Ձե լաաաավ էլյի, ձե չի կառյելի էլի այսպյես
Նետ ջան, մի պահ մոռացի մեր բոլոր նախնիներին: Արի նաև մի պահ մեզանից մի պահանջի, որ ստեղ սկսենք գենետիկայով ու հնեաբանությամբ զբաղվել: Պարզապես պրակտիկորեն դա չենք կարող անել: Արի, քարը փեշիցդ թափի, մի հատ Աստվածաշնչից detox եղի, ու մի քանի հանրամատչելի հոդված կարդա էվոլյուցիոն տեսության մասին: Այ օրինակ էս մեկը:
Шимпанзе + 3 ДНК = Человек
(Для тех, кому дарвинизм даётся с трудом)
2000 - 3000 տարի առաջ, երբ բոլոր գիտությունը փիլիսոփայության տեսքով դեռ սաղմնային վիճակում էր, որոշ մարդիկ Աստվածաշունչ էին գրում, կամ հեթանոս աստվածների մասին ավանդապատումներ էին գրում, մյուս մասն էլ փիլիսոփայական տրակտատներ էր գրում: Ու էս ամեն ինչը արվում էր մի պարզ նպատակով, տալ գլխավոր հարցի պատասխանը. ով ենք մենք: Կողմերից յուրաքանչյուրը ուներ իր տրամաբանությունը, մի էական տարբերությամբ: Աստվածաշունրը գրողները չէին ցանկանում հարցը անպատասխան թողնել ու գտան արագ պատասխանը: Իսկ փիլիսոփաները սկսեցին ավելի հեռուն նայել - եթե մեզ ստեղծելը ԻՆՔԸ, ապա ով ա ստեղծել ԻՐԱՆ, կամ ով ա ստեղծել ԻՐԱՆ ստեղծողին: Ու սենց շարունակ: Գիտության ու կրոնի տարբերությունը կայանում ա նրանում, որ գիտությունը անըդհատ առաջ ա քաշում հարցեր ու փորձում ա գտնել դրանց պատասխանները, ու ամեն անգամ երբ գտնում ա որևէ հարցի պատասխանը, էտ պատասխանը առաջ ա քաշում նոր, ավելի բարդ հարցեր:
Ես քեզ չեմ կարողանում զուտ մարդկայնորեն հասկանալ: Քեզ իրո՞ք չի հետաքրքրում, թե ո՞նց ա որ միլիարդավոր գալակտիկաներում, հարյուր միլիարդավոր աստղերի շուրջ, պտտվում են մոլորակներ, ու դրանցից մեկի վրա կա կյանք, ու կարող ա ինքը միակը չի, կամ շատ հավանական ա, որ ինքը միակը չի, ու էտ մարդը զարգանում ա, հեռուն նայում, հարցեր ա տալիս, պատասխաններ ա փնտրում, երեկ էշով ա ման գալիս, էսօր սալամյոնդով, վաղը Աստված գիտի ինչով: Թե՞ ուղակի ավելի հեշտ ա ասել, կա մեկը որը գերագույն բանականություն ա, ջհանդամ թե տեղը չգիտենք, ու ինքը մեզ ստեղծեց, ու ՎԵՐՋ, թեման փակված ա:
Էջանիշներ