Ճիշտ է՝ էս թեման վաղուց արդեն գրողի ծոցն է անցել, բայց ակտիվացնում եմ, որովհետև հնարավոր է՝ մեկ ուրիշին էլ պետք գա փորձս:
Որպես ինքնաթիռներում, գնացքներում ու ավտոբուսներում ժամերով կռված ու վերջապես լուծումը գտած մարդ ասեմ, որ քնելուն խանգարող հիմնական պատճառը ոչ թե դիրքն է, այլ գլխի համար հենվելու փափուկ տեղի բացակայությունը: Դրա համար ոչ մի կողքինի ուս, ոչ մի պատուհան, ոչ մի սեղան (էդ էլ եմ փորձել) չի օգնում, իսկ դատարկ նստատեղից օգտվելու առավելությունը ոչ էնքան պառկելու հնարավորությունն է, որքան գլուխը նստատեղի մեջքային մասին հենելն ու մի քիչ փափկություն ապահովելն է: Հա, էսքան նախաբանս ինչի համար էր: Էդպես մի օր ավտոբուսով պիտի տասնվեց ժամ ճամփա գնայի: Չգիտեմ ինչու որոշեցի հետս բարձ վերցնել: Սիրուն դրեցի պատուհանին ու էնքան, ինչքան ինձ քնել էր պետք, քնած գնացի: Իհարկե, սովորական բարձն իդեալական տարբերակը չէ, որովհետև կարող է սահել գլխի տակից կամ նեղ տարածության մեջ չտեղավորվել ու լիքը ուրիշ բաներ: Դրա համար գնեցի վզով բարձերից: Հագնում ես գլխիդ, գլուխդ կախում ու քնում: Պետք է ուշադրություն դարձնել, որ փափուկ մակերես ունենա: Փչովիները չեն փրկում:
Մի խոսքով, էդ բարձը հիմա իմ լավագույն բարեկամն է: Էնպես չէ, որ իդեալական քնում եմ, բայց համենայնդեպս շատ ավելի հազվադեպ եմ արթնանում ինքնաթիռում/ավտոբուսում/գնացքում: Եթե իսկապես հոգնած եմ լինում ու անքուն գիշեր անցկացրած, պատահում է նույնիսկ, որ չեմ էլ արթնանում:
Իսկ հիմա ամենավատը. ինչքան գիտեմ, էդ բարձերից Հայաստանում չկան:
Էջանիշներ