Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Բագ ջան, կռվացնելու տակտիկան: Արի հիշենք, որ երբ Լևոնը սկսեց ԲՀԿ-ի կողմն ուղղված ուղերձներ անել, ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կոալիցիա չեն կազմելու:

ԲՀԿ-ն պատրաստվում ա ընտրություններին: Հավանական ա, որ հետևում կան Քոչի ականջները: Ավելին, ԲՀԿ-ն սկսում ա կուսակցություն դառնալ: Կարծում եմ, որ Օսկանյանը միակ քաղաքական կերպարը չի լինի, որ էնտեղ ա հանգրվանել, առաջիկայում այլ նորություններ էլ կլինեն:

Բայց էս ամեն ինչը մի կողմ եթե թողնենք, պետք է արձանագրենք, որ էս պահին կա Սերժի դիրքը թուլացում, ինքն էլ բոլորին չի կարողանում ձեռի տակ պահել:
Կարող ա, Արտ, բայց հլը որ ես չէի շտապի ասել, որ Սերժի դիրքը թուլացել ա: Սերժը ունի խորհրդարանական մեծամասնություն ու կառավարություն՝ էս պահին իրան ավել բան պետք չի, ինչ պետք ա ինքն ունի: Իսկ, եթե ԲՀԿ-ն Քոչարյանի կողմից ա ղեկավարվում ու Քոչի ու Սերժի շահերի բախում կա, սենց թե նենց Դոդը Սերժի դեմ էր դուրս գալու՝ առանց Լևոնի գովասանքների էլ: