User Tag List

Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին 123456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 131 հատից

Թեմա: Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադա

  1. #61
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չափազանց հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել:

    Ինձ թվումա` մենք խաղալու ենք ԱՄՆ-ի հետ:

    Նակամուրայի խաղը ֆանտաստիկ խաղ էր: Ով կմտածեր, որ գառդե մտնող պեշկի փոխարեն կվերցներ ձի, այլ ոչ թե` թագուհի: Շատ հետաքրքիր և հեռատես որոշում էր: Բռավո:
    Բարև Ձեզ

  2. #62
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստան - Գերմանիա՝ 2.5։1.5. մեկնաբանում է նախկին ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Իսրայելի չեմպիոն, 1980-ականների լավագույն շախմատիստներից մեկը՝ ՖԻԴԵ-ի վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Լեւ Պսախիսը.

    «Առաջինը ինչ ես մտածեցի նայելով թիմերի կազմերին, որ այս մրցամարտը պրակտիկորեն կարելի է անվանել մրցմարատ Հայաստանի եւ ԱՊՀ երկրների միջեւ: Քանի որ երեք այսպես կոչված գերմանացիները ծննդյան փաստով հենց այդ համակարգն են ներկայացնում: Իհարկե Հայաստանն էր համարվում ֆավորիտը, սակայն Գերմանիայի թիմին ոչ մի դեպքում չէր կարելի թերագնահատել: Նրա հաղթանակների ցանկը վերջերս զգալիորեն թարմացել է:
    Անդրադառնանք պարտիաներին։ Ինձ համար բավական հետաքրքիր ծավալվեցին իրադարձությունները առաջին երեք խաղատախտակների վրա. Առաջին 20 (մոտավորապես) քայլերի ընթացքում սպիտակներով խաղացած շախմատիստներն ընդհանրապես ժամանակ չէին ծախսում։ Նույնիսկ, մի փոքր վաստակեցին ժամանակ։

    Ինձ չէր թվում, թե Լեւոնը ռեալ առավելություն ստացավ սկզբնախաղի արդյունքներով, բայց նա այնքան արագ ու վստահ էր խաղում, որ, միգուցե, հոգեբանական ճնշում գործադրեց մրցակցի վրա։ Առավել եւս, որ արժանիորեն վաստակած վերջնախաղի փայլուն մասնագետի համբավը նույնպես Արոնյանի օգտին էր խոսում։ Աստիճանաբար նա կարողացավ առավելության հասնել ոչ միայն ժամանակային, այլ նաեւ դիրքային տեսանկյունից։ Չգիտեմ՝ կարո՞ղ էր արդյոք Նայդիչը ոչ ոքի ավարտել պարտիան տարագույն փղերով էնդշպիլում, բայց Լեւոնը նախանձելի հեշտությամբ հաղթանակ տարավ։

    Երկրորդ խաղատախտակի վրա, որտեղ խաղում էին Հենկինն ու Մովսեսյանը, գերմանացին նույնպես ակտիվություն ցուցաբերեց մեկնարկում։ Մրցակիցները սլավոնական պաշտպանությունում խաղարկեցին մոդայիկ տարբերակ (համենայն դեպս, այն նորաձեւ էր 6-7 տարի առաջ, երբ ես դադարեցի հետեւել սկզբնախաղի տեսությանը), եւ իմ կարծիքով, սպիտակներով խաղացող շախմատիստն ավելի ակտիվ ու սուր էր խաղում։
    Սերգեյն այն շախմատիստներից չէ, ով նախընտրում է խուլ պաշտպանությունը։ Նա անմիջապես ակտիվացրեց խաղը կենտրոնում։ Ես կնախընտրեի խաղալ սպիտակ ֆիգուրներով։ Ինձ թվում է, որ 32–րդ քայլում, երբ կողմերը համաձայնեցին ոչ ոքիի, սպիտակները, մեղմ ասած, կարող էին այլ արդյունքի հույսեր ունենալ, որն ի դեպ թիմի շատ պետք կգար։

    Հետաքրքրությամբ հետեւում էի երրորդ խաղատախտակի վրա ընթացած Վլադիմիր Հակոբյան – Գեորգ Մայեր պարտիային։ Հակոբյանը խաղում էր բավական խորամանկ եւ որոշակիորեն ցինիկաբար՝ լավ իմաստով։ Նա չէր հավակնում մեծ առավելության՝ միշտ պահպանելով փոքր, երբեմն խորհրդանշական պլյուս։ Հակոբյանը հաշվարկ անելիս հիմքում դրել էր իր մեծ փորձը եւ ճիշտ դուրս եկավ։
    Կրկնում եմ, որ գործնականում ամբողջ պարտիայի ընթացքում սեւերը պասիվ, բայց անհավանական ամուր պաշտպանությունում ոչ մի հիմնախնդիր չունեցան։ Մայերը 30-րդ քայլից սկսեց ոչնչացնել իր դիրքը, իսկ 33...f5?-ն արդեն սեւերի համար ստեղծեց մեծ խնդիրենր։ Սեւերի հետագա քայլերը նույնպես դրժվար է խորհուրդ տալ որպես լավ պաշտպանության օրինակ, իսկ վերջին քայլում թագուհով կատարած քայլի անճշտությունը արձանագրեց անխուսափելին։
    Հակոբյանը հաղթեց գուցե եւ ոչ շատ գեղեցիկ պարտիայում, սակայն միավորը շատ կարեւոր էր։

    Չորրորդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը առանց մեծ խնդիրների հավասարեցրեց հնարավորությունները, սակայն բարդ վերջնախաղում Դանիել Ֆրիդմանն ավելի ուժեղ էր։ Նրա տրամադրության տակ էին երկու ուժեղ փղեր եւ տեխնիկապես հզոր շախմատիստը կարողացավ դրանք օգտագործել 100 տոկոսով։ Փոխանակելով փղերը նա մեծացրեց առավելությունը։
    Սակայն ընդհանուր հաղթանակի դեպքում կարելի է եւ տանուլ տալ լոկալ ճակատամարտերում։

    Շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին եւ բոլոր հայ շախմատիստներին արժանի հաղթանակի կապակցությամբ։ Մաղթում հաջողություններ»:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (06.09.2012), Ձայնալար (06.09.2012)

  4. #63
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս պահին թեմայում են 6 հոգի. (5 անդամ և 1 հյուր)

    Դե լավ սպասեմ, որ դուք գրեք... ))
    Բարև Ձեզ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (06.09.2012)

  6. #64
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ՝



    Վաղը խաղում են՝

    Չինաստան - ԱՄՆ (մեր համար OK ոչ ոքին բավական հավանական ա)
    Արգենտինա - Ռուսաստան (գոնե այստեղ ռուսների բախտը բերեց)
    Նիդեռլանդներ - Հայաստան (միայն հաղթանակ ու ամեն ինչ լավ կլինի )
    Ադրբեջան - Ուկրաինա

  7. #65
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ՝
    Արգենտինա - Ռուսաստան (գոնե այստեղ ռուսների բախտը բերեց)
    Նիդեռլանդներ - Հայաստան (միայն հաղթանակ ու ամեն ինչ լավ կլինի )
    Ստեղ հարցը նրանումնա, որ պարզապես հաղթելը` շատ քիչա:
    Վաղվա խաղը պետքա 3,5:0,5 հաղթենք, որ մտածենք առաջին տեղի մասին` լրացուցիչ միավորներ ձեռք բերելու համար, առավել ևս, որ Ռուսները ամենայն հավանականությամբ հաղթելու են Արգենտինային:
    Բարև Ձեզ

  8. #66
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղ հարցը նրանումնա, որ պարզապես հաղթելը` շատ քիչա:
    Վաղվա խաղը պետքա 3,5:0,5 հաղթենք, որ մտածենք առաջին տեղի մասին` լրացուցիչ միավորներ ձեռք բերելու համար, առավել ևս, որ Ռուսները ամենայն հավանականությամբ հաղթելու են Արգենտինային:
    Հավասար թիմային միավորների դեպքում հաղթողին որոշող առաջին գործակիցը անհատական միավորները չեն (որով մենք առաջ ենք ռուսներից՝ 23,5-ը 23-ի, բայց զիջում ենք ԱՄՆ-ին ու Չինաստանին՝ 26-ական), այլ Զոննեբորն-Բերգերի գործակիցը՝ առանց նվազագույն արդյունքը հաշվի առնելու (ասենք եսիմ ում հետ խաղացած չեխերի Բերգերն ավելի բարձր ա քան ուկրաինացիների ու ազերիների մոտ): Բավական խուճուճ հաշվարկ ա, բայց դե, հա, ցանկացած դեպքում խոշոր հաշվով հաղթանակը վատ չի կարող լինել:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaio (07.09.2012)

  10. #67
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քիչ առաջ շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանը ասաց, որ աղյուսակը գլխավորում են աշխարհի 4 գերհզոր տերություններ` Հայաստան, ԱՄՆ, Ռուսաստան և Չինաստան:
    Բարև Ձեզ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (07.09.2012)

  12. #68
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Նիդեռլանդներ - Հայաստան 1-3

    1. ԳՄ Անիշ Գիրի (2711) - ԳՄ Լևոն Արոնյան (2816) 0-1 (Լևոնը դարձյալ ու կրկին հաղթեց երիտասարդ «հոլանդացուն». մինչև հիմա նրանց խաղացած 6 պարտիաներում Անիշը միայն կես միավոր է փախցրել: Պարտիան: )
    2. ԳՄ Լյուկ Վան Վելի (2691) - ԳՄ Սերգեյ Մովսեսյան (2698) ½-½
    3. ԳՄ Իվան Սոկոլով (2696) - ԳՄ Վլադիմիր Հակոբյան (2687) 0-1 (Վովան երիտասարդական ավյունով էր խաղում, զոհաբերելով ֆիգուր, փայլուն հաղթանակի հասավ: )
    4. ԳՄ Յան Սմիթս (2608) - ԳՄ Գաբրիել Սարգսյան (2693) ½-½ (Ափսոս Գաբին մի քանի անգամ բաց թողեց հաղթանակը: )

    Մի քիչ սպասենք տուրի ավարտին:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (07.09.2012), Malxas (07.09.2012), Ձայնալար (07.09.2012)

  14. #69
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ես չհասկացա Գաբոյի խաղը ՊԱՏ եղավ?
    Բարև Ձեզ

  15. #70
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ չհասկացա. էտ ոնցա պաշտոնական սայթում սկզբից գրում էր ԱՄՆ-ն հաղթումա Չինաստանին 1:0, իսկ հետո դառավ 0:1.
    Բարև Ձեզ

  16. #71
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ես չհասկացա Գաբոյի խաղը ՊԱՏ եղավ?
    Հա դե, 60.Թd4+?-ից հետո (միակ ճիշտ քայլն էր՝ 60.Թf5!) սպիտակները հաղթելու շանսը կորցրել էին: Գաբին էլ ոչ ոքին ամրագրող ամենահեշտ ու մի քիչ էլ մրցակցին մանթո քցող մեթոդն ընտրեց:

    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան էլ չհասկացա. էտ ոնցա պաշտոնական սայթում սկզբից գրում էր ԱՄՆ-ն հաղթումա Չինաստանին 1:0, իսկ հետո դառավ 0:1.
    Դե անկախ նրանից ինչ էր գրում, դիրքից երևում էր, որ Լիրենը բացարձակ հաղթած էր (բայց սպիտակների 55-րդ քայլից հետո ոչ ոքին ինչքա՜ն իրական էր): Պարզ մուտքագրման սխալ էր էլի:

    Ի դեպ, ուկրաինացիների մամլո ասուլիսի ժամանակ տեսա՞ք ոնց Պոնոմարյովը թուրքերի մռթին բավական աննրբանկատ ձևով շփցրեց Օլիմպիադայի խայտառակ կազմակերպված լինելը: Հետո էլ, ափսոփանք հայտնելով Վուղար Հաշիմովի բացակայության վերաբերյալ, ավելացրեց, որ Վուղարը ադրբեջանցիներից միակն ա ում հետ հաճելի ա շփվել:
    Վաղը արժի ուկրաինացիներին քաջալերել՝ մանավանդ, եթե չինացիների դեմ ընկնեն:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (07.09.2012), Vaio (07.09.2012), Ձայնալար (07.09.2012)

  18. #72
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե Չինաստանը վերջին խաղում 2,5:1,5 հաղթի, իսկ Հայաստանը 4:0, ով կդառնա չեմպիոն?
    Բարև Ձեզ

  19. #73
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը


    Նիդեռլանդներ - Հայաստան 1-3

    1. ԳՄ Անիշ Գիրի (2711) - ԳՄ Լևոն Արոնյան (2816) 0-1 (Լևոնը դարձյալ ու կրկին հաղթեց երիտասարդ «հոլանդացուն». մինչև հիմա նրանց խաղացած 6 պարտիաներում Անիշը միայն կես միավոր է փախցրել: Պարտիան: )
    2. ԳՄ Լյուկ Վան Վելի (2691) - ԳՄ Սերգեյ Մովսեսյան (2698) ½-½
    3. ԳՄ Իվան Սոկոլով (2696) - ԳՄ Վլադիմիր Հակոբյան (2687) 0-1 (Վովան երիտասարդական ավյունով էր խաղում, զոհաբերելով ֆիգուր, փայլուն հաղթանակի հասավ: )
    4. ԳՄ Յան Սմիթս (2608) - ԳՄ Գաբրիել Սարգսյան (2693) ½-½ (Ափսոս Գաբին մի քանի անգամ բաց թողեց հաղթանակը: )

    Մի քիչ սպասենք տուրի ավարտին:
    Միշտ Մովսեսյանի մասին կարծիք չի լինում չէ ասել?

  20. #74
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Չինաստանը վերջին խաղում 2,5:1,5 հաղթի, իսկ Հայաստանը 4:0, ով կդառնա չեմպիոն?
    Հենց էդ ա, որ նախորոք չես կարող ասել Բերգերի համար: Կախված ա նաև Հայաստանի, Ռուսատանի ու Չինաստանի բոլոր տուրերի մրցակիցների վերջնական արդյունքներից: Բայց դեռ պիտի հաղթել:
    Երևի կլինի՝

    Ուկրաինա - Չինաստան
    Ռուսաստան - Լեհաստան/Գերմանիա
    Հայաստան - ԱՄՆ/Լեհաստան/Հունգարիա

    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    Միշտ Մովսեսյանի մասին կարծիք չի լինում չէ ասել?
    Հա դե ի՞նչ ասեմ: Լավ ոչ ոքի արեց:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaio (07.09.2012)

  22. #75
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա դե ի՞նչ ասեմ: Լավ ոչ ոքի արեց:
    Իմ ասածն էլ ա էդ, էսօր նայում եմ 2008թ-ին Տիկոյի ցույց տված արդյունքին, ուղղակի հիանալիա, ինչպես նաև նայում եմ գործակցին մոտ մի 30-ով հիմա բարձրա ու իսկականից շատ ա աճել էս վերջերս, ավելի հասուն խաղա ցույց տալիս: Ու չեմ կարողանում համակերպվել, ոնց կարելի էր Տիկոյին չխաղացնել Չինաստանի դեմ խաղում, երբ իր հաղթանակով դարձանք օլիմպիական չեմպիոններ:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (07.09.2012)

Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին 123456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օլիմպիադա 2016... Տեսաք ինչ արինք
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.08.2016, 00:19
  2. ՀՊՃՀ ինֆորմատիկայի օլիմպիադա
    Հեղինակ՝ n1djhayko, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 47
    Վերջինը: 16.04.2011, 22:14
  3. Օլիմպիադա, խնդիրներ, վարժություններ
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 45
    Վերջինը: 08.11.2010, 20:23
  4. Շախմատի 39-րդ համաշխարհային օլիմպիադա
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 81
    Վերջինը: 03.10.2010, 16:05
  5. Շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադա
    Հեղինակ՝ Արիացի, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 969
    Վերջինը: 06.12.2008, 17:02

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •