Ահա, երբ կողքբոլորդ անհասկանալի լեզվով են խոսում, միջքաղաքային ավտոբուսում չգիտես, թե որտեղ և ում վճարես երթևեկության համար, ռուսերեն հարցնում ես, ամբողջ ավտոբուսում զարմացած վրադ են նայում (կամ չեն նայում), արտաքին նմանությունդ նենց հոյակապ օգնում է

Երեկ եմ Դանիայից եկել, հինգ օր շրջեցի, ջան-ղուրբանից բացի բան չեմ լսել, չնայած արտաքինով իրենցից լաավ տարբերվում եմ։ Մարդիկ դեբիլ չեն, կարողանում են տարբերել իրենց հոգսերի մեջ խորացած, տեղական լեզվով մի կերպ խոսող սևամորթ ընտանիքին միայնակ, ֆոտոխցիկը ձեռքին, հետաքրքրությամբ շուրջբոլորն ուսումնասիրող, անգլերեն խոսող տուրիստից։ Ավտոբուսում էլ վարորդին ասում ես, թե ուր ես գնում, անգլերեն ասում է, թե ինչ պիտի վճարես, մոնիտորի վրա տեսնում ես հաջորդ երկու կանգառների անվանումները, քո կանգառից առաջ "STOP" ես սեղմում, իջնում, քայլում քո ճանապարհով։
Իհարկե, ապրելու մասին խոսքը չի գնում, ես ինքս եմ ուրիշներին համոզում, որ Եվրոպայում երբեք քեզ բնիկ ազգին հավասար չես զգա։ Բայց թեման, կարծես թե, կոչվում է "
հանգստանալ Վրաստանում"։
Էջանիշներ