Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
VisTolog (23.10.2012)
Եթե ում որ պետք է, օլիմպիական մարզաձևով է զբաղվում, հնարավոր է, որ Ազգային օլիմպիական կոմիտեն տրամադրի, նույնիսկ` անվճար: Եթե անգամ օլիմպիական մարզաձև էլ չէ, ամեն դեպքում արժե փորձել ու ՀԱՕԿ-ի միջոցով ձեռք բերել:
Մեկ էլ Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության կենտրոն կա Երևանում` http://armnado.am/arm/
Իրենք եթե չեն էլ տրամադրում, գոնե կասեն` արժե դա ձեռք բերել, թե ոչ:
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 23.10.2012, 22:25:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
VisTolog (23.10.2012)
Բարև ձեզ: Ինչ-որ մեկը կա՞, որ մաքսային օրենքներից, մաքսազերծումից տեղյակ է: Մի հարց ունեմ իրեն:
Դատարկություն (27.10.2012)
Ապրես շատ:
Ուրեմն, Գերմանիայից DHL-ով ինձ ուսումնական նպատակով ուղարկել են մեծ պոստերներ: Էդ պոստերները չփչացնելու համար գերմանացիները ոչ թե ծալել են, այլ՝ պտտել ու ստացվել է 111սմ երկարություն: Սրա պատճառով ինքը ընկել է մաքսատուն ու ինձ զանգել են կանչել մաքսազերծման համար: Փաստաթղթերով 0 եվրո իմ վրա նստած ապրանքը իրանք գնահատել են 2 եվրո: Բայց ես չեմ ուզում էդ 4 հատ պոստերի համար հասնեմ Երևան ու մի հատ էլ սպասարկման վճար տամ մաքսատանը: Այսինքն ինձ ապրանքն էլ չի պետք:
Հիմա, հարցը նա ա, որ եթե ինձ պետք չի էդ ապրանքը ու ես չեմ գնում մաքսատուն, հնարավոր ա, որ հետագայում ինչ-որ տուգանքներ գան, կուտակվեն, թե կարող եմ ուղղակի չգնալ ու կհամարվի, որ ես իմ ապրանքը չեմ ուզում:
Վերջին խմբագրող՝ Դատարկություն: 27.10.2012, 18:49:
Ըստ մաքսային օրենսգրքի ապրանքը մաքսազերծվում է, երբ նրա քաշը գերազանցում է 20 կգ-ը, իսկ արժեքը` 150.000 դրամը: DHL-ը փոստային ծառայություն է և կարող է ունենալ իր ներքին օրենքները: Եթե դու պարտավորվել ես Հայաստանի տարածքում վերցնել այդ ապրանքը, ապա շատ հնարավոր է, որ տասն օրվա ընթացքում տույժ գա մինչև 50.000 դրամի չափով: Համենայն դեպս ավելի լավ կլինի փորձես կապնվել DHL-ի Երևանյան կամ Վանաձորի գրանսենյակներ, հեռախոսահամարները համապատասխանաբար 374-10-586688 և +374-322-21392 (http://www.spyur.am/ru/companies/dhl...n-armenia/912/)
keyboard (28.10.2012), Դատարկություն (27.10.2012)
Ես գիտեի թե դա նաև վերաբերում էր չափերին. եթե չափումներից մեկը 1մ-ը գերազանցում ա, էլի ուղարկում են մաքսատուն:
Ես փաստաթղթերը Վանաձորի DHL-ից եմ վերցրել, իրենք ասեցին, որ էդ ապրանքը վերցնելու համար պետք է այցելեմ մաքսայինի Արարատյան բաժանմունք, այլ ոչ թե Երևանի DHL: DHL-ով էլ ես ավելի ծանր ու թանկ ապրանքներ եմ ստացել, թե ինչի են էս մեկը Երևանում թողել, հարց ա:
Լավ, երկուշաբթի կզանգահարեմ: Շատ շնորհակալություն:
Կրեատինի մասին միֆերը մի քիչ քանդեմ, էլիկրեատինը բնական արտադրվող նյութ է, որն ընդամենը պատասխանատու է մկանային թելերում հեղուկի քանակի, բջիջների կիսման ու մնացորդային կաթնաթթվի հեռացման համար: Օրգանիզմն ինքը կրեատին արտադրում է: Գիշատիչները, որոնք ֆիզիկապես բուսակերներից ավելի ակտիվ են, լրացուցիչ կրեատին ստանում են սննդից՝ կրեատինը կուտակվում է լյարդում ու կարմիր ոսկրածուծի մեջ: Մարդիկ, մասնավորապես մարզիկները, կրեատին օգտագործում են մի նպատակով՝ որ մկանը ոչ թե հյուծվի, այլ զարգանա: Վատ բան չի, բայց պետք է հիշել, որ կրեատինը սնունդ չի: Եթե մարդը կրեատին օգտագործի ու շատ հեղուկ, ասենք, չխմի, ապա օրգանիզմը կջրազրկվի: Եթե շատ հեղուկ օգտագործի, լրացուցիչ ծանրաբեռնում է երիկամները: Եթե նորմալ չսնվի, մկանային հյուսվածքը կզարգանա, իսկ մնացած հյուսվածքները կթուլանան ու կհյուծվեն: Լրացուցիչ կրեատին օգտագործելը ենթադրում է շատ զգույշ դիետա: Պրոտեինը (սպիտակուց), մյուս կողմից, ընդամենը միջին մարսվողականության սնունդ է: Մարդն էներգիա ստանում է երեք տեսակի նյութերից. սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր: Ածխաջրերն ամենից հեշտ են յուրացվում, ճարպերն՝ ամենից դժվար: Ամեն տեսակի չարաշահումն էլ կարող է բերել նյութափոխանակության խանգարման, թեչէ բուսական սննդի մեջ այնքան պրոտեին կա
Նորից եմ կրկնում. ԿՐԵԱՏԻՆԸ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԻ ՍՆՈՒՑՈՒՄ ՄԿԱՆՆԵՐԸ: + կրեատինն արգելելը կամ հայտնաբերելը սպորտում կնշանակի մարզիկների լյարդերը պոկել վրաներից, որովհետև օրգանիզմը կրեատին արտադրում է: Իսկ այ, ստերոիդներից ու դոպինգներից ավելի լավ է հեռու մնալ, որ 30 տարեկանում կատաղության նոպաներ ու ամորձիների աշխատանքի կասեցում չլինի:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
boooooooom (29.10.2012), Freeman (29.10.2012), shatboyov (29.10.2012), VisTolog (29.10.2012), Աթեիստ (29.10.2012)
Կարո՞ղ ա իմանաք, եթե Ամերիկայից լեփթոփ են ուղարկում, ստանալու դեպքում ես հարկ պիտԻ՞ վճարեմ, թե չէ՞
Այս դեպքում ոչ թե հարկ, այլ` մաքս: Եթե լափթոփը ոմն մեկն է բերում, ապա կարող է, որպես իր սեփական լափթոփ ուղղակի ձեռքին բռնած անցկացնի, այդ դեպքում ոչ մի մաքս էլ չի գանձվի, որովհետև դա նույնն է, ինչ որ վզին գցած վզնոցի համար մաքս վճարես, իսկ եթե փաթեթավորված է գալիս, ապա պետք է վճարես ապրանքի արժեքի 30%-ի չափով, եթե իհարկե լափթոփի գինը գերազանցում է 150.000 ՀՀ դրամը:
keyboard (31.10.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ