Գալաթեա - ցավում եմ բայց ես ոչ մի կերպ ինքը չեմ:
Պատմություն -
Հաշվի առնելով այս պատմության նախապատմությունը և այն ինչ կատարվեց իմ և իրա հետ միքանի օր առաջ ես չեմ կարող համարել ուղղակի զուգադիպություն քանի որ շատ բաներ որը ես էի ուզում չեղավ սակայն եղավ այն ինչ իմացող մարդը առաջարկել ու ասել էլ դեռ ամիսներ առաջ: Ամեն դեպքում անկախ նրանից թե ոնց այս սկսվեց ու ինչ շարունակություն կունենա, ամեն ինչում Տիրոջ կամքն է և Իր անմիջական միջամտությամբ է տեղի ուենում ամենը:
Նախապատմությունը 2 բառով - քանի որ այլ թեմաներում ես դրանց մասին գրել ու քննարկել եմ:
Կար մի աղջիկ որը ինձ 8 ամիսա շատ դուրա գալիս, սակայն տարիքային մեծ տարբերության պատճառով ու նաև հաշվի առնելով հոգևորական մարդու կարծիքը, ես նրան այդպես էլ չէի մոտենում: Նույն հոգևորական մարդը ինձ հուշեց որ ես կարող եմ փորձել մոտելան մեկ այլ աղջկա (օրրորդի) որը ինձ համապատասղանում է տարիքով: Նա առաջարկեց ինծ ցանոթացնել բայց երկար ժամանակ չէր հարմարվում նրան կատարել դա: Այդպես էլ մնաց մինչ էս վերջերս:
Երեկո էր ու ժամերգությունից հետո ես դուրս գալով եկեղեցուց գնացի դեպի կանգառը: Անձրև էր ... ահավոր անձրև ու ամպրոպ ... կարծես աշխարհի վերջին հինգ էր պակաս: Կանգառում կանգնած էին ևս միքանիսը, սակայն րոպեներ անց ես մնացի այնտեղ մենակ (լավա գոնե ծածկ ուներ կանգառը): Տրանսպորտի գերակատար բացակայության պատճառով կանգնեցի մոտ 15 րոպե, ու մեկել այն տեսնեմ որ մեր Եկեղեցու Տեր—Հայրերից մեկը իր անձրևանոցով այդ ջրհեղեղին ուղեկցելով բերեց այն օրիորդին ում մասին ինձ պատմել էր այն հոգևորական մարդը: Նրա հետ միասին կանգնած էինք կանգառում բայց որ ճիշտն ասեմ ես ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ չէի կարող թեմա գտնել որպեսի մոտենամ նրան ... սակայն նկատեցի մի բան որի կողքից հենց այնպես չկարողացա անցնեմ: Նա հագնված էր թեթև ու ... (հիմա ես ինձ հարց եմ տալիս - լիներ դա մեկ ուրիշը, ես կանե՞ի այն ինչ արեցի):
Մտածեցի՝ հարցնեմ - կարելի՞ է Ձեզ տաքսիով ուղղեկցել: ... սակայն դրությունը/եղանակը հաշվի առնելով այդ հարցը համ ավելորդ կլիներ համ կմերժվեր տեղում: Ես ուղակի կանգնացրեցի մի մոտեցող տաքսի և նրա առջև բացեցի դուռը: Նա շփոթվեց իհարկե սակայն ընդունեց իմ առաջարկը: Եվ այդպես այսքան ժամանակ լինելով իրաի ծանոթ միայն դեմքերով, այդ ոչ կարճ ճանապարհին հասցրեցինք ծանոթանալ և շփվել: Իսկ դրանից մեկ օր անց ես հրավիրեցի նրան հանդիպման, որը նա չմերժեց: Այ այսպես:
Ես նրան մինչ այդ նայել ու տեսել եմ որպես սովորական մի օրիորդ որը ինձ պես գալիս է Եկեղեցի, ու չեմ ասի որ այդ դեպքը իմ մեջ սիրահարություն առաջացրեց բայց կասեմ ավելի պետքական մի բան - ինքը իմ մեջ հետաքրքրություն առաջացրեց: Հետաքրքրություն դեպի անձը առանց սուր ու շատ դեպքերում նաև խանգարող զգացմունքի, սակայն դա չի նշանակում որ դա հենց տենց էլ կարողա մնա... նկատի ունեմ սերը:
մոռացա ասեմ - այդ անձրևոտ օրը ժամերգության ժամանակ ես ուզում էի մոտենալ Տեր-Հորը ու խորհուրդ հարցնել այն տարիքով փոքր աղջկա հետ կապված ... սակայն դա ինձ չհաջողվեց: Ու նա (Տեր-Հայրը) կարծես իրա Ձեռքով բերեր այն աղջկան ում հետ իրականում ես պետք է ծանոթանաի ի վերջո:
Էջանիշներ