Այո
Ոչ
Միևնույն է
Rammstein (07.10.2012), Rhayader (08.10.2012), StrangeLittleGirl (08.10.2012), Աթեիստ (07.10.2012)
Մանկատներին, ծերանոցներին, հենաշարժային խնդիրներ ու այլ առողջական խնդիրներ ունեցող անձանց համար եվրոպական տարբեր կազմակերպությունների կողմից (այդ թվում՝ դեսպանատների), նրանց ֆինանսավորմամբ ու նախաձեռնությամբ կազմակերպվում են բազում միջոցառումներ, հատկացվում են գումարներ, արվում են բարեգործական ծրագրեր, ստեղծվում են նրանց խնդիրները հեշտացնող գործիքներ և այլն: Դրանց շուրջն այսպիսի աղմուկ չի լինում, հասկանալի պատճառներով, չնայած որ հատկացված ռեսուրսները ԱՆՀԱՄԵՄԱՏ ավելի շատ են այս հանդուրժողականությանը նվիրված ակցիաներին տրամադրված ռեսուրսներից![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (07.10.2012), Rhayader (08.10.2012), StrangeLittleGirl (08.10.2012), Աթեիստ (07.10.2012)
Չէի ուզում էս թեմայում բան գրել, բայց ստիպված պտի գրեմ:
Բարդ բան չկա հասկանալու, որ այսպես կոչված "դեմոկրատ եվրոպացիք" ուզում են իրենց աղտը (կամ ախտը) տարածել մեր մոտ, նման կարծիք, իհարկե, արդեն հնչել է այստեղ:
Եթե էտ երևույթը լիներ Հայաստանում, իսկ չլիներ Գերմանիայում, ապա պարզից էլ պարզա, որ Գերմանացիք մեզ կքննադատեին` ասելով, որ էտ չեք արա այ գոմեսներ, իսկ հիմա իրանք խրվել են դրա մեջ ու էտ առումով ընկերներ, համախոհներ են ման գալիս, որպեսզի այդ երևույթը դառնա սովորական, նորմալ:
Մի թողեք, որպեսզի այդ երևույթը մուտք գործի ձեր ընտանիքներ, մի եղեք անտարբեր` ինչ ըլնումա ըլնի կարգավիճակով (հա ինչ անենք որ...) :
Հ.Գ. Այս երևույթը Չքննադատողները թող մի հատ բան մտածեն. "Դուք կուզեիք, որ ձեր որդին լիներ հոմոսեքսուալիստ ?": Այսքանը!!!:
Բարև Ձեզ
Մալխաս, Աստված կարոտ պահի, բայց գիտե՞ս ոնց են երեխաները մեծանում մանկատանը:
Գիտե՞ս, ինչքան դեպքեր են լինում, երբ երեխեքին հարկադիր ծանր ֆիզիկական աշխատանքի են տանում, կամ ֆիզիկական պատիժների են ենթարկում: Կամ ավելի վատ, գիտե՞ս, որ հանում են զոռով պոռնկությամբ զբաղվելու ու փողն էլ ձեռներից առնում են: Գիտես, որ պեդոֆիլիան ծաղկում ա հենց էն պատճառով, որ լիքը երեխաներ ամբողջ աշխարհում առանց ընտանեկան խնամքին են ու կենտրոնացված են տարատեսակն հաստատություններում - մանկատներ, ինտերնատներ, եսիմինչ զահրմարներ:
Նենց որ, ապեր, ամեն ինչ տենց միանշանակա չի…
Chuk (07.10.2012), keyboard (07.10.2012), Malxas (07.10.2012), Mephistopheles (07.10.2012), Rhayader (08.10.2012), Sambitbaba (09.10.2012), StrangeLittleGirl (08.10.2012)
Չէ, կոնկրետ հաշմանդամների դեպքում մետթալիտետը շատ կարևոր է։ Ասենք, Պողոսը որ խանութ է բացում, ուր մտնելու համար պետք է մի քանի աստիճան բարձրանալ, նրա մտքով էլ չի անցնի, որ հաշմանդամը չի կարողանա ինքնուրույն ներս մտնել։ Եթե մտքով անցնի էլ, կարող է պարզապես անտեսել այդ խնդիրը, թքած էլ հաշմանդամների վրա։ Այ ես երբևէ չեմ լսել, որ եվրոպական հաստատությունները այդ ուղղությամբ աշխատանքներ տանեն։ Տարին մեկ պլակատներ եմ տեսնում հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, և վերջ։ Գուցե պարզապես ուշադիր չեմ եղել![]()
Մի ծայրահեղություն էր օրինակ բերվել, ես էլ մյուս ծայրահեղությունը օրինակ բերեցի: Երբ սառը դատողությամբ ես նայում այս ամենին եզրահանգում ես, որ համեմատություն կատարելը այնքան էլ ճիշտ չէ: Թող ոչ մի երեխա մանկատանը չմեծանա, աստված թող կարոտ պահի դրան, բայց և ոչ մի նորմալ երեխա թող չորդեգրվի միասառականների կողմից ու հակառակ իր ցանկության որպես միասեռական դաստիարակվի:
1. Ես չեմ պատրաստվում որոշեմ երեխաներիս սեռական կոմղնորոշումը, ու չեմ պատրաստվում նրանցից երես թեքել, եթե այն (կողմնորոշումը) հասարակությանը դուր չեկավ, կարևորը երեխաս երջանիկ լինի։ Եթե նա պետք է տառապի ոչ թե սիրո բացակայությունից, այլ հասարակության վերաբերմունքից, ապա պետք է ազատվել նման «հասարակությանից»։
Կարճ ասած, ես դեմ չեմ, որ երեխաս լինի նույնասեռական, իսկ ուզել-չուզելը տեղին չի։
2. Սեռական կողմնորոշումը ձևավորվում է գիտակից, հասուն տարիքում, ու եթե էդ տարիքում զավակս էդ հարցերում պետք է իմ «ուզելով» շարժվի, որեմն ամոթ ինձ ու իմ տված դաստիարակությանը։Մնում ա սիրածի բոյն ու մազերի գույնը որոշեմ։
3. Ես նույնասեռականությանը վերաբերվում եմ այնպես, ինչպես ձախլիկությանը կամ օրգանների հայելային դասավորությանը։ Ինչքան էլ սովետում փորձեին «բուժել» ձախլիկությունը, դա հիվանդություն չի։
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 07.10.2012, 21:14:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Chuk (07.10.2012), keyboard (07.10.2012), Rhayader (08.10.2012), Sambitbaba (09.10.2012), StrangeLittleGirl (08.10.2012), VisTolog (07.10.2012), մարդագայլուկ (16.04.2014), Մինա (07.10.2012)
Սրա մեջով ադրեն անցել ենք: Սաղ Երևանը եվրոռեմոնտ ա արած, անցել ենք եկեղեցիներն ենք եվրոռեմոնտ անում: Հիմա էլ ուզում ենք գեյերին բերենք եվրոռեմնտի կողքերը շարենք, ամեն ինչ շատ տրամաբանական ա:
Հ.Գ. Թումանյանը մի ժամանակ ծերից-ծեր եվրոսալիկապատցեին: Էն մնացորդները կարմիր գույնի որ մինչև հիմա կա, եվրոսալիկապատում էր: Եվրոսալիկների վրա պպզած գեյերին քրֆող ու սալիկին թքողների թիվը չպակասեց:
Chuk (07.10.2012), keyboard (07.10.2012), Mephistopheles (07.10.2012), Rhayader (08.10.2012)
Ժողովուրդ, ամեն դեպքում բացարձակ իմաստ չունի հիմա գեյերի կողմից երեխաների որդեգրման հարցը քննարկել, քանի որ մեզ էտ հաստատ դեռ չի սպառնում: Սպասեք վախտը կգա, մեզ հավեսով կկոտորենք![]()
Chuk (07.10.2012), keyboard (07.10.2012), Lion (07.10.2012), Mephistopheles (07.10.2012), Rhayader (08.10.2012), StrangeLittleGirl (08.10.2012), Աթեիստ (07.10.2012), Մինա (07.10.2012)
Հաշմանդամների օրինակը շատ լավն էր, որովհետև ինչքան էլ դա դիտարկեք նյութական տեսանկյունից, իր մեջ էական կարևոր գիծ ունի, այն է` հարգանքը հանդեպ հաշմանդամի, նրան օգնելը փողոց անցնելիս, ամեն նոր կառույցի շինարարության ժամանակ նրանց էլ հաշվի առնելը. սրա մեջ նյութականը ո՞րն է:
Ես միայն չեմ հասկանում, թե ինչի պետք է ինչ-որ ֆիլմ ցուցադրվեր հատուկ կարգով, այն էլ` Տիկնիկայինում: Չէ՞ինք կարող ինտերնետից դիտել, թե՞ նպատակը նաև հասարակության ներսում խմորումներ առաջացնելն է, տրամադրություններ չափելը... այս հարցին բոլորն էլ իրենց աշխարհայացքի շրջանակներում են մոտենում, իրար վիրավորելու իմաստը չեմ տեսնում: Ադրբեջանական ֆիլմերի դեպքում արձագանքը շատ ճիշտ էր, հետևանքն էլ շատ ճիշտ եղավ, մի տոկոս անգամ չեմ կասկածում: Այս դեպքում չգիտեմ էլ ինչ ասեմ: Ինչ վերաբերում է միասեռականություն երևույթին, իհարկե, դեմ եմ, բայց այլ հարց է դրա մասին խոսելը: Երևույթի մասին չխոսելուց այն չի վերանում: Այլ բան է, որ լայնամասշտաբ քարոզչություն է իրականացվում: Հուսով եմ` Տիկնիկայինի ղեկավարությունը դիտել է ֆիլմը և իրոք համարել արժանի` ցուցադրելու:
Կազմակերպչի առումով էլ զարմանալ պետք չի. այս տարի էլ Գերմանիայում գեյ-պառադ կար: Չգիտեմ` ամենամյա միջոցառում է, թե ոչ, բայց փառք վերևներին, մենք զրկվեցինք էդ տեսարանին ականատես լինելու հաճույքից: Էս սկզբնական "հանդուրժողական" մթնոլորտը ձևավորելուց հետո էլ անցնելու են այլ ֆիլմերի, ասենք` ինչպես են անցնում գեյ-պառադները իրենց երկրներում և փորձեն կազմակերպել նույնը Հայաստանում. արդյունքում, հայկական հարցը կլուծվի մեր իսկ ձեռքերով:
հ.գ. դեմ հանդես եկողներ, քվեարկեք, որ իրական պատկերը տեսնենք:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ցավում եմ, որ մեր հայկական մենտալիտետը, նամուսը շատ մարդկանց ուղեղներից փոշիացել է, կամ էլ` չի էլ եղել:
Ուր է գլորվում երկիր մոլորակը...
Բարև Ձեզ
Այս թեման էլ է մտնում փակուղի:
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ