Երևի Սասունցի Դավիթը: Իհարկե բանահյուսական կերպար ա, բայց դե ժողովուրդը նրա մեջ ներդրել ա իր պատկերացրած իդեալական հերոսի բոլոր հատկանիշները, լավն ա մեր Դավիթը
Մեկ էլ ինձ համար մի տեսակ ռոմանտիկա կա Տիգրան Մեծի որդի Տիգրանի կերպարում, այսինքն էնքանով, ինչքանով իր մասին մենք տեղեկություններ ունենք, ու էնքանով, ինչքանով ճշմարտությանը համապատասխանում են էդ տեղեկությունները, որովհետև իրականում պատմությունն էնքան ա կեղծվում, որ երևի ամենաիրական կերպարը հենց Սասունցի Դավիթն ա, որ կա: Տիգրանը նենց չի, որ դրական հերոս ա մեր պատմության մեջ, նենց չի, որ իդեալակն ա, բայց գոյություն ունեցող "փաստ" կոչվածներին մի քիչ էլ վերլուծություն-երևակայությունը համադրելով՝ ինձ համար մի տեսակ հետաքրքիր կերպար ա՝ իդեալիստ երևի, մի քիչ սադրիչ, ու իր նման շատ իդեալիստներ, թե արկածախնդիրներ մեծ հեղափոխականներ են դարձել կամ դաժան բռնակալներ, իսկ ինքը մինչև վերջ պայքարեց, սադրեց ու տենց պայքարում էլ մահացավ, հավես դեմք ա: Հետաքրքիր ա՝ եթե Տիգրան Մեծի հետ պայքարում հաղթեր, ինչ ընթացք կունենար մեր պատմությունը, որովհետևՏիգրան Մեծի դեպքում մենք գիտենք՝ իրենից հետո շարունակական ու հետևողական անկում:
Էջանիշներ