Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչի՞ եղբայր: Մարդ ա, սիրտը ցավում ա, ասում ա ժողովուրդ մի բան արեք: Ինչի՞ իրավունք չունի: Դու ասում ես թող գա, ինչի՞ գա, գա քո կյա՞նքը բարելավի, էն մարդը իրա կյանքը բարելավել ապրում ա, քեզ էլ խորհուրդ ա տալիս, ասում ա եղբայր սենց արա, դուրդ չի՞ գալիս, ասա խորհուրդիդ կարիքը չունեմ, բայց կարող ա ինձ դուր ա գալիս, ու ինձ օգնում ա իրա խորհուրդը: Դու ո՞նց ես ասում իրավունք չունի: Քեզ պետք չի, մի լսի խորհուրդը: Վերջ: Կարող ա ինձ պետք ա իրա խորհուրդները:
Նույն կերպ ես կարող եմ ասել "քեզ պետք է, նամակով այդ մարդուց խորհուրդ հարցրու, նամակով պատասխան ստացի"։ Ընդհանուր ֆորումում դա վերաբերվում է նաև ինձ, իսկ ես դա համարում եմ անբարեկրթություն, ճիշտ այնպես, ինչպես հարևանի օրինակում։