"Երջանիկ դժբախտության" սերիալի հերթական սերիայի նկարահանումը կատարվել է Մաշտոցի այգում: Գլխավոր դերերում՝ Սերժիկ Սարգսյան և Տարոն Մարգարյան: Լուրեր են պտտվում, որ սույն սերիան իր դերակատարներով հանդերձ առաջադրվելու է որպես Օսկար մրցանակաբաշխության թեկնածու՝ "Դիշովի քաղաքական քայլ փրկչի գրիմով", և "Բուծիկները քանդեք, մարդկանց շինեք" անվանակարգերում:
Chuk (01.05.2012), Claudia Mori (01.05.2012), Freeman (01.05.2012), Mephistopheles (01.05.2012), Varzor (02.05.2012), Ռուֆուս (01.05.2012)
Շոու ա, բա ինչ ա... Վերջում հայտնվեց վշտադեմ ասպետ «կույս Սերժիկը»՝ Ռոսինանտե անունը կրող սպիտակ էշի վրա նստած և հրաման արձակեց պուրակն ազատել անզգամ ու բարբարոս բուծիկներից: Էշեր, եթե պիտի քանդեիք, ինչի՞ 2 ամիս առաջ չքանդեցիք, թե՞ ձեր կարծիքով հրաշալի PR քայլ էր, որը ձեզ լիքը ձայներ կապահովի ընտրություններում: Իսկ ոստիկանների՞ն ինչի համար ես շնորհավորում ու ողջունում, տեռռորի՞ համար, թե՞ աղջիկներին ծեծելու համար:
Ակտիվիստների առողջությունն ու քայքայված ներվերն եմ մենակ ափսոսում:
I may be paranoid but no android!
Claudia Mori (01.05.2012), Freeman (01.05.2012), Rammstein (01.05.2012), Varzor (02.05.2012), Ֆոտոն (01.05.2012)
Վերջին խմբագրող՝ Tig: 01.05.2012, 18:53:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Տրագիկոմեդիա է լրիվ: Ահավոր զզվելի ա, որ էս թատրոնի մեջ լիքը մարդ օգտագործվեց, լիքը ռեսուրս, ու նախագահը ընդամենը որակեց, որ սիրուն չի ու ֆսյո: Ասելս էլ չի գալիս:
Chuk (01.05.2012), Mephistopheles (01.05.2012), Varzor (02.05.2012), Արէա (01.05.2012)
Բայց երիտասարդները բավականին ազնիվ ու անկեղծ են, ու ինձ թվումա, որ իրանցից ոչ մեկը տեղյակ չի եղել որ մասովկաների մեջ է նկարահանվում:
Կանխատեսելի ու շատ պրիմիտիվ էր կազմակերպված ամեն բան:
Ինձ թվում է Սերժի հաջորդ քայլը նա է՝ որ նեմեց Ռուբոն, ու լֆիկը չանցնեն ազգային ժողով, ու դրանով ցույց տա, թե ինչքան ազատ և արդար է եղել ընտրությունները, Ինչպես այս քայլով ցույց տվեց, որ Հայաստանի ոստիկանները աշխարհի ամենահանդուրժող և ամենահրեշտակ ոստիկաններն են:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Mephistopheles (01.05.2012), Varzor (02.05.2012), Արէա (01.05.2012)
specialist (01.05.2012), Varzor (02.05.2012), Ռուֆուս (01.05.2012)
Փետրվարի 20-ին ու 21-ին եմ գրել։ Էն գլխից էլ պարզ էր, որ պռոեկտ ա։ Չկար մաշտոցի այգի, չկար բնապահպանական խնդիր, չկար բուծիկների հրատապ հարց։ Կար բեմ, դերասաններ, շահարկման ենթական թեմա, մեկ էլ բեմականացմանը մասնակցող ազնիվ մարդիկ, ովքեր անկեղծ փորձում էին փրկել էդ մի քանի մետր կանաչ տարածքը։ Դե թող էսքանից հետո էնքան ցինիզմ գտնեն իրանց մեջ, որ պարզ երեսով ծառ փրկեն։ Ես որ լիքը ղժժալու եմ այսուհետ։ Ապրե՛ք «բնապահպաններ», որ ՀՀԿ-ին սենց թույն նվեր արեցիք, կարգին ծառայություն էր, մնում ա սերվիս բացվի ու օրենքով հարկվի![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Mephistopheles (01.05.2012), Varzor (02.05.2012)
ՀՀ Հարկային Ծառայության տեսուչները նեղսրտում են՝ ինչո՞ւ պետք է «բնապահպանները» գործեն հարկային դաշտից դուրս![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Varzor (02.05.2012)
գնալով ավելի ու ավելի ա Սերժը դուրս գալիս որպես պետության ղեկավար; ամեն ինչ համեմատության մեջ ա պետք դիտարկել; ինքը էսօրվա վիճակում իրա գործերով հլա որ լավագույնն ղեկավարն ա, որ ունեցել ա նոր ժամանակների Հայաստանը; իսկ ղեկավարման իրա մեթոդները ամենալավագույնն են, որ արել են միայն իմաստուն պետական ղեկավարները;
Հ.Գ. ուտող/գռփողների ոհմակներ մոտակա դարերում միշտ էլ լինելու ա Հայաստանում; խնդիրը էն ա, թե էտ ոհմակը ոնց ա մենեջ արվում;հգլա որ դրանց Սերժը մենեջ ա անում լավագույն ձևով, ժողովրդի լավը հաշվի առնելով;
Չգիտեմ ովա հորինել, բայց սաղ օրը տարածում եմ, ինձ բացելա :Դ
երկնքից երեք խնձոր ընկավ.
մեկը սերժիկին,
մեկը ապամոնտաժողներին ,
մեկն էլ՝ էս հեքիաթին էշ-էշ հավատացողներին))))))))))))))))))
Varzor (02.05.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ