրանցվի https://www.free-lance.ru/ -ում
2. Կայքի վերևի մասում, "Проекты" գլխագրից ներքև, կա պրոյեկտների ֆիլտրացիայի բլոկ: "Разделы" դաշտում ընտրի "Разработка сайтов", հետո "Верстка" և սեղմի "Добавить", որից հետո "Применить фильтр": Կտեսնես բոլոր պրոյեկտները, կապված կոդինգի հետ: Հետագայում, երբ կայք մտնես արդեն քո ֆիլտրը դրված կլինի, և միշտ կտեսնես քեզ հետաքրքրող բնագավառի աշխատանքները: Ինչպես նաև ամեն օր մեյլիդ նամակ կգա նոր պրոյեկտների մասին ինֆորմացիայով:
3. Սա, իմ իմացած ամենաշատ թարմացվող ու ամենամեծ պահանջարկ ունեցող կայքն է: Օրեկան 30-40 հատ միայն կոդինգի աշխատանքներ են լինում: Միակ թերությունն այն է, որ սովորական անդամները կարող են ամսեկան դիմել ընդամենը 3 անգամ: Այս սահմանափակումը հանելու համար, պետք է դառնալ Pro անդամ, որն արդեն վճարովի է՝ ամսեկան մոտ 7500 դրամ, որից հետո կկարողանաս անսահմանափակ թվով աշխատանքների դիմես:
4. Հենց ամենասկզբից Pro գնել պետք չի: Լավ ուսումնասիրի բոլոր պրոյեկտները, տես առաջարկները, տես մյուսները ինչ գնով են անում, ինչ ժամկետներում, ոնց են խոսում, ոնց են համոզում պատվիրատուին: Պետք է հասկանալ, որ ամեն պատվիրատու, պատվերը ներկայացնելուց հետո ստանում է տասնյակ առաջարկներ, ու պետք է ընտրի այդ մարդկանցից միայն մեկին: Մշակի քո համար գործելաոճ: Պորտֆոլիո կազմի քո համար, աշխատանքը կատարի ավելի ցածր գնով քան ուրիշները, հետաքրքիր ներկայացրու քեզ: Մի խոսքով արա ամեն ինչ, որ պատվիրատուն բոլորի միջից հենց քեզ ընտրի:
5. Երբ ամեն ինչ արդեն լավ կուսումնասիրես, ու պատրաստ կլինես սկսել աշխատել, սկսիր ընտրել պատվեր: Հիշիր որ ունես ընդամենը 3 անվճար հնարավորություն: Ընտրի էնպիսի պատվերներ, որոնցում վստահ ես որ կընտրեն հենց քեզ: Դժվարը սկիզբն է, քանի որ սկզբում վարկանիշ դեռ չունես, ամեն արված աշխատանքից հետո ըստ պատվիրատուի կարծիքի, վարկանիշդ բարձրանում է, ու ավելի է մեծանում պատվեր ստանալու հավանականությունը: Սկզբի աշխատանքները կարելի է անգամ անվճար կատարել, ռուսներն ասում են "за отзыв"՝ կարծիքի (վարկանիշի) դիմաց: Բայց սա երբ Pro գնած կլինես, որովհետև առանց դրա 3 հնարավորությունդ անվճար աշխատանքների վրա ծախսել կարծում եմ չարժէ:
6. Ամենակարևոր կետը: Չնայած որևէ բան չի խանգարում պատվիրատուին, աշխատանքն ընդունելուց հետ ուղղակի չվճարել քեզ, բայց այդպիսի դեպքեր լինում են չափազանց քիչ, ես ահագին աշխատել եմ ու ոչ մի անգամ այդպիսի դեպք չի եղել: Ամեն դեպքում պետք չի անտեսել այդ հնարավորությունը՝ կարելի է կանխավճար պահանջել, կամ կատարել աշխատանքի կեսը, ստանալ գումարի կեսն ու նոր շարունակել մնացածը, կամ ուղղակի վստահել, դա արդեն պետք է դու որոշես: Ես հիմնականում վստահում եմ, ու դեռ չեմ փոշմանել:
Սկզբի համար կարծում եմ այսքանը բավական է: Դու ինքդ էլ շատ ու շատ նրբություններ կսովորես ընթացքում: Կարևորը սկզբի դժվարություններից չխուսափես, ու փորձես գտնել մշտական պատվիրատուներ, այդպիսիները շատ են լինում: Երկու-երեք այդպիսի պատվիրատու ունենաս, ամիսը 150-200000 դրամ կարող ես աշխատել տանը նստած քո սիրած աշխատանքն անելով:
ARMbrain (17.11.2012), Bruno (17.11.2012), keyboard (17.11.2012), One_Way_Ticket (17.11.2012)
Հետաքրքիր է։ Ես մեկ այլ կայք էի ուսումնասիրում ժամանակին, rentacoder.com, այնտեղ այդ պահը ավելի լավ էր մտածված։ Պատվերն ընդունելու պահին կայքը պատվիրատուից վերցնում էր գումարը: Աշխատանքի վերջում եթե նորմալ էր ամեն ինչ արված, փոխանցում էր գումարը պատվերը կատարողին, իսկ եթե ոչ, ապա վերադարձնում էր պատվիրատուին։ Այսպիսով, "քցելու" պահը բացառվում էր։
Նույն կերպ է աշխատում նաև ամենամեծ ֆրիլանս շուկա ունեցող odesc.com-ը, ժամավճարով աշխատելու դեպքում: Պատվիրատուն փաստացի վճարում է կայքին, կայքը՝ աշխատողին:
Freelance.ru կայքը ուղղակի միջնորդ է հանդես գալիս, դրամական փոխհարաբերությունների հետ հիմնականում գործ չունի: Չնայած այստեղ էլ կա նման հնարավորություն, կոչվում է "Сделка без риска", էս դեպքում կայքը երաշխավորում է որ դու կստանաս քո գումարը, բայց որոշ գումար պետք է վճարես: Ես չեմ օգտվել էս ծառայությունից ու չգիտեմ ինչպես է աշխատում: Միշտ վստահել եմ, ու աշխատանքի ավարտից հետո միշտ ստացել եմ գումարը: Ու հիմնականում նույն մարդկանցից էլի շատ պատվերներ եմ ստացել հետագայում:
ARMbrain (17.11.2012), keyboard (17.11.2012), One_Way_Ticket (17.11.2012)
Ինչպես հեշտ և արագ սովորեմ անգլերեն՞ ասենք մի 3 ամսում կարողանամ խոսել, անտեղյակ չեմ անգլերենից, գրել կարդալ գիդեմ, գիդեմ նաև որոշակի չափով խոսել...
Նավի համար ավելի անվտանգ կլիներ նավահանգստում, բայց դրա համար չէ նա ստեղծված...(Գրեյս Հոպպեր)
Անգլերեն 16 դասի ընթացքում
Ինձ հանդիպած ամենալավ դասընթացն է:
Ինչպե՞ս կարող եմ ջնջել լուսանկարներս « ակումբցիների լուսանկարները » թեմայից
ես ընդհանրապես ջնջվում եմ
չէ գոհ եմ , շատերից զզվում եմ ուղղակի
Ամբողջովին ջնջվելու հնարավորություն չկա, իսկ նկարներիդ համար Չուկին դիմիր կամ ավագ մոդերներին, տես, ինչ կորոշեն:
լավ , իսկ արգելափփակելը դա որն է ՞
Արգելափակելն էն է, որ էդ ընթացքում չես կարող ակումբում գրառումներ անել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ