էս վերը դրված վիդեոները հստակ ցույց են տալիս ծրագրեր, դիրքորոշումներ…
քննարկեք…
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (1. Գ. Ծառուկյան, 2. Վ. Օսկանյան, 3. Վ. Վարդանյան):
«Ժառանգություն» կուսակցությանը (1. Ր. Հովհաննիսյան, 2. Խ. Քոքոբելյան 3. Զ. Փոստանջյան):
Հայ ազգային կոնգրեսին (1. Լ. Տեր-Պետրոսյան, 2. Ս. Դեմիրճյան, 3. Ա. Սարգսյան):
Հայ հեղափոխական դաշնակցությանը (1. Վ. Հովհաննիսյան, 2. Ա. Ռուստամյան, 3. Ա. Շահբազյան):
Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (1. Ա. Սարգսյան, 2. Լ. Աղալովյան, 3. Ա. Հովսեփյան):
Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (1. Ռ. Թովմասյան, 2. Վ. Սաֆարյան, 3. Տ. Սարգսյան):
Հայաստանի հանրապետական կուսակցությանը (1. Ս. Սարգսյան, 2. Հ. Աբրահամյան, 3. Տ. Սարգսյան):
«Միավորված հայեր» կուսակցությանը (1. Ռ. Ավագյան, 2. Գ. Հովսեփյան, 3. Գ. Անդրեասյան):
«Օրինաց երկիր» կուսակցությանը (1. Ա. Բաղդասարյան, 2. Հ. Բիշարյան, 3. Ա. Երիցյան):
Չեմ մասնակցելու ընտրություններին:
էս վերը դրված վիդեոները հստակ ցույց են տալիս ծրագրեր, դիրքորոշումներ…
քննարկեք…
Է եղբայր գրանցման հեշտացումը դեռ բիզնեսի հեշտացում չի: Ինչքան ուզում ես գրանցի` գործ անելն է դժվար: Գրանցումը հեշտացրել են բայց գործ անելուն էնքան բյուրոկրատական ու սուբյեկտիվ խոչընդոտներ են ստեղծել, որ մարդ զզվում ա մի հատ գործ սկսելուց: Կամ էլ պիտի տոննով կաշառք բաժանես: Թե տենց չի?
Եղբայր ոչ թե էդ մասը չէի հասկացել, այլ այն մասը, որ պետությունն է կզցնում: Ում է կզցնում? Ոնց է կզցնում?
Որքանով ես եմ հասկանում` պետությունը տուտ նիպրիչոմ:
Այ հենց էդ քո ասածն ա լիրիկայի ոլորտից: Մարդկությունը իրա ստեղծման օրվանից ստամոքսի խնդիր ա լուծում: Իսկ էդ քո ասած ազգային-մազգայինը չափանիշ չի` լիրիկա է: ԱՄՆ-ում էլ ոչ մի ազգային չկա, հարևանի մասին մտածողը էլի մտածում է, չմտածողն էլ` չի մտածում: Էտի զուտ մարդկային հատկանիշների խնդիր է: Բայց արի համաձայնի, որ շատ քչեերը իրանց երեխուն սոված կթողեն, ինչա հարևանի երեխեն կուշտ լինի, են էլ "երևի"-ով:
Միշտ էլ հեշտ է խորհուրդ տալը, զանգ կախելն ավելի դժվար է:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Չէ ապեր, տենց չի, մեկը ես կաշառք չեմ տվել, ծանոթ չեմ խառնել, օրենքով եմ արել ու սաղին էլ քշել եմ,մեկն էլ թփրտա թևերը կկտրեմ
Ապեր, հենց պետություննա պրիչոմ, պրիտոմ, դու կարաս մնաս քո կարծիքին, ես քեզ համոզել չեմ պատրաստվում
Թող լիրիկա լինի, նայած ում համար ու որ տեսնակյունից, զանգ կախելու համար հեշտ ու գրական ճանապարհ կա ապեր, էդ ճանապարհը մի բանա պխահանջում, որ ես ու դու էլ չուզենք ստրուկի պես ապրենք, բայց դե ապեր, մեր ժողովուրդը ի ծնե ստրուկ ա եղել, ստրուկ էլ կմնա, որտև ապեր, մեծամասնությունը կարծումա, որ ինքը թագավորա, բայց ինքը ամենամեծ ստրուկն ա, ինչպես նաև կան մարդիկ, ով մտածում ու վստահա, որ իմ ասածը լիրիկայա![]()
Լավ էլի, թեկուզ և քո դեպքը բացառություն լինի, էդ չի նշանակում, որ բալարի մոտ տենց ա:
Կոնկրետ օրինակ բերեմ.
Ենթադրենք տարածք եմ վարձել, առևտուր եմ անում, ամեն ինչ օրինական է` կրակմաիրչն էլ ունեմ, տարհանման պլանը, սանեպիդի թույլատվությունը և այլն:
Բայց գալիս են հարկային ստուգումների` 2 շաբաթ ստուգում են: Դե 2 շաբաթ կանգնեցի` եկամուտներս նվազեցին, իսկ ես պիտի տարածքի փող տամ, պարանքս քնում է և այլն:
Մի ամիս չանցած` մի հատ էլ են գալիս: Ու տենց մի քանի ամիս գալիս են, ստացվում է, որ մի ամսից ավել պարապուրդի մեջ ես: Ու եթե ուռճացված գներովառևտուր չես անում` տեղում տակ ես տալիս: Բայց խելացի մարդը վռազ գլխի է ընկնում, որ իրնեից փայ են ուզում: Ու Երկու տարբերակ ունես` կամ փայը տալիս ես, սեփական եկամուտներդ նվազում են, կամ էլ տակ ես տալիս` բիզնեսդ կորցնում ես: Ու էս դեռ են պարագայում, եթե քո մոտ ամեն ինչ նորմալ է, առանց խախտումների ու օրինական:
Էս սցենարով գիտես քանի ու քանի հիմնարկներից են փայ վերցնում? Քանի-քանիսն են գործից զրկվել: Ու սրա դեմ "պայքարելու" միակ ձևը ԽԾԲ-ն ա:
Ես չեմ էլ ուզում, որ դու ինձ համոզոս, ուղակի ուզու էի հասկանալ էն, թե ոնց է ստացվում, որ գործատուն աշխատողին թալանում ու շահագործում է, բայց կզցնում է պետությունը
Հիմա դու գորշատու ես, թե աշխատող?
Եթե աշխատող ես` գոհ ես? Արդյոք քո կատարած աշխատանքին համարժեք վարձատվում ես?
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Փառք Աստծո, ԽԾԲ շատ ունեմ,բայց չեմ օգտվել իրանց ՙծառայություններից՚, էդ քո ասած շաբաթը մեկ ստուգումների դեմ պայքարելը ևս հնարավոր է, երբ ամեն ինչդ տոչնիա ու դուխդ էլ տեղը, ու որ ոտդ դնում ես գգազին, լավ էլ արագություն ես հավաքում. սեփական փորձ:
Հենց էդ փայ տվողներն են էսօրվա տխուր,ողորմելի ու զզվելի վիճակի մեղավորները:
Ես էլ մի օրինակ բերեմ, մաքսային մտած կամ առնչված կլինես, նամանավանդ մեքենայի մաքսազերծման պրոցեսների հետ, ուրեմն որ սենյակի դուռը թակում ես, արդեն հինգ հազար դրամ պտի տաս, որ յանի գործդ առաջ գցեն, չէ ապեր, մի տուր,մեկա անելու են, հլը թող չանի, ասա թեժ գիծ եմ զանգում, տես ոնցա պոչը մտցնում .... ու քեզ միանգամից ճանապարհում: Ոմանք էլ չեին հավատում, որ դա հնարավորա, երբ ապացուցեցի, արդեն իրանք էլ որ մեքենա են բերում շատ շուտ հարցերը լուծվումա:
Էս կոպիտ օրիննակա, բայց հնարավոր ու հավանական, ավելին, իրագործված ու եղած բանա:
Ես բացի պետական տուրքերից տասնմեկ մեքենայի մաքզազերծման եմ մասնակցել, ոչ մի բան էլ չենք տվել
Նույնն էլ քո ասածնա:
Մտնում ես ՄՌՈՒ,որ մեքենա գրանցես, գրում պրծնում ա, էդ մեքենայի տերն ասումա ինչ պտի տամ? է խի էս տալի, ինքը իրա գործնա անում,դրա համար էլ վարձատրվումա,բայց չէ, պտի մենք մեր ջոմարդությունը ցույց տանք, ասողի տեսքն էլ որ տենաս, երևի հինգ հազար դրամ աշխատելու համար մի ամբողջ օր արևի տակ կանգնումա, բայց դե ՄՌՈՒ ես մտել ձևը տենցա: Տենց չի եղբայր, ձևը նենցա, ոնց դու ես ուզում, եթե չես տալիս ինքն էլ չի վերցնում: Սա հաստատ ա, սեփական փորձից եմ ասում:
Ես համ գործատու եմ, համ՝ աշխատող, երկու դեպքում էլ դժգոհելու տեղեր շատ կան, բայց դրանով հանդերձ նոռմալա ու ավելի լավա լինելու իմ ցանկության դեպքում![]()
Varzor (04.05.2012)
Malxas ջան, եթե նույնիսկ էդ թիվը մի քանի տոկոս է, թեկուզ 1%` դա բյուջեի համար մեծ թիվ է:
Փաստացի ՀՀ աշխատող քաղաքացիների մեծ մասը եկամտահարկ չի մուծում հենց գործատուի պատճառով: Չի մուծում նաև սոցվճարներ: Սա իրոք պատկառելի թիվ է, հավատա: Սովորական պարզ մաթեմատիկա է:
ՀՀ աշխատող քաղաքացիների առնվազն 1/3-ը գրանցված չի և չունի աշխատանքային պայմանագիր: Մանսավորապես տաքսի ծառայությունների վարորդները և առևտրի և սպասարկման ոլորտում աշխատող անձինք: Կամ էլ գրանցված են մինիմալով: Եթե հավատանք զբաղվածության մասին պաշտոնական տվյալներին, ապա ամսեկան մի քանի միլարդ դրամ գոմար մենակ աշխատավարձային եկամուտներից չի հարկվում:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Malxas (03.05.2012)
http://www.azatutyun.am/content/article/24568989.html«Ջրվեժ գյուղից ենք եկել, որտեղ, որ մեր թագավորը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կասի», - ասաց մի կին
կարծում եմ արդեն ժամանակն է այս աննորմալ իրավիճակի վերջը դնելը... Հայաստանում պետք է լինի մի Թագավոր - Սերժ Սարգսյանը, իսկ Ծառուկյանը կարող է լինել Մեծ իշխան, ու եթե ցանկություն ունենա, կարող է հավակնել նաև սպարապետական ձիուն/տանկին
Տրիբուն (05.05.2012)
Լևոն Տեր-Պետրոսյանի խոհերը ներկայի և ապագայի մասին: Մաս 3: (Կարծես թե տեխնիկական խոտան կա տեսահոլովակում, բայց ոչինչ).
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (04.05.2012)
Հրանտ Բագրատյանն արտաքին պարտքի մասին.
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (04.05.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ