Դե դրա համար էլ չեմ հասկանում մեր մարզիչի դերը, հլը մի բան էլ տարվա լավագույն մարզիչ ենք ստանում: Ուղղակի ֆենոմեն են էլի մեր տղերքը, ես ուղղակի չեմ կարողանում հասկանամ ոնց են կարողանում վերափոխվել էս կարևոր թիմային մրցումներում ու մարզիչի երեսը պարզերես անել
Ափսոսը մեր ռեզերվնա, շատ հզոր երիտասարդ շախմատիստներ ունենք, որոնք այդպես էլ փորձ չեն հավաքելու այս պայմաններում: Դրա համար էլ իրանց հասակակից ադրբեջանցիները արդեն երեք հատ կայուն 2700 ունեն` երևի արդեն 2800-ին մոտ կարելի ա ասել երկուսին:
Moonwalker (07.09.2012)
Հայաստան - Հունգարիա
Չինաստան - Ուկրաինա
Ռուսաստան - Գերմանիա:
Ներկա դրությամբ Չինաստանը առաջին տեղում է, երկրորդը` Հայաստան, երրորդը` Ռուսաստան:
Ոնց նայում եմ, չեմպիոնի ամենառեալ շանսերը ունի Հայաստանը:
Բարև Ձեզ
Lion (08.09.2012)
Աստված տա:
Նոստալգիկ հանդիպում հունգարների հետ: Ասես Թուրինի օլիմպիադայի վերջին տուրը լինի: Ու նորից Արշակ Պետրոսյանն ընդդեմ սեփական փեսայի
Առանց քաղաքական ենթատեքստի պիտի հաղթենք հունգարներին: Իդեալական կլինի հաղթել ավելի մեծ հաշվով քան ռուսները գերմանացիներին: Չինաստան - Ուկրաինայում նույնիսկ օբյեկտիվորեն ուկրաինացիք լավ շանսեր ունեն (մեդալների հասնելու մոդիվացիան էլ +): Լավ կլինի:
Կարևորը տղերքը լավ հանգստանան ու հոգեբանորեն ու շախմատային առումով լավ պատրաստվեն: Հավատում ենքհատկապես վերելքի վրա գտնվող Վլադիմիր Հակոբյանին (2820 կատարողական, +5 միավոր (7/9) ու +15.5 վարկանշային միավոր (այս պահին՝ 2702.5)) ու մեր առաջատարին (մրցաշարի լավագույն 2862 կատարողական, +4 միավոր (6,5/9) ու +5.9 վարկանշային միավոր (այս պահին՝ 2821.9)յուրաքանչյուրին առանձին-առանձին ու բոլորին միասին:
![]()
Moonwalker ջան, ինձ էն TB2 միավորների հաշվարկման մեխանիզմը կբացատրե՞ս![]()
Զոննեբորն-Բերգերի գործակիցը հաշվում են մոտավորապես սենց: Տվյալ մրցամարտի վերջանական արդյունքը բազմապատկում են քո հետ խաղացած թիմի ողջ օլիմպիադայում հավաքած միավորներով ու ստանում են տվյալ տուրում քո TB2: Ու տենց բոլոր տուրերում և վերջում հանում են ստացված արդյունքներից ամենացածրը:
Այսինքն վաղվա համար ոչ միայն կարևոր ա, որ մենք հաղթենք, այլ որ մեր հետ խաղացած ու ռուսների (ասում եմ ռուսների, որովհետև չինացիքի դարդը ուկրաինացիք են քաշելու:) հետ չխաղացած թիմերը (Բանգլադեշ, Իսպանիա, Ֆիլիպիններ, Ուզբեկստան, Նիդեռլանդներ) գոնե նույնքան միավոր վաստակեն ինչ ռուսների հետ խաղացած ու մեր հետ չխաղացած թիմերը (Հունաստան, Լատվիա, Ադրբեջան, ԱՄՆ, Արգենտինա):
Ասենք Արգենտինան ու Նիդեռլանդներն իրար հետ են խաղում՝ պիտի հոլանդացիք հաղթեն ևն:
Լեո (08.09.2012)
Նոր chessvibes-ում մի վիդեո աչքս ընկավ՝ 9-րդ տուրի Հայաստան-Գերմանիա մրցախաղի Հակոբյան - Մայեր պարտիայի վերջին վայրկյաններն են:
Դիրքում իրենց 44-րդ քայլից հետո սպիտակներն անշուշտ առավելություն ունեն, բայց սևերի համար հանձնվելը դեռ ահագին վաղ է՝
Ու պահի ազդեցության տակ գերմանացու նյարդերը տեղի են տալիս՝ 44...exf3?? ու պրիմիտիվ 45.Թg4+!-ից հետո սևերը կորցնում են թագուհին:
Տեսեք ի՜նչպիսի մարդկային մինիողբերգություն է ապրում Գեորգը
Հ.Գ. Հուսանք ռուսների դեմ Մայերն իր ողջ զայրույթը կթափի:![]()
Ակնթարթ, ես քո... ??!!!
![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Նախորդ օրը 10-ով հետ էին Ռուսներից երկրորդ լրացուցիչով, հիմա 15-ով առաջ ենք: Ինչ մեծ թռիչք ա տեղի ունենում էս ձևով, փաստորեն հաշվելը ուղղակի անհնարա լինելու, նենց որ 3:1 պիտի կրենք, որ հանգիստ լինենք, բայց դե հավատս չի գալիս` շատ բարդ ա լինելու: Հունգարիան շատ պինդ թիմա:
Չինաստանից ընդամենը 7-ով ենք պակաս, իսկ Չինաստանը 2,5-1,5-ից ավել Ուկրաինային հնարավոր չի հաղթի:
Էնպես, որ հաղթելու դեպքում գնահատում եմ առաջին տեղի շանսերը 50/50 Չինացիքի հետ, Ռուսներն էլ չպիտի շատ խոշոր հաղթեն, ի վերջո Եվրոպայի չեմպիոն տղերք են![]()
Իրանց մոտ.
1. Լեկոն գնում ա +1 (պարտվել ա Նայդիչին ու հաղթել ա մակեդոնացիների ու դանիացիների առաջատարներին՝ երկուսն էլ -2580 են): Բայց վատ ա, որ Լևոնը սևերով ա, որովհետև Պետերի խելքն իրանը չի ոչ ոքի անելու համար:
2. Ալմաշի՝ +3 (ճիշտ ա հաղթել ա 3 <2560 խաղացողների ու լեհ Բարտելին (2654), պարտվել ա Գրիշչուկին): Մովսիի օգտին խոսացող միակ բանը երևի Նինգբոյի ԱԱ-ում իրա բերած նվազագույն հաշվով հաղթանակի հոգեբանական առավելությունն ա:
3. Պոլգար +5 (ոնց որ և Հակոբյանի մոտ, բայց քանի որ հունգարների մրցակիցներն ավելի թույլ էին, բոլոր պարտված մրցակիցները <2600 են): Չգիտեմ, Վովան բացասական բալանս ունի (+0=3-2) Հուդիթի հետ + խաղալու ա սևերով:
4. Բերկեշ +3 (ստեղ նույնպես 4 հաղթանակներից լավագույնը գրանցվել ա 2453 վարկանիշով շախմատիստի հետ, ունի պարտություն ձյաձ Էուխենիո Տորրեից):/5. Չաբա +1 (Միակ հաղթանակը առաջին տուրում կոչում չունեցող մեկի նկատմամբ, բայց խաղացել ա ռուսների ու գերմանացիների դեմ ու վաստակել իր փայբորշչըոչ ոքին): Սրանցից յուրաքանչյուի դեմ Գաբին սպիտակներով պիտի ձգտի լրիվ միավորի, ԻՄՀԿ:
Եթե 1-3-ը ստացվի, երևի կլինի Լևոնի ու Գաբիի հաղթանակների հաշվին: Բայց ամեն դեպքում բոլոր 4-ն էլի պիտի ձգտեն դեբյուտից համեմատաբար «կյանքով լեցուն» դիրք ստանան, խրամատավորվեն ու պատրաստվեն երկաա՜ր պայքարի:
![]()
Քվեարկությունը կայացել է հարցազրույցից հետո: Բնականաբար, ՖԻԴԵ-ի կոնգրեսը Բաքուն ընտրել է Աշխարհի գավաթ-2015-ի ու Շախմատային օլիմպիադա-2016-ի մայրաքաղաք:Բոլոր ժամանակների լավագույն շախմատիստներից մեկը` աշխարհի 13-րդ չեմպիոն հայազգի Գարի Կասպարովը, պատասխանելով azerisport.com-ի հարցերին, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը` նշելով, որ քանի դեռ երկու երկրների միջև կոնֆլիկտը հարթված չէ ինքը չի կարող գնալ Բաքու:
-Բոլորին զարմացրեց Ձեր ներկայությունը միջացառմանը, որի ժամանակ Բաքուն ներկայացվում էր որպես 2016 թվականի Շախմատի համաշխարհային օլիմպիադան ընդունող քաղաքի թեկնածու:
-Բաքուն արագ տեմպերով զարգացող քաղաք է, և ես կապված եմ այդ քաղաքի հետ: Ես էլ նկատեցի, որ շատերը զարմացած էին: Ինձ հետաքրքիր էր տեսնել` ինչ պայմաններ է առաջարկում Բաքուն Օլիմպիադայի անցկացման համար: Սա շատ մեծ մրցաշար է, որն անհրաժեշտ է բարձր մակարդակով կազմակերպել: Ես չեմ մասնակցում ընտրությանը, այդ պատճառով թեքնածուների մասին ոչինչ չեմ կարող ասել:
-Ստամբուլի Օլիմպիադայի պայմաններից գո՞հ եք:
-Թուրքիան հայտարարում է, որ մրցաշարը բարձր մակարդակով է անցնում, բայց դա այդպես չէ: Բազմաթիվ կազմակերպչական խնդիրներ կան: Չէի սպասում, որ Օլիմպիադան այսքան վատ վիճակում կլինի: Շատերին չի գոհացնում այս մրցաշարը: ՖԻԴԵ-ն պետք է շատ ավելի լուրջ վերաբերվի այս կարգի մրցաշարերին: Եթե շախմատիստները գոհ չեն պայմաններից, ապա կազմկոմիտեն պետք է պատասխան տա:
-Ինչպե՞ս եք գնահատում Բաքվի հնարավորությունները:
-Տվյալ պահին սպորտը կապված է քաղաքականության հետ: Բոլորը գիտեն, որ Ադրբեջանում սպորտի զարգացումն անմիջականորեն կախված է երկրի ղեկավարությունից: Երկրի ղեկավարը շահագրգռված է շախմատի և ընդհանուր սպորտի զարգացման հարցում: Այդ պարագայում Բաքուն ֆավորիտ է:
-Չեք ցանկանում առաջիկայում այցելել Բաքու:
-Բոլորին է հայտնի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, այդ պատճառով այժմ իմ այցը Բաքու բացառված է: Քանի դեռ երկու երկրների միջև կոնֆլիկտը հարթված չէ, ես չեմ կարող գնալ Բաքու: Կարծում եմ` այդ կոնֆլիկտը հարթելու ժամանակը վաղուց եկել է: Դա վնասում է միայն սովորական մարդկանց: Կողմերը պետք է վերջապես ընդհանուր հայտարարի գան:
-Եթե Բաքուն անցկացնի 2016 թվականի Օլիմպիադան, Ձեզ կտեսնե՞նք Ադրբեջանում:
-Հնարավոր է մինչև 2016 թվականը Հայաստանն ու Ադրբեջանը լուծած լինեն իրենց հարցերը, այդ ժամանակ էլ կմտածեմ դրա մասին, իսկ այժմ անիմաստ է խոսել այդ թեմայով: Քանի դեռ կոնֆլիկտն առկա է, ինձ Բաքվում չեք տեսնի:![]()
Varzor (18.09.2012)
Varzor (18.09.2012)
Հունգարիա - Հայաստան 1½-2½
1. ԳՄ Պետեր Լեկո (2737) – ԳՄ Լեւոն Արոնյան (2816) ½-½
2. ԳՄ Զոլթան Ալմաշի (2713) – ԳՄ Սերգեյ Մովսեսյան (2698) 0-1
3. ԳՄ Հուդիթ Պոլգար (2698) – ԳՄ Վլադիմիր Հակոբյան (2687) ½-½ (Հուդիթին սուլոցնեեե՜ր:)
4. ԳՄ Ֆերենց Բերկեշ (2685) – ԳՄ Գաբրիել Սարգսյան (2693) ½-½
Մովսին այնուամենայնիվ սվաղեց իր ավանդական «կլիենտ» Ալմաշիին:Գրողի ծոցը իր համամեմատաբար խամրած խաղը: Երկու գերկարևոր հաղթանակները Գրիշչուկի ու Ալմաշի հանդեպ, լրիվ փակում են:
Ուկրաինան ինչպես սպասում էինք փաթեթավորեց չինացիքին: Մնացինք մենք ու ռուսները: Իսկ այ իրանք 3-1 հաշվով են հաղթում գերմանացիներին: Չգիտեմ-չգիտեմ, հաշվելը հնարավոր չի գործնականում (որովհետև ես Excel-ից բան չեմ հասկանում:), պիտի սպասենք մի քիչ: Կա՛մ 1-ինն ենք, կա՛մ 2-ը: Չնայած իմ զուտ վիզուալ տպավորությամբ 2-րդն ենք, բայց մարդ կա ով փաստում ա հակառակը՝ 397/388.5-ի Բերգերով հաղթում ենք:
Ցանկացած դեպքում շնորհավոր տղերքին:Չեմպիոննե՛ր:
![]()
Malxas (09.09.2012), Sagittarius (09.09.2012), Varzor (18.09.2012), Yevuk (09.09.2012), Լեո (09.09.2012)
Ով հասկանումա էտ TB2-ի հաշվարկից թող գոնե մոտավոր ասի, թե ինչա մեզ սպասվում?
Հիմա մենք 15 միավորով առաջ ենք:
Բարև Ձեզ
Հաղթել ենք))))))))))
Ambrosine (11.09.2012), Malxas (09.09.2012), Sagittarius (09.09.2012), Vaio (09.09.2012), Yevuk (09.09.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ