Եվրո-2012-ը թվերով ու փաստերով
Պատմության գիրկն անցավ Եվրոպայի 14-րդ առաջնությունը, որն անցկացրեցին Ուկրաինան և Լեհաստանը: Ժամանակն է ամփոփել առաջնությունը թվերի ու փաստերի օգնությամբ:
Մրցաշարի վիճակագրությունը
Խաղեր – 31
Խփած գոլեր – 76
Միջինը մեկ խաղի ընթացքում – 2,45
Ամենաարդյունավետ խաղերը
22 հունիսի, քառորդ եզրափակիչ, Գերմանիա – Հունաստան 4:2
8 հունիսի, Ռուսաստան – Չեխիա 4:1
13 հունիսի, Դանիա – Պորտուգալիա 2:3
15 հունիսի, Շվեդիա – Անգլիա 2:3
Ամենակոռեկտ հանդիպումները
8 հունիսի, Ռուսաստան – Չեխիա 4:1 – առանց դեղին կամ կարմիր քարտերի
17 հունիսի, Դանիա – Գերմանիա 1:2 – առանց դեղին կամ կարմիր քարտերի
Ամենակոպիտ խաղերը
8 հունիսի, Լեհաստան – Հունաստան 1:1 – 2 կարմիր ու 4 դեղին քարտ
18 հունիսի, Իտալիա – Իռլանդիա 2:0 – 1 կարմիր ու 7 դեղին քարտ
27 հունիսի, կիսաեզրափակիչ, Պորտուգալիա – Իպանիա 9 դեղին քարտ
16 հունիսի, Չեխիա – Լեհաստան 1:0 – 8 դեղին քարտ
Ուշագրավ է, որ փլեյ-օֆֆում ոչ մի հեռացում չի արձանագրվել:
Ամենաարդյունավետ թիմերը
Իսպանիա – 12 գնդակ (միջինը երկու գոլ` յուրաքանչյուր խաղում)
Գերմանիա – 10 գնդակ (միջինը երկու գոլ՝ յուրաքանչյուր խաղում)
Ամենաքիչ գոլ հեղինակած թիմը
Իռլանդիա – 1 գոլ (0,33՝ մեկ խաղում)
Լավագույն պաշտպանությունը
Իսպանիա – 1 բաց թողած գնդակ (0,17՝ մեկ խաղում)
Վատագույն պաշտպանությունը
Իռլանդիա– 9 բաց թողած գնդակ (3՝ մեկ խաղում)
Դեղին քարտեր
Հավաքականներ
Իտալիա – 16 (2,67 մեկ խաղում)
Պորտուգալիա– 12 (2,4 մեկ խաղում)
Հունաստան – 11 (2,75 մեկ խաղում)
Իսպանիա – 11 (1,83 մեկ խաղում)
Խորվաթիա – 9 (3 մեկ խաղում)
Ուկրաինա – 5 (1,67 մեկ խաղում)
Դեղին քարտեր
Ֆուտբոլիստներ
Կիտ Էնդրյուս (Իռլանդիա) – 3
Սոկրատիս Պապաստատոպուլոս (Հունաստան) – 3
Կարմիր քարտեր
Սոկրատիս Պապաստատոպուլոս (Հունաստան) – 1
Վոյցեխ Շչեսնի (Լեհաստան) – 1
Կիտ Էնդրյուս (Իռլանդիա) - 1
Գնդակի տիրելը (միջինը)
Իսպանիա – 59%
Գերմանիա – 56%
Ռուսաստան – 56%
Հոլանդիա – 54%
Ֆրանսիա – 54%
Ուկրաինա – 53%
Իռլանդիա – 40%
Լավագույն ռմբարկուներ
Ֆերնանդո Տորես (Իսպանիա) – 3
Ալան Ձագոև (Ռուսաստան) – 3
Մարիո Մանջուկիչ (Խորվաթիա) – 3
Մարիո Գոմես (Գերմանիա) – 3
Մարիո Բալոտելի (Իտալիա) – 3
Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 3
Գոլային փոխանցումներ
Անդրեյ Արշավին (Ռուսաստան) – 3
Սթիվեն Ջերարդ (Անգլիա) – 3
Դավիդ Սիլվա (Իսպանիա) – 3
Մեսութ Օզիլ (Գերմանիա) - 3
Մրցաշարի իրադարձությունը
Որքան էլ քննադատեն Իսպանիային, Վիսենտե Դել Բոսկեի թիմը վստահ առաջ էր շարժվում՝ ոչ մի քայլով հետ չմնալով ընտրած ճանապարհից: Եվ միայն եզրափակիչ խաղում, երբ արդեն կարծես թե ոչ ոք չէր ակնկալում ուրիշ խաղ, իսպանացիները հիշեցրին աշխարհին, թե ինչ կարող են անել պաշտպանությունում: Չավին կրկին ապացուցեց, որ լավագույն կիսապաշտպանն է ամբողջ աշխարհում, իսկ Իսպանիան, առանց ավելորդ ջանքերի, ջախջախեց Իտալիային: Իսպանիայի գերիշխանության ժամանակաշրջանը ֆուտբոլում շարունակվում է:
Մրցաշարի ռեկորդները
- Իսպանիան դարձավ առաջին հավաքականը, որին հաջողվեց երկու անգամ անընդմեջ հաղթել Եվրոպայի առաջնություններում ու 3 խոշոր մրցաշարերում:
- Եվրոպայի առաջնություններում տոնած հաղթանակների թվով Իսպանիան հավասարվեց Գերմանիային (երեք):
- Իսպանացիներին գլխավորող Վիսենտե դել Բոսկեն դարձավ առաջին մարզիչը, որին հաջողվել է հաղթել աշխարհի առաջնությունում, Եվրոպայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում:
- Իսպանիայի` Իտալիայի նկատմամբ տարած 4:0 հաշվով հաղթանակն ամենախոշորն էր մրցաշարի եզրափակիչ հանդիպումներում:
- Ֆերնանդո Տորեսը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով անընդմեջ երկու անգամ աչքի ընկավ երզափակիչներում:
- Իկեր Կասիլյասը Եվրոպայի առաջնությունություններում «չոր» հանդիպումների քանակը հասցրեց 9-ի ու այս ցուցանիշով հավասարվեց հոլանդացի Էդվին վան դեր Սարին:
- Իկեր Կասիլյասը, Սերխիո Ռամոսը, Անդրես Ինյեստան, Խաբի Ալոնսոն, Խավին, Սեսկ Ֆաբրեգասը, Դավիթ Սիլվան ու Ֆեռնանդո Տորեսն անընդմեջ երկու անգամ մասնակցել են վերջին երկու Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներին ու հասել հաջողության:
Լավագույն խաղացողը
«Եվրո-2012»-ի լավագույն խաղացող ճանաչվեց Անդրես Ինյեստան, թեև իսպանացիների կիսապաշտպանը ոչ մի գնդակ չի խփել ու որևէ գոլային փոխանցում չի կատարել: Բայց եթե շրջանցենք վիճակագրությունն ու տեսնենք, թե ով է Իսպանիայի շարժիչ ուժը, ապա պարզ կդառնա, թե ինչու է Ինյեստան ճանաչվել լավագույնը: Ինյեստան թերևս չեմպիոնների կազմում միակ խաղացողն էր, ով ողջ մրցաշարի ընթացքում, առանց հոգնելու, սրում էր խաղը, խաբս տալիս մրցակիցներին, հիանալի փոխանցումներ կատարում:
Մրցաշարի հայտնությունը
Իտալիայի հավաքական
Եվրոպայի առաջնությունում ամենամեծ անակնկալը մատուցեց Իտալիայի հավաքականը, որը հասավ մինչև եզրափակիչ: Մրցաշարի մեկնարկից առաջ քչերն էին հավատում, որ Չեզարե Պրանդելիի թիմին կհաջողվի նման հաջողության հասնել: Մրցաշարը ցույց տվեց, որ Պրանդելիին հաջողվել է ստեղծել լրիվ նոր Իտալիա, որը չի մտածում միայն պաշտպանության մասին:
Մրցաշարի հիասթափությունը
Հոլանդիայի հավաքական
«Եվրո-2012»-ից առաջ Հոլանդիան դասվում էր գլխավոր 3 ֆավորիտների թվին, սակայն խմբային մրցաշարում չկարողացավ նույնիսկ 1 միավոր վաստակել:
Մրցաշարի հոբելյարները
Լուկաս Պոդոլսկին ու Խաբի Ալոնսոն «Եվրո-2012»-ի ընթացքում անցկացրին իրենց 100-րդ հանդիպումները հավաքականում ու դարձան գոլի հեղինակ: Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի համար էլ եզրափակիչում տարած հաղթանակը 100-րդն էր միջազգային կարիերայում:
Մրցաշարի հանդիսականները
«Եվրո-2012»-ին տրիբունաներից հետևեցին 1.4մլն հանդիսականները: Եվս 5 միլիոն ֆուտբոլասերներ հանդիպումները դիտեցին ֆան-զոններից:
armsport.am
Էջանիշներ