User Tag List

Էջ 38 48-ից ԱռաջինԱռաջին ... 28343536373839404142 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 556 համարից մինչև 570 համարի արդյունքները՝ ընդհանուր 716 հատից

Թեմա: Ոճրագործն ազատության մեջ. Ռամիլ Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին

  1. #556
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ ապրես, կամաց կամաց սկսեցինք հասկանալ իրար: Դու ճիշտ ես ասում, որ մեզ վրա էլ ուրիշները կարող են տեռոր անել, իսկ ես դրան ավելացնեմ` որքան որ ես գիտեմ մեր թշնամիները մեզ բավական զիջում են այդ ասպարեզում: Ընդհանրապես, շատ բաներ կան, որ կուզենայի ասել մեր ակումբակիցներին, բայց այստեղ հրապարակորեն գրել չեմ ցանկանում: Միայն անհատական հանդիպման ժամանակ կասեմ:
    անմեղ մարդկանց սպանելն ինկատի չունեմ ես… ապրես ասելուց մի քիչ զգույշ…

  2. #557
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, էլի եմ ասում` բոլորիդ էլ հասկանում եմ, բայց եթե մենք պատերազմի մեջ չլինեինք, ինչ ուզում է ժողովուրդը, թող խոսի: Բայց երբ ամեն խոսք կարող է մեր դեմ օգտագործվել, ամեն ինչից խոսելու իմաստը չեմ հասկանում:
    Աստղ ջան: ես էլ քեզ եմ շատ սիրում , բայց ճշմարտությունը սենց ախմախ դեպքերում վեր ա կենում ու դառնում սիրուց ավելի բարձր
    ուրեմն
    - Հայաստանը արդեն 20 տարի ա պատերազմի մեջ ա
    - Հայաստանը իրա եղած օրվանից պատերազմի մեջ ա
    - Հայաստանը երբ որ պատերազմի մեջ չի, ուրեմն ուրիշի տիրապետության տակ ա

    --- հետևաբար հայաստանաբնակ ժողվուրդը ընդանրապես պետք ա ըտրաբար խոսի: իսկ ով՞ ա կատարելու այդ ընտրությունը, ԿԳԲ-ն՞, գեստապոն՞, պարտկոմը՞ , Գալուստ Սահակյանը՞, Ակումբի Աստղը՞/ /
    ու մի բան էլ
    ո՞վ ա էս դեպքում զանգը կախելու
    միգուցէ Մե՞ֆը որպես մեղքերին թողություն, ու շատ գլոբալ մարդ //...

    Հ.Գ. ինչքար լուրջ եք վերաբերվում ֆորումային գրառումներին: տո մեզ ով՞ ա վաբշե հաշվի առնում- ստեղ, ազերստանում, աֆղանստանում... հեսա, կանադայի պես երկիրը բռնեց ու պարսիկների հետ առավոտը զարթնելով դիպլոմատիկ հարաբերությունները խզեց: ու թքած ունի իրա ժողովրդի վրա էլ, իրանի ու պակիստանի ժողովրդի ու մագիստրատուրայում սովորողների վրա էլ: այստեղի խոսակցությունները ընդամենը մի իմաստ ունեն, որ մենք ու մեր սերունդրեը /պլեյբեյները / չդառնանա պատրիցիաների ձեռը մսացու, խաղալիք: եթե երկու կողմից էլ սա հասկանանք, ապա ընդամենը էտ իրանց պատերազմում կռվող չի լինի: ու սրանով կլուծվի բոլոր հարցերը:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 12.09.2012, 07:19:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (12.09.2012), Աթեիստ (12.09.2012)

  4. #558
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ... եթե միջազգային հանրությունը ձեր համար տենց ֆուֆլո բան ա, ուրեմն խոսեք ինչ ուզում եք ու մի փորձեք միջազգային հանրությանը ֆռռցնել…
    «Միջազգային հանրությունը» ինձ համար Հունգարիան ա, որը փողով ազատեց Սաֆարովի նման ոչնչությանը։ Տրիբունի ասած` նեդեմ այդպիսի միջազգային հանրությունը։

    հա առաջարկ ունեմ, հանգիստ քննարկեք ցանկացած թեմա, մարդկանց բերանը մի փակեք… ամեն քարի տակ էլ դավաճան ու թշնամի ման մի եկեք… դրան ասում են պարանոյա…
    Իսկ ինձ թվում էր թե միջագային հանրության կողմից հետապնդվելու զանազան մտքեր են պարանոյա... Արդյունքում ստացում է, որ պարանոյիկները սարսափած փակում են պարանոյիկի բերանը Ես էլ առաջարկ ունեմ։ Կարծիք արտահայտելիս կամ պնդում անելիս եկեք չհղվենք միջազգային հանրությանը։ Չկա այդպիսի Աստված։ Կամ եթե այնուամենայնիվ եթե այդպես խորն է քո հավատը միջազգային հանրության նկատմամբ, գոնե այդ մասին գրի «Կրոն» բաժնում։ Տարբեր թեմաներ կարող ես բացել, ասենք` «Ի՞նչ է արել Միջազգային Հանրությունը քո կյանքում», կամ` «Մեջբերումներ Միջազգային Հանրության Շնչից», «Հարցազրույց Միջազգային Հանրության Հետ», «Աղոթք Միջազգային Հանրությանը»...
    Si vis pacem, para bellum

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (12.09.2012), Tig (12.09.2012), Տրիբուն (12.09.2012)

  6. #559
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    անմեղ մարդկանց սպանելն ինկատի չունեմ ես… ապրես ասելուց մի քիչ զգույշ…
    Լավ, համարենք, որ ապրեսը ընդհանրապես չեմ ասել: Գուցե հետագայում մոդերին խնդրենք, որ այն ջնջի
    Ապեր, անմեղն ու մեղավորը էստեղ կապ չունի: Եթե այդ քայլը անհրաժեշտ լինի մեր գոյատևմանը, եթե այն հարմար լինի մեր պետությանը, հզորացնի մեզ ու թուլացն մեր թշնամիներին, մենք չենք սկսի անմեղ մեղավոր ջոկջկել: Էդ անմեղները էն հին մեղավորների սերունդներն են ու իրենք էլ սերունդ էն տալու, որ գուցե շատ ավելի մեղավոր լինեն էն առաջին մեղավորներից:
    Էն բնակարան տալու, հերոսի պես դիմավորելու հարցին էլ պատասխանեմ,նախորդ գրառման մեջ չէի գրել: Ապեր, Մեֆ ջան, էն որ դու հերոս չես, կարծում եմ չափազանց ակնհայտ իրողություն է, որ դեռ մի բան էլ ակումբում քննարկվի: Ասում ես քնած մարդ չես սպանել: ? Ես կասկածում եմ, որ արթուն եղած ժամանակ էլ մեր թշնամիներին չցանկանաս սպանել ու էն ճակատագրական պահին քեզ մոտ խոսելու, գրառումներ կատարելու ու արդարներ և մեղավորներ ջոկջկելու մեծ պահանջ առաջանա: Երևի քեզ բոլորից շատ պլակատ բռնելն է սազում, որով դու զանազան երևույթներ կհանես մթնոլորտ` անդունդի խորությամբ թքած ունենալով, թե դա մեր հայրենիքին (Հայաստանը նկատի ունեմ) օգուտ է, թե վնաս:
    Մի բան էլ իմացիր, էստեղ լիքը մարդիկ կան, որ իրենց էլ բնակարան նվեր չեն տվել, ու շատ դժվարությամբ են ապրում, բայց չեն թողնում գնում, ապրում են էստեղ: Մենակ թե հիմա էլ չասես, որ կարողանան կգնան: Այստեղ շատ լավ, հայրենասեր մարդիկ կան, որ ապրում են աննկատ, իսկ եթե աստված չանի, հանկարծ կռիվ լինի, առաջինը կգնան ռազմաճակատ:
    Վերջին խմբագրող՝ Malxas: 12.09.2012, 07:53:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (12.09.2012), Ներսես_AM (12.09.2012)

  8. #560
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, քո համար Մոնթեն ազգային հերո՞ս ա, թե՞ տեռորիստ։
    Ներս ջան, կարելիա՞ ես էլ պատասխանեմ:
    Մոնթեն հերոսա ողջ հայության համար ու ես թքած ունեմ ինքը ում երեխունա սպանել ու խիա սպանել:
    Էսօր ես ու իմ երեխեն անհամեմատելի հանգիստ ապրում ենք, չլսելով ավտոմատի կրակոցներ ու արկերի գմփոցներ ու դա Մոնթեյի, Վոժդի, Գորգիսյանի նման մեծերի շնորքնա:
    Պռոստո գիտես Ներս ինչնա իմ համար անընդունելի, որ պատերազմի տարիներին կաթի շիշը բերանները երեխաներն ու հայաստանից թռած "հայերը" էսօր կարան Մոնթեին տեռորիստ անվանեն ու սկի անգամ չգիտակցեն էլ ինչ են ասում:
    Մեկը հարցնի դուք ո՞վ էք վաբշե ու ինչ ես ձեզանից ներկայացնում, որ կարաք էդ մարդուն տենց որակում տաք: Տո Մոնթեն ստեղի գիտունիկներից 10,000 հոգի կհավաքեր կտաներ ծովը ծարավ հետ կբերեր, ազգից աբիժնիկներին էլ ծովում կխեղդեր: Էդ գրագետ մարդը, պայքարելա իրա ազգի համար, որ իրա ազգին չմոռանան, որ հանկարց չմտածեն, որ հայը լռելույա, իսկ էսօր ապեր հայերը միջազգային հանրության փափուկ տեղերը ըմբոշխնել են ցանկանում, արա գնացեք հրաժարվեք ձեր ազությունից, թողեք ով մեզ տեռորիստա համարում, մենք մեր տեռորիզմով մեր ուզածին հասնենք ու հանկարծ ստե մեկը չկասկածի, որ հասել ենք, ու որ հասնելու ենք:
    Հ.Գ. Խոսքի ազատությունը շատերին խանգարումա ապրել ու էդ ազատությունն էլ չարիքա դառել հայերի համար:
    Վերջին խմբագրող՝ keyboard: 12.09.2012, 16:28:

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (12.09.2012), Malxas (12.09.2012), Tig (12.09.2012), Արէա (12.09.2012), Ներսես_AM (12.09.2012)

  10. #561
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կենացները թեժանում են:

    Հունգարիայի ընդդիմությունը պահանջում է «բարոյապես սնանկ» Օրբանի հրաժարականը

    Հունգարիայի ընդդիմությունը պահանջում է «բարոյապես սնանկ» Օրբանի հրաժարականը
    «Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «բարոյապես սնանկ» է և պետք է հրաժարական տա, քանի որ ինքն անձամբ է հաստատել Սաֆարովի արտահանձնման որոշումը` շատ լավ իմանալով հնարավոր հետևանքների մասին»:
    Այս մասին հայտարարել է Հունգարիայի ընդդիմության առաջնորդ, սոցիալական կուսակցության ղեկավար Աթիլլա Մեսթերաչին:Այս մասին գրում է Armenianweekly-ն:
    Մեսթերաչին նշել է, որ «Օրբանի խոսքերից պարզ է դարձել, որ նա տեղյակ է եղել, որ արտահանձնումից հետո Ադրբեջանը ազատ է արձակելու ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին»:
    Սոցիալիստական կուսակցության ղեկավարը հավելել է նաև, որ «արտաքին գործերի նախարար Յանոշ Մարտոնին և արդարադատության նախարար Տիբոր Նավրաչիչին զգուշացրել են Օրբանին արտահանձնման հնարավոր հետևանքների մասին, բայց, այնուամենայնիվ, Օրբանը որոշել է արտահանձնել մարդասպանին»:
    «Օրբանն այդ որոշումը կայացրել է առանց մտածելու և նա միակ մեղավորն է»,-նշել է Մեսթերաչին:
    www.slaq.am
    Բարև Ձեզ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (12.09.2012), Malxas (12.09.2012)

  12. #562
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստեղ մի շատ կարևոր նյունաս կա, որ Մոնթեին ու ռամիլին իրար կողք դնողները հաշվի չեն առնում։

    Մոնթեն հայտարարված վրիժառուական խմբի անդամ էր, ու էդ հողի վրա ա կատարել սպանություն, իսկ ազիկը սպանել ա խաղաղության նպատակով համագործակցության եկած ու ընդ որում քնած կոլեգային։ Եթե առաջինը կարանք որակենք որպես դաժան սպանություն , որոշակի դրդապատճառներով, ապա երկրորդը բացի դաժան սպանությունը նաև ստոր ու փոքրոգի քայլ ա ցանկացած տեսանկյունից։

    Sent from my HTC One X using Tapatalk 2
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (12.09.2012), Lion (12.09.2012), Tig (12.09.2012)

  14. #563
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Խնդալու ա:
    Մոնթեի թեման մեջ ա գցում Ներսն ու հարց ա ուղղում Մեֆին: Մեֆը հստակ ասում ա, որ Մոնթեին ու սաֆարովին նույն հարթության մեջ չի դնում, որ Մոնթեն հերոս ա, անկախ իր ինչ-որ պահին արած տեռորից (ի դեպ ստեղ արժի մի պահ կանգ առնել ու հասկանալ, որ տեռորիստը ու տեռորը դրական կամ բացասական երևույթներ չեն, այլ որոշակի գործողությունների ու դրանք անողների անվանումներ, ու տեռորիստը լիքը հանգամանքներից ելնելով կարող ա դրական գործունեություն արած անձնավորություն լինի):

    Բայց էս պատասխանից հետո մի քանի հոգի սկսում են գրել, թե ո՜նց կարելի ա Մոնթեին ու Սաֆարովին նույն հարթության մեջ դնել... տղերք էդ դուք եք դրել նույն հարթության մեջ ու հիմա էլ վրա տվել Մեֆին, ու ձեր գրառումներից կաթում ա ուղղակի անձնական անտիպատիան: Սե՞նց եք համախմբումը ցույց տալիս: Խնդալու ա.. համ էլ ողբալու:

    Ի դեպ խնդիրները չեն փոխվել.

    1. Մարգարյանին սպանել ա, քնած ժամանակ, կացնահարելով, Սաֆարովը:
    2. Սաֆարովին արտահանձման որոշում ա կայացրել Հունգարիան:
    3. Սաֆարովին ներել ու հերոսացրել է Ադրբեջանը:
    4. Սաֆարովի արտահանձման դեմը չի կարողացել առնել Հայաստանը:

    Սա էնպես, որպես հիշեցում, թե էս թեման ինչի մասին էր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (12.09.2012), Sagittarius (12.09.2012), Tig (13.09.2012), Աթեիստ (12.09.2012), Գալաթեա (12.09.2012), Ձայնալար (12.09.2012)

  16. #564
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քեզ ես առանձին կպատասխանեմ Վիշ ջան, դու իմ սրտգում հատուկ տեղ ունես…
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Միջազգային հանրությունը» ինձ համար Հունգարիան ա, որը փողով ազատեց Սաֆարովի նման ոչնչությանը։ Տրիբունի ասած` նեդեմ այդպիսի միջազգային հանրությունը։
    "նեդի" եթե կարաս… չուզողն էլ Մեֆիստոֆելը թող ըլնի… իսկ եթե չես կարում ուրեմն փեդից թուրդ փառքով դիր պատյան ու իրերին ռեալ նայի…


    Իսկ ինձ թվում էր թե միջագային հանրության կողմից հետապնդվելու զանազան մտքեր են պարանոյա... Արդյունքում ստացում է, որ պարանոյիկները սարսափած փակում են պարանոյիկի բերանը Ես էլ առաջարկ ունեմ։ Կարծիք արտահայտելիս կամ պնդում անելիս եկեք չհղվենք միջազգային հանրությանը։ Չկա այդպիսի Աստված։ Կամ եթե այնուամենայնիվ եթե այդպես խորն է քո հավատը միջազգային հանրության նկատմամբ, գոնե այդ մասին գրի «Կրոն» բաժնում։ Տարբեր թեմաներ կարող ես բացել, ասենք` «Ի՞նչ է արել Միջազգային Հանրությունը քո կյանքում», կամ` «Մեջբերումներ Միջազգային Հանրության Շնչից», «Հարցազրույց Միջազգային Հանրության Հետ», «Աղոթք Միջազգային Հանրությանը»...
    միջազգային հաներությունը էտի էն միջավայրն ա որտեղ երկիրը գոյություն ունի… էտի երկիր չի, կազմակերպություն չի, բոբո չի… մենք էլ ենք մաս կազմում միջազգային հանրության… դու չես կարա չընդունես միջազգային հանրությանը ինչ էլ որ լինի… էտի նույնն ա որ երկրի ձգողականությունը չընդունես որովհետև բաժակը ձեռիդ ընկավ ու կոտրվեց ու եթե գրավիտացիա չլիներ չէր ջարդվի…

    եթե իսկականից որոշել ես "նեդել" կամ հաշվի չառնել ուրեմ կոչ արա որ Հայաստանը ՄԱԿ-ից դուր գա, ու վաբշե բորոլ միջազգային կազմակերպություններից դուրս գա ու դիպմիսսիաներդ էլ փակի… կասեմ տղամարդ ես…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (12.09.2012)

  18. #565
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդալու ա:
    Մոնթեի թեման մեջ ա գցում Ներսն ու հարց ա ուղղում Մեֆին: Մեֆը հստակ ասում ա, որ Մոնթեին ու սաֆարովին նույն հարթության մեջ չի դնում, որ Մոնթեն հերոս ա, անկախ իր ինչ-որ պահին արած տեռորից (ի դեպ ստեղ արժի մի պահ կանգ առնել ու հասկանալ, որ տեռորիստը ու տեռորը դրական կամ բացասական երևույթներ չեն, այլ որոշակի գործողությունների ու դրանք անողների անվանումներ, ու տեռորիստը լիքը հանգամանքներից ելնելով կարող ա դրական գործունեություն արած անձնավորություն լինի):

    Բայց էս պատասխանից հետո մի քանի հոգի սկսում են գրել, թե ո՜նց կարելի ա Մոնթեին ու Սաֆարովին նույն հարթության մեջ դնել... տղերք էդ դուք եք դրել նույն հարթության մեջ ու հիմա էլ վրա տվել Մեֆին, ու ձեր գրառումներից կաթում ա ուղղակի անձնական անտիպատիան: Սե՞նց եք համախմբումը ցույց տալիս: Խնդալու ա.. համ էլ ողբալու:

    Ի դեպ խնդիրները չեն փոխվել.

    1. Մարգարյանին սպանել ա, քնած ժամանակ, կացնահարելով, Սաֆարովը:
    2. Սաֆարովին արտահանձման որոշում ա կայացրել Հունգարիան:
    3. Սաֆարովին ներել ու հերոսացրել է Ադրբեջանը:
    4. Սաֆարովի արտահանձման դեմը չի կարողացել առնել Հայաստանը:

    Սա էնպես, որպես հիշեցում, թե էս թեման ինչի մասին էր:
    Չուկ, Մոնթեն շատ բարդ մարդ ա եղել ու շատ բարդ կյանք ու գործունեություն ա ունեցել… Մոնթեն Բըրքլի ավարտած տղա ա եղել, Իրանում Շահի տապալմանն ա մասնակցել, Լիբաբնանում Իսրայելի դեմ ա կռվել ու պաղեստինցիների հետ ա համագործակցել… եղել ա ԱՍԱԼԱ-ի կազմում ու երբ ճեղք ա տվել ԱՍԱԼԱ-ն, դա կրել ա շատ դաժան բնույթ ու մինչև Հայաստան գալը գաղտնի ա ապրել ԱՍԱԼԱ-ի հետապնդումներից փախչելով (արևելյան եվրոպայում)… բայց վերջում՝ իր կյանքի վերջում նա ՏԵՂ ա հասել ու դա ա որ նրան դարձնում ա հերոս… ինքը ՄԵԾ ու բարդ, հակասական ճանապարհ ա անցել մինչև որ ձեռք ա բերել իր ՀԵՐՈՍԻ կոչումը… մենք չենք տվել էդ կոչումը իրան, ինքը իր կյանքով ա աշխատել դա… Մոնթեին չի կարելի էս կոնտեքստից դուրս նայել…

    Մենք հլա Մոնթեին չենք ճանաչում, բայց արդեն պաշտում ենք… հերոսին շախտելուց առաջ նախ պետք ա հասկանալ… իսկ հականալու համար պետք ա սովորելու համեստություն ունենալ…

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.09.2012), Tig (13.09.2012), Աթեիստ (12.09.2012), Արէա (13.09.2012), Գալաթեա (12.09.2012)

  20. #566
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական: Հարգելի քննարկման մասնակիցներ, մի շարք անձնական հարթության և թեմայից դուրս գրառումներ ջնջվել են: Խնդրում եմ մնալ թեմայի շրջանակներում: Եթե ուզում եք քննարկում ծավալել Հայաստանի ներքին կյանքին վերաբերող քննարկումներին Հայաստանից դուրս բնակվողների մասնակցելու բարոյական իրավունքի մասին, ազատ եք առանձին թեմա բացել դրա վերաբերյալ և քննարկել: Սակայն հարկ եմ համարում հիշեցնել, որ անկախ ամեն ինչից, սույն ֆորումում բոլորն ազատ են արտահայտելու իրենց կարծիքը՝ չխախտելով «Դար» ակումբի կանոնադրությունը: Թեման վերաբացվում է
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 12.09.2012, 22:52:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.09.2012), Moonwalker (12.09.2012), Աթեիստ (12.09.2012)

  22. #567
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բագ, բերանս փակիր էլի

    Օպեռա եմ գնալու միտինգ անեմ, ժողովրդին էլ ասելու եմ գոռան Սաֆարո~վ, Սաֆարո~վ ու տենց, մեկա մեր հայերն էլ են տենց բան արել,մարդ են սպանել, տեռոր են արել, քնած վախտ 1.5 միլիոն թուրք են կոտորել, ադրբեջանցիքի հազարամյակների պետականությունն են խարխլել, ամոթ մեզ, մեր աչքի գերանը թողել ընկել ենք ադրբեջանցի հերոսին փնովում ենք, հիմա մեր մասին ինչ կմտածեն ադեկվատ,մարդասեր,ժողովրդավարությոնւց խեղդվող պատություները, բա չեն ասի ամոթ ձեզ, էս ինչ եք անում, ո՞նց եք սաֆարովին մարդասպան անվանում, էնի հերոսա:
    Սաֆարովը հասավ նրան, որ հայը ասումա, որ Անդրանիկը հավայի մավայի դեմքա, Դրոն վաբշե, էտի ովա՞, Մոնթեն էլ եկելա ստեղ, որ հերոս դառնա, թե չէ իրա օրերը դրսում հաշված էին:
    Չէ', կործանվում ենք...

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (13.09.2012), Tig (13.09.2012), Vaio (12.09.2012)

  24. #568
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, համարենք, որ ապրեսը ընդհանրապես չեմ ասել: Գուցե հետագայում մոդերին խնդրենք, որ այն ջնջի
    Ապեր, անմեղն ու մեղավորը էստեղ կապ չունի: Եթե այդ քայլը անհրաժեշտ լինի մեր գոյատևմանը, եթե այն հարմար լինի մեր պետությանը, հզորացնի մեզ ու թուլացն մեր թշնամիներին, մենք չենք սկսի անմեղ մեղավոր ջոկջկել: Էդ անմեղները էն հին մեղավորների սերունդներն են ու իրենք էլ սերունդ էն տալու, որ գուցե շատ ավելի մեղավոր լինեն էն առաջին մեղավորներից:
    անմեղ մարդկանց սպանությունը ազգի գոյատևման հարց չի կարա լինի… իրանք անմեղ են որովհետև չեն սպառնում քո գոյատևմանը… անմեղ անզեն մարդուն վախկոտն ա սպանում… էս քո տողերով դու սաֆարովի "փիլիսոփայությունն" ես որդեգրում ու անուղղակի ձևով արդաացնում ես… էտի իհարկե քո գործն ա ու հույսով եմ հպարտ ես… եթե մեր ամբողջ ժողովուրդը քո պես մտածի, մեզ հետ կվարվեն նույն ձևի…

    էս ա քո հոգեբանությունը… դու ինձնից լավ ես քո նկարագիրը տալիս… հետո չասես Մեֆն ա ասում…


    Էն բնակարան տալու, հերոսի պես դիմավորելու հարցին էլ պատասխանեմ,նախորդ գրառման մեջ չէի գրել: Ապեր, Մեֆ ջան, էն որ դու հերոս չես, կարծում եմ չափազանց ակնհայտ իրողություն է, որ դեռ մի բան էլ ակումբում քննարկվի: Ասում ես քնած մարդ չես սպանել: ? Ես կասկածում եմ, որ արթուն եղած ժամանակ էլ մեր թշնամիներին չցանկանաս սպանել ու էն ճակատագրական պահին քեզ մոտ խոսելու, գրառումներ կատարելու ու արդարներ և մեղավորներ ջոկջկելու մեծ պահանջ առաջանա: Երևի քեզ բոլորից շատ պլակատ բռնելն է սազում, որով դու զանազան երևույթներ կհանես մթնոլորտ` անդունդի խորությամբ թքած ունենալով, թե դա մեր հայրենիքին (Հայաստանը նկատի ունեմ) օգուտ է, թե վնաս:
    Մի բան էլ իմացիր, էստեղ լիքը մարդիկ կան, որ իրենց էլ բնակարան նվեր չեն տվել, ու շատ դժվարությամբ են ապրում, բայց չեն թողնում գնում, ապրում են էստեղ: Մենակ թե հիմա էլ չասես, որ կարողանան կգնան: Այստեղ շատ լավ, հայրենասեր մարդիկ կան, որ ապրում են աննկատ, իսկ եթե աստված չանի, հանկարծ կռիվ լինի, առաջինը կգնան ռազմաճակատ:
    իմիջայլոց քո էս վերևի գրածի կոնտեքստում էլ պետք ա նայվի նաև երկրորդ մասը…

    ադրբեջանցիք ու թուրքերը հիմա արագ տեմպերով շատանում են ու բազմանում, իսկ Հայաստանի բնակչությունը արագ տեմպերով պակասում ա… դու որպես քո իսկ փիլիսոփայության հավատարիմ՝ "Եթե այդ քայլը անհրաժեշտ լինի մեր գոյատևմանը, եթե այն հարմար լինի մեր պետությանը, հզորացնի մեզ ու թուլացն մեր թշնամիներին" կարաս սկսես համաթուրքական ու ադրբեջանական մոռթ… իրանց թիվը կքչանա որն էլ, ոնց որ դու կասեիր, "անհրաժեշտ ա մեր գոյատևման և մեր պետության հզորացման համար"… սխալ ե՞մ ասում… խի՞ չես անում… էդքան ե՞ս սիրում ազգիդ, հայրենիքդ ու պետությանդ… թե՞ կոմպի դեմը նստած ուրիշի արած հերուսությունը փառաբանելն ա քո գործը… թե էսօր էդ կոմպի դեմը նստածներն են կռվելու եթե վաղը կռիվ ըլնի… ուշադիր եթե լինես, հերոսներից և ոչ մեկը ձեր չափ չարություն ու երկար լեզու չունի…

    …այ որ էտի անես, սերժը քեզ մի հատ 3 սենյականոց կվառծիրա կտա Հյուսիսային պողոտայի վրա Մունե Եսայանի հարևանությամբ…

  25. #569
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներս ջան, կարելիա՞ ես էլ պատասխանեմ:
    Մոնթեն հերոսա ողջ հայության համար ու ես թքած ունեմ ինքը ում երեխունա սպանել ու խիա սպանել:
    Էսօր ես ու իմ երեխեն անհամեմատելի հանգիստ ապրում ենք, չլսելով ավտոմատի կրակոցներ ու արկերի գմփոցներ ու դա Մոնթեյի, Վոժդի, Գորգիսյանի նման մեծերի շնորքնա:
    Պռոստո գիտես Ներս ինչնա իմ համար անընդունելի, որ պատերազմի տարիներին կաթի շիշը բերանները երեխաներն ու հայաստանից թռած "հայերը" էսօր կարան Մոնթեին տեռորիստ անվանեն ու սկի անգամ չգիտակցեն էլ ինչ են ասում:
    Մեկը հարցնի դուք ո՞վ էք վաբշե ու ինչ ես ձեզանից ներկայացնում, որ կարաք էդ մարդուն տենց որակում տաք: Տո Մոնթեն ստեղի գիտունիկներից 10,000 հոգի կհավաքեր կտաներ ծովը ծարավ հետ կբերեր, ազգից աբիժնիկներին էլ ծովում կխեղդեր: Էդ գրագետ մարդը, պայքարելա իրա ազգի համար, որ իրա ազգին չմոռանան, որ հանկարց չմտածեն, որ հայը լռելույա, իսկ էսօր ապեր հայերը միջազգային հանրության փափուկ տեղերը ըմբոշխնել են ցանկանում, արա գնացեք հրաժարվեք ձեր ազությունից, թողեք ով մեզ տեռորիստա համարում, մենք մեր տեռորիզմով մեր ուզածին հասնենք ու հանկարծ ստե մեկը չկասկածի, որ հասել ենք, ու որ հասնելու ենք:

    Հ.Գ. Խոսքի ազատությունը շատերին խանգարումա ապրել ու էդ ազատությունն էլ չարիքա դառել հայերի համար:
    էս վերջին տողերին միայն անդրադառնամ… վաբշե քեզ անկախություն ինչի՞ ա պետք եթե ոչ էլ կարանալու ես խոսաս… որ ազատ չխոսացիր, ազատ էլ չես լինի, ազատ չեղար ստրուկ ես լինելու… երկիրը քո ինչի՞ն ա պետք, իզուր գլխացավանք ա… սովետն էլ էր բերանդ փագում, թուրքն էլ… հիմա էլ հին սովորության համաձայն ինքդ ես ուզում քո բերանը փակել… (սա ես զուտ գաղափարն ինկատի ունեմ… քո անձը չէ)

  26. #570
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Բագ, բերանս փակիր էլի

    Օպեռա եմ գնալու միտինգ անեմ, ժողովրդին էլ ասելու եմ գոռան Սաֆարո~վ, Սաֆարո~վ ու տենց, մեկա մեր հայերն էլ են տենց բան արել,մարդ են սպանել, տեռոր են արել, քնած վախտ 1.5 միլիոն թուրք են կոտորել, ադրբեջանցիքի հազարամյակների պետականությունն են խարխլել, ամոթ մեզ, մեր աչքի գերանը թողել ընկել ենք ադրբեջանցի հերոսին փնովում ենք, հիմա մեր մասին ինչ կմտածեն ադեկվատ,մարդասեր,ժողովրդավարությոնւց խեղդվող պատություները, բա չեն ասի ամոթ ձեզ, էս ինչ եք անում, ո՞նց եք սաֆարովին մարդասպան անվանում, էնի հերոսա:
    Սաֆարովը հասավ նրան, որ հայը ասումա, որ Անդրանիկը հավայի մավայի դեմքա, Դրոն վաբշե, էտի ովա՞, Մոնթեն էլ եկելա ստեղ, որ հերոս դառնա, թե չէ իրա օրերը դրսում հաշված էին:
    Չէ', կործանվում ենք...
    ավատարդ ինչ լավն ա…

Էջ 38 48-ից ԱռաջինԱռաջին ... 28343536373839404142 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռամիլ Սաֆարովը կախվել է
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.03.2013, 21:45
  2. Ազատության զինվոր…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 29.05.2008, 23:34
  3. Մամուլի ազատության օր
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.05.2008, 20:55
  4. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.12.2007, 19:26
  5. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 13.11.2007, 13:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •