Ժողովուրդ ջան, ճիշտն ասած ես էլ եմ …զայրույթով լեցուն (վայ քու արա), բայց հանուն արդարամտության ուզում եմ ասել՝ «ա մոժետ խատելի կակ լուչշե, ա պալուչիլըս…»
Ժողովուրդ ջան, ճիշտն ասած ես էլ եմ …զայրույթով լեցուն (վայ քու արա), բայց հանուն արդարամտության ուզում եմ ասել՝ «ա մոժետ խատելի կակ լուչշե, ա պալուչիլըս…»
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Ապեր, տենց բաներ մի ասա, քլունգների հարվածներին չէս դիմանա:
Եթե Լևոնի հավաքի ժամանակ տենց բան լիներ, հիմի ստե գիտես ինչեր կգրեին, որ 100 տոկոս սադրանքա, որ Սերոժնա կազմակերպել, Լևոնը նոր երկնքից իջել էր էդ հավաքին ու մեկել...
Բայց քանի որ Սերոժի վախտովա եղել, ուրեմն վսյո օն վինօվեն վօվսեխ բոժիխ գրեխախ:
Ժողովուրդ, էդքան ծախսից հետո էդ 100 փուչիկի մեջի գազի թանկից էժանից խոսալը ռեալ չի էլի, պռոստո մի բան կա դուք տենում եք են ինչ ուզում եք...
Վոբշեմ ես սխալ եմ, դուք ճիշտ, զահլա չունեմ:
Վերջին խմբագրող՝ keyboard: 05.05.2012, 12:11:
լավն էին ուզում,ուրեմն պետք է անվտանգության կանոների էլեմենտար պահանջը կատարեին ... հենց բանն էլ նրանում է, որ ամենայն հավանականությամբ ուղղակի անգրագետ մեռնում են ...
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Հով ջան, դժբախտ պատահարներ միշտ էլ լինում են, հարցը նրանում ա, թե ոնց են մարդիկ իրանց պահում էդ սիտուացիայում: Ամեն ինչին ձև կա, դեպքը եղավ, թող հարթակից ներկայացնեին կատարվածը, ժողովուրդին բացատրեին, որ այլև վտանգ չի սպառնում ոչմեկին, խնդրեին միջանցք բացել տուժածներին հեռացնելու համար, ու ասեին, որ մարդիկ մնան իրենց տեղերում խառնաշփոթ ու խցանումներ չառաջացնելու համար: Հետո պետք ա պարբերաբար տեղեկություններ հայտնեին տուժածների վիճակի մասին՝ գոնե ասեին, որ բոլորը բարեհաջող հասցվել են հիվանդանոցներ ու բժիշկների հսկողության տակ են, հետո Սերոժը որ եկավ խոսալու, պետք ա խոսքը դրանից սկսեր, վստահեցներ, որ բոլոր տուժածներին պատշաճ բուժօգնություն ա տրվելու ու որ պարզելու են կատարվածի պատճառները հետագայում բացառելու համար: Ու էս ամենինչը ահավոր պարզ ա: Իսկ էս անասունները, քանի որ էդ ժողովրդին զոռով, խաբելով, վախացնելով են բերել էդ միջոցառմանը, մի մասն էլ էկել ա զուտ համերգ լսելու համար, էդ պահին իրանց միակ խնդիրը եղել ա ամեն գնով նենց անել, որ ժողովուրդը հանկարծ չցրվի: Այդ իսկ պատճառով, քեֆ ուրախությունը շարունակվել ա, Նազենին ասել ա, որ ոչ մի արտառոց բան չի պատահել, Սերոժն էլ իրա նախօրոք անգիր արած տեքստից չի շեղվել:
Քանի որ Լևոնից խոսացիր, ասեմ, որ ՀԱԿ-ի հանրահավաքների ժամանակ բազմիցս պատահել ա, որ մարդ ա վատացել. միանգամից ելույթները դադարել են, ժողովրդին խնդրել են միջանցք բացել, շտապօգնության աշխատողներին կանչել են մոտեցել են օգնություն են ցույց տվել ու միայն դրանից հետո, հայտնել են, որ ամեն ինչ արդեն նորմալ ա, մարդը իրան լավ ա զգում ու հանրահավաքը շարունակվել ա:
Մի փուչիկը 8000 դրամով են հելիումով լցնում, իսկ բնական գազը համարյա անվճար ա: Ընդեղ մի 500 փուչիկ կար ու էդքանը լիցքավորելը հեչ էլ կոպեկներ չէր արժենա:
Աշխարհի բոլոր երկրներում արգելվում ա օդից ու հելիումից բացի ցանկացած այլ գազով փուչիկ լցնել: Հրապարակային միջոցառում կազմակերպելիս գոնե 10-րդ դասարանի կրթույամբ ու անվտանգության տարրական կանոնների իմացությամբ մարդիկ հրավիրել: Միշտ կլինի մեկը ով սիգարետով փուչիկ պայթացնելու ցակնություն կունենա, կամ պատահաբար կրակ կմոտեցին փուչիկին:
Միջադեպից հետո գոնե պետք ա ժողովդրին դիմեին ու կազմակերպեին տուժածների հոսքը, խուչապը մեղմեին ոչ թե երգ ու տաշի անեին:
Իմ կարծիքով նախագահը պետք է բարձրանար բեմ, խոսր միջադեպի մասին, դիմեր ժողովրդին, խնդրեր օգնել ու կազմակերպված գործողությունների գնալ, հետո առանց նախընտրական ճառ արտասանելու գնար հիվանդանոցներ:
Ոստիկանությունը արդեն ձերբակալած պետք է լիներ փուչիկները լիցքավորողին ու մի 1000 անգամ էլ հայտարարեր հեռուստատեսությամբ, որ ոչ մեկ իրա տան միջոցառման ժամանակ գազով փուչիկ չտանի տուն ու տա երեխեքի ձեռքը: Ասենք ծնունդի տորթի մոմից դրանք կարան պայթեն:
էսպես չի մնա
Բագ ջան, քեզ լրիվ հասկանում ու ընդունում եմ գրածդ, ճիշտ ես, բայց երևի կհամաձայնես, որ սառը ուղեղով էդքանը դատելը ու հասկանալը ավելի հեշտա, քան ասենք էդ իրավիճակում առհասարակ միանգամից կոմղմնորոշվելը: Բագ ջան, ես էլ կարամ նույն ձևով ասեմ ու հակասեմ քեզ ասելով, որ դրա մասին չի խոսվոլ ու չի բարձրաձայվել, հազար ու մի այլևայլ պատճառներից ու հանգամանքներից ելնելով: Միանշանակություն կա քո գրածում, էլի եմ ասում համամիտ եմ, որտև էս իշխանություններից ու սրանցից ամեն ինչ սպասելիա, ուղղակի ես չեմ ուզում աչքերս փակ ասեմ իմ ասելիքը ու չեմ ուզում տեսնեմ են ինչ ինձ ցույց են տալիս, ես ուզում եմ տեսնեմ էն ինչ կա:
Ոնց ասում են անցած լինի, անչափ ուրախ եմ, որ գոնե զոհ չկա: Թե հիմա ստիպխելով են բերել, թե ինքնակամ են եկել, մեկա հայ են, մեզնից են, վատը չեմ ցանկանում ոչմեկի:
Մեծ հույս ունեմ, որ լուրջ բան ոչմեկի մոտ չի լինի, բոլորն էլ շուտ կապաքինվեն:
Վազգեն ջան, գրառմանդ մեջ իդեալականություն եմ տեսնում, իդեալական ու հրաշալի բաներ ես ասում,ես էլ մեծ ոգևորությամբ ու եռանդով լցված կլինեի, եթե հավաքներն ու միտինգները կամզակերպվեին անվտանության նոռմերով, հրշեջներով եսիմ ինչերով, բայց եղբայր մենք դեռ դրան չենք հասել, լավա, որ ես ու դու դա գիտակցում ենք, երրորդն էլ կարդում իրա համար վերլուծությունա անում, բայց դե ասել Մեֆ-ի ամեն մարդ իրա խելքի գոյորայա անում անելիքը:
Տա Աստված, որ քո մտածածն ու իմացածը մի օր մեր երկրում էլ իրականութոյւն դառնա:
Վերջին խմբագրող՝ keyboard: 05.05.2012, 13:45:
Եկվոր (05.05.2012)
Լավ էլի Լիլ, նույն բանը անընդհատ ասելու ինչ կարիք կա? Ես հո չեմ ասում լավա, ես ասում եմ աննորմալա, բայց որ կոպեկի մի կողմին եք նայում այ դա չեմ ընդունում: Մի քանի բան էլ կասեի, բայց անկեղծ չեմ ուղում օրս ստեղ կոմպի դեմը անցկացնեմ ու 2008-ից մինչև էսօր գրածներս նորից ջրի երես հանեմ:
Մի բան ակնհայտ է, որ նման մասշտաբի միջոցառումների անվտանգության հարցերը մենք պետականորեն կանոնակարգելու լուրջ կարիք ունենք, ինչը եւ կանենք մոտ ապագայում»,- ասվում է Հովիկ Աբրահամյանի մեկանբանությունում:
Է ջոգել են, գոնե ասում են, փառք Աստծո, ժողովուրդ ձեր գրածները տեղ հասավ:![]()
Չէի ասի թե իդեալական բաներ եմ նկարագրել: Տարրական մինիմումն եմ գրել:
Տարրական ֆայմը հերիք չի՞ հասկանալու համար որ ընդհանուր ծավալով 10 կենցաղային բալոն գազի չափ գազը փուչիկում լցրած չեն տալիս երեխեքի ձեռքը: Լավ ա նռնակ բան չեն տվել, հետո մեկը առանց հասկանալու օղակը ձգեր՝ ընկնեին օղակ ձգողին ման գաին՝ նռնակ բաժանողի մասին մոռացած: Դրա համար իդեալական մտածելակերպ պետք չի:
Տարրական չի՞ որ երկրի նախագահը ամբիոնից ելույթ ունենալով մի ամբոխի առաջ, որից 144-ը վառված էսկողմ էնկողմ են վազում, մի մասը խուճապահար փորձում ա դուր պրծնի, շտապ օգնության մեքնենաներն էլ 10-15 հատով մարդկանց են հավաքում, գոնե թղթից ելույթը ռոբոտի պես չկարդա ու իջնի: Գոնե մի բան ասի, մի հատ պարզ մարդկային նախադասություն կազմի ինքնուրույն ու ասի «ժողովուրդ խնդրում եմ խուճապի չմատնվել, մասնակցել տուժածներին օգնություն ցույց տալու գործընթացին, չլքել հրապարակը, որպեսզի խցանումներ չստեղծվեն, իսկ ես իմ ելույթը դադարեցնում եմ, որպեսզի շտապ գնամ հիվանդանոցներ տուժածներին տեսակցության»:
Կամ Շեռլոկ Հոլմսին պետք ա՞ վերակենդանացնենք, որ կարողանա ասի թե փուչիկները գազով լիցքավորողը նաղդ մեղավոր ա, եկեք իրան բռնենք պատասխանատվության ներկայացնենք:
Թե՞ ես եմ իդեալական խելքի տեր մարդ, որ էսքան պրիմիտիվ բաները կարողանում եմ հասկանամ:
Վերջին խմբագրող՝ Elmo: 05.05.2012, 14:12:
էսպես չի մնա
Չեմ կարում հասկանամ՝ ինչ կապ ունի ՀԱԿ-ը։ Եթե ՀԱԿ-ի միտինգը լիներ, սենց կասեին, նենց կասեին։ Փաստերը թողել ընգել են ՀԱԿ-ի հետևից։ Տրամաբանություն եմ ասել է։
Մեկ էլ նույնչափ անտրամաբանական ա, ու ես ոչ մի կերպ չեմ կարում ահսկանամ, թե ինչ կապ ունի նախընտրական քարոզարշավը, նախընտրական քարոզչական հանդիպումները համերգ կոչված թյուրիմացությւոնների, պոռնիկ հաղորդավարների ու մոստի տակի պուտանկեքի ճղճղոցների հետ։
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Varzor (07.05.2012)
Հովիկ աբրահամյանին կռուտիտ մտածելու համար վարչապետ են նշանակելու: «ժողովրդին ցրելը հանցագործություն կլիներ, դրա համար համերգը շարունակել ենք, որ չցրվեն: Որ ցրվեին խցանումներ կառաջանար ու շտապ օգնության մեքենաները չէին կար հասնեին տեղ»:
նախ բոլորը արդեն խուճապահար լքում էին հրապարակը: Երկրորդը ժողովուրդը կոբռա օձ չի, որ նվագեն լռվի տեղը: Կարելի էր մարդավարի ասել ժողովուրդ ճամփա տվեք շտապ օգնությանը: Ու դա պետք է ասեր երկրի նախագահը:
Նազենին ցինիկավարի ասում էր ով վառված ա գնացեք ժամի տակ, թող օգնեն ձեզ, իսկ մենք շարունակում ենք մեր տոնական համերգը, ոչինչ չի կարող մեր տրամադրությունը փչացնել:
էսպես չի մնա
Բիձա (08.05.2012)
Էն, որ ռեշյոտկաներով փակել են ու չեն թողնում մարդկանց դուրս գալ, լրիվ հերիք ա:
Մեկը լինի էս 1ին.ամ-ին հարցնի՝ էս 4։09 - 4։10 հատվածում ինչի՞ ա կտրվում, ի՞նչ ա էդ պահին եղել, որ կտրվել հանվել ա։ Չլինի՞ էն այրված աղջիկը դռների մեջ հանդիպում ա պաշտոնյաներին ու մտքի եկածն ասում ա, հազիվ են փրկում իրավիճակը, հը՞։
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Freeman (05.05.2012)
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ