Մեֆ, թեյնիկը անջատի, մեջը էլ ջուր չի մնացել էնքան ա եռացել

Փարավոնների ժամանակվանը, հիմիկվանը, միևնույն է`
բնության մեջ կոլեկտիվ ընտրություն չկա, կա ուժեղի ու թույլի ընտրություն, կա խելոքի ու անխելքի ընտրություն:
Ամերիկյան պարանոյայով չեմ տառապում, փաստերով եմ խոսում` վերջին 2 տասնամյակում ժողովրդավարության քողի տակ արդեն քանի պետություն են փուռը տվել ու գրավել? Հարավսլավիա, Իրաք, Աֆղանստան, Լիբիա, Եգիպտոս, Թունիս ... շարունակել դու էլ կկարողանաս:
Հըլը գնա շարքային լիբիացուն հարցրու - երբ էր ինքը ավելի լավ ապրում հիմա, երբ յանի ժողովրդավար են, թե Քադաֆիի ժամանակ: Անձամբ ես` Լիբիայում չեմ եղել, բայց իմ ընկերներից մեկի հորեղբայրը արդեն 13 տարի էր Լիբիայում էր: Ինքը հաստատ ինձանից ու քեզանից լավ կիմանա

Իսկ էն ինչ ինձ ու քեզ նեկրայացրել են "ժողովրդավարական" երկրների լրատվամիջոցները, մեղմ ասած, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը:
Էդ որտեղից հորինեցիր, որ Սաուդյան արաբիան շարժվում է դեպի ընտրություններ?

Տո կնանիքին արգելում են բանան ու գազար ուտել առանց կտրտելու, դու ժողովրդավարության տենդենցից ես խոսում?

Ես չեմ ուզում հետ ֆռռացնել պրոցեսը, քանի որ մեր մոտ այն դեռևս չի էլ կայացել: Ես ուզում եմ կանգնեցնել ու նոր ճանապարհով տանել: Սա իմ անձնական կարծիքն ա, որին միանշանակ կարող ես և համաիտ չլինել, բայց պետք չի անհամաձայնությունդ հիմնավորել անհիմն ու սուբյեկտիվ գործոններով:
Այ դու
կատարել ես քո բնական ընտրությունը` ինքդ քեզ համար որոշել ես, որ ժողովրդավարությունն ավելի լավ է: Չեմ կասկածում, որ քեզ պես մարդիկ շատ են այս աշխարհում: Բայց հակառակը մտածողները հաստատ ձեզանից վատը չեն ու նվազ խելք ու տրամաբանութոյւն չունեն: Բայց ժողովրդավարությունը "ընտրած" մարդկանց մեջ շատ ավելի շատ են այն մարդիկ, որոն որ այդ ուղիով են շարժվու անգիտակցաբար` կողքինների իներցիայով, առանց սեփական հիմնավոր կարծիք ունենալու կամ էլ "ռեկլամին" զոհ գնալով:
Ու երբ հարցը հասնի նրան, որ իմ ու քո պես մտածողների քանակները համակշռվեն` ահավոր բաներ տեղի կունենան "կողից" գնացող իներցիոնիստների հետևանքով: Ու Արևմտյան քաղաքակրթուայն գլոբալ խնիրներից մեկն էլ հենց այն է, որ թույլ չտան, որ քանակները համակշռվեն, ինչպե սև ամբողջ ուժով թույլ էչին տալիս, որ կոմունիստական գաղափարներ կրողների քնակաը համակշռվի կապիտալիստների քանակի հետ:
Դրա համար էլ չինաստանից շան պես վախում են:
Հ.Գ.
Մեկ էլ հեսա Արաբական Էմիրություններում, Քուվեյթում ու Բրունեյում են ժողովրդավար դառնալու

Էջանիշներ