User Tag List

Էջ 11 13-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: Ձեր չսիրած 5 գրողները

  1. #151
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ համեստ կարծիքով՝ վաղուց աղջիկ լինելով պայմանավորված պահվածքի ժամանակերն անցել են, նույն կերպ էլ՝ խելացի լինելու դեպքում համեստություն պահանջելը։ Մարդուն դուր չի գալիս՝ ասում է էդ մասին։
    Հատուկ շեշտեմ, որ ես Բյուրի ոչ բոլոր մտքերի հետ եմ համաձայն, նույն կերպ էլ էստեղ գրառում արած ցանկացած ակումբցու։ Բայց դա բնական է, և ես ինձ թույլ չեմ տալիս ասել, թե նրանք էդ մտքերը պիտի չարտահայտեին։ Եթե մեկն իմ սիրած հեղինակին չի սիրում՝ ես դա կարող եմ ընդունել, չեմ ընդունում միայն էն պատճառաբանությունները, որոնք, ըստ իս, չափազանց անհիմն են։ Եթե մեկը Տերյան չի սիրում՝ իր գործն է, բայց թող չասի, թե նրա ստեղծագործությունները որևէ արժեք չունեն։ Ավելի ճիշտ՝ թող ասի, իր իրավունքն է, բայց ես էլ ի պատասխան կասեմ, որ դա չհասկանալու հետևանքով ձևավորված կարծիք է։ Որովհետև ես նրա գործերն արժեքավոր եմ համարում։ Բա պիտի տարակարծություն լինի, չէ՞։
    Հա, դու էլ, ԱմմԷ ջան, իրավունք ունես քո կարծիքն ասելու ։Ճ Մենք էլ՝ քեզ հետ չհամաձայնելու։ Ակումբում սովորական բան է, ու դրա համար եմ էս փոքրիկ աշխարհը սիրում
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 15.11.2012, 13:52:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.11.2012), Sambitbaba (17.11.2012), Smokie (16.11.2012), StrangeLittleGirl (15.11.2012), Yevuk (15.11.2012), Աթեիստ (15.11.2012), Ամմէ (15.11.2012), մարդագայլուկ (21.04.2014), Շինարար (15.11.2012), Ուլուանա (15.11.2012), Վոլտերա (06.08.2013)

  3. #152
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ համեստ կարծիքով՝ վաղուց աղջիկ լինելով պայմանավորված պահվածքի ժամանակերն անցել են, նույն կերպ էլ՝ ելացի լինելու դեպքում համեստություն պահանջելը։ Մարդուն դուր չի գալիս՝ ասու է էդ մասին։
    Հատուկ շեշտեմ, որ ես Բյուրի ոչ բոլոր մտքերի հետ եմ համաձայն, նույն կերպ էլ էստեղ գրառում արած ցանկացած ակումբցու։ Բայց դա բնական է, և ես ինձ թույլ չեմ տալիս ասել, թե նրանք էդ մտքերը պիտի չարտահայտեին։ Եթե մեկն իմ սիրած հեղինակին չի սիրում՝ ես դա կարող եմ ընդունել, չեմ ընդունում միայն էն պատճառաբանությունները, որոնք, ըստ իս, չափազանց անհիմն են։ Եթե մեկը Տերյան չի սիրում՝ իր գործն է, բայց թող չասի, թե նրա ստեղծագործությունը որևէ արժեք չունեն։ Ավելի ճիշտ՝ թող ասի, իր իրավունքն է, բայց ես էլ ի պատասաան կասեմ, որ դա չհասկանալու հետևանքով ձևավորված կարծիք է։ Որովհետև ես նրա գործերն արժեքավոր եմ համարում։ Բա պիտի տարակարծություն լինի, չէ՞։
    Հա, դու էլ, ԱմմԷ ջան, իրավունք ունես քո կարծիքն ասելու ։Ճ Մենք էլ՝ քեզ հետ չհամաձայնելու։ Ակումբում սովորական բան է, ու դրա համար եմ էս փոքրիկ աշաարհը սիրում
    Նաիրուհի ես համամիտ եմ քեզ հետ , կարծում եմ ճիշտ բաներ ես գրել : Ինչու՞ ես ասում եմ , որ ձեր կարծիքները ձեզ պահեք , ո՛չ հարգելիս , ակումբցիս , դու սխալ ես հասկացել ինձ : Ես ուղղակի ուզեցի ասել ,որ ամեն մեկը նախ թող իրեն նայի : Կարծում ես ակումբցիների բոլոր գրածներն եմ հավանում ու միայն Բյուրակինը ոչ : Չէ՛ , էդպիսի բան չկա : Դու նայիր ու տես թե ես ինչքան շնորհակալություններ եմ հայտնել Բյուրակնին իր կատարած գրառումների համար : Նա շատ լավ գրվածքներ ունի : Բայց նա ասում է, շատ լավ գրողների մասին գրում է ,որ ապուշ գրողներ են 13- 15 տարեկանների համար ու ինքն էլ գրում է : Իսկ իր գրածները , որ տարիքի համար են նորմալ : Ինչու դա չեմ ասում Չուկի , Լիոնի ու էլի մի քանի հոգու մասին : Համեստություն է պետք : Շատ ինքնահավանությունը ու գերագնահատելը հաճելի չի նայվում : Դուք ինձ չեք ուզում ճիշտ հասկանալ : Մտածում եք թե կոպտում եմ : Բյուրակն ջան գրի՛ր , ես անպայման հետևում եմ քո բոլոր գրառումներին , ուղղակի ուզում էի , որ ճիշտ քննադատես : Նար Դոսի «Ես և Նա» ն ապուշություն չի: Հարգելի՛ս դու դրանից մի փոքր լավ գրիր ու ես կծափահարեմ քեզ :

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (15.11.2012)

  5. #153
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամմէ-ի խոսքերից Նայել գրառումը
    էսպես ասեմ , միգուցե և շատ սխալ արեցի ,որ արտահայտվեցի , բայց դե հիմա գրեցի , էդպես եմ մտածում : Ես գիտեմ նաև ,որ Բյուրակնը շատ խելացի , կրթված մարդ է : Դա էլ եմ ասում : Բայց ախր Պլատոնն անգամ ասում է .« Ես գիտեմ , որ ոչինչ չգիտեմ » , Բյուրակն էլ Պլատոն չի ու շատ ինքնահավան է : Համեստությունը գեղեցկացնում է մարդուն , հատկապես աղջկան : Մենակ թե չասեք ,թե համեմատում եմ Պլատոնի հետ ))))))): Ուղղակի համեմատում եմ համեստության չափերը : Խելացի մարդը երբեք չի գովերգի ինքն իրեն :
    Ամմէ ջան, ես էլ անհամեստ ու ինքնահավան եմ: Ի՞նչ անեմ, ես էլ տենց եմ ստեղծվել: Արխային, դրանից ուզողներիս թիվը չի պակասում

    Մեջբերում Ամմէ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաիրուհի ես համամիտ եմ քեզ հետ , կարծում եմ ճիշտ բաներ ես գրել : Ինչու՞ ես ասում եմ , որ ձեր կարծիքները ձեզ պահեք , ո՛չ հարգելիս , ակումբցիս , դու սխալ ես հասկացել ինձ : Ես ուղղակի ուզեցի ասել ,որ ամեն մեկը նախ թող իրեն նայի : Կարծում ես ակումբցիների բոլոր գրածներն եմ հավանում ու միայն Բյուրակինը ոչ : Չէ՛ , էդպիսի բան չկա : Դու նայիր ու տես թե ես ինչքան շնորհակալություններ եմ հայտնել Բյուրակնին իր կատարած գրառումների համար : Նա շատ լավ գրվածքներ ունի : Բայց նա ասում է, շատ լավ գրողների մասին գրում է ,որ ապուշ գրողներ են 13- 15 տարեկանների համար ու ինքն էլ գրում է : Իսկ իր գրածները , որ տարիքի համար են նորմալ : Ինչու դա չեմ ասում Չուկի , Լիոնի ու էլի մի քանի հոգու մասին : Համեստություն է պետք : Շատ ինքնահավանությունը ու գերագնահատելը հաճելի չի նայվում : Դուք ինձ չեք ուզում ճիշտ հասկանալ : Մտածում եք թե կոպտում եմ : Բյուրակն ջան գրի՛ր , ես անպայման հետևում եմ քո բոլոր գրառումներին , ուղղակի ուզում էի , որ ճիշտ քննադատես : Նար Դոսի «Ես և Նա» ն ապուշություն չի: Հարգելի՛ս դու դրանից մի փոքր լավ գրիր ու ես կծափահարեմ քեզ :
    Ամմէ, եթե որևէ գիրք տասնչորս-տասնհինգ տարեկանի համար է, բնավ չի նշանակում, որ վատն է: Վերջիվերջո, տասնչորս-տասնհինգ տարեկանն էլ իրավունք ունի լավ գրականություն կարդալու, ու ես շատ ուրախ կլինեի, որ էդ տարիքում էրեխեքին ոչ թե Րաֆֆու Սամվելով բռնաբարեին, այլ Ջեք Լոնդոն հանձնարարեին: Լավ, եթե Րաֆֆի, գոնե Խաչագողը, բայց ոչ երբեք հայրասպանության քարոզ:

    Բայց եթե դու սկսեցիր ինձ համեմատել Նար-Դոսի հետ, ուրեմն պիտի ասեմ՝ հա, ես իրանից լավ եմ գրում: Աստված չանի՝ Ես և նա կամ նման մի բան գրեմ:

    Իսկ ի՞նչ ա նշանակում ճիշտ քննադատել: Ունենալ էն կարծիքը, որը դպրոցու՞մ են դաստիարակում: Արխային, չես կարող ինձ ստիպել: Սկի դպրոցի դասատուն չէր կարողանում ստիպել ծնող կանչելով ու լիքը այլ սպառնալիքներով:

    Էհ, ափսոս, ես էլ կարծում էի՝ Սովետի վախտերն անցել են: Բայց պարզվում ա՝ միակ ճշտին հավատացող ջահելներ կան:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (15.11.2012), Smokie (16.11.2012), Yevuk (15.11.2012), Վոլտերա (06.08.2013)

  7. #154
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրակն անուղղելի ակումբցի ջաաան էլ ոնց քեզ ասեմ , էլ չեմ ասի : Դու Նար Դոսից չես կարա լավ գրես , ընդունիր դառը ճշմարտությունը համառ աղջիկ

  8. #155
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամմէ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուրակն անուղղելի ակումբցի ջաաան էլ ոնց քեզ ասեմ , էլ չեմ ասի : Դու Նար Դոսից չես կարա լավ գրես , ընդունիր դառը ճշմարտությունը համառ աղջիկ
    եթե Նար-դոսը քեզ համար լավ գրող ա, ապա ընդունում եմ դառը ճշմարտությունը և հպարտանում եմ, որ չեմ կարող նրանից լավ գրել: Աստված հեռու տանի տենց լավ գրողներից

  9. #156
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե Նար-դոսը քեզ համար լավ գրող ա, ապա ընդունում եմ դառը ճշմարտությունը և հպարտանում եմ, որ չեմ կարող նրանից լավ գրել: Աստված հեռու տանի տենց լավ գրողներից

    հեռու տանի՞ : Ընդունիր մի օր պետք է ընդունեիր թե չէ ՞ , ինքնահավանի մեկը :

  10. #157
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամմէ-ի խոսքերից Նայել գրառումը
    հեռու տանի՞ : Ընդունիր մի օր պետք է ընդունեիր թե չէ ՞ , ինքնահավանի մեկը :
    հա, հեռու տանի: վազեմ, եկեղեցում մոմ վառեմ, որ տենց բան գլխիս չգա

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (16.11.2012)

  12. #158
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    հա, հեռու տանի: վազեմ, եկեղեցում մոմ վառեմ, որ տենց բան գլխիս չգա

    էլ բան չունեմ ասելու , բայց լավ է որ անկոտրուն ոգի ունես , դու դեռ առաջ կգնաս :

  13. #159
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամմէ-ի խոսքերից Նայել գրառումը
    էլ բան չունեմ ասելու , բայց լավ է որ անկոտրուն ոգի ունես , դու դեռ առաջ կգնաս :
    ասաց զառամյալ ծերուկը

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (16.11.2012)

  15. #160
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ասաց զառամյալ ծերուկը
    ես էլ կարաս նյութ վերցնես , լավ մակարդակով պատմվածք կլինի : Համ էլ 13- 14 տարեկանների համար չի : Լոնդոնն ու Նար Դոսն էլ դագաղում շուռ կգան նախանձից

  16. #161
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հարգելի Ամմէ, եթե ես ընդհանրապես չեմ երգում, դա չի կարող ինձ արգելել պնդել, որ ասենք ԱԼՄ-ի ադամանդները կամ շատերի սիրած Շուֆուտինսկին որպես երգիչ աղբ են։
    Եթե ես ընդհանրապես չեմ գրում, մեկ ա հանգիստ կարամ ասեմ, որ «Պապ Թագավորի» ու «Սամվելի» պես էշ գիրք շատ քիչ ու զոռով եմ կարդացել (հուրախությունս ինձ)։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (15.11.2012), Quyr Qery (15.11.2012), Rhayader (16.11.2012), Sambitbaba (17.11.2012), StrangeLittleGirl (16.11.2012)

  18. #162
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ամմէ, եթե ես ընդհանրապես չեմ երգում, դա չի կարող ինձ արգելել պնդել, որ ասենք ԱԼՄ-ի ադամանդները կամ շատերի սիրած Շուֆուտինսկին որպես երգիչ աղբ են։
    Եթե ես ընդհանրապես չեմ գրում, մեկ ա հանգիստ կարամ ասեմ, որ «Պապ Թագավորի» ու «Սամվելի» պես էշ գիրք շատ քիչ ու զոռով եմ կարդացել (հուրախությունս ինձ)։
    ))))) Կարևորը ,որ կարդացել ես : Չէի կարծում որ կարելի է առհասարակ գիրքը էշ համարել : ես չունեմ էլ բան ասելու , դուք էլ լավ գիտեք թե ինչ եք ասում : Շարունակեք նույն ոգով ,

  19. #163
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամմէ-ի խոսքերից Նայել գրառումը
    ախր Պլատոնն անգամ ասում է .« Ես գիտեմ , որ ոչինչ չգիտեմ »
    Սոկրատեսը, ոչ թե Պլատոնը:
    Մեջբերում Ամմէ-ի խոսքերից Նայել գրառումը
    , Բյուրակն էլ Պլատոն չի ու շատ ինքնահավան է : Համեստությունը գեղեցկացնում է մարդուն , հատկապես աղջկան : Մենակ թե չասեք ,թե համեմատում եմ Պլատոնի հետ ))))))): Ուղղակի համեմատում եմ համեստության չափերը : Խելացի մարդը երբեք չի գովերգի ինքն իրեն :
    Ամմե, դու, երևի, համեստության տիպար ես, որը երևում է քո համեստ, սեփական կարծիքի նկատմամբ հույժ քննադատաբար տրամադրված խոսքերից: Մեղա, մեղա: Ուրիշի աչքի փուշը, և այլն:

    Անձամբ ես Բյուրի մոտ չեմ տեսել քո ասած ինքնագոհությունը (դե հա, հայկական ավանդական «մի բան եմ գրել, գիտեմ, որ լավ չի, բայց խենթ սրտիս զեղումներն են» բանաձևով պիտի գրեր, բոլորն էլ պատասխանեին՝ «օ՜, ի՞նչ ես ասում, շատ լավ բան ես գրել, լրիվ իմ խենթ սրտի զեղումային զգացողություններն էին, հուզվեցի» բանաձևով պիտի գրեր, որ չասեիր՝ ինքնագոհ է): Ի տարբերություն լիքը «համեստների», անձնական փորձից եմ ասում, Բյուրը կարողանում է ընդունել քննադատություն ու քննադատությանը գրագետ պատասխանել («համեստները» սովորաբար հիստերիայի մեջ են ընկնում ու սկսում թարախ շնչել աջ ու ձախ, Անինան վկա):
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (17.11.2012), Ruby Rue (16.11.2012), Sambitbaba (17.11.2012), StrangeLittleGirl (16.11.2012), Աթեիստ (16.11.2012), Շինարար (16.11.2012), Վոլտերա (06.08.2013)

  21. #164
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե Նար-դոսը քեզ համար լավ գրող ա, ապա ընդունում եմ դառը ճշմարտությունը և հպարտանում եմ, որ չեմ կարող նրանից լավ գրել: Աստված հեռու տանի տենց լավ գրողներից
    Կոնկրետ Նար-Դոսին չէի կպնի, ի տարբերություն, ասենք, նույն Րաֆֆիի ու Շիրվանզադեի, ոճական տեսանկյունից բավականին նորմալ գրող է, կարող է համեմատվել իր ժամանակաշրջանի ոչ հայ գրողների հետ: Բայց էլի համեմատվելու եզր կամ «անհասնելի մեծություն» չի, էլի: Օրինակ, ես չեմ կարող գրել Հեմինգուեյի չափ լավ: Որովհետև դրա համար պետք է առնվազն Հեմինգուեյ լինել (ասում եմ որպես մարդ, ում ամենասիրելի աշխատանքը «Ֆիեստան» է): Էռլենդ Լուին էլ դժվար կլինի հասնել: Գաղափարների ու երևակայության առումով՝ Ժելյազնիին: Այնպես որ, եթե ինձ համար Րաֆֆին լիներ համեմատության եզր, ես ոչ թե ութ տարի մի վիպակի վրա կչարչարվեի, այլ տարեկան մի գիրք կտպագրեի, հնարավոր է՝ պատմավեպ, որտեղ պարսիկներ ու փղեր եմ բուծում ու իրար հետ կռվեցնում, ու ինձ համար հանգիստ կապրեի: Նման մարդկանց շնորհիվ է, որ հայ գրականությունը միջազգային գրական ժառանգության մեջ չնչին տեղ է զբաղեցնում: Ու կենսունակ հենք չի թողել, որ ժամանակակից գրականություն ունենանք: Դրա համար էլ ժամանակակից գրողները ստիպված են սկսել զրոյից:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (17.11.2012), Sambitbaba (17.11.2012), StrangeLittleGirl (16.11.2012), Շինարար (16.11.2012), Վոլտերա (06.08.2013)

  23. #165
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես մի բան հասկացա միայն , այս ակումբում ուղղակի մեկդ մյուսի եք պաշտպանում միայն , դուք շճմարտության կողմից չեք : Ու շատ շատերը այստեղ ինքնահավաններ են , կարծում ե՞ք դեմք եք , դուք եսամոլությամբ եք տառապում , ցավալի է : Ինչու՞ եք հարձակվում , ես որ ուտում եմ , որ էլ խեղդում , ես ուղղակի ասում եմ այն ինչը ճիշտ եմ գտնում :Այստեղ ուղղակի Համեստության պակաս կա : Դոււք շատ եք գերագնահատում ձեզ : Դրա համար էլ ակումբի պասիվացման հարց կա : Ով մի ձևով ձեզ կպնում է , հարձակվում եք , կոկորդ կրծում : Դուք արդար չեք : Ակումբցիներից շատերը ինքնահավան են , գիտեն իրենք են որ կան : Երբեք մի՛ ասեք ,որ ամենախելացին եք , կհանդիպեք ավելի խելացիին , երբեք մի՛ ասեք թե ամենաուժեղն եք , կհանդիպեք ավելի ուժեղի , երբեք մի՛ ասեք թե ամենասիչունն եք , կհանդիպեք ավելի սիրունի : Այսպիսի մի մուլտ կա խորհուրդ կտայի դիտեիք , կարծում եմ շատերին բան կհասկացներ : ( Самый, самый, самый, самый ): Այստեղ բոլորդ միայն ձեզ եք ցուցադրում , ձեր գիտելիքները : Անընդհատ մեկին եք գտնում ,որ հարձակվեք : Դուք ֆուտբոլի դաշտում չեք , մի մոռացեք :

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (17.11.2012), Արէա (16.11.2012)

Էջ 11 13-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լավագույն հայ գրողները
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 11.05.2013, 17:25
  2. Չսիրած երգեր և երգիչներ
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 10.07.2012, 18:46
  3. Հայ գրողները համաշխարհային հարթությունում
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.09.2009, 17:58
  4. Հայ գրողները ռուսերեն թարգմանությամբ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 22.03.2009, 22:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •