Բանն էլ այն է, որ ասելիքս բախվում է բարոյականության սահմանմանը։ Հիմա մեկը կարող է համարում է, որ մինչև ամուսնանալը սեքսով զբաղվելը բարոյական չէ, ես էլ, ասենք, համարում եմ, որ բարոյական է։ Հիմա մենք ո՞նց վիճենք, ինչի՞ վրա հիմնվելով վիճենք։ Նույնը այստեղ է։ Դու ասում ես, որ
իսկ ես ասում եմ, որ եթե Պետրոսինը մի քիչ դժվար հարց է, ապա Պողոսը միանշանակ բարոյական իրավունք չունի նման կարծիք հայտնելու։ Է հետո՞։Երկուսն էլ բարոյական իրավունք ունեն իրենց կարծիքը բարձրաձայնելու
Հետո ոչ մի բան: Եթե իմ գրածին դու միանգամից ասում էիր, որ համաձայն չես (այսինքն էն, ինչ հիմա ես ասել), ես էլ միանգամից ասում էի. լավ, ուրեմն մենք ծայրահեղ տարբեր կարծիքներ ունենք: Ու նաև կարծում եմ, որ քո այս ասածը համահունչ չէ քո առաջին գրառմանը (առաջինը, այսպես ասենք, ավելի մեղմ ու իմ համար ավելի տրամաբանական մոտեցում էր), ու իմ կարծիքով քո ասածը ուղղակիորեն խոսքի ազատության սահմանափակում է, բացի ամեն ինչից, ու որևէ կերպ չհիմնավորված, չարդարացված սահմանափակում: Ու այո՛, փաստորեն բարոյականության մասին մեր մոտեցումները խիստ տարբերվում են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (15.09.2012)
Լավ, արի վերլուծենք Պողոսի խոսքերը․
Ամենաճիշտը կլիներ ու՞մ համար։ Քանի որ չի նշված, ենթադրում եմ, որ Հայաստանի համար։ Շատ բարի։ Բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը քանակապես և տեխնիկապես մեզ գերազանցում է, և պատերազմի դեպքում մեզնից կպահանջվեն մեծ ուժեր։ Մարդիկ կգնան պատերազմի, մարդիկ կզոհվեն։ Ենթադրենք, Պողոսը ճիշտ է, և պատերազմը կավարտվի Հայաստանի օգտին։ Բայց արդյո՞ք դա կսփոփի զավակ կորցրած, ամուսին կորցրած, հայր կորցրած մարդկանց վիշտը։ Մարդկային կյանքը բացարձակ արժեք է, այն ոչնչի հետ չես փոխի։ Պողոսը, ըստ էության, այդ ընտանիքների անդամներին ասում է՝ ես ձեր ամուսիններից/զավակներից/հայրերից լավ տղա եմ, իմ ընտանիքը ձեր ընտանիքից լավ ընտանիք է։ Ինչ ասեմ, նենց հոյակապ, բարոյական տեսակետ է։Քննարկման ժամանակ Պողոսն ասում է, որ իր կարծիքով ամենաճիշտը կլիներ պատերազմելը, բայց հենց ինքը պատրաստ չի էս պահին ընտանիքը թողնել ու գնալ պատերազմի:
Իմ համար աբսուրդ ա «բարոյականություն» ու «խորհուրդ, տեսակետ» հասկացություններն իրար հետ կապելը։ Խորհուրդ ա, կամ ընդունում ես, կամ չես ընդունում։
Եթե մեկը խորհուրդ ա տալիս ասենք հարազատ աղջկա հետ սեքսով զբաղվել, 13 տարի ավել ապրելու համար, տենց վարվողին կհամարեմ անբարոյական, որտև իմ արժեհամակարգով դա անբարոյականություն ա, բայց դե լավ գիտենք, որ բարոյականության նորմերը աշխարհի տարբեր ծայրերում լավ տարբեր են ...։
Իսկ թեմայի հետ կապված էլ արդեն պարզ ա, բոլորն էլ կարող են քննարկել ու ցույց տալ մեր սխալները։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Chuk (15.09.2012)
Խնդիրն էն ա, որ ինքը ոչ մեկին չի պարտադրում պատերազմ: Ինքն անկեղծորեն ասում ա, որ ինքը դրան պատրաստ չի: Իսկ մարդկային կյանքն էլ մեծագույն արժեք միայն այն ժամանակ չի, երբ Պողոսը պատերազմ չի գնում: Եթե Պողոսը պատերազմ գնա էլ, լիքը մարդիկ զավակ, ամուսին, հայր կկորցնեն: Ու ի՞նչ է, սփոփվելու են միայն նրանով, որ խորհուրդ տվողն ի՞նքն էլ է պատերազմ գնացել, գուցե ի՞նքն էլ է զոհվել: Էդ մարդիկ որևէ պարագայում չեն սփոփվելու, վիշտը միշտ իրենց հետ է լինելու:
Կամ եթե ասենք պատերազմը արդարացված չէ, բայց Պողոսը պատրաստ էր ինքն էլ մասնակցեր, նորմա՞լ է, որ բոլորին էշ-էշ հավաքեր ու հետևից տաներ ու կյանքներն ուտեր:
Կամ պատերազմը չնայենք: Եթե Պողոսն ինչ-որ էշություն է պատրաստ անել, օրինակ որպես բողոքի ցույց գնալ Կիևյանից գցվել, բարոյական իրավունք ունի՞ նույնը պահանջել ուրիշներից:
Ի՞նչ է, բարոյական իրավունքը մենակ էն դեպքում ա, երբ դու ինքդ այդ բանը կարող ես անել: Իմ համար էդ անհեթեթություն ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (15.09.2012)
Եթե դու ասում ես, որ պատերազմը մեզ ձեռնտու է, դրանով արդեն մարդկանց պարտադրում ես։ Եթե մարդիկ չգնան պատերազմ, մենք կպարտվենք, կստացվի, որ ձեռնտու չէր։
Եթե ինքը էդքան էշ է, ուրեմն ինքը պիտի հավաքողի դերում չհայտնվեր։ Եթե այնուամենայնիվ հայտնվել է, տես հաջորդ կետը։
Պահանջելու չէ, առաջարկելու բարոյական իրավունք ունի։
Երբ խոսքը կյանքի ու մահվան մասին է գնում, այո։
Աթեիստ (16.09.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ