Kuk-ի խոսքերից
ՉԷ Արտ ջան, սահմանափակումներ իհարկե պետքա լինեն։ Նախ էդ քո ասածը հեքիաթի ժանրից ա, որ բոլորի վարվելակերպը կարողա լավանա բլա բլա, ու հենց դրա համարէ լ կա սահմանափակում ու ոչ միայն դրա պատճառով։ Եթե գնում ես ֆուտբոլ խաղալու, իսկ ֆուտբոլը սպորտ ա, իսկ կոստյումով ֆուտբոլ խաղալը զավեշտ ա, դրա համար մարդկությունը հանճարեղ գյուտ ա արել, ստեղծել ա որոշակի հագուստ, անունն էլ դրել ա սպորտային, որ հագնեն ֆուտբոլ խաղան։ Այլ հանճարեղ գյուտեր էլ կա, էդ էլ դասական հագուստն ա, երեկոյան հագուստն ա, առօրեականն ա, քնելու համար նախատեսված գիշերանոց ա, ներքնազգեստ ա և այլն։ Հիմա արի խչառնենք էլի էս սաղ, մարդ ինչքան էլ ուզում ա իրան լավ դրսևորի ու խելացի լինի, եթե ինքը գիշերանոցով հարսանիք ա գնում, ինքը եզ ա։ Չեմ ծայրահեղացնում, ուղղակի ծայրահեղ օրինակ եմ բերում, ոչ թե ջինս-դասական համերգ պահով, այլ ընդհանուր հագուստների միջը տարբերություն չդնելու պահով։ Ես քո հետ համաձայն եմ, որ ջինսով մեկը կարա գնա Օպերա, մյուսը չէ, մեկը կարա դա ընդունի, մյուսը չէ, տենց էլ կա, ոնց որ օրինակ` ես կգնամ, բայց որ նախագահը գնա, ինձ չի դզի։ Բայց էն, որ ինչ անում են եվրոգեյերը, դա նորմալ ա, իսկ այ մեր ռաբիզները որ անում են, դա ընդունելի չի։ Իմ համար ոչ մի տարբերություն չկա մեր հետամնացների ու եվրոգեյերի մեջ։ Ինչպես նաև տարբերություն չկա բոթասով կոստյումի ու կոշիկով սպարտիվկի միջև. երկուսն էլ հավասարաչափ խնդալու են իմ համար։ Նենց չի, որ բոթասով կոստյում եվրոներն են հագնում, ուրեմն էդ ընդունելի ա, իսկ այ սպարտիվկով կոշիկ մեր հետամնացներն են հագնում, էդ զզվելի ա։
Ասածս ինչ ա` էս սահմանափակումները պետք չի վերացնել, մարդը զարգացել ա, որ սկսել ա շոր հագնել, հետո սկսել ա տարբեր տեսակի շորեր ստեղծել ու մտածել, թե որը ինչին ա սազում ու որ դեպքում հագնելն ա ճիշտ, հիմա հաստատ պետք չի հետ գնալ ու որոշել, որ ում ինչ հարմար ա պետքա էդ էլ հագնի, անկախ տեղից մարդու պաշտոնից ու ոռի հաստությունից։ Թեչէ մեկ էլ տեսար չափից շատ «զարգանանք» ու որոշենք, որ եթե ամառ ա, շոգ ա, կարելի ա տռուսիկ էլ չհագնել, մեկա սաղ էլ գիտեն էլի` տակը մոտավորապես ինչ ա, հասուն գիտակից զարգացած մարդիկ ենք, ինչ մի ձևականություն ա. հանվեք, շոգ ա։
Էջանիշներ