Սովորաբար կարծիք է ձևավորվել, որ աղջիկ-տղա հարաբերություններում ընտրողը տղան է: Սակայն ինչքանով է դա ճիշտ…Հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը
Տղան
Աղջիկը
Իսկական սերը
Սովորաբար կարծիք է ձևավորվել, որ աղջիկ-տղա հարաբերություններում ընտրողը տղան է: Սակայն ինչքանով է դա ճիշտ…Հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը
Եթե խոսը գնում է հայկական իրականության մասին, ապա այդ պարագայում հիմնականում ընտրողը տղան է, և դա կապված է բազմաթիվ մշակութային, սոցիալ–հոգեբանական, տնտեսական և այլ տիպի հանգամանքների հետ։ Այլ խնդիր է, թե ով պետք է լինի ընտրողը։ Թե ով պետք է լինի ընտրողը, կապված է այն հանգամանքի հետ, թե ինչ բնավորություն ու աշխարահայացք ունեն և՛ աղջիկը, և՛ տղան, և նրանցից յուրաքանչյուրը ինչ է փնտրում դիմացինի մեջ։ Ասել է թե՝ համընդհանուր կերպով կիրառելի սկզբունք լինել չի կարող. միակ սկզբունքը, որ կարող է լինել, այն է, որ և՛ աղջիկը, և՛ տղան պետք է ունենան հավասար իրավունք ու հնարավորություն՝ ընտրել իրենց կյանքի ընկերոջը, ընդ որում այդ իրավունքը նրանց պետք է տրվի հասարակայնորեն և դառնա հակառակ սեռերի հարաբերության ու նրանց միության ստեղծման հիմնական սկզբունքներից մեկը։ Այդ դեպքում արդեն կարևոր չի լինի, թե ով ում ընտրեց, կարևոր կլինի այն, որ և՛ ընտրողը, և՛ ընտրվողը կգտնեն այն, ինչ ցանկանում են, իսկ դա հենց այդ հարաբերությունների իմաստն ու նպատակն է։
Իսկ չեք կարծում, որ աղջիկը կարող է լինել ընտրողը, այսինքն նա ընտրի, սակայն իր պահվածքով այնպիսի իլյուզիա ստեղծի, որ հենց տղան է ընտրողը…![]()
Երրի սխալվում եմ, բայց սենց թեմա կար ոնց որ՞՞՞՞՞
բայց Փորձեմ պատասխանել, էս հարցն ինձ շատ են տվել, բայց մինշանակ պատասխան չկարողացա տալ: Կարճ. եթե վերցնենք մեր հիմիկվա վիճակը, չհաշված + և-, ապա հիմնականում տղան է աղջկան առաջարկություն անում, ու էստեղ թյուրիմացություն կա, թե իբրև տղան է ընտրում: Սակայն տղան որքան էլ ուզենա, միայն աղջկա փոխադարձ ցանկության դեպքում է հնարավոր հետագա հարաբերությունների ընթացքը:
Մի այլ դեպքում, որը չգիտեմ դեռ ճիշտ է թե ոչ, աղջիկն է առաջարկություն անում, ես իրական դեպք գիտեմ, բայց էստեղ մի քիչ ուրիշ է, քանի որ տղաները մի քիչ այլ կերպ են մոտենում այս հարցին, մինչդեռ աղջիկները կմտածեին, տղաները «գործի կանցնեն»: Էս ընդհանրապես, բայց վերջ ի վերջո գլխավորը միմիանց հասկանալն է ու հարգելը
Ավելացվել է 5 րոպե անց
Դե դա նույնն է, ինչ որ տղան մի բան անի «իլյուզիոն», ու աղջկա աչքը մտնի, բայց դե աղջկա մոտ դա շատ ավելի լավ է ստացվում, մի ժեստն անգամ 100 բառ արժի... խեղջ աղջիկներ, չեն կարում կայնեն ասեն դիմացից....![]()
Վերջին խմբագրող՝ Արսեն: 09.04.2007, 22:49: Պատճառ: Գրառման ավելացում
...ներկերս վերջացել են...
Հարցը նրանում չէ, թե ով առաջինն առաջարկություն կանի, այլ այն, թե ով կընտրի բառիս բուն իմաստով, թեկուզ հենց ծանոթության առաջին վայրկյանին… Ենթադրենք փողոցում անծանոթներ հանդիպում են, նրանցից մեկը մոտենում է մյուսին, հենց դրա մեջ էլ կա ընտրություն: Միգուցե աղջիկն իր աչքերի արտահայտությամբ գերել է տղային, որ նա մոտեցել է: Համամիտ չեք, որ եթե աղջկան տղան դուր չգար, աղջիկը չընտրեր տղային, ապա նա մի հայացքի էլ չէր արժանացնի նրան…
Կարծում ենք։ Սովորաբար ուժեղ ու խելոք Աղջիկը հասկանում է, թե ինչ է պետք կոնկրետ տղային և տալով այն, ինչ պետք է նրան, ավելի ճիշտ՝ հավատացնելով նրան, որ կարող է տալ, ստիպում է, որ նա ինքը անի ինչպես առաջին, այնպես բոլոր մնացած քայլերը ու հավատացած լինի, որ այդ ինքը ընտրեց իր կողակցին։ Ընդ որում, այսպես ստեղծված միությունները նույնիսկ ավելի ամուր կարող են լինել, քան տղամարդու կամայական կամքով ստեղծված պայմանական կորպորացիաները, որոնք ավանդական հասարակություններում կոչվում են ընտանիք։ Այլ խնդիր է, որ շատ ավելի ամուր միություն կարող է լինել ուժող և խելոք տղայի կողմից ստեղծված և նույնքան ուժեղ ու խելոք աղջկա կողմից ամրապցված միությունը, որը, սակայն, հազվադեպ երևույթ է։
Երկու կողմն էլ ընտրում են՝ առաջինը տղան, իսկ հետո աղջիկը: ԲԱՅՑ………
Չե որ վերջնական պատասխանը միշտ էլ աղջիկն է տալիս ու նրա «ԱՅՈ» կամ «ՈՉ»-ից է կախված այդ երկուսի հարաբերությունների շարունակությունը:
Բայց ինչպես ասաց Arss-ը գլխավորը իրար հասկանալն է,մնացած ոչինչ կարևոր չի:
Ավելացվել է 3 րոպե անց
Ամեն ինչ մարդու ձեռքում է, իսկ մարդը՝ կնոջ
Վերջին խմբագրող՝ Fantazy: 09.04.2007, 22:57: Պատճառ: Գրառման ավելացում
ոնց ֆռում էս, ուզում էս ասել թե աղջիկն է ընտրում: դե բա տենց էլ պետքա լիներ, տղուն որ թողես, բոլորին կընտրիվաբշե ասում են «մենք ընտրում են նրան, ում արժանի չենք»:
տեսնում եմ էլի ընտրությունները աղջիկների, թե անելուց առաջ ոնց են մտածում՞: Ինչ կարևորա ով ա ընտրում, դա կարա աղջիկն էլ լինի, տղան էլ:
...ներկերս վերջացել են...
Մենք սիրում ենք նրանց, ով մեզ կործանում է և կործանում ենք նրանց, ով մեզ սիրում է:
Ընտրությունը միշտ էլ երկուսինն է. եթե տղան չընտրի, ապա աղջիկը չի պատասխանի, եթե աղջիկը չցանկանա, ապա տղան չի ընտրի:
Cassiopeia ջան շատ լավ թեմա ես բացել քննարկման համար![]()
Ինձ շատ անգամ ե այս հարցը տվել, ընդ որում գրեթե միշտ հարց տվողները վստահորեն պնդել են, որ ընտրությունը կատարում է տղան:Իմ կարծիքով՝ միանշանակ Ո՛Չ![]()
Որքան էլ տղան սիրի ու ցանկաա այդ աղջկա հետ լինել, միևնույնն է, եթե աղջիկը չի հավանում տղային, այդ սերը դատապարտված է միակողմանի ու անպատասխան պիտակը կրելուն(այստեղ բացառում եմ այն դեպքը, երբ աղջկա մերժումը սոսկ ձևական բնույթ է կրում, իրականում ինքն էլ է հավանել տղային, բայց դե ձևական կողմն է պահում այսպես ասած): Նույնը կարելի է ասել նաև հակառակ դեպքում, երբ աղջիկը սիրի տղային, բայց տղան անտարբեր լինի, ապա էլի ոչինչ չի ստացվի: Բազմիցս լսել եմ նման կարծիք, որ աղջկա շանսերը սեփական հմայքով տղային հմայելու, դյութելու, արդյունքում իրեն սիրել տալու ավելի մեծ են քան տղայինը, բայց ես այդպես չեմ կարծում: Որովհետև սերը պիտի ինքնաբուխ լինի, այլ ոչ սեթևեթանքների ու հմայքների հետևանք, քանի որ վերջինիս դեպում դա սեր չի լինի, այլ ծամանակվոր հրապուրանք, ընդ որում տղայի մոտ այդ հրապուրանքը շատ շոտ կանցնի, երբ հանդիպի այլ աղջկա, ում ինքը իսկական սիրով կսիրի, իսկ մեր աղջիկը կմնա մենակ
![]()
Այսինքն ընտրությունը պիտի լինի փոխադարձ սիրո (եթե ոչ սիրո, ապա գոնե համակրանքի ) վրա հիմնվածՀակառակ դեպքում ամուր ընտանիքի գաղափարը բացառում է
Փոխադարձ սիրո վրա հիմնված ընտրության դեպքում միայն զույգերը կարող են իրենց համատեղ կյանքում ներել ու հասկանալ մյուսների համար աններելի քայլերը:
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
"Կանայք ընտրում են ,իսկ խելացի կանայք այդ մասին լռում"
Տղաները ,տղաները ,բա իհարկե![]()
![]()

Կարծում եմ երկուսն էլ ընտրում են, ավելի ճիշտ կարող են ընտրել, ցանկության դեպքում (չնայած էդ «ընտրել» բառի օգտագործումը տվյալ դեպքում էնքան էլ չեմ սիրում, որովհետև ակամա ասոցիացվում է ապրանքի հետ..![]()
)։ Այսինքն՝ և՛ աղջիկը, և՛տղան ի սկզբանե ունեն այդ հնարավորությունը, երկուսն էլ, այսպես ասած, պոտենցիալ ընտրող են, պարզապես, ինչպես արդեն վերևում ասվեց, մեր հասարակության մեջ ընդունված է, որ տղան է ընտրում, ոչ թե աղջիկը, բայց նույնիսկ մեր հասարակության մեջ, որտեղ սեռերի միջև խտրականությունը բավական վառ է արտահայտված, էլի հաճախ ընտրողն աղջիկն է լինում, ուղղակի տղան այդ մասին չի իմանում, ճիշտ այնպես, ինչպես որ հետագայում չի իմանում, որ իրականում ոչ թե ինքն է ընտանիքը ղեկավարում, այլ իր կինը, որովհետև վերջինս այդ հարցում բավականաչափ շրջահայացություն ու նրբանկատություն է դրսևորում։
![]()
Իհարկե, շատ գավառաբնակ, ինչպես նաև քաղաքաբնակ, բայց գավառամիտ մարդկանց դեպքում ընտրողի մենաշնորհը տղամարդուն է պատկանում, իսկ աղջիկը բառացիորեն նստում է թախտին ու սպասում բախտին։Իսկ նորին մեծություն բախտը երբեմն, ցավոք, այդպես էլ չի այցելում...
Բայց մնացած դեպքերում երկու սեռերն էլ ազատ են ընտրության հարցում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հետաքրքիր ա,սենց բան էլ չի տեսել.հարց որի բոլոր պատասխանները ճիշտ էին:
Մարդուց,կամ մարդկանցից ա կախված:Լինում ա տղան,լինում ա աղջիկը,լինում ա իսկական սերը,բայց սկզբից պիտի մեկը ընտրի,որ իսկական սեր առաջանա հետո էլ իրենց ընտրի![]()
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ