Ֆեյսբուքից ջնջվել եմ: Իրականում դա խորհրդանշական բնույթ ունի, որովհետև երբ ուզեմ, կմտնեմ, բայց որ ջնջվել եմ, մի տեսակ չի ձգում: Էրեկ մեկի մեյլն էր պետք, տանն էի, կողքս մարդ չկար, որ խնդրեի՝ իր էջից մտներ, նայեր, սովորաբար հիմա տենց եմ անում: Մի խոսքով, մտա ֆեյսբուք, մի քիչ կարդացի, մի քիչ Դատարկուսի հետ զրուցեցի, հասցրի ինչ-որ բան լայքելու 3 առաջարկ ստանալ, հետո Դատարկին ասի՝ ջնջվեմ, քանի նորից չեմ կապնվել: Էդպես ասացի, բայց իրականում էդ կես կամ մի ժամը, որ ֆեյսբուքում անցկացրի, հակառակ ազդեցությունն ունեցավ: Ինչքան չարություն կար, ինչքան կյանքից կտրվածություն, ինչքան սին, անիմաստ, բայց, վեհաշուք ասեմ, բոցաշունչ ասեմ, քննարկումներ, այ մարդ նախիրս սարն անցավ է՜: Էնպես մեծ-մեծ խոսում եմ, իբր ես էլ դեռ մի երկու շաբաթ առաջ էդ ամեն ինչի մեջ չէի, իբր ձենս հիմա արդեն տաք տեղից ա գալիս: Հայլուր-մայլուրին ենք ասում, բայց ախր դա էլ մի ուրիշ, լրիվ հակառակ ծայրահեղությունն ա: Իրական կյանքում լրիվ ուրիշ, երկրային, դատարկ ու ոչ հայրենանվեր հարցեր են մարդկանց հուզում: Էսօր բարեկամներիցս մեկն ասում ա՝ էդ Դիայվայ ակումբի հարցը դարձրել են եսիմինչ, մարդկանց ուշադրությունը շեղում են: Ասի՝ դուրս գանք փողոց, հարցնենք մարդկանց, տեսնենք՝ ում ուշադրությունն ա շեղվել: Մարդիկ խորապես անտարբեր ու անտեղյակ են դրանից: Վերջին զանգին մի շաբաթ բան մնաց, երեխեքի հագուստ, քեֆի փող ա պետք հասցնել, աշակերտուհիները ավարտական երեկոյի սանրվածքի դարդերով են: Ես՝ գրավիս ժամկետը լրացել ա, բայց փող չկա, տեսնեմ՝ ոնց եմ անվանափոխություն անում, նորից գրավադրում ունեցած-չունեցածս: Ախպերս աղջիկ ա հավանել, պերերիվին տուն չի գալիս, գնում ա ինստիտուտի դեմը բուսուն ա պահում: Մի խոսքով, էս ա իրական կյանքը, ու էս ամեն ինչը, ինչքան էլ կարար ավելի լավ լիներ, այսինքն նույնիսկ ավելի չէ, կարար գոնե մի փոքր լավ լիներ, որովհետև իրականում ոչինչ էլ լավ չի, բայց ֆեյսբուք-մեյսբուքի քննարկումներով տարվելուց հաստատ լավ ա: Հա, ինչ էի ասում, ո՞վ էր ասում ակումբը սենց, ակումբը նենց, ակումբը շատ ավելի իրական կյանքին մոտ ա, որովհետև շուտ-շուտ ստեղծագործական մրցույթներ են կազմակերպվում, ու նենց հավես ա էդ ամենին հետևելը, գուշակելը, սխալվելը, իսկ թե Մեֆն ու Տրիբունը ինչ հարց են քննարկում, չես ուզում, մի մտիր էդ թեման, չնայած մեր մեջ, ես սաղ կարդում եմ, սենց խառը էլի:
Էջանիշներ