User Tag List

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 131 հատից

Թեմա: Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադա

  1. #46
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցավոք, կայացավ և մեր թիմի առաջին պարտությունը:



    Չինաստան - Հայաստան 2½-1½

    1. ԳՄ Վան Հաո (2726) - ԳՄ Լևոն Արոնյան (2816) ½-½ (Արոնյանը Շոտլանդական պարտիայում սևերով արագ, առանց մեծ ջանքերի ոչ ոքի խաղաց իր լավ ընկերոջ ու Կազանի հավակնորդների մրցաշարից առաջ իր օգնականի հետ: Դրա նպատակահարմարության մասին չեմ ուզում խոսել, որովհետև գիտեմ՝ շատ է խոսվելու: )
    2. ԳՄ Վան Յուե (2685) - ԳՄ Սերգեյ Մովսիսյան (2698) 1-0 (Միջնախաղում որոշ առավելություն ունեցող Մովսիսյանը գերագնահատեց իր դիրքն ու չափազանց ագրեսիվ 16-րդ քայլով իրեն ծանր, գրեթե պարտված դրության մեջ դրեց: Ինչպես հասկացաք փրկվել չհաջողվեց: )
    3. ԳՄ Դին Լիրեն (2695) - ԳՄ Վլադիմիր Հակոբյան (2687) ½-½
    4. ԳՄ Բու Քսիանջի (2670) - ԳՄ Գաբրիել Սարգսյան (2693) ½-½


    Մովսիսյանի պարտիայի դիրքը սևերի 15-րդ քայլից հետո: Այստեղ Սերգեյը խաղաց 16.f5? ու մի քանի փոխանակումներից հետո ստացվեց դիրք, որտեղ սպիտակների a1-ին նավակն ու c1-ի փիղը գործնականում հայտնվեցին «խաղից դուրս» վիճակում: Այս հանգամանքն էլ հենց վճռեց պարտիայի ու ողջ դիմակայության ելքը:

    Սպասենք տուրի ավարտին ու մրցաշարային աղյուսակի պատկերն ու վիճակահանության արդյունքներն ունենալուց հետո եզրակացություններ անենք մրցաշարային ապագա հեռանկարների մասին:

  2. #47
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ ափսոս, լավ դիք էր Մովսիսյանի մոտ: Ես իմ դիլետանտ հալով տեսա Փc4-ը` համենայն դեպս անշառ շարունակություն է
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  3. #48
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպասենք տուրի ավարտին ու մրցաշարային աղյուսակի պատկերն ու վիճակահանության արդյունքներն ունենալուց հետո եզրակացություններ անենք մրցաշարային ապագա հեռանկարների մասին:

    Ունենք 13 միավորով առաջին տեղը զբաղեցնող Ռուսաստան, 12-ական միավորով 2-3 տեղերը կիսող Չինաստան ու Ուկրաինա և 11-ական միավորով 4-12-րդ տեղերը կիսող 9 թիմեր (Հայաստանը լրացուցիչ ցուցանիշներով 4-րդ է):

    Վաղը կունենանք հետևյալ զույգերը՝

    Ռուսաստան - Ուկրաինա
    Չինաստան - Ադրբեջան
    Հայաստան - Ուզբեկստան

    Պիտի հանգիստ հաղթենք ուզբեկներին (պիտի որ ոչ մի խնդիր չներկայացնի) ու սպասենք, որ առաջին երկու զույգերում մեզ ձեռնատու ելքեր գրանցվեն (ասենք ուկրաինացիների հաղթանակն ու չինացիների ոչ ոքին):

  4. #49
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստան - Ուզբեկստան
    Ռուսաստան - Ուկրաինա
    Ադրբեջան - Չինաստան

    Շատ լավ հնարացվորությունա ընձեռվել ուզբեկներին հաղթելու, ու գոնե 3:0 :
    Բարև Ձեզ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (05.09.2012)

  6. #50
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ լուր ունեմ:

    Հայաստանը հաղթեց Ուզբեկստանին 3:1 հաշվով:
    Բարև Ձեզ

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (05.09.2012), Նաիրուհի (06.09.2012)

  8. #51
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Հայաստան - Ուզբեկստան 3-1 (Մի պահ 4-0-ի խաղ էր, բայց Վովայի հաղթանակից հետո մեր երեք տղաներն էլ թողեցին մրցակցին: Ու այնուամենայնիվ Կվոնը հաջողացրեց պարտվել: )

    1. ԳՄ Լևոն Արոնյան (2816) - ԳՄ Ռուստամ Կասիմջանով (2684) ½-½
    2. ԳՄ Սերգեյ Մովսիսյան (2698) - ԳՄ Անտոն Ֆիլլիպով (2617) ½-½
    3. ԳՄ Վլադիմիր Հակոբյան (2687) - ԳՄ Մարատ Ջումաև (2499) 1-0
    4. ԳՄ Գաբրիել Սարգսյան (2693) - ՄՎ Անդրեյ Կվոն (2492) 1-0

    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    ...ու չինացիների ոչ ոքին:
    Կա՝ Չինաստան - Ադրբեջան 2-2 (+1 Մամեդյարով ու Դին Լիրեն)

    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    ...ասենք ուկրաինացիների հաղթանակն...
    Այստեղ ցավոք չստացվեց`Ռուսաստան - Ուկրաինա 2,5-1,5: Ռուսներն այս տուրից հետո կունենան 15 միավոր ու 2 միավորով կպոկվեն հետապնդողներից: 2-րդ տեղի համար ահռելի մսաղաց է միացված: Թեև դեռ 3 տուր կա, բայց խնդիր է Ռուսաստանին դիմակայելու ընդունակ ու նրա հետ դեռ չխաղացած թիմ գտնելը: ԱՄՆ՞
    Սպասենք վիճակահանությանը:

    Հ.Գ. Շախմատիստների հասարակությունը (ներառյալ մեր ողջ թիմն ու մարզիչը) բաց նամակ է ուղղել ՖԻԴԵ-ի նախագահին Սուրովի հարցով: Պոնոմարյովն ավելի հեռուն է գնացել:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (05.09.2012), Tiger29 (05.09.2012), Նաիրուհի (06.09.2012)

  10. #52
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8-րդ տուրից հետո՝



    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՄՆ՞
    Այո՛, այո՛: Հուսանք կստացվի ամերիկոսների մոտ:

    ԱՄՆ - Ռուսաստան
    Ֆիլիպիններ - Չինաստան
    Հայաստան - Գերմանիա (պիտի ԵԱ համար վրեժխնդիր լինենք)
    Լեհաստան - Ադրբեջան
    Ուկրաինա - Ֆրանսիա

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaio (05.09.2012)

  12. #53
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստան - Գերմանիա

    Անպայման հաղթանակ:
    Բարև Ձեզ

  13. #54
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2.5 - 0.5 Կրում ենք, 4-րդ տախտակը դեռ խաղում են:

  14. #55
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ, Գաբին կրվեց, 2.5-1.5 փաստորեն: Լավ ա, Վատ չի:

  15. #56
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, Գաբին կրվեց, 2.5-1.5 փաստորեն: Լավ ա, Վատ չի:
    Հա, սվաղեցինք գնացին գերմանացիք: Լևոնն արտակարգ էր խաղում (եթե ամեն պարտիայում սենց ստացվեր, է՜): Ֆրիդմանն էլ հրաշալի մրցաշար ա անցկացնում, պիտի արժանին մատուցել:
    Սաղ հեչ, ամերիկոսները շանս ունեն հաղթանակ պոկելու ռուսներից: Մի քիչ սպասենք, նայենք:
    Էնքան խմած եմ հազիվ եմ կոմպի աթոռին մնում, իմանայի շուտվանից կխմեի:


  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (11.09.2012), Malxas (06.09.2012), Ձայնալար (06.09.2012)

  17. #57
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, սվաղեցինք գնացին գերմանացիք: Լևոնն արտակարգ էր խաղում (եթե ամեն պարտիայում սենց ստացվեր, է՜): Ֆրիդմանն էլ հրաշալի մրցաշար ա անցկացնում, պիտի արժանին մատուցել:
    Սաղ հեչ, ամերիկոսները շանս ունեն հաղթանակ պոկելու ռուսներից: Մի քիչ սպասենք, նայենք:
    Էնքան խմած եմ հազիվ եմ կոմպի աթոռին մնում, իմանայի շուտվանից կխմեի:

    Անուշ լինի

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (06.09.2012)

  19. #58
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ հենց նոր եկել էի Մունից հարցնեմ ամերիկացիք կարո՞ղ ա ռուսներին կրեն, կդզի:

  20. #59
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ հենց նոր եկել էի Մունից հարցնեմ ամերիկացիք կարո՞ղ ա ռուսներին կրեն, կդզի:
    Դե կներեք էլի: Եթե ներքոնկարագրված դիրքում Կամսկին խաղում ա ...Աd5? ու թույլ ա տալիս Նxh5 ու հետագայում h3, ամերիկացիք թիմային ոչ ոքի էլ ստանան լավ ա:



    Հ.Գ. Վոյտաշեկն էլ սվաղեց Ռաջաբովին:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (06.09.2012)

  22. #60
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    ...ամերիկացիք թիմային ոչ ոքի էլ ստանան լավ ա:


    Աաա՜, Գրիշչուկը ցայտնոտում սխալվեց ու պարտվեց Արքա+Նավակ/Արքա+Նավակ+Փիղ գրքային «ոչ ոքիացու» վերջնախաղում: Իհարկե, հասկանում ենք, որ վերջնախաղը ինքնին բարդ ա + ցեյտնոտն էլ, բլա-բլա-բլա, բայց դե...

    Ամերիկացիք հաղթում են 2,5-1,5 ու ինտրիգը մոտենում է կուլմինացիային: Շաա՜տ հետաքրքիր է վաղվա վիճակահանությունը: Մի երկու ժամից պարզ կդառնա:

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (06.09.2012), Vaio (06.09.2012), Ձայնալար (06.09.2012)

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օլիմպիադա 2016... Տեսաք ինչ արինք
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.08.2016, 00:19
  2. ՀՊՃՀ ինֆորմատիկայի օլիմպիադա
    Հեղինակ՝ n1djhayko, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 47
    Վերջինը: 16.04.2011, 22:14
  3. Օլիմպիադա, խնդիրներ, վարժություններ
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 45
    Վերջինը: 08.11.2010, 20:23
  4. Շախմատի 39-րդ համաշխարհային օլիմպիադա
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 81
    Վերջինը: 03.10.2010, 16:05
  5. Շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադա
    Հեղինակ՝ Արիացի, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 969
    Վերջինը: 06.12.2008, 17:02

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •