Շնորհավորում եմ Իսպանիային ու Իսպանիայի բոլոր երկրպագուներինՈւ թող ոչ մեկ չասի, որ Իսպանիան արժանի չէր չեմպիոնի տիտղոսին:
Շնորհավորում եմ Իսպանիային ու Իսպանիայի բոլոր երկրպագուներինՈւ թող ոչ մեկ չասի, որ Իսպանիան արժանի չէր չեմպիոնի տիտղոսին:
I may be paranoid but no android!
Կներեք քաղաքականացնելու համար էս գեղեցկագույն եզրափակիչը:
Սրանք էլ գնան, հետ չգան, չամփեքը չորանա
Սերժ Սարգսյանն ու Ռուբեն Հայրապետյանը «Օլիմպիական» մարզադաշտո՞ւմ
Ole!!! Շնորհավորանքներս իսպանացիներին և նրանց երկրպագուներին: Իսկապես լավ խաղ էր, ափսոս իտալացիք մնացին տաս հոգով… ավելի լավ վերջնամաս կլիներ:
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Quyr Qery (02.07.2012)
Իտալիաս խայտառակ կրվեց, բայց ջհայնամին, ինչ խաղ էր...
Ապրեն իսպանացիք:
Օլե՜՜ օլեօլե օլեեե՜՜՜
Հրաաաաաաաաաշք: Ահավոր ադրենալինի պաշար է կուտակվել, հիմա քնելը մեծ խնդիր ա լինելու
:
Իտալիան էլ ապրի: Հեչ իրեն նման չէր. սիրուն էր խաղում, հարձակվողական ոճ էր ընտրել:
Իսկ սարսափելին այն է, որ... վերջ, Եվրո 2012-ը ավարտվեց:
Հայաստան, քեզ ենք սպասում հաջորդ առաջնությանը: Մի տեսակ ճիշտ չի, որ սեփական հավաքականը ունենք ու ցավում ենք այլոց համար:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
lampone (02.07.2012), Lusinamara (02.07.2012), Monk (02.07.2012), Sagittarius (02.07.2012), Աթեիստ (02.07.2012), Ջուզեպե Բալզամո (02.07.2012), Ռուֆուս (02.07.2012), Տրիբուն (02.07.2012)
իսկապես, հեչ իրա նման չէր, ոնց որ ընկերական գնդակ էին տշում մինչև գառան խաշլամեն պատրաստ կլիներ... Բուֆոնն էլ ոնց որ թե երջանիկ էր, որ սենց հավեսով կրվել ա... մի հատ էլ իտալացիք գնացին աչքերին բան կաթացրին վերջում որ արցունքոտվեն
սենց հիմար թատերական ներկայացում ? հազար ափսոս 5 դոլարը, որ տվի էս ապուշ, անմակարդակ խաղը նայելու համար;
Հ.Գ. քանի դեռ Պլատինին էտ աթոռին ա նստած, ֆուտբոլից մենակ անունն ա մնալու; պրծավ, ֆուտբոլ-մուտբոլ, թազա բան եմ ճարելու, ... ոնց որ շաշկին հլա դեռ ապականված չի![]()
soultaker (02.07.2012)
soultaker (02.07.2012)
Հա բա ո՜նց... սուՁյան առած էր, խաղը ծախած։Բայց որ 90 րոպե Իսպանիան высший пилотаж էր ցույց տալիս, էդ երևի հին ու նոր աստվածներին մատուցած զոհերով ա պայմանավորված...
![]()
Գոնե նման փայլուն խաղին անուն մի դրեք, էլի...
Nimra (02.07.2012), Quyr Qery (02.07.2012), Ջուզեպե Բալզամո (02.07.2012), Ռուֆուս (02.07.2012), Տրիբուն (02.07.2012)
Yes, yes, yes - հազիվ այս euro2012-ին իմ սրտով մի բան եղավ: Այնքան էի ուրախացել, որ վերջում բերանս արդեն ցավում էր
Սկզբում բավական անհանգստանում էի, ու եթե Հայաստանի հավաքականը խաղար հաստատ կաթված կստանայի![]()
Իսկ ինչ հաճելի էր տեսնել ֆուտբոլիստներին իրենց երեխաների հետ
if you wanna be rich you've got to be a bitch
Quyr Qery (02.07.2012)
Ֆինալում Իսպանիայի ցուցադրած խաղը ԱՐՎԵՍՏ էր,իսկական Ֆուտբոլային դպրոց,ինչքան նայեմ չեմ հոգնի էլի հայույքով կնայեմ: Եվրո 2012-ում Իսպանիան էտքան դիտարժան չխաղաց,ինչպես Մունդիալ 2010-ում ու Եվրո 2008-ում,բայց Եզրափակիչը լրիվ ուրիշշշշ ԿԱՅՖ էրրրր,,իմ համար էս խաղը Իսպանիայի Լավագույն խաղն էր վերջին 4 տարիների ընթացքում:Սաղ աշխարհին ապացուցեին,որ ոչ մի մոտավացիա էլ չեն կորցրել,Հաղթանակներից չեն հոգնել ու շարունակեցին իրանց ԳԵԳԵՄՈՆԻԱՆ Մոլորակի վրա..Ընտիր փոխանցումներ,կոմբինացիաներ,անսպասելի սրություն գրոհի վերջին ստադիայում,վարպետորեն գնդակի վերահսկում ամբողջ խաղի ընթացքում..Աշխարհահռչակ Տիկի-Տական կրկին Հաջողություն բերեց..Վիսենտե Դել Բոսկեն միակ մարզիչն ա,որ հաղթել ա ՉԼ-ում ԵԱ-ում ու ԱԱ-ում..Ֆենոմենալ արդյունք..ՀԶՈՐ մարզիչ ա ինքը,բայց Իսպանիայի հաղթանակների հիմքը Յոհան Կրուիֆֆն ա,որը հենց Տիկի-Տակայի ու Տոտալ Ֆուտբոլի Պապան ա: Իսպանիան Շքեղ էր,Իսպանիան իրա Փայլը չի կորցրել !!!
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Arpine (03.07.2012), Lusinamara (02.07.2012), Quyr Qery (02.07.2012), Ռուֆուս (02.07.2012), Տրիբուն (02.07.2012)
Ու ամենավերջում հատուկ շնորհավորանքներ Astgh-ին, Juzeppe Balzammo-յին (ու ինձ) հենց ամենասկզբից չկասկածելու համար, որ Իսպանիան է հաղթելուՄենք միակն էինք, ովքեր բոլոր քվեարկություններին քվեարկել ենք Իսպանիայի օգտին
Ինչպես նաև շնորհավորում եմ հետևյալ ակումբցիներին, ովքեր աջակցել են Իսպանիային
lampone, Quyr Qeri, Ներսես_AM, DavitH, Kita, Malxas, KarineIonesyan, Raul Gonzalez, Լեո, Adriano, Apsara, davidus, Guest, John, Lusinamara, Milli, Vaio, Նարե91, Շինարար ու Ռուսա:![]()
I may be paranoid but no android!
Ambrosine (02.07.2012), davidus (02.07.2012), lampone (03.07.2012), Lusinamara (02.07.2012), Milli (02.07.2012), Quyr Qery (02.07.2012), Vaio (02.07.2012), Ջուզեպե Բալզամո (02.07.2012)
Եկա գրեմ, որ Իսպանիան ինչպես միշտ արեց այն, ինչ կանխատեսել եմսիրում եմ իրանց երգն էլ, պարն էլ, ֆուտբոլն էլ...
![]()
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Կասկածել չկար՝ ֆուտբոլ գնդակով են խաղում, իսկ գնդակը մատադորներն ուրիշներին չեն սիրում տալ (ա լյա Բարսա): Դրա համար եմ իրանց խաղը սիրում ու հավատում հաղթանակին: Պորտուգալիայի հետ խաղում, կար տարակուսանք: Ասենք լավ ավտո ունես (Վեյռոն), ու մի հատուկ վարորդ էլ պետք չի: Գազան ա, ակերով հրթիռ (սպուսկներին իրան կպատռդե): Մրցավազքում հաղթելը, ուղղակի գազ տալն ա (մի թեթև) ու մեկ էլ, մի կերպ, BMW M3-ից մի կես կորպուս առաջ անցած, ֆինիշին ա հասնում: Քեզ քիչ ա մնում ինֆարկտ խփի
(արա, էս շոֆեռն ի՞նչ ա անում): Իսկ շոֆեռը (Շումախեր), ուղղակի փորձեր էր անում (տենաս ռուչնոն կիսաքաշած ոնց ա՞ էթում)
Իտալիան ֆինալում 4:0 պարտվելու արժանի չէր, բայց… հիմա որ գալուբոյների ֆեդերացիաներում պանիկա, դժգոհություններ ու նման բաներ սկսվեն, լավ կլնի: Մարզիչ փոխել, թազա խաղացողներ, անորոշ խաղաոճ բան… մի խոսքով վատ բաներինչքան շատ էնքան լավ… ու էտ վախտ (ավելի կոնկրետ հոկտեմբերին "Հրազդան"-ում) մերոնք կարող ա մի միավորի փոխարեն երեքը նվեր տան մեզ (այ լավ կհարբեմ)
![]()
Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 02.07.2012, 19:58:
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Չավի` փոխանցումների արքան նաև Եվրո 2012 - ում - Ինիեստա` Եվրո 2012 - ի լավագույն խաղացող
Եվրոպայի ավարտված առաջնությունում Չավի Էրնանդեզն ամենաշատ փոխանցումներն է կատարել (620) և ունի փոխանցումների ճշգրտության ամենաբարձր տոկոսը (86%):
Եվրո 2012 - ում էլ Չավին փայլեց: Խոսքն առավելապես վերաբերվում է եզրափակիչ խաղին, որում Էրնանդեզը գոլային փոխանցում կատարեց Խորդի Ալբային և Ֆերնանդո Տորեսին: Այս մրցաշարում ոչ ոք այդքան չի իշխել դաշտի կենտրոնում, որքան Չավին:
Հաղթահարում է 600 փոխանցման սահմանագիծը
Չավի Էրնանդեզը դարձավ Եվրո 2012 - ի միակ ֆուտբոլիստը, ով 600 - ից ավել փոխանցում կատարեց: 620 փոխանցումներից 531 - ը հասել են իրենց հասցեատերերին և դա ճշգրտության լավագույն ցուցանիշն է (86%):
Միայն եզրափակչում Չավին կատարել է 92 փոխանցում, որոնցից 84 - ը ճշգրիտ են եղել: Արդյունավետ փոխանցումների դաս, որն օգնեց Իսպանիային փայլուն հաղթանակ տոնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում:
Բարսայի ևս 3 խաղացող լավագույն 10 - յակում
Եվրո 2012 - ում ամենաշատ փոխանցումներ կատարած խաղացողների լավագույն 10 - յակում, բացի Չավիից, կան Բարսայի ևս 3 խաղացողներ: Էրնանդեզն առաջատարն է, Բուսկետսը 513 փոխանցումով և 84% ճշգրտությամբ 4 - րդն, իսկ նրան հաջորդում են Խորդի Ալբան (501 փոխանցում և 84% ճշգրտություն) ու Անդրես Ինիեստան (465 փոխանցում և 75% ճշգրտություն):
ՈՒԵՖԱ - ն այսօր հայտարարել է, որ Եվրո 2012 - ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Անդրես Ինիեստան, ով երեկ երեկոյան Իսպանիայի հետ չեմպիոն հռչակվեց:
1 անձանցից բաղկացած ՈՒԵՖԱ - ի ժյուրին լավագույնն է ճանաչել Անդրես Ինիեստային: Անցկացրած 6 խաղերից 3 - ում Բարսելոնայի կիսապաշտպանն ընտրվել է որպես հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Վերջին խաղը, որում նրան լավագույնն են ճանաչել, եզրափակիչն է, որում կարմիր ֆուրիան հաղթեց 4 - 0 հաշվով:
Ավելացնենք, որ ՈՒԵՖԱ - ի կազմած իդեալական թիմում (բաղկացած է 23 խաղացողներից) Բարսայից ընդգրկվել են Պիկեն, Ալբան, Բուսկետսը, Չավին, Ինիեստան և Ֆաբրեգասը:
Հիշեցնենք,որ Եվրո 2008-ի Լավագույն խաղացող էր ճանաչվել ԽավինЛа Масия Рулит
Barca.am
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Lusinamara (03.07.2012), Quyr Qery (07.07.2012), Varzor (03.07.2012), Տրիբուն (02.07.2012)
Եվրո-2012-ը թվերով ու փաստերով
Պատմության գիրկն անցավ Եվրոպայի 14-րդ առաջնությունը, որն անցկացրեցին Ուկրաինան և Լեհաստանը: Ժամանակն է ամփոփել առաջնությունը թվերի ու փաստերի օգնությամբ:
Մրցաշարի վիճակագրությունը
Խաղեր – 31
Խփած գոլեր – 76
Միջինը մեկ խաղի ընթացքում – 2,45
Ամենաարդյունավետ խաղերը
22 հունիսի, քառորդ եզրափակիչ, Գերմանիա – Հունաստան 4:2
8 հունիսի, Ռուսաստան – Չեխիա 4:1
13 հունիսի, Դանիա – Պորտուգալիա 2:3
15 հունիսի, Շվեդիա – Անգլիա 2:3
Ամենակոռեկտ հանդիպումները
8 հունիսի, Ռուսաստան – Չեխիա 4:1 – առանց դեղին կամ կարմիր քարտերի
17 հունիսի, Դանիա – Գերմանիա 1:2 – առանց դեղին կամ կարմիր քարտերի
Ամենակոպիտ խաղերը
8 հունիսի, Լեհաստան – Հունաստան 1:1 – 2 կարմիր ու 4 դեղին քարտ
18 հունիսի, Իտալիա – Իռլանդիա 2:0 – 1 կարմիր ու 7 դեղին քարտ
27 հունիսի, կիսաեզրափակիչ, Պորտուգալիա – Իպանիա 9 դեղին քարտ
16 հունիսի, Չեխիա – Լեհաստան 1:0 – 8 դեղին քարտ
Ուշագրավ է, որ փլեյ-օֆֆում ոչ մի հեռացում չի արձանագրվել:
Ամենաարդյունավետ թիմերը
Իսպանիա – 12 գնդակ (միջինը երկու գոլ` յուրաքանչյուր խաղում)
Գերմանիա – 10 գնդակ (միջինը երկու գոլ՝ յուրաքանչյուր խաղում)
Ամենաքիչ գոլ հեղինակած թիմը
Իռլանդիա – 1 գոլ (0,33՝ մեկ խաղում)
Լավագույն պաշտպանությունը
Իսպանիա – 1 բաց թողած գնդակ (0,17՝ մեկ խաղում)
Վատագույն պաշտպանությունը
Իռլանդիա– 9 բաց թողած գնդակ (3՝ մեկ խաղում)
Դեղին քարտեր
Հավաքականներ
Իտալիա – 16 (2,67 մեկ խաղում)
Պորտուգալիա– 12 (2,4 մեկ խաղում)
Հունաստան – 11 (2,75 մեկ խաղում)
Իսպանիա – 11 (1,83 մեկ խաղում)
Խորվաթիա – 9 (3 մեկ խաղում)
Ուկրաինա – 5 (1,67 մեկ խաղում)
Դեղին քարտեր
Ֆուտբոլիստներ
Կիտ Էնդրյուս (Իռլանդիա) – 3
Սոկրատիս Պապաստատոպուլոս (Հունաստան) – 3
Կարմիր քարտեր
Սոկրատիս Պապաստատոպուլոս (Հունաստան) – 1
Վոյցեխ Շչեսնի (Լեհաստան) – 1
Կիտ Էնդրյուս (Իռլանդիա) - 1
Գնդակի տիրելը (միջինը)
Իսպանիա – 59%
Գերմանիա – 56%
Ռուսաստան – 56%
Հոլանդիա – 54%
Ֆրանսիա – 54%
Ուկրաինա – 53%
Իռլանդիա – 40%
Լավագույն ռմբարկուներ
Ֆերնանդո Տորես (Իսպանիա) – 3
Ալան Ձագոև (Ռուսաստան) – 3
Մարիո Մանջուկիչ (Խորվաթիա) – 3
Մարիո Գոմես (Գերմանիա) – 3
Մարիո Բալոտելի (Իտալիա) – 3
Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 3
Գոլային փոխանցումներ
Անդրեյ Արշավին (Ռուսաստան) – 3
Սթիվեն Ջերարդ (Անգլիա) – 3
Դավիդ Սիլվա (Իսպանիա) – 3
Մեսութ Օզիլ (Գերմանիա) - 3
Մրցաշարի իրադարձությունը
Որքան էլ քննադատեն Իսպանիային, Վիսենտե Դել Բոսկեի թիմը վստահ առաջ էր շարժվում՝ ոչ մի քայլով հետ չմնալով ընտրած ճանապարհից: Եվ միայն եզրափակիչ խաղում, երբ արդեն կարծես թե ոչ ոք չէր ակնկալում ուրիշ խաղ, իսպանացիները հիշեցրին աշխարհին, թե ինչ կարող են անել պաշտպանությունում: Չավին կրկին ապացուցեց, որ լավագույն կիսապաշտպանն է ամբողջ աշխարհում, իսկ Իսպանիան, առանց ավելորդ ջանքերի, ջախջախեց Իտալիային: Իսպանիայի գերիշխանության ժամանակաշրջանը ֆուտբոլում շարունակվում է:
Մրցաշարի ռեկորդները
- Իսպանիան դարձավ առաջին հավաքականը, որին հաջողվեց երկու անգամ անընդմեջ հաղթել Եվրոպայի առաջնություններում ու 3 խոշոր մրցաշարերում:
- Եվրոպայի առաջնություններում տոնած հաղթանակների թվով Իսպանիան հավասարվեց Գերմանիային (երեք):
- Իսպանացիներին գլխավորող Վիսենտե դել Բոսկեն դարձավ առաջին մարզիչը, որին հաջողվել է հաղթել աշխարհի առաջնությունում, Եվրոպայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում:
- Իսպանիայի` Իտալիայի նկատմամբ տարած 4:0 հաշվով հաղթանակն ամենախոշորն էր մրցաշարի եզրափակիչ հանդիպումներում:
- Ֆերնանդո Տորեսը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով անընդմեջ երկու անգամ աչքի ընկավ երզափակիչներում:
- Իկեր Կասիլյասը Եվրոպայի առաջնությունություններում «չոր» հանդիպումների քանակը հասցրեց 9-ի ու այս ցուցանիշով հավասարվեց հոլանդացի Էդվին վան դեր Սարին:
- Իկեր Կասիլյասը, Սերխիո Ռամոսը, Անդրես Ինյեստան, Խաբի Ալոնսոն, Խավին, Սեսկ Ֆաբրեգասը, Դավիթ Սիլվան ու Ֆեռնանդո Տորեսն անընդմեջ երկու անգամ մասնակցել են վերջին երկու Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներին ու հասել հաջողության:
Լավագույն խաղացողը
«Եվրո-2012»-ի լավագույն խաղացող ճանաչվեց Անդրես Ինյեստան, թեև իսպանացիների կիսապաշտպանը ոչ մի գնդակ չի խփել ու որևէ գոլային փոխանցում չի կատարել: Բայց եթե շրջանցենք վիճակագրությունն ու տեսնենք, թե ով է Իսպանիայի շարժիչ ուժը, ապա պարզ կդառնա, թե ինչու է Ինյեստան ճանաչվել լավագույնը: Ինյեստան թերևս չեմպիոնների կազմում միակ խաղացողն էր, ով ողջ մրցաշարի ընթացքում, առանց հոգնելու, սրում էր խաղը, խաբս տալիս մրցակիցներին, հիանալի փոխանցումներ կատարում:
Մրցաշարի հայտնությունը
Իտալիայի հավաքական
Եվրոպայի առաջնությունում ամենամեծ անակնկալը մատուցեց Իտալիայի հավաքականը, որը հասավ մինչև եզրափակիչ: Մրցաշարի մեկնարկից առաջ քչերն էին հավատում, որ Չեզարե Պրանդելիի թիմին կհաջողվի նման հաջողության հասնել: Մրցաշարը ցույց տվեց, որ Պրանդելիին հաջողվել է ստեղծել լրիվ նոր Իտալիա, որը չի մտածում միայն պաշտպանության մասին:
Մրցաշարի հիասթափությունը
Հոլանդիայի հավաքական
«Եվրո-2012»-ից առաջ Հոլանդիան դասվում էր գլխավոր 3 ֆավորիտների թվին, սակայն խմբային մրցաշարում չկարողացավ նույնիսկ 1 միավոր վաստակել:
Մրցաշարի հոբելյարները
Լուկաս Պոդոլսկին ու Խաբի Ալոնսոն «Եվրո-2012»-ի ընթացքում անցկացրին իրենց 100-րդ հանդիպումները հավաքականում ու դարձան գոլի հեղինակ: Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի համար էլ եզրափակիչում տարած հաղթանակը 100-րդն էր միջազգային կարիերայում:
Մրցաշարի հանդիսականները
«Եվրո-2012»-ին տրիբունաներից հետևեցին 1.4մլն հանդիսականները: Եվս 5 միլիոն ֆուտբոլասերներ հանդիպումները դիտեցին ֆան-զոններից:
armsport.am
Тито ВилаНовая эпоxa
BARÇA
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ