Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
1. 2008 թվ.-ից սկսած Քոչարյանը ուզումա դառնալ վարչապետ, բայց` ապարդյուն:
2. Սերժը ոչ թե ավելի լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, քան Քոչարյանը ԱՄՆ-ի հետ, այլ կարելի է ասել, որ Քոչարյանը համարյա չուներ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ: Դրա վառ ապացույցներից մեկը Սերժս Սարգսյանի` 2008 թվ.-ին նախագահ ընտրվելուց հետո Ջորջ Բուշի կողմից Սերժ Սարգսյանին Չշնորհավորելն էր, և այդ քայլը ուղղված էր Քոչարյանի դեմ, ոչ թե` Սերժի!
3. Համաձայն եմ, որ ԱՄՆ-ն ավելի է կարևորում հարաբերությունները Վրաստանի, քան մեր հետ, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին` դա ժամանակավոր բնույթ է կրում:
4. Ամերիկահայերը ունեն դերակատարություն հայ-ամերիկյան հարաբերություններում, բայց, ՀՀ նախագահից է կախված հայ-ամերիկյան հարաբերությունները, դրա վառ ապացույցը Քոչարյանի և Սերժի պաշտոնավարման ժամանակահատվածների համեմատելն է. ամերիկահայերը մնացել են նույն ամերիկահայերը, իսկ հայ-ամերիկյան հարաբերությունները անկասկած լավացել են:
5. Այո, Ռուսաստանը ունի ազդեցություն մեր քաղաքականության վրա, բայց ավելի քիչ, քան Քոչարյանի օրոք էր:
Հստակ փաստեր կա՞ն, կուզեմ իրազեկվել, եթե կարելի է: