Դատարկ հոդված էր Գնել՝ Միշիկի ջրաղացին ջուր լցնելու շարքից:
Շատ չտարածվեմ, կարճ ասեմ իրավիճակը: Առաջացող շարժումը եզակիներից ա վերջին շրջանների տարբեր ակցիաների մեջ, որ հզորանալու ու մեծանալու տենդենց ունի: Եզակի ա նաև էն առումով, որ էստեղ բոլոր հավակնությունները մի կողմ դրած իրար կողք են կանգնել մինչև հիմա ակտիվ բոլոր խմբերը՝ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական:
Իշխանությունը էս մեծացող շարժմանն դեմն առնելու համար գործի ա դրել իրա մշտական զենքը՝ պառակտելու փորձը: Սկսվել ա շրջանառվել վարկած, որ իբր ՀԱԿ-ը փորձում ա քաղաքական դիվիդենտներ շահի (էս հոդվածում ոնց-որ անուն չկա, բայց նույն օպերայից ա), շարժումն իրանով անի: Լարվածություն են մտցնում, սրանով, շարժման մեջ մտնող խմբերի մեջ, ստիպում փոխադարձ վիրավորանքների անցնել, իրար մեղադրել և այլն: Սրան հասնում են միշիկյան լրատվամիջոցների ու ֆեյսբուքյան որոշ ակտիվիստների միջոցով (էսօր ինտերնետային հաղորդակցման դաշտն ամենաուժեղն ա, հենց ինտերնետային հաղորդակցման դաշտում սկսվեց առաջանալ շարժումը, նույնով էլ փորձում են կասեցնել):
Պետք ա պարզապես սադրանքին չտրվել: Պետք ա պարզապես էս պրոպագանդային չտրվել: Ես հուսով եմ, որ շարժման բոլոր մասնակիցների պատվով կհաղթահարեն էս մի փորձությունն էլ: Մինչ էդ նաև դնեմ նաև Լևոն Զուրաբյանի գրառումը, ցույց տալու համար, որ «շարժումն իրենցով անելու» հավակնություն ՀԱԿ-ում չկա.
http://lurer.com/?p=30113&l=am
Էջանիշներ